𝑠 𝑖 𝑚 𝑝 𝑙 𝑖 𝑐 𝑖 𝑡 𝑒́ 🪐
Open in Telegram
966
Subscribers
No data24 hours
-37 days
-330 days
Posts Archive
Եկա ասեմ, որ էլի մեծ ուժ եմ գտել երազելու ... Երազում եմ շուտ գա Նարեկը ու լիքը արև օրեր բերի իր հետ )) 🫶🏻
Երազում եմ շուտ անցնի էս 15 օրը ու սկսվեն բոլոր օրերը էդ 15-ից հետո ... Երազում եմ սիրուն տարի լինի ու Մարտից սկսած ավելի տաք ու Սեր շարունակվեն օրերը ... Երազում եմ միասին ճամփորդենք : Սիրուն-սիրուն տեղեր գնանք սիրուն-սիրուն պահեր ապրենք ... Երազում եմ լցվի կյանքս ու անցնի էս դատարկությունը ))
Արի ու հետդ տաք օրեր բեր, իմ կյանքի մնացած գարունները թող քեզնով սկսվեն ...✨
Մարդիկ կան իրանք իրանց հերիք են, մարդիկ էլ կան մեկի չհերիքելուց փորձում են հորինեն աշխարհ, որը իրանց կհերիքացնի )) ✨
մեզ սովորացնում են սիրել ,, բայց բաժանվել ու մոռանալ չեն սովորացնում ... երբ սիրել չգիտես դիմանում ու սպասում են թե երբ կսիրես, պայքարում են սիրո համար ,, բայց երբ մոռանալ ու բաժանվել չես իմանում, կողքդ չեն լինում ու սովորացնում ,, ձեռդ չեն բռնում ոնց փոքր էրեխունն են բռնում քայլել սովորելուց ,, չէ, թողում են մենակ էդ ցավի ու վերքերի հետ, ոնց ուզում ես սովորի, ոչ մեկ չի պայքարելու դրա հետ )
Օգոստոսի փոստերս եմ կարդում զուտ ... ինչքան բանի միջով եմ անցել )) ինչքան եմ կոտրվել ... ու ինչքա՜ն նույնն ա էս պահի զգացածս ու ամբողջ Օգոստոս ամսվա ... ինչքա՜ն նույնը ...
Երբ հայտնվում ես էնքան վատ վիճակում, որ հոգեպես անկայուն ես դառնում ու ամեն մտքից սկսում ես լացել ... երբ սենյակ ես վազում, լույսն անջատում, որ ոչ մեկ արցունքներդ չտեսնի, որովհետև եթե տեսնեն հարցնելու են ` "ի՞նչ ա եղել , ինչի՞ ես լացում" , բայց դրա պատասխանը անգամ ինքդ չգիտես ... չգիտես էդ պահին ինչի՞ համար ես լացում, ո՞ր մտքից սկսեցիր լացել, ո՞ր միտքը սկսեց կրծել կոկորդդ, որի՞ ուժեղությանը չդիմացար ու սկսեցիր փշրվել ... երբ սկսում ես երբեմն մտքերդ կիսատ թողնել, մինչև վերջ չմտածել, որովհետև եթե մինչև վերջ մտածես կամ մի քիչ շատ խորանաս հնարավոր ա գժվես ) չգիտեմ ...
...
August 13, 2022 )
