cookie

We use cookies to improve your browsing experience. By clicking «Accept all», you agree to the use of cookies.

avatar

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

Նաիրի Հոխիկյանը հեռուստամեկնաբան է, մեդիափորձագետ և կինովավերագրող

Show more
Advertising posts
7 520
Subscribers
-124 hours
-297 days
-11030 days
Posting time distributions

Data loading in progress...

Find out who reads your channel

This graph will show you who besides your subscribers reads your channel and learn about other sources of traffic.
Views Sources
Publication analysis
PostsViews
Shares
Views dynamics
01
Դաղստանի վրա ահաբեկչական հարձակման հետևում ուղիղ գծով պետք է փնտրել Թուրքիայի հետքերը։ Դրանք սպասելի ու բնական են և կշարունակվեն նաև Ինգուշեթիայում, Չեչնիայում և ընդհանրապես, ամբողջ Հյուսիսային Կովկասում' ձգվելով մինչև Կրասնոդար, Սոչի, Անապա, Ղրիմ ու վերևում' մինչև Ղազախստանի սահման։ Թուրքիան ու Ռուսաստանը բնական թշնամիներ են, որոնք իրավիճակից կախված, կարող են բարեկամանալ, բայց դրանց մրցակցությունը և թշնամությունը երբեք չի դադարում։ Ստանալով Արցախը' Թուրքիայի ճանապարհը ավելի է հեշտանում պանթյուրքիզմի տարածման համար։ Վստահ եմ, շուտով Թուրքիայի ականջները կտեսնեք Ռուսաստանում ահաբեկչական հարձակումների հետևում։
1 6415Loading...
02
Բելառուսի իշխանությունը թշնամական է տրամադրված Հայաստանի նկատմամբ, և դա Լուկաշենկոն բազմիցս է ապացուցել ինչպես Սերժ Սարգսյանի, այնպես էլ Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամանակ։ Ժամանակին նույն Լուկաշենկոն էր Սերժ Սարգսյանին համոզում 5 մլրդ դոլարի դիմաց վաճառել Արցախը։ Ենթադրում եմ, Նիկոլին հաջողվեց համոզել, բայց դրանից մեր երկրի նկատմամբ Լուկաշենկոյի թշնամանքը չի պակասել։ Նույն Լուկաշենկոն էր Ալեքսանդր Զասի միջնորդությամբ 2018-ին Ադրբեջանին վաճառել մեծ քանակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, իսկ 2020-ի պատերազմի ժամանակ մեր թշնամուն օգնում էր ՀԱՊԿ ներսում, նույնկերպ 2021-ին ու 2022-ին ՀԱՊԿ -ում արգելում Հայաստանին աջակցության ծրագրերի իրականացումը։ Ես կարծում եմ, որ Բելառուսի իշխանության նկատմամբ Հայաստանի իշխանության ներկա գործողությունները ճիշտ են, թեպետ դրանց պատճառահետևանքային կապերը նույն են և ամուր թելերով կապված են նաև Նիկոլի իշխանության հետ։ Ճիշտ է նաև ակտիվ համագործակցությունը Բելառուսի արմատական ընդդիմության հետ։ Բայց Հայաստանի ընդդիմությունը իր հերթին պետք է իմանա, որ որևէ պարագայում չի կարելի համագործակցել Բելառուսի իշխանության հետ, քանի որ ի դեմս Լուկաշենկոյի, մենք գործ ունենք թշնամու հետ։
1 9803Loading...
03
Քարոզչությունը լինում է երկու տեսակ՝ ոտքի հանող և ծնկի բերող։ Երբ դու խոսում ես մի երևույթի կամ սպասվող իրադարձության մասին այնպես, որ մարդիկ հուսահատության մեջ են ընկնում ու մտածում՝ ամեն ինչ վերջացած է, ապա դա ծնկի բերող քարոզչություն է։ Վերջին առնվազն 4 տարվա ընթացքում հայերի նկատմամբ իրականցվում է հենց ծնկի բերող քարզչություն ինչպես դրսից՝ թշնամիներից, այնպես էլ ներսից՝ իշխանությունից ու ընդդիմադիրներից միաժամանակ։ ❌Ադրբեջանն ասում է՝ ամեն ինչ վերջացած է, Հայաստանը պարտվել է, եթե գլուխը բարձրացնի՝ կոչնչացնեմ․․․ ❌Հայաստանի իշխանությունն ասում է՝ ամեն ինչ վերջացած է, Արցախն այլևս մերը չի, մենք ինքնախաբեությամբ ենք զբաղված եղել, հիմա պետք է վիզներս ծուռ ապրենք՝ դա անվանելով ինքնիշխանություն։ ❌Հայաստանի ընդդիմությունն ասում է՝ Ադրբեջանը էլի է հարձակվելու, բոլորիս սպանելու է, քանի որ Նիկոլը ամեն ինչ հանձնել է, Արցախը հանձնել է, Տավուշը հանձնել է, Սյունիքը հանձնել է, ամեն ինչ հանձնել է, մենք ոչինչ չունենք։ Մեծ հաշվով, այս երեք քարոզչության մեջ չկա գաղափարական տարբերություն, միակ տարբերությունը ասելիքի ձևի մեջ է։ Իրականում երեք դեպքում էլ ազգին տանում են ծնկի բերելու ճանապարով՝ ամեն ինչ վերջացած է․․․ Մինչդեռ ոտքի հանող քարոզչությունն ունակ է դավաճանված, պարտված ու թուլացած, որդեկորույս ժողովրդին դարձնել հզոր և մարտական ազգ, որը կվերագտնի իր արժեքներն ու ինքնասիրությունը՝ ծնկի բերելով ցանկացած ներքին ու արտաքին թշնամու։ ✅ Հայաստանի ազգային իշխանությունը կասեր՝ ոչինչ էլ վերջացած չէ։ Արցախը վաղ թե ուշ մերն է լինելու, ընդամենը մեզ պետք է զինվել համբերությամբ, գոտիները ձգել և ուժեղանալ։ Մենք գուցե պարտվել ենք ճակատամարտում, բայց պատերազմը դեռ չի ավարտվել, և հաղթում է ոչ թե զենքը, այլ մարտական ոգին, ազգի ապագայի նպատակն ու ձգտումն ուղիղ մեջքով։ ✅ Հայաստանի ազգային ընդդիմությունը պետք է ասի՝ անկախ նրանից, թե ինչ դավադրություն է արել իշխանությունը թշնամու հետ գործարքով, մենք ունենք հայրենիք, պետություն և ազգ, որն ունակ է տեր կանգնել իր արժեքներին և ինքնությանը։ Մենք ունենք վտանգներ արտաքին թշնամու կողմից, բայց պիտի ամրապնդենք մեր բանակի հնարավորությունները, օգնենք մեր զորքին, որ կարողանա դիմակայել թշնամուն։ Այո, իշխանությունը քայքայում է բանակը, բայց մենք հո կարո՞ղ ենք բանակի համար հենարան լինել, օգնել ինչով կարող ենք։ Իշխանությունը հանձնել Արցախը է և խոստացել է հանձնել մեր մյուս հողերը։ Մենք կարող ենք ազատագրել Արցախը, եթե ունենանք ազգային ծրագիր, կարող ենք նաև նոր հանձնումները թույլ չտալ, եթե ազգային ծրագրի հետ ձևավորենք նաև միասնական ճակատ։ Երբ ընդդիմադիր գործիչները անձնական շահից ու եսի առաջմղումից ավելի կարևոր համարեն հայրենիքի շահը, կկարողանան միավորվել իրական ազգային ծրագրի շուրջ ու հաջողության հասնել ներքին ու հետևաբար նաև արտաքին թշնամու նկատմամբ։ Դա արդեն կլինի ոտքի հանող քարոզչություն, որը անպայման բերելու է մեծ հաղթանակների։ Ու ինչպես Գևորգ Էմինը կասեր «Սասունցիների պարը» հանճարեղ ստեղծագործության մեջ․ ․․․ և չի հաղթի ոչինչ այս հին ժողովրդին․․․
3 9436Loading...
04
Media files
2 7556Loading...
05
Գրեթե միաժամանակ Հայաստանի իշխանական ու ընդդիմադիր առաջնորդների հետ հանդիպեցին ու հրապարակային ուղերձներ հղեցին ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները և նրանց շահերի սպասարկող քաղաքական ուժերը։ Նախ հունիսի 11-ին Հայաստան ժամանեց ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենը և Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարեց, որ ԱՄՆ-ը Հայաստանի հետ երկկողմ առևտուրն ընդլայնելու, ինչպես նաև գլոբալ առևտրում Հայաստանի մասնաբաժինը մեծացնելու հնարավորություններ է տեսնում։ Ակտիվ քննարկում եղավ ԱՄՆ և Հայաստանի իշխանությունների միջև փակ դռների հետևում։ Հետո, հունիսի 16-ին Բագրատ Սրբազանի հետ հանդիպում ունեցան ու այդ հանդիպման լուրը լայնորեն տարածեցին ամերիկյան երազանքով ու ԱՄՆ -ից սնվող ԱԺԲ կուսակցության առաջնորդները' շեշտելով համագործակցությունը խորացնելու մտադրությունը։ Դրանից ուղիղ մեկ օր անց' հունիսի 17-ին, Հայաստան ժամանեց ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերման, ով պաշտոնական հանդիպումներ ունեցավ ՀՀ վարչապետի, նախագահի և ԱԳ նախարարի հետ, քննարկեց տարածաշրջանային կոնկրետ հարցեր։ Իշխանության խոհանոցից տեղեկատվական արտահոսքից իմանում ենք, որ ԱՄՆ -ն շտապեցնում է Հայաստանի իշխանությանը' օր առաջ կյանքի կոչել դեռևս 2020 թվականի պատերազմից առաջ խոստացված "Զանգեզուրի միջին միջանցք" նախագիծը, որով Ադրբեջանը ուղիղ ցամաքային անվերահսկելի կապ կունենա Նախիջևանի և Թուրքիայի հետ, ապա' դեպի Եվրոպա և հատկապես Անգլիա' Արցախից տեղափոխելով անսահման քանակության ոսկու, պղնձի, ուրանի և այլ հանքանյութեր։ Մյուս կողմից Ռուսաստանը և Իրանը թույլ չեն տալիս Հայաստանի հարավը դարձնել արևմտյան բեռնափոխադրումների անվերահսկելի հարթակ' ձգտելով իրենց հսկողության տակ պահել այն։ Այս համատեքստում պատահական չէին ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենի և պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերմայի իրար հաջորդող այցերը Հայաստան։ ԱՄՆ -ն սկսել է ավելի կոշտ միջոցներով ճնշել ՀՀ կառավարությանը' արագացնելու տված խոստման կատարումը' սպառնալով, որ եթե Նիկոլը դրժի տված խոստումը, ԱՄՆ -ն աջակցություն կհայտնի Բագրատ Սրբազանին։ ԱԺԲ-ի հունիսի 16-ի հանդիպումը Սրբազանի հետ և լայնորեն լուսաբանումը հենց այդ նպատակն ունի։ Կարևոր է, որ ազգային ընդդիմությունը զգոն լինի և չդառնա գործիք աշխարհաքաղաքական կենտրոնների ձեռքին։
3 23611Loading...
06
Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղի հետ կապված լուրերը, թե բնակիչներին իբր գումար են առաջարկում տները լքելու համար, դեռևս չի հաստատել գյուղի որևէ բնակիչ։ Ես չունեմ որևէ փաստական տեղեկություն այդ մասին։ ԶԼՄ-ներին և Ֆեյսբուքի օգտատերերին խնդրում եմ այդպիսի լուրեր հաղորդելիս հղում տալ կոնկրետ մարդկանց, այլապես օդի մեջ խոսակցությունը էժանագին քարոզչություն է։ Տիգրանաշենի բնակիչներին խնդրում եմ ինձ անձնական նամակով տեղեկացնել, եթե նման բան կա։ Խոստանում եմ պահպանել անձի գաղտնիությունը։
2 2493Loading...
07
Ես ունեմ դաշնակցական բազմաթիվ ընկերներ, բայց ինքս կուսակցական չեմ։ Լուսահոգի հայրս եղել է նվիրյալ դաշնակցական, բայց ես երբևէ որևէ կուսակցության շարքեր չեմ մտել և նպատակ էլ չունեմ կուսակցական դառնալ' իմ քաղաքական անկախությունը վեր դասելով։ Ես դաշնակցության գործողությունների հետ հաճախ ունենում եմ տարակարծություններ, մենք հաճախ վիճում ենք քաղաքական տարբեր հարցերի շուրջ, կան ՀՅԴ մի քանի անհաջող անդամներ, որոնք ինձ ատում են ու չարախոսում, բայց դրա հետ մեկտեղ ես համարում եմ, որ Հայաստանում այսօր միակ կայացած կուսակցությունը հենց ՀՅԴ -ն է, որի անդամների համար չկան անվիճելի առաջնորդներ, և կարևորը գաղափարն է։ Նաև դա է պատճառը, որ բոլոր ժամանակների իշխանությունները հետապնդել են հենց շարքային դաշնակցականներին' նրանց մեջ տեսնելով իրենց քաղաքական գոյության վտանգը։ Շարքային դաշնակցականները ռոմանտիկ հայրենասերներ են, որոնց նվիրումը երբեմն լինում է չափից շատ։ Արցախի Վարնկաթաղի (Լուլասազ) բարձունքի կռիվը մեր պատմության հերոսական դրվագներից մեկն է, որի հիմքում հենց այդպիսի ռոմանտիկ հայրենասեր դաշնակցականներն էին, շատերը' հերոսաբար զոհված։ Հայաստանի ներքին ու արտաքին թշնամիները ինձ միշտ անվանում են "դաշնակ"' առանց հասկանալու, որ դրանով ոչ թե վիրավորում են, այլ լավություն անում։ Ես դաշնակցաական չեմ, բայց ուրախ եմ բազմաթիվ դաշնակցական ընկերներ ունենալու համար ու աջակցում եմ նրանց հայրենիքի պահպանության այս դաժան պայքարում։ Ձեզ հետապնդել են կոմունիստները, որոնք հիմա չկան, ԽՍՀՄ-ը չկա, բայց դուք կաք։ Ձեզ հետապնդել է ՀՀՇ-ն, որը հիմա չկա, բայց դուք կաք։ Ձեզ հետապնդել են նաև նախկին իշխանությունները, երբ սիրախաղ էին անում Թուրքիայի հետ։ Այսօր նրանք չկան, բայց դուք կաք։ Ձեզ հիմա հետապնդում է Նիկոլը։ Վաղը նա չի լինելու, բայց դուք կլինեք, եթե շարունակեք մնալ ռոմանտիկ հայրենասերներ։
2 6539Loading...
08
Վերջերս Արցախցի մի աղջնակ ջերմ խոսքերով անդրադարձել էր Հայաստանի ՔՊ-ական մի քանի չինովնիկների՝ նշելով, թե նրանք լավ են վերաբերվել իրեն, անգամ «հացի պատիվ են տվել»։ Ինձ համար ցավալի էր Արցախցու կողմից այդպիսի հրապարակումը թեկուզ այն պատճառով, որ գովասանքի խոսքեր էին հնչում կոնկրետ մարդկանց նկատմամբ, ովքեր 2020-ի պատերազմի ժամանակ լինելով պետական պաշտոնյաներ, անգործություն էին ցուցաբերել, երբեմն էլ առերևույթ միտումնավոր պատճառ դարձել, որ, օրինակ, Գեղարքունիքի մարզից մարդիկ չկարողանան կամավորագրվել ու գնալ Արցախում կռվելու թշնամու դեմ։ Ու հիմա, երբ նույն այդ իշխանության ձեռամբ Արցախն ամբողջովին հանձնված է թշնամուն, նույն այդ չինովնիկների ժպիտների կամ «պատիվ տալու» համար իր ունեցվածքը, կենսագրությունն ու գերեզմանները կորցրած Արցախցին շնորհակալություն է հայտնում դահիճներին։ Մեծ հաշվով տարբերություն չկա՝ շնորհակալություն հայտնել Նիկոլին ու նրա չինովնիկներին, թե՞ Իլհամ Ալիևին։ Երկուսն էլ Արցախի դահիճներն են։ Սիրելի Արցախցիներ, այսօրվա ջերմ խոսքերի, «պատիվ տալու» կամ թեկուզ նյութական աջակցության դիմաց նետվել իշխանության չինովնիկների գիրկը, հավատացեք, պատիվ չի բերում։
2 9291Loading...
09
Առաջնագծում հարաբերական հանգիստ վիճակ է, կրակոցները քիչ են, թշնամին ժամանակավորապես չի հարձակվում, և մեր հանրությունը կրկին թմրության մեջ է, կարծես ոչ մի վտանգ այլևս չկա առաջնագծում։ Տևական ժամանակ էլ մարդիկ չեն արձագանքում առաջնագիծը քողարկիչ ցանցերով զինելու կոչերին։ Բայց հենց թշնամին նորից հարձակման անցնի, ըհը, էլի համատարած կսկսեն անվադողեր հավաքել, փողոցներում քաղցրավենիքի փող կհանգանակեն, կշտապեն խանութներից բառացիորեն թռցնել բոլոր տռուսիկ-մայկաները, կարծես դիրքերում կռիվ տվող հայ զինվորը հենց կոնֆետի ու տռուսիկ-մայկայի պակաս ունի, որ հաղթի թշնամուն։ Սիրելի հայրենակիցներ, զինվորի մասին մտածում են մինչև կռիվ սկսվելը, որպեսզի թշնամու հարձակման դեպքում հնարավորինս պաշտպանված լինի։ Իսկ բուն կռվի ժամանակ ոչ կոնֆետը օգուտ կտա, ոչ էլ նույնիսկ անվադողը, քանի որ դրանք դիրքեր հասցնել այլևս չեն կարողանա։ Մենք շարունակում ենք առաջնագիծը զինել քողարկիչ ցանցերով, հեռադիտակներով ու գիշերային տեսանելիության սարքերով, որոնցից ամեն մեկը անգնահատելի դեր է կատարում զինվորի անվտանգության ու առաջնագծի պահպանության համար։ Մի ալարեք։ Օգնեք ձեռք բերենք այդ ապրանքները, որպեսզի ոչ մի օր կանգ չառնի մեր դիրքերի վերազինումը։ Դրանից կախված է մեր երեխաների, եղբայրների ու հայրերի անփորձանք ծառայությունը, հետևաբար նաև մեր հայրենիքի ամրությունը։
3 1702Loading...
10
Բիզնեսը սիրում է մրցակցություն, որտեղ թույլերը պարտվում են նորարարներին ու համառներին։ gg taxi-ն այս հարցում ունի իր յուրահատկությունը' ոչ միայն նորարար ու համառ է, այլև ազգային ու նվիրյալ։ Բայց իշխանությունը փորձում է ծնկի բերել ամեն ազգային, այդ թվում gg-ին ու իմ ընկեր Խաչատուրին։ Խաչատուրին ճանաչում եմ ավելի քան 10 տարի ու երբեք չեմ տեսել նրա թուլանալը։ Հիմա էլ չի թուլանա, բայց մենք պիտի օգնենք նրան։ Եկեք ամեն կերպ կանգնենք gg-ի կողքին, շատ մարդկանց ներգրավենք նրա ծառայությունների մեջ, որ իշխանության հարձակումը հակառակ արդյունք տա։ Ներբեռնեք gg հավելվածը և դուք էլ օգնեք ազգայինին։
3 7422Loading...
11
Վերջին օրերին Հայաստանի քաղաքական իշխանությունը գործի է դրել բոլոր ուժային կառույցների ռեսուրսները' երկրում բռնաճնշումներ իրականացնելու և ընդդիմադիր գործիչներին ճնշման ենթարկելու համար։ Հունիսի 12-ին Երևանի Բաղրամյան պողոտայում ոստիկանության կողմից տեղի ունեցած բռնարարքները, հաջորդ օրերին ընդդիմադիր ակտիվիստների և քաղաքական գործիչների խոշտանգումները, հետապնդումները և ձերբակալությունները, բիզնեսի նկատմամբ ճնշումները ցույց են տալիս Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության թուլությունն ու վախերը։ Հայաստանի իշխանության գործադրած ապօրինի և ոչ ժողովրդավարական քայլերը խաթարում են երկրի արտաքին վարկը և պատճառ դառնում հետագա խնդիրների համար։ Հայաստանի դիվանագիտական հիմնադրամը խստորեն դատապարտում է իշխանության գործողությունները' հիշեցնելով, որ ամեն ինչ ունի բումերանգի էֆեկտ։
3 2501Loading...
12
Ռուս քաղաքագետ և լրագրող, Կրեմլի մերձ շրջապատի անդամ համարվող Մոդեստ Կոլերովը բացահայտումներ է արել 2018թ. Նիկոլի իշխանության գալու մասին։ Մեջբերում եմ "Հրապարակ" թերթին տված հարցազրույցի առանցքային հատվածները. Մոդեստ Կոլերով. Փաշինյանի հաղթանակի գաղտնիքն այդ ամբոխների մեջ չէր, այլ որովհետեւ Սերժի իշխանությունը հանձնվեց: Դա էր նրա գլխավոր գաղտնիքը: Բացի այդ, ես հիշում եմ, որ այն ժամանակ Երեւանում հանդիպեցի նրա փեսային՝ Ձեզ հայտնի (նկատի ունի Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին-Ն.Հ), ու նա ինձ ուղղակի ապշեցրեց սենսացիոն լուրով, իսկ այն ժամանակ առաջին անգամ խորհրդարանական ընտրություններով Ազգային ժողով անցավ «Իմ քայլը» խմբակցությունը, կարծես թե 8 տոկոս էին ստացել: Եվ ահա, Միկան (Միքայել Մինասյանը -Ն.Հ.) ինձ ասում է՝ այս կուսակցությունը հաջորդին վերցնելու է մեծամասնությունը: Հարց. Ձեզ դա անձամբ ասել է Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյա՞նը: Մոդեստ Կոլերով. Այո, Փաշինյանի՝ իշխանության գալուց մի քանի տարի առաջ: Ես էլ հարցրի՝ ինչի՞դ է պետք դա։ Ասաց՝ դե այդպես։ Իհարկե, դա ասաց ինձ դեմառդեմ, մենք նստած էինք ռեստորանում, հաց էինք ուտում: Ես դա երբեք ոչ ոքի չեմ պատմել՝ հիմա եմ Ձեզ պատմում այդ մասին: Ես դա կարող եմ բացատրել այսպես․ որ հարգարժան, շատ խելացի եւ շատ ուժեղ քաղաքական աշխատակից Միքայել Մինասյանը մտածում էր, որ ինքը կարող է կառավարել նման խորհրդարանը: Դե, ինքն այդպես մտածում էր, իրեն այդպես թվաց: Բայց այդ հարցում ես տեսնում եմ որոշակի փոքրիկ բացատրություն, թե ինչու Սերժը հանձնվեց, այսինքն, նրանք վաղուց դիտարկում էին Փաշինյանին որպես հնարավոր կառավարելի ֆիգուր, եւ Փաշինյանը նրանց հիասթափեցրեց՝ նրանք չկարողացան կառավարել նրան: Սերժը դրա համար էլ նահանջեց նրա առաջ, որ նման տպավորություն լիներ, որ իրենք ինչ-որ կերպ կկարողանան ղեկավարել նրան, այլապես Միկան դրանից մի քանի տարի առաջ ինձ այդ մասին չէր ասի: Նոր էին ընտրություններն անցել, «Իմ քայլն» անցել էր 8 տոկոսով: Ես ասացի` ո՞նց կարող է 8 տոկոսով կառավարություն կազմել եւ մեծամասնություն դառնալ, Միկան ինձ ասաց՝ դե, հաջորդին կլինի դա: Հիմա տեղի ունեցող իրադարձությունների իրական բնույթը գնում է դեպի բավականին վաղ տրամադրությունների խորքը, ե՛ւ Սերժի, ե՛ւ Նիկոլի կողմից, որ նրանք կարծում են, որ իրենք կարող են կառավարել տարերքը, իսկ տարերքը կառավարել անհնար է:
3 67853Loading...
13
Իրանն ու Ադրբեջանը համատեղ զորավարժություն են անցկացրել Արաքսի ափին՝ Նախիջևանի սահմանին: Զորավարժանքների հայտարարված նպատակը ահաբեկչության դեմ պայքարը և փորձի փոխանակումն է: Իրանն ու Ադրբեջանը վերջին տարիներին առաջին անգամ են համատեղ զորավարժություն անում։ Մինչդեռ 2019-ի վերջից մինչև 2022-ի դեկտեմբեր ամիսը ներառյալ Իրանը բազմաթիվ անգամներ Հայաստանին առաջարկել է համատեղ զորավարժություն անցկացնել Սյունիքում' ընդդեմ Ադրբեջանի, Թուրքիայի և Անգլիայի։ 2020-ի պատերազմի օրերին առնվազն 3 անգամ Իրանը առաջարկեց իր ՀՕՊ և ՌԷՊ միջոցներով միջնորդավորված օգնությունը ցույց տալ հայկական կողմին, բայց մեկնած ձեռքը մնաց օդում կախված։ Հայաստանը շարունակում է մերժել բնական դաշնակիցներին' բարեկամներ փնտրելով օվկիանոսից այն կողմ։ Դրա հետևանքով կորցնում ենք դաշնակիցներին, ձեռք չենք բերում նոր դաշնակիցներ։ Հետո կմեղադրենք, թե Իրանը բարեկամություն է անում մեր թշնամու հետ, մենք մենակ ենք։ Մենք մենակ չենք, մեր իշխանությունն է անհայրենիք ու հիմար։
4 9588Loading...
14
Այն, որ Բելառուսի իշխանությունը միշտ թշնամաբար է վերաբերվել Հայաստանին, և ՀԱՊԿ -ն մեռելածին կառույց է, երբեք չի եղել Հայաստանի ու Արցախի համար անվտանգային պատնեշ, վաղուց էր հայտնի։ Բացի Բելառուսից, ՀԱՊԿ կազմում Ադրբեջանի կողքին են միշտ գործել նաև Ղազախստանը, Ղրղզստանը և մյուսները, Ռուսաստանն էլ' ըստ նպատակահարմարության։ Էդ հիմա է Նիկոլ Փաշինյանը աղաղակում, թե ՀԱՊԿ -ն ու հատկապես Բելառուսը մեր թշնամիների կողքին են եղել, բայց այն ժամանակ, երբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից հետ էր կանչում հայ ազդեցիկ գեներալ Խաչատուրովին ու համաձայնություն տալիս Ադրբեջանում սեփական բիզնես ունեցող, Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի փաստացի գործակալ, Բելառուսի ԱԱԽ քարտուղար Ստանիսլավ Զասի թեկնածությանը, ինչո՞ւ չէր լսում Հայաստանի փորձագետների զգուշացումները։ 2019-ին Նիկոլը չգիտե՞ր, որ հենց Ստանիսլավ Զասն ու Ալեքսանդր Լուկաշենկոն են 2018թ. հունիսի 11-ին միասին իրագործել Ադրբեջանին մեծ քանակությամբ «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի մատակարարումը։ Թե՞ Նիկոլը չգիտեր, որ դեռևս 2016թ. նոյեմբերի 30-ին Բաքվում Իլհամ Ալիևը Բելառուսի նախագահին պարգևատրեց Հեյդար Ալիևի օրդենով՝ Ադրբեջանի համար առանձնահատուկ ծառայություններ մատուցելու համար: Լուկաշենկոն էլ համբուրեց պարգևն ու խոստացավ արդարացնել իրենից սպասելիքները: Իհարկե, Նիկոլը ամեն ինչ էլ գիտեր, ավելին, ամեն ինչի մասնակից էր, միասին էին պատրաստվում Արցախի վաճառքին' պատերազմով հանձնելուն։ Պարզապես այն ժամանակ պետք էր, որ Բելառուսը աջակցի Ադրբեջանին, իսկ հիմա պետք է աճպարարություն անել և մեղավորներ ու դավաճաններ փնտրել, երբ նույն Լուկաշենկոն ու ամբողջ ՀԱՊԿ -ն երբեք էլ մեզ դաշնակից չեն եղել։ Սա առաջին անգամ չէ, որ ասում եմ, բայց հիմարները միշտ խուլ են, երբ իրենց հրահանգված է խուլ լինել։
4 0868Loading...
15
ՀՐԱՏԱՊ Սիրելի հայրենակիցներ, այսօր երեկոյան մի քանի րոպե իմ հեռախոսի համարը դարձավ անհասանելի, որից րոպեներ անց արգելափակվեց նաև Ֆեյսբուքի էջը։ Հետո ընկերներս տեղեկացրին, որ Ֆեյսբուքի իմ անձնական էջում հրապարակվում են թշնամու քարոզչական նյութեր։ Խնդրում եմ ընդունել ի գիտություն։ Այս պահին մասնագետ ընկերներս զբաղվում են Ֆեյսբուքի իմ էջը վերականգնելու ուղղությամբ։
4 4981Loading...
16
ՔՊ -ական հերթական չինովնիկն ինձ սպառնում է դատարանով։ Իրենք վստահ են, որ դատավորներին կպարտադրեն նույնիսկ ասել, որ մածունը սև է։ ՔՊ -ի մանր ու մեծ մանկլավիկների ձեռքով սարքած այս պահին իմ դեմ 4 դատական գործընթաց կա, 1-ը' պրիմիտիվ քրեական գործով։ Արդեն առնվազն 3 դատավոր ինքնաբացարկ է ներկայացրել' հրաժարվելով մասնակից լինել այդ անբարո հրահանգներին։ Դեռ ոչ մի գործով ՔՊ -ն ու նրա մանկլավիկները հաջողության չեն հասել։ Ավելին, նույնիսկ մեկ գործով' կապված Դանիել Իոաննիսյանի քրոջ կողմից պատերազմի ժամանակ Արցախում ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտների նկարահանման հետ, դատախազությունը շտապ փակեց գործը' թերևս հասկանալով, որ իրենց համար անցանկալի նոր փաստեր կարող են ջրի երես դուրս գալ։ Մյուս պատվերով գործերով ոչ դատավորները, ոչ ՔՊ -ի փաստաբանները չեն կարողանում լուրջ փաստեր գտնել իմ դեմ ու հաճախ դիմում են ակնհայտ օրինազանցությունների, ինչի համար հետո խիստ պատժի կենթարկվեն հատկապես որոշ քննիչներ և դատավորներ։ Հիմա սրանք արդեն ոմն Արմեն Փամբուխչյանի դեմքով ուզում են ևս մեկ գործ պատվիրել իմ դեմ։ Թող փորձեն, բայց ամեն դեպքում խորհուրդ հարցնեն նախորդ պատվերով գործերի նախաձեռնողներից։ Կմարսե՞ն։ Փորձեք, բայց հիշեք Չարենցի հայտնի խոդքերը. Չնչին, ինչպես Արարատին նետած քար, Դավերը սև մարդուկների այդ անկար...
4 5861Loading...
17
2020-ի հոկտեմբերի վերջին Արցախ եկան ՀՀ ԱԻՆ փակ բեռնատար մեքենաներ' բերելով հումանիտար ապրանք' կարտոֆիլ, կաղամբ և նման այլ սնունդ։ Մեր ջոկատը, որ Արցախի տարբեր վայրերում զբաղված էր զորքի համար սննդի ու զենքի բեռնաթափումներով ու տեղափոխումն խերով, փոխգնդապետից առաջադրանք ստացավ մեկնել Ննգի գյուղի ճանապարհին կառուցված պահեստ և օգնել ՀՀ ԱԻՆ -ի աշխատողներին։ Մեքենաները դատարկելուց հետո ԱԻՆ -ի մեքենաների վարորդները ասացին, որ պիտի դատարկ վերադառնան, քանի որ Բերձորում մարդկանց պիտի վերցնեն։ Մեր ջոկատից Հայկը թույլտվություն ուներ 2 օրով Երևան գնալու։ Խնդրեցինք, ԱԻՆ -ի մեքենաներից մեկով մեկնեց։ Ճանապարհին զանգեց, թե խայտառակություն է։ Բերձորի մոտ մեծ թվով դասալիքներ լցվել են ԱԻՆ փակ բեռնատարները և գնում են Երևան։ Վարորդները արդարանում էին, թե հրամանը վերևից է։ Ես ինքս մեկնեցի Ստեփանակերտ և Արցախի ԱԻՆ ծառայողներին տեղեկացրի խնդրի մասին։ Մտահոգվեցին։ Խոստացան զբաղվել այդ հարցով, բայց օրեր անց աշխատանքից ազատվեցին։ Այդ օրերին ՀՀ ԱԻՆ փոխնախարարը ՔՊ -ական Արմեն Փամբուխչյանն էր, ով այդ պաշտոնին նշանակվել էր պատերազմից մեկ շաբաթ առաջ ու համակարգում էր ԱԻՆ մի շարք աշխատանքներ։ Հիմա նույն անձը սպառնում է դիմել համապատասխան մարմիններին, որ ճշտեն իմ խոսքի իսկությունը' ինձ անձնապես վիրավորելով ու մեղադրելով ստախոսության մեջ։ Ես հասկանում եմ, որ քանի դեռ Հայաստանում գործում է ՔՊ -ի անբարո և անհայրենիք իշխանությունը, չի կարող լինել ոչ արդարադատություն, ոչ էլ ճշմարտության բացահայտում, բայց կրկնում եմ խոստումս' իշխանության մեջ դեռ իրեն չգտած ոմն Արմեն Փամբուխչյանը, ով պատերազմի օրերին ԱԻՆ փոխնախարար էր, պատասխան կտա ԱԻՆ -ի կողմից արված բոլոր քայլերի համար։ Եթե կուզեք այլ մանրամասներ, իրավապահ մարմիններին առաջարկում եմ ընթացք տալ, գուցե գործ հարուցել, ճիշտ նույնկերպ, ինչպես հարուցվեց ու հասկանալի պատճառներով կիսատ մնաց Դանիել Իոաննիսյանի քրոջ թեմայով։ Դա՞ էլ եք ուզում վերաբացել' նախագահականի պատի հաստությունը, էլեկտրացանցը, Շուշին։ Դա էլ էիք համարում սուտ, բա ինչո՞ւ կոծկեցիք։
4 4395Loading...
18
Media files
4 0331Loading...
19
Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու և վարչապետի պաշտոնից հանելու գործընթացը (իմպիչմենտ) լինելու է հունիսի 17-ին, ժամը 18։30-ին։ Այդ թեմայով նիստ անցկացնելը օրենքի պահանջն է, որը պարտադիր կատարման ենթակա է։ Իսկ ի՞նչ են սպասում մեր հայրենակիցները և ի՞նչ կլինի իրականում։ ՀՀ Սահմանադրությունն ասում է. Հոդված 115․1․ Վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը միայն այն դեպքում, եթե որոշման նախագծով միաժամանակ առաջարկվում է նոր վարչապետի թեկնածու: ❗️ Ընդդիմադիր երկու խմբակցությունների և անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանի մասնակցությունը հունիսի 17-ի նիստին բավարար է (36 պատգամավոր՝ խորհրդարանի 1/3 մասը) վարչապետին անվստահություն հայտնելու համար։ Հոդված 115․2․ Վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը քվեարկության է դրվում այն ներկայացվելուց ոչ շուտ, քան քառասունութ, և ոչ ուշ, քան յոթանասուներկու ժամ հետո: Որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ անվանական քվեարկությամբ: Որոշման ընդունման դեպքում համարվում է, որ վարչապետը հրաժարական է ներկայացրել: ❗️ Վարչապետին անվստահություն հայտնելու քվեարկությունը, ըստ Սահմանադրության պահանջի, տեղի կունենա հունիսի 19-ին կամ 20-ին։ Վարչապետին հեռացնելու համար անհրաժեշտ է լինելու 107 պատգամավորների առնվազն 54 -ի կողմ ձայնը։ ❗️ Գրեթե վստահ եմ, որ ՔՊ-ի պատգամավորները չեն գա նիստին կամ գալու դեպքում ցինիկ ելույթներ կունենան և դեմ կքվեարկեն։ ❗️ Եթե համարենք, որ 36 ընդդիմադիր պատգամավոր կա, ապա վարչապետին հեռացնելու որոշման համար անհրաժեշտ է լինելու 18 ՔՊ-ական պատգամավորի կողմ ձայն, ինչը քիչ հավանական կամ անհավանական է։ Հոդված 115․3․ Եթե վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը չի ընդունվում, ապա նման նախագիծ կարող է ներկայացվել ոչ շուտ, քան վեց ամիս հետո: ❗️ Նիկոլը ամեն ինչ կանի, որ ՔՊ-ական պատգամավորները բոյկոտեն կամ դեմ քվեարկեն, որ ինքը օրենքով ունենա առնվազն ևս 6 ամիս կառավարելու հնարավորություն։ Հոդված 115․4․ Արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ չի կարող ներկայացվել կամ քննարկվել: ❗️ Եթե Նիկոլը զգա, որ Քպ-ական պատգամավորները փորձում են փախչել իր վերահսկողությունից և կողմ քվեարկել, երկրում արտակարգ դրություն կհայտարարի, չեմ բացառում, որ Իլհամ Ալիևին կխնդրի հարձակվել մեր դիրքերի վրա, որպեսզի ինքը ռազմական դրություն հայտարարի և այդկերպ էլի պահպանի իր իշխանությունը։ ⁉️ Ելնելով այս ամենից՝ ես կարծում եմ, որ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը հաջողություն չի ունենա, ուստի Սրբազանի գլխավորությամբ մենք պետք է պատրաստ լինենք ավելի կոշտ և սկզբունքային պայքարի՝ ծնկի բերելու իշխանությանը։ ✅ Փոքր ուժերով էլ հնարավոր է մեծ հաջողությունների հասնել։
4 85015Loading...
20
Արցախից մինչև հեծանիվ․․․ ահա դեգրադացման ու այլասերման ճանապարհը, ահա նիկոլական իրականությունը։
4 0675Loading...
21
Ավտոմեքենայի աշխատանքի կարևոր սկզբունքներից մեկն այն է, որ երբ ակումուլյատորը նստած է լինում, փրթփրթում է, մինչև գործարկվում է։ Բայց երբ սկսում է աշխատել, մեքենայի դետալներից մեկը, որ կոչվում է դինամո, էներգիա է արտադրում ու լիցքավորում ակումուլյատորը, ինչից էլ այդ սարքը ավելի ոգևորված սկսում է մեքենային էներգիա տալ աշխատանքի համար։ Հիմա այդ ամենը' Նիկոլի տրամաբանության մեջ։ Ամեն անգամ նրան թվում է, թե ինչ-որ հերթական հիմար բանն ասաց, մեծ հայտնագործություն արեց, թեպետ նրան լուրջ վերաբերվում են միայն հիմարները։ Բայց երբ Նիկոլը խոսում է, խոսքի ընթացքում դինամոյի էֆեկտով սկսում է ոգևորվել իր ասած հիմարություններից ու նոր, ավելի մեծ հիմարություններ է ասում' ինքն իրենով հիացած նայելով շուրջբոլորը, կարծես ուզում է ասել' ծափ տվեք, արա... Նիկոլի ասած բոլոր խոսքերը նախատեսված են տգետ զանգվածի համար, որը չունի ոչ կրթություն, ոչ էլ հայրենասիրություն, և նրանց համար ամենամեծ արժեքը այս պահի կուշտ ապրելն է' նույնիսկ թքած ունենալով սեփական զավակի գալիքի վրա։ Այլ կերպ դա կոչվում է բիոզանգված, օխլոս' հիմարախում։ Երբ լսում եք Նիկոլի "մտքի փայլատակումները", ուշադրություն դարձրեք, թե ինչպես է ամեն հիմար մտքից հետո նրա ակումուլյատորը լիցքավորվում, աչքերը փայլում են, իսկ դինամոն ավելի ոգևորված էներգիա արտադրում։ Ոչ մի նոր բան չկա։ Ամեն ինչ առավել քան հայտնի տեխնոլոգիաների շարքից է։ Լոնդոնի համալսարանական քոլեջ։
6 6843Loading...
22
Անցումային Կառավարությունն ունենալու է երեք գործառույթ. 1․ Հաշտության Կառավարություն, որն իրականացնելու է հաշտության օրակարգը բոլոր շերտերում։ 2․ Արտաքին աշխարհի հետ հարաբերությունների կարգավորում և իրավիճակի գնահատում՝ փորձելով հասնել նրան, որ երկիրն այս ամբողջ աշխարհաքաղաքական իրավիճակում կարողանա իր ուրույն ընթացքը պահել։ 3․ Պատրաստել արտահերթ ընտրություններ այն ժամանակահատվածում, որը կսահմանվի, իսկ ժամանակավոր Կառավարությունը չի մասնակցի այդ ընտրություններին, որպեսզի չխաթարվի արդարության սկզբունքը։ Բագրատ Սրբազան
4 8452Loading...
23
Yerkir.am-ը պարզել է, որ Վեհափառի ճանապարհը փակող բերետավոր Ռուստամ Կարապետյանը հայտնի տեսանյութի ծանրորդն է, որը ծանրաձողը բարձրացնելուց հետո շպրտում է հանդիսատեսի վրա:
4 68812Loading...
24
Պետությունների հաջողված կամ ձախողված լինելու, հակամարտություններում հաղթելու, անվտանգ լինելու համար երկու կարևոր գործոն կա, որոնք պետք է ունենա պետությունը։ 1․ Գաղափարախոսություն 2․ Ուժեղ բանակ Այս երկու գործոնները պետականության հենասյուներն են, որոնցից կախված են մյուս բոլոր գործոնները։ Բայց այս երկու հենասյուները չեն կարող գոյություն ունենալ կամ կենսունակ լինել առանց մեկը մյուսի։ Որքան էլ ազգային գաղափարախոսություն ունենա պետությունը, չի կարող հաջողակ լինել, եթե չկա ուժեղ բանակ, քանի որ այդ դեպքում գաղափարը կմնա լոկ թղթի վրա կամ մարդկանց գլուխներում, բայց ոչ երբեք ֆիզիկապես իրագործված։ Նույնկերպ, որքան էլ բանակը հագեցած լինի նորագույն հզոր զենքերով, ոչ մի արժեք չունի, եթե այդ բանակը չգիտի, թե ինչը պիտի պաշտպանի և ինչու պիտի պաշտպանի կամ ազատագրի, եթե զինվորը չունի հայրենիքի գիտակցում ու գալիքի պատկերացում։ Ցավոք, Հայաստանը հիմա ձախողված պետություն է (faled state), որը չունի ոչ ազգային գաղափարախոսություն, ոչ էլ այդ գաղափարախոսությամբ առաջնորդվող բանակ։ Իսկ դա բերում է այն հետևանքներին, որ երկրի իշխանության ղեկին կարող է հայտնվել ամեն մի պարազիտ ու վաճառել այն, ինչը ցանկանում է, իսկ բանակը չունի ազգային հստակ ճանապարհ, գիտակցում, որ նահանջի հրամանները կատարելու փոխարեն գրողի ծոցն ուղարկի այդ հրամանները տվող թրաշամանուկներին և պայքարի հանուն հայրենիքի։ Ցավոք, հայրենիքը մեր ժողովրդի գիտակցության մեջ տարիներ շարունակ հետևողականորեն վերածել են հյուրանոցի, որն արժեք ունի այնքան ժամանակ, քանի դեռ հարմար է, հենց անհարմար դարձավ, որևէ վտանգ եղավ, կարելի է լքել ու գնալ ուրիշ հյուրանոց։ Ազգային գաղափարախոսությունը լուծում է այդ խնդիրները։ Հետևաբար։ Մեզ անհրաժեշտ երկու գործոնները՝ ազգային գաղափարն ու գաղափարական ուժեղ բանակը օր առաջ պիտի կայացնենք, որպեսզի կարողանանք աշխարհի վերաբաժանումների այս պայքարում կանգուն մնալ որպես պետություն և իրականություն դարձնել մեր գալիքի ծրագրերը։ Այդ դեպքում ոչ պարազիտները, ոչ թալանչիները, ոչ էլ դավաճանները չեն կարողանա իշխանության գալ կամ իրենց սև գործը անել, որովհետև իշխելու է գաղափարը, ոչ թե կլանը։
4 0023Loading...
25
Նիկոլի շինած Civic կոչվող «լրատվամիջոցում» աշխատող Դավիթը ժամանակին ժուռֆակում իմ ուսանողներից էր։ Գորիսից թվացյալ խելացի տղա էր, հայրը՝ Սերյոժան, պատերազմի մասնակից։ Շատ բարձր էի գնահատում Դավիթի ընդունակությունները։ Բայց։ Բայց մի օր Դավիթին ներքաշեցին նիկոլական աղբանոց, օգտագործեցին, դարձրին անպատասխանատու, անարժեք, բամբասկոտ զանգված, որը օրվա սենսացիայի համար կարող է ամեն տեսակի անբարո ստեր տարածել։ Ափսոս էր այդ տղան։ Փչացրին։ Մեղքս գալիս է։
4 6872Loading...
26
https://yerkir.am/hy/article/2024/06/03/31475
4 4587Loading...
27
https://yerkir.am/hy/article/2024/06/03/31475
1500Loading...
28
Թուրքասիրությունը միշտ էլ Հայաստանի բնակչության մի որոշ հատվածի մոտ գերակայող է եղել։ Այսօր էլ կա։ Դա առաջին հերթին կապված է այն օբյեկտիվ իրականության հետ, որ երկար ժամանակ հայերն ու թուրքերը ապրել են նույն տարածքում, միմյանցից վերցրել սովորույթներ ու մտածելակերպ։ Ի տարբերություն հայերի, սակայն, թուրքական հասարակության մեջ առաջնորդները մշտապես քարոզել են ատելություն հայերի նկատմամբ, որպեսզի ժողովուրդը ցանկանա տիրանալ հայերի ունեցվածքին։ Հայերի մեջ այդպես չի եղել երբեք։ Երբեք առաջնորդները ատելություն չեն քարոզել թուրքի նկատմամբ, իսկ ինչ էլ եղել է, ապա թուրքի ցեղասպանական արածները տեսնելով, ժողովրդի մեջ բնական կերպով առաջ է եկել ինքնապաշտպանության ցանկությունը և այդկերպ նաև ատելությունը։ Հիմա, երբ Հայաստանում ինչ-որ քանակի մարդիկ թուրքասիրություն են արտահայտում, մի զարմացեք։ Դա միշտ եղել է նրանց հոգիներում, ուղղակի թաքնված, քանի որ ավելի վաղ դա կդիտվեր դավաճանություն, իսկ այսօր՝ հերոսություն ու խաղաղասիրություն։ Վաղը, երբ մենք Հայաստանում ձևավորենք իրական ազգային իշխանություն, էլի թուրքասերները կլռեն, գուցե բարձրաձայն վատ խոսեն թուրքի մասին, բայց հոգու խորքում կշարունակեն մնալ թուրքասեր։ Դա էություն է, բնույթ, որը փոխվում է սերունդների հետ երկարատև աշխատանքի արդյունքում։ Ցավոք, ես էլ ունեմ թուրքասեր ազգականներ, որոնք երազում են թուրքի կանաչին ուտելու մասին, Բաքվում կարտոֆիլ վաճառելու և քիրվաների հետ թեյ խմելու մասին, Ստամբուլում էժան հագուստ առնելու և Անթալիայում հանգստանալու մասին։ Այդ տեսակը երբեք չի հայանա, քանի դեռ կա, ապրում է։ Նրանց գոյությունը պիտի հանդուրժենք, մինչև Աստծո կամոք գնան դժոխք։ Մեր խնդիրն է ունենալ ազգային ծրագիր ու պահպանել այսօրվա Հայաստանը՝ պայքարելով Արցախի, Նախիջևանի, Գարդմանի, Արևմտյան Հայաստանի ազատագրության համար։ Հնարավոր է, համոզված եմ։ Իսկական հայերի, հայկական ինքնությամբ հայերի հետ հնարավոր է։
6 3046Loading...
29
Ամեն անգամ, երբ Նիկոլը խոսում է «հայրենիքի փնտրտուքների» ձևակերպման մասին, հետևողականորեն առաջ է տանում հայերին քոչվոր ներկայացնելու ադրբեջանա-թուրքական ծրագիրը։ Որպեսզի այդ ծրագրի խորությունը լավ հասկանանք, պետք է իմանանք, որ կա հայրենիքի երկու տեսակ՝ 1․ բնակության հայրենիք 2․ էթնիկական հայրենիք։ Բնակության հայրենիքի դեպքում ժողովուրդը իրենն է համարում միայն այն տարածքը, որտեղ բնակվում է՝ անկախ իր անցյալից, իսկ էթնիկական հայրենիքի դեպքում ազգը կապվում է հազարամյակների ընթացքում իր նախնիների կենսականության, ծագման, զարգացման ու ազգային ավանդույթների ձևավորման հետ։ Հայկական լեռնաշխարհ մոտ 1000 տարի առաջ ներթափանցած թուրքերը փորձում են այս տարածաշրջանը դարձնել իրենց էթնիկական հայրենիք՝ տեղի բոլոր պատմամշակութային արժեքները յուրացնելով, նույնիսկ քրիստոնեական ժառանգությունը։ Հայերը, որ այստեղ ապրել են ավելի քան 5000 տարի առաջ ու ձևավորվել որպես ազգ, ստեղծել պետականություն և աշխարհին տվել մեծագույն քաղաքակրթություններից մեկը, այսօր կարող են դառնալ սոսկ բնակության հայրենիքի ապրողներ։ Պատահական չէ, որ հայերին հրավիրում են մասնակցելու Ղազախստանում տեղի ունեցող «քոչվորական խաղերին»՝ առանց բացատրելու, թե մենք ինչ կապ ունենք քոչվորական մշակույթի հետ։ Ահա թե ինչու է Նիկոլն անընդհատ ասում, որ հայրենիքը այն տարածքն է, որտեղ կա հայկական պետականություն։ Դա բնակության հայրենիքի բանաձևն է՝ բացառելով էթնիկական ծագումն ու քաղաքակրթական ժառանգությունը։ Եթե նույնիսկ թուրքերը ծրագիր չունենան մեզ նորից ցեղասպանելու, Նիկոլի առաջ քաշած (կամ թուրքերի թելադրած) բնակության հայրենիքի գաղափարով 15-20 տարի հետո այստեղ այլևս հայ չի ապրի։ Շատերը կհեռանան, որոշներն էլ «հայրենիքը հյուրանոց է» գաղափարով կդառնան թուրք, ադրբեջանցի կամ անդեմ մի զանգված։ Ահա թե ինչու պետք է ամեն կերպ կանխել Նիկոլի առաջ քաշած բնակության հայրենիքի գաղափարը և պինդ պահել Հայկական լեռնաշխարհի՝ պատմական Հայաստանի, Արցախի, Նախիջևանի, Գարդմանի, Ջավախքի և մեր էթնիկական հայրենիքի մյուս տարածքների արժեքները, որ կարողանանք այս փոքրիկ պետության մեջ ապրել որպես ազգ և գալիքի պայքարով հասնել մեծ հայրենիքի ազատագրմանը։
4 9734Loading...
30
Սողացող պատերազմ․ սա է այն հասարակ, պարզունակ ձևակերպումը, որով ուղղորդվում են մեր թշնամիները։ Ադրբեջանը և Թուրքիան ժամանակին ճոխ խոստումներով Նիկոլից ստացան Արցախը հանձնելու համաձայնություն, ապա ձեռքի տակ ունենալով դավաճանության անհերքելի փաստեր՝ շանտաժի միջոցով աստիճանաբար սկսեցին պոկել այլ տարածքներ ևս։ Այսօր էլ, երբ դավաճանությունն ու գործարքը այլևս ոչ ոքի համար գաղտնիք չէ, արդեն Նիկոլը իշխանության մնալու համար օգտագործում է ապագայի իր պատկերացումների մասին ճոխ խոստումներ, բայց դրանք հանդիպում են Ալիևի ու Էրդողանի նոր պայմաններին։ Եթե այսքան տարածք էլ գործարքով հանձնես, այսքան բան ենք խոստանում անել Հայաստանի համար, մեծ փողեր բերել, ճանապարհներ բացել, երկաթուղի աշխատեցնել և այլն։ Երբ դա էլ է հանձնում, նորից երեք մատի կոմբինացիա են ցույց տալիս ու էլի անցնում շանտաժի լեզվի՝ կտաս այսքանն էլ, հակառակ դեպքում նախորդ արածների մասին աշխարհը ճշմարտությունը կիմանա։ Հիմա էլ Ալիևն ասում է՝ ճանաչիր Խոջալուրի այսպես կոչված ցեղասպանությունն ու ներողություն խնդրիր։ Կարծում եմ, Նիկոլը կանի այդ քայլը, քանի որ նրա պոչը Ալիևի ոտքի տակ է։ Սողացող պատերազմը հենց դա է, երբ աստիճանաբար ու դանդաղ քայլերով առաջ են գնում՝ մինչև հակառակ կողմի ամբողջական կազմալուծում։ 2020-ի տաք պատերազմի ժամանակ մենք ավելի քիչ տարածքներ ու ռեսուրսներ ենք կորցրել, քան 2020-2024 թվականների թվացյալ խաղաղության, իսկ իրականում սողացող պատերազմի ընթացքում։
3 5718Loading...
31
Բերետներ դեռևս միջնադարից կրել են տարբեր երկրներում, տարբեր նպատակներով՝ նկարիչներից մինչև զինվորականներ։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ֆրանսիացի տանկիստներն սկսեցին բերետ կրել, որպեսզի տանկի մեջ եղած յուղը չքսվի գլուխներին։ Հիմա մտածում եմ, Հայաստանում ինչո՞ւ են ոստիկանության հատուկ նշանակության գումարտակին՝ մարդկանց գազանաբար ծեծող կարմիր ու սև բերետավորներին հենց այդ բերետներից հագցրել։ Ասում եմ, կարող է՞ ֆրանսիացի տանկիստների օրինակով, սրանց էլ բերետ են դրել գլխներին, որ պաշտպանվեն ժողովրդի թուք ու մուրից։
4 6297Loading...
32
Լոռու մարզպետարանը նախապես տեղյակ էր վարարումների մասին․ Լոռու մարզում հեղեղումների հետ կապված կարևոր տեղեկություններ ինձ փոխանցեցին, որոնք կարող են նաև մի շարք հարցերի պատասխաններ տալ կամ նոր հարցեր առաջացնել։ Այսպես։ 2024թ․ ապրիլի 19-ին Լոռու մարզպետարանը հայտարարություն է տարածել հնարավոր հեղեղումների մասին՝ նշելով, որ Ձորագետի վրա կառուցված ջրամբարից մինչև օգոստոս ամիս կարող են լինել ջրի բացթողումներ: Ըստ Լոռու մարզպետարանի հայտարարության՝ դա կարող է Ձորագետ և Դեբետ գետերի վարարումների պատճառ դառնալ: http://lori.mtad.am/news/item/2024/04/19/NEWS1/ սա հայտարարության հղումն է։ Ֆիքսենք, որ մայիսի 29-ի դրությամբ այն կա կայքում, իսկ եթե հանկարծ այդ լուրն անհետանա մարզպետարանի կայքից, ապա կա սքրինշոթը, որը պատկերված է ներքևի նկարում։ Հիմա շեշտը դնենք Լոռու մարզպետարանի այս հայտարարության վրա և հասկանանք, թե Ձերագետի ջրամբարից ջրի բացթողումն ինչքանո՞վ է ազդել Դեբեդի վարարումների վրա։ Բացահայտումները կարող են իշխանության համար թանկ նստել։
4 83218Loading...
33
Մենք այստեղի այսպես կոչված ներկայացուցիչներին պատասխանելու բան չունենք։ Մեր պատասխանն իրենց թելադրողներին է ուղղված։ Այսօր մեկն է թելադրողը, որը Ալիև է կոչվում։ Հենց իրեն եմ ասում՝ մենք ինչ կանենք մեր երկրում ձեր գործը չէ ու մենք ինչ անելու ենք, մեր ուզածով ենք անելու, ոչ թե ձեր։ Այսօր Հայաստանում ունեք ներկայացուցիչ, որը ձեր ուզածով է անում, բայց վաղը ստիպված եք լինելու անել այն, ինչ մենք ենք ուզում։ Բագրատ Սրբազան
3 3343Loading...
34
Յուրաքանչյուր ժողովրդի հոգևոր առաջնորդները համարվում են Աստծո հետ կապը, ովքեր կենդանության օրոք համարվում են սրբացվելուն մոտ անձինք։ Կաթոլիկների մոտ այդ սրբացվող հոգևոր առաջնորդը Հռոմի պապն է, ռուս ուղղափառների մոտ' համայն Ռուսիո պատրիարքը, Իրանում' իսլամական հոգևոր առաջնորդ Այաթոլլան, հայ առաքելականների մոտ' Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Այս անձինք սոսկ մարդիկ չեն։ Նրանք խորհրդանշում են հոգևոր արժեքները, կրոնը ամբողջության մեջ, Աստծո նկատմամբ մեր հավատը և խոնարհումը։ Այս առաջնորդներին տեսնելիս քրիստոնյա թե մահմեդական հավատավորները մեծ խոնարհումով են վերաբերվում, ծնկի են գալիս, աջը համբուրում, ստանում օրհնություն։ Դա հոգևոր արժեհամակարգ է։ Հիմա երբ Հայաստանում տեսնում եմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու առաջնորդ Կաթողիկոսի ճանապարհը փակած ու հպարտ կանգնած ոստիկաններին, ուզում եմ հասկանալ' սրանք ո՞ր կրոնից են, ընդհանրապես, սրանք Աստծո գաղափար ունե՞ն, սրբություններ ունե՞ն, թե սրանց բոլոր սրբություններն սկսվում ու ավարտվում են համազգեստով և աշխատավարձով։ Նայում եմ, ոստիկանության մայորը վազում ու փակում հենց Կաթողիկոսի ճանապարհը։ Ես հույս ունեի, որ կգտնվի գոնե մի ոստիկան, որը այդ պահին ծնկի կգա Ամենայն Հայոց Կաթողիկոսի դիմաց և օրհնություն կխնդրի։ Բայց չէ, ոստիկանները փակում են մեր եկեղեցու առաջնորդի ճանապարհը։ Ես չեմ ուզում որևէ բան ասել էս ոստիկանների մասին։ Արդեն ասելիք էլ չկա։ Խոսքերը բավարար չեն։ Ուղղակի մեղք են այն երեխաները, որ այդ ոստիկանների զավակները լինելու դժբախտությունն ունեն և աղոթենք, որ մեր Տեր Աստծո ահեղ դատաստանին արժանանան գոնե այդ ոստիկանները, ոչ թե նրանց զավակները և հարազատները։ Ներիր նրանց, Տեր Աստված։ Քանի որ նրանք չեն հասկանում, թե ինչ են անում։
4 9423Loading...
35
Վանաձորի և Ապարանի սիրելի հայրենակիցներ, հավանական է, որ այսօր Նիկոլը կգա ձեզ մոտ։ Սարդարապատում պարտվելով Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումից և վախենալով գնալ դիմակայության' Նիկոլը կարծես հրաժարվել է մեկնել Սարդարապատ։ Գոնե այդպես ներքին աղբյուրներն են ասում։ Հավանական է, ոը Նիկոլը օրվա ընթացքում կգնա Լոռու մարզ' աղետի գոտի, ապա Վանաձոր կամ Ապարան։ Հենց այստեղ պիտի պատրաստ լինել փչացնելու նրա օրը և ցույց տալու, որ բոլոր տեղերում Նիկոլը մերժված է։ Խնդրում եմ, մտածեք ակցիաների սցենարների մասին և ձեր սկզբունքայնությունը ցույց տվեք թուրքի փալասին, ինչպես 1918-ին ձեր պապերը նույն սկզբունքայնությամբ ջարդեցին թորքին։ Դուք պատրաստ եղեք, մինչև ներսից հստակ իմանանք Նիկոլի օրակարգը։
4 0795Loading...
36
Կգնա՞ արդյոք Նիկոլը Սարդարապատի հուշահամալիր. Գիտեք, որ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման անդամները այսօր գիշերելու են Սարդարապատի հերոսամարտի համալիրի տարածքում' առավոտյան թույլ չտալու Նիկոլի մուտքը այդ հատված։ Մայիսի 28-ին լրանում է Թուրքիայի դեմ հայկական բանակի տարած հաղթանակի և հայկական պետականության վերահռչակման 106-ամյակը։ Արդեն տեղեկություններ են հասնում, որ լուսադեմին մոտ կարմիր բերետավորներին կարող են ֆաս հրաման տալ Սարդարապատում հաստատված մեր հայրենակիցների վրա և Եռաբլուրի նման ուժով բացելու տարածքը, որից հետո Նիկոլը հաղթական կմտնի հուշահամալիր։ Այսօր ինքս էլ Սարդարապատում էի, մեր հայրենակիցների հետ զրուցում էի, քայլում տարածքում և մտածում, որ Նիկոլը դժվար թե վաղը Սարդարապատ գնա։ Ասեմ ինչու։ 1. Սարդարապատը խորհրդանշում է Հայաստանի հաղթանակը Թուրքիայի նկատմամբ, և թուրքերի ոտքի տակ փալաս դարձած անձը դժվար թե համարձակություն ունենա նշելու այդ հաղթանակը։ Առավել ևս, որ հիմա Հայաստանի իշխանությունն ընտրել է թուրքասիրության ուղին։ 2. Նիկոլն էլ է հասկանում, որ ինչքան բիրտ են լինում ոստիկանները, այնքան հանրությունը ավելի վատ է տրամադրվում իշխանության նկատմամբ ու ավելի է համախմբում Բագրատ Սրբազանի շուրջը։ Հետևաբար Նիկոլը կարող է խուսափել մեծ ծավալի բախումներից և խայտառակվելուց։ 3. Չգալով Սարդարապատ' Նիկոլը կարող է փորձել մեկ զարկով երկու, նույնիսկ երեք նապաստակ խփել։ Ավելի կոնկրետ' ա) Սարդարապատի մոտ ժողովրդի դիմադրության հետևանքով չխայտառակվել, բ) Գնալ Լոռու մարզ և հայտարարել, թե ինքը իբր թե մտահոգված է հեղեղումների ենթարկված մարդկանց հոգսերով, գ) Գնալ Վանաձոր կամ Ապարան և հայտարարել, թե ինքը այնտեղ է տոնում մայիսի 28-ը։ 1918-ին կռիվ եղել է ոչ միայն Սարդարապատում, այլև Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում (Վանաձոր): Նշված երեք տարբերակներն էլ իրատեսական են, հետևաբար Սրբազանի առաջնորդած շարժման որոշում կայացնողները պետք է հաշվի առնեն դրանք ու աջակիցների խմբեր ունենան հատկապես Ապարանում և Վանաձորում, որ այնտեղ էլ Նիկոլին թույլ չտան որևէ քայլ անել։ Ամեն դեպքում պատրաստ լինենք ինչպես ոստիկանական ահաբեկչության, այնպես էլ Նիկոլի կողմից Լոռու մարզի և Ապարանի պոդյումների։ Հիշենք, որ հաղթանակը նրանն է, ով մեկ քայլ առաջ է տեսնում ու համապատասխան գործողություններ պլանավորում։
3 7636Loading...
37
Աչքաթող չենք արել Լոռու և Տավուշի ջրհեղեղի ենթարկված մեր հայրենակիցներին։ Երեկ ամբողջ օրը և այսօր իմ բազմաթիվ ընկերներ կամավոր ներգրավվել են ինչպես փրկարարական աշխատանքներում, այնպես էլ բնական (կամ արհեստական) աղետից տուժած մարդկանց օգնելու, տներում տեղավորելու կամ ջրածածկ եղած տները մաքրելու գործում։ Շնորհակալ եմ այն ընկերներին, ովքեր արձագանքեցին իմ խնդրանքին ու արագ մեկնեցին հատկապես Լոռու մարզի հեղեղված բնակավայրեր' հասցեական օգնության։ Սիրելի Լոռեցիներ և Տավուշեցիներ, օգնության կարիքի դեպքում խնդրում եմ գրել ինձ։ Ընկերներիս հետ կփորձենք լուծել ձեր առաջնային կարիքները։
4 1220Loading...
38
Անել հնարավոր ամեն բան' Նիկոլի իշխանության աշխատանքը անհնար դարձնելու համար։ Եթե մեզ հաջողվի արգելափակել ճանապարհները, ապա ոստիկանները չեն կարողանա ամբողջովին իրականացնել Նիկոլի հրահանգները, ինչը իր հերթին կբերի իշխանության պարալիզացման։ Անհրաժեշտ է խաղաղ անհնազանդության ակցիաներով ստիպել ոստիկանության ղեկավարներին զեկուցել Նիկոլին, որ իրենք անզոր են' պահելու թուրքական իշխանության գոյությունը։ Հանառորեն, սիրելի հայրենակիցներ։ Ամբողջ Հայաստանը պետք է դառնա ազգային պայքարի ուղի։
3 9011Loading...
Դաղստանի վրա ահաբեկչական հարձակման հետևում ուղիղ գծով պետք է փնտրել Թուրքիայի հետքերը։ Դրանք սպասելի ու բնական են և կշարունակվեն նաև Ինգուշեթիայում, Չեչնիայում և ընդհանրապես, ամբողջ Հյուսիսային Կովկասում' ձգվելով մինչև Կրասնոդար, Սոչի, Անապա, Ղրիմ ու վերևում' մինչև Ղազախստանի սահման։ Թուրքիան ու Ռուսաստանը բնական թշնամիներ են, որոնք իրավիճակից կախված, կարող են բարեկամանալ, բայց դրանց մրցակցությունը և թշնամությունը երբեք չի դադարում։ Ստանալով Արցախը' Թուրքիայի ճանապարհը ավելի է հեշտանում պանթյուրքիզմի տարածման համար։ Վստահ եմ, շուտով Թուրքիայի ականջները կտեսնեք Ռուսաստանում ահաբեկչական հարձակումների հետևում։
Show all...
👍 60 2
Բելառուսի իշխանությունը թշնամական է տրամադրված Հայաստանի նկատմամբ, և դա Լուկաշենկոն բազմիցս է ապացուցել ինչպես Սերժ Սարգսյանի, այնպես էլ Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամանակ։ Ժամանակին նույն Լուկաշենկոն էր Սերժ Սարգսյանին համոզում 5 մլրդ դոլարի դիմաց վաճառել Արցախը։ Ենթադրում եմ, Նիկոլին հաջողվեց համոզել, բայց դրանից մեր երկրի նկատմամբ Լուկաշենկոյի թշնամանքը չի պակասել։ Նույն Լուկաշենկոն էր Ալեքսանդր Զասի միջնորդությամբ 2018-ին Ադրբեջանին վաճառել մեծ քանակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, իսկ 2020-ի պատերազմի ժամանակ մեր թշնամուն օգնում էր ՀԱՊԿ ներսում, նույնկերպ 2021-ին ու 2022-ին ՀԱՊԿ -ում արգելում Հայաստանին աջակցության ծրագրերի իրականացումը։ Ես կարծում եմ, որ Բելառուսի իշխանության նկատմամբ Հայաստանի իշխանության ներկա գործողությունները ճիշտ են, թեպետ դրանց պատճառահետևանքային կապերը նույն են և ամուր թելերով կապված են նաև Նիկոլի իշխանության հետ։ Ճիշտ է նաև ակտիվ համագործակցությունը Բելառուսի արմատական ընդդիմության հետ։ Բայց Հայաստանի ընդդիմությունը իր հերթին պետք է իմանա, որ որևէ պարագայում չի կարելի համագործակցել Բելառուսի իշխանության հետ, քանի որ ի դեմս Լուկաշենկոյի, մենք գործ ունենք թշնամու հետ։
Show all...
👍 71 4🤔 3👏 2
Քարոզչությունը լինում է երկու տեսակ՝ ոտքի հանող և ծնկի բերող։ Երբ դու խոսում ես մի երևույթի կամ սպասվող իրադարձության մասին այնպես, որ մարդիկ հուսահատության մեջ են ընկնում ու մտածում՝ ամեն ինչ վերջացած է, ապա դա ծնկի բերող քարոզչություն է։ Վերջին առնվազն 4 տարվա ընթացքում հայերի նկատմամբ իրականցվում է հենց ծնկի բերող քարզչություն ինչպես դրսից՝ թշնամիներից, այնպես էլ ներսից՝ իշխանությունից ու ընդդիմադիրներից միաժամանակ։ ❌Ադրբեջանն ասում է՝ ամեն ինչ վերջացած է, Հայաստանը պարտվել է, եթե գլուխը բարձրացնի՝ կոչնչացնեմ․․․ ❌Հայաստանի իշխանությունն ասում է՝ ամեն ինչ վերջացած է, Արցախն այլևս մերը չի, մենք ինքնախաբեությամբ ենք զբաղված եղել, հիմա պետք է վիզներս ծուռ ապրենք՝ դա անվանելով ինքնիշխանություն։ ❌Հայաստանի ընդդիմությունն ասում է՝ Ադրբեջանը էլի է հարձակվելու, բոլորիս սպանելու է, քանի որ Նիկոլը ամեն ինչ հանձնել է, Արցախը հանձնել է, Տավուշը հանձնել է, Սյունիքը հանձնել է, ամեն ինչ հանձնել է, մենք ոչինչ չունենք։ Մեծ հաշվով, այս երեք քարոզչության մեջ չկա գաղափարական տարբերություն, միակ տարբերությունը ասելիքի ձևի մեջ է։ Իրականում երեք դեպքում էլ ազգին տանում են ծնկի բերելու ճանապարով՝ ամեն ինչ վերջացած է․․․ Մինչդեռ ոտքի հանող քարոզչությունն ունակ է դավաճանված, պարտված ու թուլացած, որդեկորույս ժողովրդին դարձնել հզոր և մարտական ազգ, որը կվերագտնի իր արժեքներն ու ինքնասիրությունը՝ ծնկի բերելով ցանկացած ներքին ու արտաքին թշնամու։ ✅ Հայաստանի ազգային իշխանությունը կասեր՝ ոչինչ էլ վերջացած չէ։ Արցախը վաղ թե ուշ մերն է լինելու, ընդամենը մեզ պետք է զինվել համբերությամբ, գոտիները ձգել և ուժեղանալ։ Մենք գուցե պարտվել ենք ճակատամարտում, բայց պատերազմը դեռ չի ավարտվել, և հաղթում է ոչ թե զենքը, այլ մարտական ոգին, ազգի ապագայի նպատակն ու ձգտումն ուղիղ մեջքով։ ✅ Հայաստանի ազգային ընդդիմությունը պետք է ասի՝ անկախ նրանից, թե ինչ դավադրություն է արել իշխանությունը թշնամու հետ գործարքով, մենք ունենք հայրենիք, պետություն և ազգ, որն ունակ է տեր կանգնել իր արժեքներին և ինքնությանը։ Մենք ունենք վտանգներ արտաքին թշնամու կողմից, բայց պիտի ամրապնդենք մեր բանակի հնարավորությունները, օգնենք մեր զորքին, որ կարողանա դիմակայել թշնամուն։ Այո, իշխանությունը քայքայում է բանակը, բայց մենք հո կարո՞ղ ենք բանակի համար հենարան լինել, օգնել ինչով կարող ենք։ Իշխանությունը հանձնել Արցախը է և խոստացել է հանձնել մեր մյուս հողերը։ Մենք կարող ենք ազատագրել Արցախը, եթե ունենանք ազգային ծրագիր, կարող ենք նաև նոր հանձնումները թույլ չտալ, եթե ազգային ծրագրի հետ ձևավորենք նաև միասնական ճակատ։ Երբ ընդդիմադիր գործիչները անձնական շահից ու եսի առաջմղումից ավելի կարևոր համարեն հայրենիքի շահը, կկարողանան միավորվել իրական ազգային ծրագրի շուրջ ու հաջողության հասնել ներքին ու հետևաբար նաև արտաքին թշնամու նկատմամբ։ Դա արդեն կլինի ոտքի հանող քարոզչություն, որը անպայման բերելու է մեծ հաղթանակների։ Ու ինչպես Գևորգ Էմինը կասեր «Սասունցիների պարը» հանճարեղ ստեղծագործության մեջ․ ․․․ և չի հաղթի ոչինչ այս հին ժողովրդին․․․
Show all...
👍 68 11🔥 8👏 1
Photo unavailableShow in Telegram
👏 3👍 1
Գրեթե միաժամանակ Հայաստանի իշխանական ու ընդդիմադիր առաջնորդների հետ հանդիպեցին ու հրապարակային ուղերձներ հղեցին ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները և նրանց շահերի սպասարկող քաղաքական ուժերը։ Նախ հունիսի 11-ին Հայաստան ժամանեց ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենը և Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարեց, որ ԱՄՆ-ը Հայաստանի հետ երկկողմ առևտուրն ընդլայնելու, ինչպես նաև գլոբալ առևտրում Հայաստանի մասնաբաժինը մեծացնելու հնարավորություններ է տեսնում։ Ակտիվ քննարկում եղավ ԱՄՆ և Հայաստանի իշխանությունների միջև փակ դռների հետևում։ Հետո, հունիսի 16-ին Բագրատ Սրբազանի հետ հանդիպում ունեցան ու այդ հանդիպման լուրը լայնորեն տարածեցին ամերիկյան երազանքով ու ԱՄՆ -ից սնվող ԱԺԲ կուսակցության առաջնորդները' շեշտելով համագործակցությունը խորացնելու մտադրությունը։ Դրանից ուղիղ մեկ օր անց' հունիսի 17-ին, Հայաստան ժամանեց ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերման, ով պաշտոնական հանդիպումներ ունեցավ ՀՀ վարչապետի, նախագահի և ԱԳ նախարարի հետ, քննարկեց տարածաշրջանային կոնկրետ հարցեր։ Իշխանության խոհանոցից տեղեկատվական արտահոսքից իմանում ենք, որ ԱՄՆ -ն շտապեցնում է Հայաստանի իշխանությանը' օր առաջ կյանքի կոչել դեռևս 2020 թվականի պատերազմից առաջ խոստացված "Զանգեզուրի միջին միջանցք" նախագիծը, որով Ադրբեջանը ուղիղ ցամաքային անվերահսկելի կապ կունենա Նախիջևանի և Թուրքիայի հետ, ապա' դեպի Եվրոպա և հատկապես Անգլիա' Արցախից տեղափոխելով անսահման քանակության ոսկու, պղնձի, ուրանի և այլ հանքանյութեր։ Մյուս կողմից Ռուսաստանը և Իրանը թույլ չեն տալիս Հայաստանի հարավը դարձնել արևմտյան բեռնափոխադրումների անվերահսկելի հարթակ' ձգտելով իրենց հսկողության տակ պահել այն։ Այս համատեքստում պատահական չէին ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենի և պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերմայի իրար հաջորդող այցերը Հայաստան։ ԱՄՆ -ն սկսել է ավելի կոշտ միջոցներով ճնշել ՀՀ կառավարությանը' արագացնելու տված խոստման կատարումը' սպառնալով, որ եթե Նիկոլը դրժի տված խոստումը, ԱՄՆ -ն աջակցություն կհայտնի Բագրատ Սրբազանին։ ԱԺԲ-ի հունիսի 16-ի հանդիպումը Սրբազանի հետ և լայնորեն լուսաբանումը հենց այդ նպատակն ունի։ Կարևոր է, որ ազգային ընդդիմությունը զգոն լինի և չդառնա գործիք աշխարհաքաղաքական կենտրոնների ձեռքին։
Show all...
👍 40 4
Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղի հետ կապված լուրերը, թե բնակիչներին իբր գումար են առաջարկում տները լքելու համար, դեռևս չի հաստատել գյուղի որևէ բնակիչ։ Ես չունեմ որևէ փաստական տեղեկություն այդ մասին։ ԶԼՄ-ներին և Ֆեյսբուքի օգտատերերին խնդրում եմ այդպիսի լուրեր հաղորդելիս հղում տալ կոնկրետ մարդկանց, այլապես օդի մեջ խոսակցությունը էժանագին քարոզչություն է։ Տիգրանաշենի բնակիչներին խնդրում եմ ինձ անձնական նամակով տեղեկացնել, եթե նման բան կա։ Խոստանում եմ պահպանել անձի գաղտնիությունը։
Show all...
👍 37
Ես ունեմ դաշնակցական բազմաթիվ ընկերներ, բայց ինքս կուսակցական չեմ։ Լուսահոգի հայրս եղել է նվիրյալ դաշնակցական, բայց ես երբևէ որևէ կուսակցության շարքեր չեմ մտել և նպատակ էլ չունեմ կուսակցական դառնալ' իմ քաղաքական անկախությունը վեր դասելով։ Ես դաշնակցության գործողությունների հետ հաճախ ունենում եմ տարակարծություններ, մենք հաճախ վիճում ենք քաղաքական տարբեր հարցերի շուրջ, կան ՀՅԴ մի քանի անհաջող անդամներ, որոնք ինձ ատում են ու չարախոսում, բայց դրա հետ մեկտեղ ես համարում եմ, որ Հայաստանում այսօր միակ կայացած կուսակցությունը հենց ՀՅԴ -ն է, որի անդամների համար չկան անվիճելի առաջնորդներ, և կարևորը գաղափարն է։ Նաև դա է պատճառը, որ բոլոր ժամանակների իշխանությունները հետապնդել են հենց շարքային դաշնակցականներին' նրանց մեջ տեսնելով իրենց քաղաքական գոյության վտանգը։ Շարքային դաշնակցականները ռոմանտիկ հայրենասերներ են, որոնց նվիրումը երբեմն լինում է չափից շատ։ Արցախի Վարնկաթաղի (Լուլասազ) բարձունքի կռիվը մեր պատմության հերոսական դրվագներից մեկն է, որի հիմքում հենց այդպիսի ռոմանտիկ հայրենասեր դաշնակցականներն էին, շատերը' հերոսաբար զոհված։ Հայաստանի ներքին ու արտաքին թշնամիները ինձ միշտ անվանում են "դաշնակ"' առանց հասկանալու, որ դրանով ոչ թե վիրավորում են, այլ լավություն անում։ Ես դաշնակցաական չեմ, բայց ուրախ եմ բազմաթիվ դաշնակցական ընկերներ ունենալու համար ու աջակցում եմ նրանց հայրենիքի պահպանության այս դաժան պայքարում։ Ձեզ հետապնդել են կոմունիստները, որոնք հիմա չկան, ԽՍՀՄ-ը չկա, բայց դուք կաք։ Ձեզ հետապնդել է ՀՀՇ-ն, որը հիմա չկա, բայց դուք կաք։ Ձեզ հետապնդել են նաև նախկին իշխանությունները, երբ սիրախաղ էին անում Թուրքիայի հետ։ Այսօր նրանք չկան, բայց դուք կաք։ Ձեզ հիմա հետապնդում է Նիկոլը։ Վաղը նա չի լինելու, բայց դուք կլինեք, եթե շարունակեք մնալ ռոմանտիկ հայրենասերներ։
Show all...
105👏 15👍 14
Վերջերս Արցախցի մի աղջնակ ջերմ խոսքերով անդրադարձել էր Հայաստանի ՔՊ-ական մի քանի չինովնիկների՝ նշելով, թե նրանք լավ են վերաբերվել իրեն, անգամ «հացի պատիվ են տվել»։ Ինձ համար ցավալի էր Արցախցու կողմից այդպիսի հրապարակումը թեկուզ այն պատճառով, որ գովասանքի խոսքեր էին հնչում կոնկրետ մարդկանց նկատմամբ, ովքեր 2020-ի պատերազմի ժամանակ լինելով պետական պաշտոնյաներ, անգործություն էին ցուցաբերել, երբեմն էլ առերևույթ միտումնավոր պատճառ դարձել, որ, օրինակ, Գեղարքունիքի մարզից մարդիկ չկարողանան կամավորագրվել ու գնալ Արցախում կռվելու թշնամու դեմ։ Ու հիմա, երբ նույն այդ իշխանության ձեռամբ Արցախն ամբողջովին հանձնված է թշնամուն, նույն այդ չինովնիկների ժպիտների կամ «պատիվ տալու» համար իր ունեցվածքը, կենսագրությունն ու գերեզմանները կորցրած Արցախցին շնորհակալություն է հայտնում դահիճներին։ Մեծ հաշվով տարբերություն չկա՝ շնորհակալություն հայտնել Նիկոլին ու նրա չինովնիկներին, թե՞ Իլհամ Ալիևին։ Երկուսն էլ Արցախի դահիճներն են։ Սիրելի Արցախցիներ, այսօրվա ջերմ խոսքերի, «պատիվ տալու» կամ թեկուզ նյութական աջակցության դիմաց նետվել իշխանության չինովնիկների գիրկը, հավատացեք, պատիվ չի բերում։
Show all...
👍 109 9👏 2🤔 2
Առաջնագծում հարաբերական հանգիստ վիճակ է, կրակոցները քիչ են, թշնամին ժամանակավորապես չի հարձակվում, և մեր հանրությունը կրկին թմրության մեջ է, կարծես ոչ մի վտանգ այլևս չկա առաջնագծում։ Տևական ժամանակ էլ մարդիկ չեն արձագանքում առաջնագիծը քողարկիչ ցանցերով զինելու կոչերին։ Բայց հենց թշնամին նորից հարձակման անցնի, ըհը, էլի համատարած կսկսեն անվադողեր հավաքել, փողոցներում քաղցրավենիքի փող կհանգանակեն, կշտապեն խանութներից բառացիորեն թռցնել բոլոր տռուսիկ-մայկաները, կարծես դիրքերում կռիվ տվող հայ զինվորը հենց կոնֆետի ու տռուսիկ-մայկայի պակաս ունի, որ հաղթի թշնամուն։ Սիրելի հայրենակիցներ, զինվորի մասին մտածում են մինչև կռիվ սկսվելը, որպեսզի թշնամու հարձակման դեպքում հնարավորինս պաշտպանված լինի։ Իսկ բուն կռվի ժամանակ ոչ կոնֆետը օգուտ կտա, ոչ էլ նույնիսկ անվադողը, քանի որ դրանք դիրքեր հասցնել այլևս չեն կարողանա։ Մենք շարունակում ենք առաջնագիծը զինել քողարկիչ ցանցերով, հեռադիտակներով ու գիշերային տեսանելիության սարքերով, որոնցից ամեն մեկը անգնահատելի դեր է կատարում զինվորի անվտանգության ու առաջնագծի պահպանության համար։ Մի ալարեք։ Օգնեք ձեռք բերենք այդ ապրանքները, որպեսզի ոչ մի օր կանգ չառնի մեր դիրքերի վերազինումը։ Դրանից կախված է մեր երեխաների, եղբայրների ու հայրերի անփորձանք ծառայությունը, հետևաբար նաև մեր հայրենիքի ամրությունը։
Show all...
64👍 27🤔 4
Բիզնեսը սիրում է մրցակցություն, որտեղ թույլերը պարտվում են նորարարներին ու համառներին։ gg taxi-ն այս հարցում ունի իր յուրահատկությունը' ոչ միայն նորարար ու համառ է, այլև ազգային ու նվիրյալ։ Բայց իշխանությունը փորձում է ծնկի բերել ամեն ազգային, այդ թվում gg-ին ու իմ ընկեր Խաչատուրին։ Խաչատուրին ճանաչում եմ ավելի քան 10 տարի ու երբեք չեմ տեսել նրա թուլանալը։ Հիմա էլ չի թուլանա, բայց մենք պիտի օգնենք նրան։ Եկեք ամեն կերպ կանգնենք gg-ի կողքին, շատ մարդկանց ներգրավենք նրա ծառայությունների մեջ, որ իշխանության հարձակումը հակառակ արդյունք տա։ Ներբեռնեք gg հավելվածը և դուք էլ օգնեք ազգայինին։
Show all...
👏 87👍 53 25
Sign in and get access to detailed information

We will reveal these treasures to you after authorization. We promise, it's fast!