Ալբերտիչ
Open in Telegram
Էքզիստենցիալ և աշխարհաքաղաքական իրողությունների մասին բերձորցու տնայնագործական հեղինակային մտքեր և վերլուծություններ։
Show more358
Subscribers
-124 hours
+137 days
+930 days
Posts Archive
358
Մարդիկ պետք է ամեն ինչ իմանան, բայց ոչինչ չհասկանան։
ՔՊ -ի սկզբունքը
©️ Նաիրի Հոխիկյան
Ես հավելեմ՝ ավելի բացելով.
Մարդիկ պետք է ամեն ինչ տեսնեն, բայց ոչինչ չգիտակցեն։
Մարդիկ պետք է ամեն ինչ լսեն, բայց ոչինչ չհասկանան։
Մարդիկ պետք է ամեն ինչ կարդան, բայց ոչինչ չընկալեն։
Ալբերտիչ | հեղինակային ալիք
358
Իսրայելը ամենևին էլ Հայաստանի բարեկամ, առավել ևս՝ դաշնակից երկրների շարքին չի դասվել, չի էլ դասվելու։ Մեր երկրների էքզիստենցիալ շահերը խիստ հակադրվում են միմյանց։
Սակայն միևնույն ժամանակ պաղեստինցիների հանդեպ էմպատիան ինձ համար հասկանալի չէ։
Առհասարակ ցանկացած կողմնակի կոնֆլիկտում հակամարտողներից մեկին կամ մյուսին համակրելը միամտություն է։
Այսօր Պաղեստինի արաբներին համակրես, վաղը նույն պաղեստինցիները հանգիստ կարող են «իսլամական համերաշխության» շրջանակում ոգևորել և ողջունել հայերին կոտորած ադրբեջանցիներին։
Երբևէ չեմ ակնկալել, որ միջին վիճակագրական հայաստանցին ունակ է հասկանալու Հայաստանի և այս արեալում հազարամյակներով բնակություն հաստատած հայերի գոյաբանական շահը։
Ցավոք, այլևս չեմ ակնկալում, թե այդ շահը երբևէ հասկանալու կարողություն և հնարավորություն են ունեցել մարդիկ և մարդկանց խմբեր, որոնց վրա է պատմական տարբեր ժամանակաշրջաններում դրվել հայերի և հայկական պետականության ճակատագիրը տնօրինելու և որոշելու պատասխանատվությունը։
Հաճախ եմ հանդիպում կարծիքի, թե վերջին այս հանրապետության օրինակով՝ 3 տասնամյակը բավարար չէ, որպեսզի ձևավորվի ազգային մտածողությամբ էլիտա։
Հարց է ծագում՝ իսկ որքա՞ն ժամանակ է հարկավոր, որպեսզի երկրում ձևավորվի պետական-ազգային շահ գիտակցող ազդեցիկ փոքրամասնություն, որն ունակ կլինի տևական ժառանգականությամբ պահպանելու պետականությունը։
Հարցնում եմ, որովհետև մեր պետականությունները, չհաշված երևի Ուրարտականը, միջինում գոյատևել են 150-200 տարի, որին հաջորդել են մի քանի հարյուրամյակով պետանականազրկումները։
Ամեն անգամ բառացիորեն նույն կոտրած տաշտակի առջև հայտնվելն ու նույն ողբալաց-նվվոցով տաշտակի կոտրված մասերի համար կարոտակեզ երգեր գրելով ապրելը ի վերջո մազոխիզմ է հիշեցնում։
Ալբերտիչ | հեղինակային ալիք
358
Ըստ էության, տարածաշրջանում տևական ժամանակով խաղաղությունը հետաձգվում է։
Ալբերտիչ | հեղինակային ալիք
358
Repost from Vardan Voskanyan's Channel
Պաղեստինյան դիմադրությունը քարոզչական պատերազմների վարման փաստացի նոր մարտավարություն է կիրառում։
Այդ մարտավարության շրջանակներում սոցցանցերի դարաշրջանում սովորական սմարթֆոնը քարոզչական տիրույթում աշխատում է այնպես, ինչպես ամենառաջադեմ զենքը մարտադաշտում։
Ընդ որում, պաղեստինյան կողմից զուգահեռաբար առաջ է մղվում երկու տեղեկատվական ասք (նարատիվ)՝ պաղեստինյան դիմադրության մարտիկների հերոսացման ու իսրայելական բանակի անպարտելիության առասպելի ջախջախման, ինչպես նաև Գազայում քաղաքացիական բնակչության հումանիտար աղետի ներկայացման։
Անկախ ամեն ինչից, մի բան պարզ է՝ արդի հիբրիդային պատերազմներում սմարթֆոնն ու սոցիալական ցանցերն այլևս անփոխարինելի զենքեր են, որոնց ազդեցիկ օգտագործման դասական օրինակ ցույց տվեցին, որքան էլ տարօրինակ թվա, ոչ թե աշխարհի առաջադեմ բանակները, այլ հենց պաղեստինցիները։
#հարափոփոխ_տարածաշրջանը
🆔 @vardan_voskanyan
358
Օրինակ՝ այս կարճ վիդեոն։
Սա միայն մի դիտանկյունն է, որը տալիս է որոշակի պատկերացում, սակայն դրանով խճանկարն ամբողջական չի դառնում։
[ի դեպ, վիդեոյում ծանոթ դեմք է, չէ՞]
Ալբերտիչ | հեղինակային ալիք
358
«Դաշնակիցը պիտի լինի էնպիսին, ինչպիսին ԱՄՆ-ը Իսրայելի հանդեպ, այլ ոչ ՌԴ-ն՝ Հայաստանի» ասողներին առաջարկում եմ խորությամբ հասկանալ կցված նկարը։
Հատուկ իրենց համար շեշտում եմ՝ դա չի նշանակում, որ առաջինը պուպուշ է, երկրորդը՝ քըխ, և՝ հակառակը։
Դա նշանակում է, որ ցանկացած երևույթի մասին մակերեսային պատկերացում ունենալով՝ ամբողջական պատկերին չեք կարող տիրապետել, հետևաբար կիսատ ինֆորմացիայի հիման վրա արված եզրահանգումները չեն կարող լիարժեք օբյեկտիվ լինել՝ եթե, իհարկե, նպատակը հենց օբյեկտիվ գնահատական կազմելն է։
Ալբերտիչ | հեղինակային ալիք
358
Մինչև հոկտեմբերի 7-ի առավոտ ամեն ինչ ընթանում էր այնպես, որ պայթելու էր Հարավային Կովկասը, որով նոր ճակատ էր բացվելու Ռուսաստանի և Իրանի դեմ։
Բայց արի ու տես, որ իրանցիները, գերազանց հասկանալով Հայաստանի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծվող պատերազմի հետևանքները, ճակատ են բացում պաղեստինցիների միջոցով Իսրայելի «քթի տակ»։
Սա ոչ մի կերպ չի խոչընդոտելու Հայաստանի դեմ պատերազմի վերսկսմանը։ Սակայն խառնել է պլանները և ամեն ինչ վերահաշվարկելու, նոր իրողությունների առջև կանգնելու հարցեր է առաջ բերել։
Այսուհանդերձ, երկու կարևոր ոչ աշխարհաքաղաքական հետևություն է պետք անել.
1) Իսրայելում ձախողել էին նաև առաջին ժամերին օպերատիվ էվակուացիան։ Եկեք նայենք Հայաստանին. ինքներդ քանի՞ տոկոս կգնահատեիք մեր պատկան մարմինների կարողությունները։ Պարզ է, չէ՞, որ ձախողելու են լրիվությամբ։
2) Պաղեստինցի զինյալները (ոչ կանոնավոր բանակը, որը փաստացի չկա) կարողացել էին մի քանի ժամում վերահսկողության տակ առնել ահռելի տարածքներ։ Մեր թշնամին կանոնավոր և լավ պատրաստված բանակ ունի։ Մեր բանակը ևս կանոնավոր է և ունակ է կռվելու այնպես, ինչպես Արցախում սեպտեմբերի 19-ին դիմադրություն ցույց տրվեց։ Հարց. իսկ ի՞նչ ենք անելու Արցախի դիմադրությանը չաջակցած, տեղական բանակն ամեն կերպ թուլացրած և վաղը վստահաբար կանոնավոր պաշտպանությանը խոչընդոտող դրածոների հետ։ Միավորվելո՞ւ ենք դրանց շուրջ…
Ալբերտիչ | հեղինակային ալիք
358
Թուրքիան՝
Վերջին օրերին նորից ակտիվացրել էին Սիրիայի տարածքը հրթիռակոծելը։
Լավրովը՝
Նկատվում է Սիրիայի և Թուրքիայի միջև փոխհարաբերությունների նորմալացում։
https://t.me/turkeyabout/11454
Ալբերտիչ | հեղինակային ալիք
358
ՌԴ փոխարտգործնախարար Գալուզինը հարցազրույց է տվել, որտեղ անդրադարձել է հայ-ռուսական և ռուս-ադրբեջանական փոխհարաբերություններին՝ Արցախի և տարածաշրջանայիմ անվտանգության կոնտեքստում։
Վստահ եմ, որ ամբողջ հարցազրույցից հայկական մեդիադաշտում կենտրոնանալու են «Մեղրիի երթուղի» արտահայտության վրա։
Փորձեմ հիմա բացատրել մի բան, որի համար հաստատապես էլի «ռուսամետության» պիտակն ինձ կտան։
Հարցը. Ինչո՞ւ են ռուսները աջակցում, այսպես կոչված, «միջանցքի» բացմանը, եթե, մյուս կողմից, պնդում են, թե շարունակում են պահպանել ռուս-հայկական դաշնակցային հարաբերություններն այն դեպքում, երբ, ըստ էության, «միջանցքը» հակասում է Հայաստանի պետական շահերին, այն է՝ դեմ է ՌԴ դաշնակցի շահերին։
Պատասխան. Նախ, պատասխանենք հետևյալ հարցին։ Համընկնու՞մ են արդյոք Հայաստանի պետական և Հայաստանը զավթած դրածոների իշխանության հետապնդած շահերը։ ՄԻԱՆՇԱՆԱԿ՝ Ո՛Չ։
Հաջորդը. ո՞ւմ համար է դեռս մութ մնացել վերոնշյալ դրածոների դիրքորոշումը։ Բոլորին էլ պարզ է, որ նրանք պատրաստակամ են հանձնել և՛ անկլավները, և՛ «միջանցքը»։
Եզրակացնենք. Այսպիսի պայմաններում, երբ կոնֆլիկտի երկու կողմերը գլխավոր հարցերում տարաձայնություններ չունեն, Ռուսաստանին միայն մեկ ելք է մնում՝ ամեն կերպ փորձել պրոցեսը պահել սեփական վերահսկողության ներքո, այդ թվում, օրինակ՝ ԱԴԾ սահմանապահներին «միջանցքում» տեղակայելու կետը բանակցություններում ներառելով։
Հավելում. Այս ամենը չի նշանակում, որ ՌԴ-ն Հայաստանի թշնամին է կամ չէ, ոչ էլ, որ ՌԴ-ն պուպուշ բարեկամ է կամ թշվառ թշնամի։ Սա նշանակում է, որ մենք որպես պետություն ձախողվել ենք։ Ձախողվել ենք ոչ թե երեկ, ոչ թե 5 տարի առաջ, այլ դեռ 1991-ին, երբ պետության հիմքը դնողին «թվաց», թե Պիզայի աշտարակ է կառուցում։ Դրանից հետո ամեն անգամ աշտարակի հիմքը փոխելու փոխարեն նոր հարկեր ավելացնելը միայն ավելի է թեքել աշտարակը։
Ալբերտիչ | հեղինակային ալիք
358
ԵՄ-ում Հայաստանի դեսպանը բրյուսելյան թերթին հարցազրույց է տվել և հայտարարել, թե Հայաստանը սպասում է Ադրբեջանի հարձակմանը մոտակա շաբաթներին։
Հետաքրքիր է, չէ՞։ Հայաստանը զավթողները ներքին լսարանին ամենօրյա ռեժիմով հանգստացնում են, թե ոչինչ էլ չի լինելու, իրենք բոլոր դաշտերում Ադրբեջանին «հաղթած ունեն»։ Իսկ, օրինակ, ԱԳ նախարարը, ԵՄ դեսպանը անկեղծանում են ՄԱԿ-ում, ԵՄ-ում՝ խոսելով այսպես պարզ։
Ալբերտիչ | հեղինակային ալիք
358
☝️☝️Առաջին հղման մեջ նշված կետերն ընթերցելիս անում ենք երկու հետևություն՝
1️⃣ Իսրայելը շատ լավ ամեն ինչ նախապես իմացել է, սակայն թողել է իրավիճակը հասնի այս մակարդակին (սեփական բնակիչների կյանքի հաշվին), որպեսզի իր համար առիթ ստեղծի Պաղեստինի նկատմամբ պատժիչ գործողությունների անվան տակ էթնիկ զտում անելու։ Այսինքն՝ հանել Պաղեստինի հարցն օրակարգից և մյուս արաբական երկրներին հետ պահել Իսրայելի նկատմամբ որևէ նկրտումներից։
կամ՝
2️⃣ Իսրայելի՝ որպես բարձր տեխնոլոգիական, գերզարգացած պետության մասին մեր իմացածը միֆ էր, փուչիկ։
Մի՞ֆ էր որ…
Ալբերտիչ | հեղինակային ալիք
358
1) https://t.me/milchronicles/2700 — կարդալու
2) https://t.me/dimsmirnov175/56095 — լսելու
Տարօրինակ բաների մասին: Կարդացեք և լսեք։
Ալբերտիչ | հեղինակային ալիք
358
Քանի աշխարհը մոռացել է Ուկրաինայի մասին, մենք էլ՝ մերը, և բոլորը կենտրոնացել են այս պահին ամենաթեժ կետին, կրկին լուսանցքում մնացած մի կարևոր հարց մատնանշեմ։
Ալիևը օրերս մեկ հայտարարեց, թե Ֆրանսիայի կողմից Հայաստանին զենքի մատակարարումը կարող է սրման պատճառ դառնալ, ապա Ֆրանսիային «մեղավոր հանեց» Գրանադայում հայ-ադրբեջանական հանդիպման չկայացման համար։
Նույն ընթացքում ակտիվացան թուրք-վրաց-ադրբեջանական ռազմաքաղաքական շփումները։ Հիմա էլ Ալիևը գնաց Վրաստան՝ հանդիպելու վարչապետ Ղարիբաշվիլիին։
Բլոկադայի պայմաններում Հայաստանի համար կենսական են Վրաստանի և Իրանի հետ պետական սահմանները։ Եթե երկրորդի դեպքում ճնշումները բացառելի են, ապա Վրաստանի նկատմամբ Թուրքիայի միջոցով ճնշումները հավանական են, ուստի լավ կլիներ իմանալ, թե ի՞նչ կոնկրետ հարցեր են քննարկել Թբիլիսիում։
Ալբերտիչ | հեղինակային ալիք
358
Իսկ ինձ ոչ միայն ֆեյքերը, այլև իրական մարդիկ վերջին մեկ տարում ասում էին, թե հոռետես եմ, գերադասում են ինձ չկարդալ՝ դե, որովհետև, ըստ իրենց, ես նեգատիվ եմ տարածում։
Անկեղծ, այդպես էլ չեմ կարողացել հասկանալ, թե իրավիճակը սթափ գնահատելու կարողությունը ինչպե՞ս է մարդուն դարձնում նեգատիվ տարածող, եթե այդ իրավիճակը ենթադրում է պատերազմ։
Այսինքն՝ եթե հասկանում ես, որ տեղի ունեցողը վաղ թե ուշ բերելու է աղետի, պետք է նստես և երջանիկ ապուշի դեմքով մարդկանց մեջ պոզիտիվ տարածե՞ս, իմա՝ ինստագրամի բլոգերների պես ծիծաղալու ամերիկյան սկետչերը կրկնօրինակես։
Ընդհանրապես, իրականության մեջ պոզիտիվի փնտրտուքը ինքնախաբեություն է ոչ թե նրա համար, որ աշխարհը նեգատիվի մեջ է և պետք է «նեխած դեմքով» ողբալ, այլ որովհետև երբ թշնամիդ պատրաստվում է քո դեմ գալ պատերազմի, իսկ երկրումդ այդ պատերազմին նախապատրաստվելու փոխարեն՝ մարդիկ զբաղված են «կոմֆորտի բաբլում» տեղավորվելու գործով (Վրանգելի մասին հիշատակումը՝ օրինակ), այդ պատերազմը էլ ավելի աղետալի է լինելու։
Ի վերջո, եթե դուք չեք ցանկանում առերեսվել իրականությանը, մեկուսացնում եք ձեզ ինֆորմացիոն հոսքերից, որովհետև այդ իրականությունից «դեպռեսվում եք», դա դեռ ամենևին չի նշանակում, որ այդ դեպրեսիվ իրականությունը հենց ձեր տան կողքով անցնելու է, ավելին՝ այն ձեզ հենց ձեր տան մեջ էլ գտնելու է։
Իրականությունը փլեյսթեյշընի խաղ չէ, ոչ էլ ինստագրամի՝ ֆիլտրերով մոնտաժած ռիլ։
Ալբերտիչ | հեղինակային ալիք
358
https://t.me/madam_secretar/29934
Իսրայելի համար սա միակ շանսն է վերջ դնելու պաղեստինյան սպառնալիքին։ Այսինքն՝ մաքսիմալ դաժան և արագ հարցը լուծել։
❗️Հենց սրա համար էի նաև երեկ նշում, որ խիստ կասկածում եմ, թե աշխարհի ուժեղագույն հետախուզություններից մեկը իրապես այս աստիճան ձախողվել է։ Իրենց լուրջ առիթ էր պետք գործողություններն արդարացնելու համար։ Նրանք այդ առիթը ստացան։
‼️Մյուս կողմից, հարձակման ծավալները, ներխուժման խորությունը և 24 ժամից ավել կանոնավոր բանակի դեմ զինյալների դիմադրությունը խոսում են այն մասին, որ ՀԱՄԱՍ-ը, մոտակա ժամերին կամ մեկ-երկու օրվա ընթացքում, ամենայն հավանականությամբ, նաև ՀԵԶԲՈԼԼԱՀ-ը բավականին լավ նախապատրաստվել էին (ԻԻՀ ջանքերով և աջակցությամբ):
Ուստի միանշանակ է, որ 12 ժամով ոչինչ չի ավարտվելու։
Միանշանակ է նաև, որ իսրայելա-պաղեստինյան պատերազմը նույնքան էքզիստենցիալ բնույթ ունի, որքան հայ-ադրբեջանական կոնֆլիկտը։
Այսինքն՝ թե՛ մի դեպքում, թե՛ երկրորդի պարագայում կոնֆլիկտը չի հաղթահարվելու որևէ զինադադարով և կամ հաշտության պայմանագրով։ Երկուսն էլ էթնիկ կոնֆլիկտներ են, որոնք ընթանալու են այնքան ժամանակ, քանի դեռ հակամարտող երկու կողմերը շարունակելու են բնակվել իրենց արեալում։
Ալբերտիչ | հեղինակային ալիք
358
Խնդիրը հետևյալն է՝
❌ Էական չէ, թե որքան շատ է ցանկանում Հայաստանում դրածոն (իրականում՝ չի էլ ցանկանում) խաղաղություն կնքել։
❗️Էականն այն է, որ Ալիևը օդից էլ, տիեզերքում գոյություն չունեցող առիթն էլ կգտնի նոր պատերազմ սկսելիս։
Ալբերտիչ | հեղինակային ալիք
358
Առավոտը բարի չէր Ալիևի համար
Երեկ իսրայելա-պաղեստինյան պատերազմի շուրջ մեդիաաղմուկի ֆոնին երկու լուր, թեև տարածվեցին, բայց խոշոր հաշվով մնացին միջանցքում։
Նախ, Իրանից հերթական անգամ հայտարարեցին, որ սրանից հետո [Հայաստանի և Ադրբեջանի միջև] պատերազմի շարունակումը որևէ արդարացում չունի։ Իսկ թե ո՞վ է «պատերազմը չշարունակելու» մասին իրանական մեսիջի հասցեատերը, կարծեմ, դժվար չէ կռահելը։
Մյուս կողմից, հեռախոսազրույց են ունեցել Շառլ Միշելն ու Ալիևը, որի ընթացքում վերջինս ասել է, թե «Հայաստանի վերահսկողության տակ գտնվող [ադրբեջանական] 8 անկլավները» պետք է «ազատագրվեն»։ (Թե ի՞նչ կոնտեքստում է եղել զրույցը կարող եք կարդալ Վարդան Ոսկանյանի ալիքում):
Այս պահին Իսրայելի և Պաղեստինի միջև պատերազմի հետագա գործողություններից է նաև կախված իրադարձությունների բովանդակային ընթացքը մեր տարածաշրջանում։ Երեկ Միշելի և Ալիևի հեռախոսազրույցը փաստացի Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ ԵՄ լռության համար էր։
Ադրբեջանն, իհարկե, իր խնդիրներն է լուծում, բայց գլոբալ առումով նոր պատերազմն Իրանի դեմ է՝ Հայաստանի տարածքում։ Միակ խնդիրը, որը փորձում է լուծեթ Ռուսաստանը՝ Հայաստանի տարածքով «միջանցք» լինելու պարագայում այնտեղ ԱԴԾ անցակետերի միջոցով վերահսկողության հարցն է։
Նոր պատերազմում դրված է նաև Հայաստանի՝ որպես սուբյեկտ գոյության սահմանների երկարության հարցը։
Իսկ պատերազմի սկսելը թեև աղետալի է լինելու Հայաստանի համար, սակայն նկատի առնելով, թե ում դեմ է այն ուղղված, պատերազմի հետևանքները, ինչպես սկզբում նշեցի, բարի չեն լինելու Ալիևի համար։
Ալբերտիչ | հեղինակային ալիք
358
Դեռևս թղթի վրա գոյություն ունեցող, բայց փաստացի որպես սուբյեկտ ինքնամսխված Հայաստանի Հանրապետությունը՝ այն զավթած դրածոների ձեռամբ, շարունակում է մեկուսանալ բոլոր տեսակի երկկողմ և բազմակողմ ռազմական-քաղաքական ու տնտեսական դաշինքներից։
Սա ասում եմ նրա համար, որ վաղը զուտ տերությունների միջև պրոքսի-պատերազմի ևս մի թատերաբեմի վերածվելու պահին ոչ մեկ չնվվա, թե «մեզ դավաճանել են»։
Ալբերտիչ | հեղինակային ալիք
358
Ժիրինովսկիին կենդանության օրոք վերաբերում էին՝ որպես ծաղրածուի։ Մահվանից հետո նրան հետմահու հռչակել են «մեր օրերի Նոստրադամուս»։
Իրականում նա այնքանով է Նոստրադամուս, որքանով 18 թվականին մարդկանց «Նիկոլ՝ վարչապետ» գոռալուց հետ պահողներին և 20թվի պատերազմի մասին նախազգուշացնող այդ նույն մարդկանց կարելի է գուշակ անվանել։
Այդ ամենը որևէ կերպ ապագան գուշակելը չէ: Դա իրադարձությունների ընթացքի օրինաչափ շղթան տեսնելու ունակությունն է։
Ալբերտիչ | հեղինակային ալիք
