en
Feedback
𝑠 𝑖 𝑚 𝑝 𝑙 𝑖 𝑐 𝑖 𝑡 𝑒́ 🪐

𝑠 𝑖 𝑚 𝑝 𝑙 𝑖 𝑐 𝑖 𝑡 𝑒́ 🪐

Open in Telegram

Գեղեցկությունը ` պարզության մեջ 🤍

Show more
966
Subscribers
-124 hours
-27 days
-330 days
Posts Archive
Ես էնքան շատ եմ կարոտել էս ժամանակները ) Ճիշտ ա չափից դուրս դժվար էր, բայց մի տեսակը բոլորը ավելի անկեղծ էին, ինչ-որ ձևերից հեռու 🙈 մարդիկ ավելի շատ էին գնահատում իրար, ավելի շատ վախենում չկորցնել ... Ընտանիքները լիարժեք էին... երեկոները ընտանեկան միջավայրում էին անցնում, որովհետև բոլորս տանն էինք ) Ի վերջո էդ ժամանակ մենք էն մարդկանց հետ էինք խոսում ու շփվում 24/7, ովքեր իրոք մեզ սիրում ու անհանգստանում էին մեզ համար ... Էդ ժամանակ ամենաշատն էինք մարդկանց գրկելու ու տեսնելու մասին երազում ... Ու էդ դժվար ժամանակները ինչ-որ չափով սիրուն հիշողություններ էլ են բերում ինձ, եսիմ 🪄

Իսկ դուք ի՞նչ եք նայում հաց ուտելուց 😂😂😂😂🫶🏻

Մի փոքր հիշեցում Դու դեռ կարող ես ։ Այո, միանգամից չի ստացվելու, բայց դեռ ժամանակ կա, դա նորմալ է: Մի հուսահատվիր 🤍

+4
… Բարի լույս ու լավ օր 🤎

Նարեկի ու իմ ռոմանտիկ լինելու տարբերությունը զուտ )) 😂 Կարող եմ իհարկե սիրուն, մուսիպուսի բաներ ասել, բայց սենց ջիգյարով էլի
Նարեկի ու իմ ռոմանտիկ լինելու տարբերությունը զուտ )) 😂 Կարող եմ իհարկե սիրուն, մուսիպուսի բաներ ասել, բայց սենց ջիգյարով էլի … 😂✨ Բարի գիշեր ապերնեեեեր ջաաաաան 😎🫶🏻

+1
Սիրում եմ գիշերը շա՜տ ... դրա համար չեմ կարողանում շուտ քնել ... չի ստացվում բացարձակ ) 🫶🏻 Իսկ էսօր էնքան լավ բան ա եղել իմ կյանքում ... կպատմեմ օրեր հետո ( զուտ որ չստացվի էլի ժամանակից շուտ թռվռում եմ ) 😂🪄

+4
Ամենամեծ երազանքս էս տարվա հետ կապված դա կավագործության ու մոմագործության դասընթացների գնալն ա ) էս էնքան մանկական երազանք ա ու էնքան պարտադիր ա իրականացնել 🕯️… Երբ փոքր էի մեր հարևաններից մեկը մոմագործությամբ էր զբաղվում : Էնքա՜ն սիրուն մոմեր էր պատրաստում ու կավիճից տարբեր տեսակի իրեր) Մեր ընտանիքին պարբերաբար նվիրում էր իր գործերից: Ամենատպավորիչներից մի քանիսը շատ լավ հիշում եմ: Սրտաձև մոմ էր մի անգամ նվիրել... հետո մոմ, որը երեխայի ոտքի էր նման ու որ ամենասիրուններից էր՝ մարդու ձեռքի ափ 🤲🏻 ... կավիճից էլ հիմնականում մոմակալ էր պատրաստում 🤍 Մոմեր սիրելը շատ փոքր ժամանակից եղել ա, բայց տարիքի հետ էդ սերը փոփոխվում ա ) Օրինակ փոքր ժամանակ ուղղակի սիրում էի, որովհետև սիրուն էին ու վերջ ... հիմա մոմերը տան ամբողջ տրամադրությունն ու մթնոլորտը կարող են փոխել, բացի էդ շատ յուրահատուկ հանգստություն են բերում ... Լիքը կարող եմ խոսել էլի, թե ինչքան շատ եմ սիրում մոմեր, իսկ պատրաստելու ընթացքը անբացատրելի սիրուն ա ու ավելի հանգստացնող ... անպայման ուզում եմ փորձել ու զգալ էդ սերը ) 🕯️✨ Իսկ կավի հետ երբեք չեմ աշխատել ... բայց էնքան սիրուն ա կավի հետ աշխատանքը իմ աչքերում, որ շատ երկար ժամանակ ա ուզում եմ անձամբ փորձել ... ու շա՜տ եմ ուզում անկեղծ ))) Էս փոստը ալիքում եմ թողնում, որ տրվա վերջում ամփոփեմ ու ուրախ-ուրախ ասեմ, որ իրականացրի էս երազանքը 🫶🏻🪄 ( ու ոչ միայն ... մի ամբողջ մեծ ցուցակով երազանքներ եմ իրականացնելու 😂, կտեսնե՜ք )

Սերը կատարելության հետ կապ չունի ) 💛 Իսկ ես ամեն դեպքում ճիշտ գտա սա ալիքում թողնել ... օգտակար էր ու սիրուն ) 🪄
+4
Սերը կատարելության հետ կապ չունի ) 💛 Իսկ ես ամեն դեպքում ճիշտ գտա սա ալիքում թողնել ... օգտակար էր ու սիրուն ) 🪄

Քանի որ լավ չէի զգում, տանն եմ մնացել այսօր ... ) Հարցեր գրեք շփվենք մինչև օրվա ավարտը ... 🫶🏻 https://ngl.link/ssiimpllee1 ☀️

Freesia ) 💛 Աչքիս նոր սերս ա ... շա՜տ սիրուն ա 🫶🏻
Freesia ) 💛 Աչքիս նոր սերս ա ... շա՜տ սիրուն ա 🫶🏻

You are capable of creating the things you have in your mind. ) 🪄
+1
You are capable of creating the things you have in your mind. ) 🪄

You are capable of creating the things you have in your mind. ) 🪄
+1
You are capable of creating the things you have in your mind. ) 🪄

... Պի՜նդ գրկենք իրար, ցավին արանք չմնա )) 🫶🏻