en
Feedback
𝑠 𝑖 𝑚 𝑝 𝑙 𝑖 𝑐 𝑖 𝑡 𝑒́ 🪐

𝑠 𝑖 𝑚 𝑝 𝑙 𝑖 𝑐 𝑖 𝑡 𝑒́ 🪐

Open in Telegram

Գեղեցկությունը ` պարզության մեջ 🤍

Show more
968
Subscribers
No data24 hours
-17 days
-430 days
Posts Archive
𝙷𝚎𝚎𝚎𝚢 ! 🧚🏻
+1
𝙷𝚎𝚎𝚎𝚢 ! 🧚🏻

Վայ, Տելեգրամի սթորի 😂 ասեցի անեմ մի բան : Ձեռքի հետ իմացեք ինչ եմ խմում 24/7 )

Էլենին ասում եմ 3 օր տանն եմ, ասում ա "թքինք, լավ բան չեղավ" ու հա, որովհետև ոչ աշխատանքային բոլոր օրերին ես լացկան, անտանելի, տխուր, դեպրեսիվ երեխա եմ դառնում ... 😂🪄 Ինձ հանգիստ պետք չի, բոլորը ձեեեզ, բոլորը ձեեեզ : ... Բարի գիշեր, առջևում դեռ երկու օր ունեք ինձ դիմանալու ) 🫂

ԱշխատանքաՑավ ) 🫶🏻

Էլի եկավ գիշեր 🤍 ... Երանի մի օր ամեն ինչ էնքան լավ լինի, հոգեպես էնքան կայուն ու լավ լինեմ, որ գիշերները լացելու փոխարեն երջանիկ քնեմ, ուղղակի զգամ որ ես երջանկ եմ, ոչ թե ինձ համոզեմ, որ երջանիկ եմ լինելու ...

Էնքան ուժեղ, որ մենակ )

Today’s mood ) 🥱🫧 ... Քնիցս նոր եմ արթնացել, էլի ուզում եմ քնեմ ... էս ի՞նչ օր ա, կներեք, ինչի՞ ա տրամադրությունս վերացել :
+4
Today’s mood ) 🥱🫧 ... Քնիցս նոր եմ արթնացել, էլի ուզում եմ քնեմ ... էս ի՞նչ օր ա, կներեք, ինչի՞ ա տրամադրությունս վերացել :(

Բարի լույս 🫧 … Էսօր ես տանն եմ, բայց հազար բան ունեմ մտածելու ու անելու 🫠 Ուզում եմ օրվա վերջում էս մտածմունքներից բոլորը լ
+5
Բարի լույս 🫧 … Էսօր ես տանն եմ, բայց հազար բան ունեմ մտածելու ու անելու 🫠 Ուզում եմ օրվա վերջում էս մտածմունքներից բոլորը լուծված լինեն ու հանգիստ մտքերով քնեմ … 🫶🏻 … Իսկ Ձեզ օրվա սիրուն ու լավ շարունակություն մարդիկ 🪄

Ու ես ... 🫶🏻 Սրտիկելը՝ ջերմ ողջունելի 🫂 https://www.instagram.com/p/Cv48-WHs2RG/?igshid=MzRlODBiNWFlZA== 🍪
+1
Ու ես ... 🫶🏻 Սրտիկելը՝ ջերմ ողջունելի 🫂 https://www.instagram.com/p/Cv48-WHs2RG/?igshid=MzRlODBiNWFlZA== 🍪

Իսկ իրականում երեկվա մասին պատմելու չի ... ♥️ որովհետև ամենասիրուն էմոցիաներս եմ ապրել ու որ պատմեմ, չեք զգա նենց ոնց ես ապրել եմ : Ես առհասարակ ունեմ հատկություն հիշելու բոլոր երգերի տակ ապրածս էմոցիաներն ու բոլոր լավ ու վատ ապրումները: Ու երբ ես լսում եմ երգեր "անցյալից" ես միանգամից վերապրում եմ էն ինչ զգացել եմ էդ պահին ու կամ լացում եմ կամ ժպտում ամենաուրախ ժպիտով : Երևի երգ չկա որ ես անգիր չգիտեմ ու ամբողջ ընթացքում գոռացել եմ ցավացնելով կոկորդս, ուղղակի որ ներսիս ամբողջ էմոցիաները դուրս գան ... Ես հիշել եմ ամեն երգը առաջին անգամ որտեղ եմ լսել, ինչ վիճակով ու ոնց եմ եղել, ինչ եմ ապրել ինչ եմ զգացել ու էդ ամեն ինչին գումարած էն սիրուն vibe-ը, որ ստեղծվել էր, աննկարագրելի հուզիչ էր )) Սենց պահեր բոլորիս պետք են հավատացեք : Լինել մի տեղ որտեղ սիրուն մարդիկ են, սիրուն երաժշտություն ա, բոլորը ուրախ են, բոլորը գոռում են, բոլորը անմոռաց երգում են ու ամեն մեկն իրա աշխարհում, ամեն մեկն իրա մտքերով : ... Որոշել եմ երբեք բաց չթողել սիրելի արտիստների համերգները ... որովհետև ես պիտի երգեմ, գոռամ, վայելեմ, ապրեմ էդ էմոցիաները, ոնց երեկ էր ) 🫶🏻 ... Իսկ վերջում ես էլի շնորհակալ եմ ինձ, որ էսքան ձգտում եմ իմ սիրուն ապրումներին մոտ լինել ու աշխարհի ամենաՍեր տղային, որ ստեղծում ա իմ համար հնարավորություններ, իրականացնելու ցանկություններս ...🫂

+8
... 🫂 "Վերջին վիդեոն" - Կյանքը թռնում ա, ու Դուք չեք զգա ոնց կյանքը թռավ ... Դրա համար գնահատեք ամեն պահը ու պայքարեք, որ ամեն ինչ լավ լինի Ձեզ մոտ : ... Եկեք բոլորս մի քիչ բարի լինենք, կարա չէ՞ լինի տենց բան ) 🫀

+8
𝔸𝕓𝕠𝕦𝕥 𝕐𝕖𝕤𝕥𝕖𝕣𝕕𝕒𝕪 ) 🫧

Սիրուն օր էր շատ 🤍 Վաղը կկիսվեմ, անուշ երազներ Ձե՜զ ...

Բարի գիշեր, հա 🌙
Բարի գիշեր, հա 🌙

Ուզում եմ խոսեմ մի քիչ ... Մեկ-մեկ ուղղակի չեմ պատկերացնում, որ էս ամենը իմ հետ ա կատարվում ու որ հնարավոր ա առհասարակ էսքան ուշադրության ու սիրո մեջ ապրել ) 🤍 Երեկ ես խնդրի մեջ եմ հայտնվում ու դեռ չեմ կարողանում լուծում գտնել տվյալ խնդրի համար, ու զուտ պանիկան գրկած նստած եմ 😂 Նարեկը 5 րոպե հետո՝ - Վերջ լուծեցի, հանգիստ եղի - Ո՞նց, ե՞րբ, ի՞նչ ես արել 🥲 Մի քիչ անցնում ա, սովածանում եմ ու դեռ չեմ ասել էլի ) - Հեսա գնում ենք հաց ուտենք, սոված ես չէ՞ Մի ժամ անցնում ա, բանկային քարտիս հետ խնդիր ա առաջանում, անընդհատ փորձում եմ չի լինում ու զուտ Նարեկը տեսնում ա կողքից որ ինչ-որ բան եմ փորձում չի լինում : Ես էլ մտածում եմ դե լավ, վաղը բանկ կզանգեմ տեսնեմ ինչ խնդիր ա ու բարձրաձայն չեմ ասում, բայց պանիկա կար էլի 😂 մինչև վաղը ինձ պետք էր որ ուղղվեր էդ խնդիրը : Անկեղծ եմ ասում 3 րոպե անցնում ա, Նարեկը գալիս ասում ա - բանկն ասեց տեխնիկական խնդիր ա, մի քիչ ուշ փորձենք եթե չլինի վաղը զանգենք էլի հասկանանք ինչը էն չի : Ու նույն ժամանակ ես, որ դեեեեռ չէի էլ բարձրաձայնել, չէի էլ ասել զանգենք, ուղղակի տեսել էր կողքից ու շուտ քայլեր ձեռնարկել 🥹 Նարեկի հետ ես չեմ հասցնում իմ խնդիրների մասին մտածեմ կամ դրանց համար լուծումներ փնտրեմ : Խնդիրը դեռ չասած Նարեկը էդ լուծում ա, առանց իմ իմամալու, հետո էլ հնարավորինս շուտ ասում ա ինձ, որ պանիկաս անցնի : Ու իմ բերած օրինակները մենակ երեկվա մի քանի ժամվա ընթացքում են եղել... ամեն օր ես միամիտ հայտնվում եմ լիքը խնդիրների մեջ ու Նարեկի շնորհիվ չեմ էլ զգում ոնց դուրս եկա էդ խնդիրներից ... 🤍 ... Սերը հենց սենց ա լինում ... չէ՞