𝑠 𝑖 𝑚 𝑝 𝑙 𝑖 𝑐 𝑖 𝑡 𝑒́ 🪐
Open in Telegram
967
Subscribers
-124 hours
-17 days
-330 days
Posts Archive
Իմ կյանքը իմ անընդհատ փոխվող մտքերի, կայացրած ամենախառը որոշումների, ամենաաննորմալ իրավիճակներում հայտնվելու ու չափից դուրս շատ դժվարությունների մասին ա երևի : Ես քնում արթնանում եմ նոր ինչ-որ մտքով ու որոշումով ) Ես իմ ամենասովորական հանգիստ օրը բարդացնում եմ, որովհետև խելքիս ինչ-որ բան ա փչել, որը պետք ա անեմ ... Որ իմ կյանքում մի բան շատ նորմալ ու հեշտ ա լինում, էդ նշանակում ա, որ դրան հաջորդելու ա ամենաաննորմալ դեպքը ու էս լրիվ լուրջ ու բոլոր իրավիճակներում ա սենց ... էդ լավն ու վատը ինչ-որ բալանսավորված են, ոչ մեկ չի կարա գերակշռի, պետք ա հավասար լինեն միշտ )) Ոնց որ իմ ամեն տարին, էս տարին էլ բացառություն չի եղել ու դժվար ա սկսել, էս էն անսպասելի ու շա՜տ մեծ դժվարություններն են, որ գալիս միամիտ լցվում են գլխիդ ու ստիպում են տարիքիցդ շուտ էնքաաաան բանի միջով անցնես, որ հասունանաս, կոփվես, հասկանաս որ միամիտ կարաս դրսում հայտնվես ու էդ իրավիճակից քեզ հանողը մենակ դու ես ու մեջտեղից կիսվես էլ, պետք ա անցնես էդ, ապրես ... 😅 ու էս երևի էս տարվա ամենափոքր դժվարություններից էր )) բա որ մյուսների մասին քաջությունս հերիքի գրեմ, վայի 😅 … Ու ես հուսով եմ, որ էսքան վատ ու կոտրված օրեր ունենալուց հետո էս տարին լավ ու սիրուն օրեր էլ ա պատրաստել իմ համար ... զուտ որ էդ բալանսը չխախտենք էլի )) Թե ինչ տարին սկսել ա, չի եղել մի լավ ու ուրախ բան իմ հետ ու էսքանից հետո մնում ա հուսալ, որ դեռ կլինի ... չգիտեմ )) 🤍
Պակասը գրածս տողերով եմ լրացնում ... համենայն դեպս փորձում եմ լրացնեմ ))
Ամեն նամակը անգիր հիշում եմ։ Ամեն գրածի խոսքն ու միտքը ... Հիշում եմ ամեն գրկախառնության ուժն ու նրբությունը ... Մատների նուրբ դիպչելու հատկությունը։
Միտքս հիշում ա հայացքը, ժպիտը ... որովհետև նա իմ մեջ ա, ու ես ամեն վայրկյան եմ հիշում իրեն ... )🫀
Արի համարենք ընթրում ենք Փարիզում... արի համարենք զբոսնելուց հետո իրար գրկած տուն ենք եկել ընթրելու հետո էլ՝ իրար գրկած ֆիլմ դիտելու ...
արի համարենք հա՞ ))
Մենակ ե՞ս եմ մտածում, որ դրսում մարդու կողքին նստող անծանոթ մարդը պետք ա թույլտվություն հարցնի, նոր նստի 🥲 ես կարող ա մարդ եմ սպասում օրինակ, կամ ինձ ուղղակի հաճելի չի որ բարձր հեռախոսով զրուցող մեկը նստի կողքիս ... կամ օրինակ վախենում եմ 🥲🥲🥲 նորմա՞լ եմ մտածում, թե՞ ավելի օքեյ ա գալ նստելն ու խանգարելը )))) Հասկանում եմ, որ էս նստարանը մեր տնից չեմ բերել 😂 բայց գոնե չհարցնե՞ն կարելի ա կողքիս նստել թե չէ ))
Available now! Telegram Research 2025 — the year's key insights 
