Վիլյամ Սարոյան
Open in Telegram
Ես հայ եմ, և դուք գիտեք, թե ինչ դժվարին և միանգամանյան ինչ հրաշալի բան է այդ: Վիլյամ Սարոյանի հիշատակին 📜 @christ0da
Show more256
Subscribers
No data24 hours
No data7 days
No data30 days
Posts Archive
Կյանքիդ ժամերն ապրիր այնպես, որ այդ քաղցր ժամերում քեզ և կողքիդ ապրողներին չդիպչի ապականությունն ու մահը։ Ամենուրեք փնտրիր բարին և հենց այն հայտնաբերես, դուրս հանիր իր թաքստոցից, և թող լինի ազատ և անկաշկանդ...Կյանքիդ ժամերն ապրիր այնպես, որ այդ քաղցր ժամերում չավելացնես աշխարհի վիշտն ու տառապանքը, այլ ժպիտով ընդունիր նրա անսահման լույսն ու խորհուրդը։
Տարօրինակ է, բայց հայրենիքդ սկսում ես իսկապես սիրել միայն այն ժամանակ, երբ նա դժվարության մեջ է, մնացած ժամանակ ընդունում ես այն սովորականի պես, այնպես ինչպես ծնողներիդ:
Աշխարհում, նախքան ոտքի կանգնելդ, դեռ հաճախ կլսես այդ ծիծաղը։ Ոչ միայն մարդկանց ծիծաղը, այլ նույնիսկ դառը ծիծաղը իրերի, որոնք պիտի փորձեն շփոթեցնել քեզ և շեղել ճանապարհիցդ, բայց, ես վստահ եմ, ուշադրություն չես դարձնի այդ ծիծաղին։
Առաջ ինձ թվում էր, որ երբ մարդ մեծանում է, այլեւս չի լացում, պարզվեց, որ այդ ժամանակ էլ սկսում է լացել…
Ամեն ինչի մեջ գտիր լուսավորը, այն ինչ չի կարող արատավորվել: Եթե մեկնումեկի սրտում առաքինությունը պահ է մտել ահով ու կսկիծով` արար աշխարհի ծաղր ու ծանակից մազապուրծ եղած, քաջալերիր նրան:
Ամենուրեք փնտրիր բարին ու հենց հայտնաբերես, հանիր լույս աշխարհ իր թաքստոցից, թող բարությունը լինի անկաշկանդ և չամաչի ինքն իրենից:
- Ի՞նչ կմտածեն մարդիկ երբ ես առաջինը լինեմ:
- Առաջին ի՞նչը:
- Լուսին հասնողը:
- Նրանք կհավատան:Երբ դու լուսին հասած առաջին մարդը դառնաս, և աշխարհի բոլոր թերթերը քո թռիչքի մասին հայտնեն, ամենքն էլ կհավատան:
- Իսկ ի՞նչ կա չհավատալու:
- Դե ոչ ոք չի հավատում, թե ընդունակ ես լուսին հասնելու, մինչև որ չհասնես, բայց հասնելուցդ հետո ամենքն էլ հավատում են: Մարդիկ այդպես են:
- Դու այդպես չե՞ս:
- Ոչ:
- Բա էլ ո՞նց, հայրիկ:
- Ահա թե ոնց. ես չեմ ասում դու լուսին չես հասնի: Ասում եմ՝ ինչի՞ համար ես ուզում հասնել լուսին...
...Իմ պայքարը մարդու դեմ չէ, այլ նրա մեջ եղած այն գազանի, որը առաջին հերթին ուզում եմ իմ մեջ ոչնչացնել…
«Յոթ տարեկանից սկսեցի լրագրեր վաճառել մայթերում ու խաչմերուկներում: Երրորդ դասարանում առաջին անգամ վաստակեցի դպրոցի ամենաչար տղայի համբավը, ու ինձ հաճախ անկյուն էին կանգնեցնում, հայհոյում, քաշում մազերս ու ականջներս և, ի վերջո, վռնդեցին դպրոցից…»,- գրել է Սարոյանը։
1922 թվականին, երբ մայրը նրան է հանձնում հոր թղթերի ու տետրերի մի կապոց, տասնչորսամյա Վիլյամն իմանում է, որ իր հայրը բանաստեղծ է եղել, բանաստեղծություններ ու պոեմներ է գրել «հին հայրենիքի» լեզվով։ Սա օգնում է Վիլյամ Սարոյանին կողմնորոշվել իր սեփական ապագայի հարցում։
