Պարույր Սևակ
Open in Telegram
Ո՞ւր ես՝ չկաս, Չէ՞ որ կայիր... Ա՜խ, թե մեկ էլ Մի օր գայիր Ու ժպտայի՜ր Առաջվա պես, Առաջվա պես, Հավատայի՜ր... Պարույր Սևակի հիշատակին 📜 @christ0da
Show moreThe country is not specifiedThe category is not specified
997
Subscribers
+324 hours
-27 days
+230 days
Posts Archive
997
Քո աչքերի՛, քո աչքերի՛, քո աչքերի՛ պատճառով
Իմ աչքերը ամբո՛ղջ գիշեր, ամբո՛ղջ գիշեր չե՜ն փակվում:
Քո մատների՛, քո մատների՛, քո մատների՛ պատճառով
Իմ մատները, իմ մատները լո՜ւյս են ուզում խմորել:
Քո թևերի՛, բա՛ց թևերի, մե՛րկ թևերի պատճառով
Իմ աչքերին, իմ աչքերին ջրվեժնե՜ր են երևում:
997
Լռություն էր մի այնպիսի՜,
Ասես ծերուկ բնությունն էր ուշաթափվել:
Եվ այդ ահեղ լռությունից մանկան նման վախենալով,
Միակ ջուրը՝ աղբյուրը խեղճ,
Կարծես ոչ թե կարկաչում էր առու դարձած,
Այլ հեկեկում - ջղաձգվում...
997
Հիմար ժպիտով
Ծածկում եմ վերքըս -
Ներսից սև՜-սև՜ է,
Դրսից է ներկըս...
Ինքս ո՞նց դառնամ
Հեքիաթի տղան
Եվ ինձ ո՞նց ասեմ.
-Արքա՛, դու մե՜րկ ես...
997
Ես չեմ շտապում։
Շտապում է նա,
Ով ուշանում է։
Ես չեմ ուշանում։
Ու թե տանջվում եմ՝
Ուշացողների երեսից միայն,
Ուշացողների՛,
Որ հաճախ նույնիսկ կարող են կոչվել
Ե՛վ առաջավոր,
Ե՛վ առաջատար։
997
Խելքս հալվում է ոսկորներիս մեջ,
Հալվում ու հոսում արյան պես անգույն՝
Իմ ոսկորները դարձնելով ասես սպիտակ երակ:
Ու ես դառնում եմ... համատարած սիրտ.
Շարժումներս ամեն՝ սրտի բաբախում,
Բոլոր ձևերըս՝ շարժումներ սրտի...
Տե՜ր աստված, դու բարի՜ն կատարես...
997
Դ՛ու՝
երկու տա՜ռ,
Դ՛ու՝
հասարա՜կ մի դերանուն,
Եվ ընդամենն այդ քո երկու՛ հատիկ տառով
Այս բովանդակ աշխարհին ես տեր անում...
Դ՛ու՝
երկու տա՜ռ,
Ու ես գարնան հողի նման
Քո կենսատու ջերմությանն եմ ընտելնում...
997
Միացեք հայ մեծերի տելեգրամ ալիքներին 📃
🖋 Պարույր Սևակ՝
@paruyr_sevak
🖌 Վիլյամ Սարոյան՝
@williamsaroyan
✒️ Վարդգես Պետրոսյան՝
@vardgespetrosyan
🖌 Եղիշե Չարենց՝
@eghishecharents
🖋 Վահան Տերյան՝
@vahan_teryan
✒️ Համո Սահյան՝
@hamosahyan
🖌 Հովհաննես Թումանյան՝
@hovhannestumanyan
997
Իսկ դու գիտե՞ս, թե մենք ո՞վ ենք:
Մենք նրանք ենք,
Ովքեր ինչքան խոսք են խոսել՝
Ողջը թերատ,
Ովքեր ինչքան խոհ են խորհել՝
Ողջը լրիվ:
997
Repost from ՀԱՅ ՄԵԾԵՐ
Այսօր բանաստեղծ, Հայկական ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր Համո Սահյանի ծննդյան օրն է ✨
