𝒇𝒐𝒓𝒆𝒗𝒆𝒓♾️
Open in Telegram
𝟖.𝟎𝟒.𝟐𝟎𝟐𝟏🦋💫 Просто знай, Я по тебе всегда скучаю. 💘
Show moreThe country is not specifiedThe category is not specified
363
Subscribers
+224 hours
+167 days
+3430 days
Posts Archive
363
Քեզ շատ սիրողի հետ ամուսնացիր, ոչ թե սարեր խոստացողի...Սերը ցույց պիտի տան, ոչ թե նկարագրեն։ Խոսում են միայն այն ժամանակ, երբ համոզել է պետք։ Սիրել ո՞նց համոզես...
Թող ապագայիդ օրերտ հետդ նա կիսի, ով առաջին անգամ քեզ համբուրելիս շուրթերը միայն ճակատիդ է մոտեցրել... Բայց հուշերով չես ապրի։ Պիտի գնահատես իր սրտի սերը, պահես ու չկորցնես, որ արցունքների փոխարեն միշտ ժպիտով հիշես ձեր առաջին անմեղ "համբույրը" և միշտ նույնը զգաս, նույն սերն ու անկեղծությունը։ Մաքուր սրտով սիրած մարդիկ երբեք չեն փոխվում։
Շատ սիրվելով ամուսնացիր, որ երբ հիվանդ լինես, գործերը թողնի ու քեզ դեղ հասցնի։ Երբ տխուր լինես, այնքան զզվացնի պատճառն իմանալու համար, մինչև չդիմանաս ու ծիծաղես նրա համառության վրա։ Երբ ճաշն աղի լինի, ինքդ ուտել չկարողանաս, քեզ չասի, որ չի հավանում, բայց դու ձեռքից խլես, որ էլ չուտի այդ անտանելի կերակուրը։ Երբ սիրտդ շոկոլադ ուզի, լեզուդ մտքիցդ առաջ ընկնի, նրանից ուզես առանց վայրկյան անգամ մտածելու։ Երբ նա աշխատանքի գնա, դու դեռ երկար քնես։ Ինչ կա՞ որ. դու սիրվելով ես ամուսնացել։
Համատեղ կյանքի երջանկությունն սկսվում է չհաշվարկած քայլերից, ծանր ու թեթև չարված առաջարկներից ու չմտածված ցանկություններից։ Այն կմնա երկար, եթե սերը երբեք չպակասի, իսկ սերը չի պակասի միայն սիրելով ու սիրվելով իրար ընտրելու դեպքում։
Գոհար Նավասարդյան
#Ինձ_պիոններ_չնվիրես
