Էնքան սիրես աշխատանքդ, որ 3 օր չգաս աշխատանքի ու կարոտես շա՜տ, գաս ու չզգաս ժամանակդ ո՞նց անցավ, ո՞նց վերջացավ ... էնքան սիրես մարդկանց, էնքաաաան սեր տաս ու սեր վերցնես, որ էներգիադ լցվի 🤍 Էնքան հոգատար լինեն՝ լավանաս ...
- Շող էս մեկը կեր, էս դեղը խմի, էս ջերմաչափը դիր ստուգենք ...
Էս մեծ ընտանիք ա, մեծ, ջերմ ու շա՜տ հարազատ ինձ 🫂
…
- Եկեք գնանք խանութ
- Շող դու ջերմություն ունես
- Վեր կաց, գնացիիիինք 😂
- Շող դու նոր վատ էիր ու առանց էներգիայի
- Հիմա էներգիա ունեմ, գնացինք
...
- Արի վազենք 😂
- Շող դու հիվանդ ես🫠
- Վազեեեեեցիիիիինք
…
Էս ես եմ ու իմ տրամադրությունը հիվանդ ժամանակ, աշխատնքի վայրում ) Հետս էս ցրտին վազել ա երեխեքիցս մեկը դրսում, լանչ ենք արել միասին, իրար հետ 4 անգամ նկարահանում ենք խանգարել օֆիսում, լիքը ծիծաղել մեր արածների վրա😂 մաքսիմալ հավես էր բայց, մաքսիմա՜լ ) Որ պասիվ,անկապ նստեմ չեմ լավանա, բայց, որ լինեմ սենց ակտիվ ու մոռանամ ինչքան վատ եմ, հաստատ կլավանամ ...