941
Subscribers
-124 hours
-77 days
-1630 days
Posts Archive
941
💔 Մեկ տարվա աշխատանքը՝ ջուրը լցված
Արցախից բռնի տեղահանված Արծվիկ Բարաշյանը ողջ տարին աշխատել է՝ հող մշակել, բերք աճեցնել ու ընտանիքի կարիքները հոգալու համար։
Այս տարի բերք չի ստացվել։ Բայց մնացել են պարտքերը՝ 200 հազար դրամ հողի ու պարարտանյութերի համար, գումար՝ նաև գյուղտեխնիկայի աշխատանքի դիմաց։
🙏 Նա կորցրել է մեկ տարվա աշխատանքի պտուղը, բայց չպետք է մենակ մնա այս դժվարության մեջ։ Երբեմն փոքր աջակցությունն էլ բավական է, որ մարդը նորից սկսելու ուժ գտնի։
👉 Կարդացեք Արծվիկի ամբողջական պատմությունը Regionstv-ում
941
40 տարի անց էլ՝ 8,61 մետրը պատմություն է
«Ռոբերտ Էմմիյանի գավաթ» մրցաշարն այս տարի անցկացվեց խորհրդանշական տարում․ լրանում է 1986 թվականին Մոսկվայում սահմանած նրա՝ Եվրոպայի ռեկորդի 40-ամյակը։
Այդ ժամանակ Էմմիյանը ցատկել էր 8,61 մետր։
1987-ին նա գերազանցեց նաև սեփական արդյունքը՝ Ծաղկաձորում գրանցելով 8,86 մետր։
🔥 Ի՞նչ է ասել Ռոբերտ Էմմիյանը Գյումրիում անցկացված մրցաշարի, իր մարզչի և Հայաստանի թեթև ատլետիկայի ապագայի մասին։
👉 Կարդացեք ամբողջական նյութը և բաց մի թողեք մանրամասները՝ Regions TV-ում։
941
Զինվորականից՝ գյուղի այգեպան
Տիգրան Կնյազյանը տարիներ շարունակ ծառայել է բանակում, անցել մարտական ուղի, իսկ 2020-ին, չնայած առողջական խնդիրներին, կրկին մեկնել է Արցախ՝ իր փորձն ու գիտելիքները զինվորներին փոխանցելու համար։
Այսօր նա ապրում է Արագած գյուղում, խնամում իր այգին, բայց շարունակում է խոսել ուժի, արդարության ու արժանապատվության մասին։
🗣 «Հարգանքը վաստակում են ուժով, արդարությամբ ու սեփական արժանապատվությունը երբեք չկորցնելու կարողությամբ»։
👉 Ի՞նչ է ասում տարիների մարտական ճանապարհ անցած զինվորականը մեր երկրի մասին։ Դիտեք ամբողջական նյութը և լսեք նրա պատմությունն ու ուղերձը։
🔗 Ամբողջական նյութը՝ այստեղ
941
🌾 Կարկուտից հետո՝ 1 մլն դրամի հաշվարկ
Շիրակի Սիզավետ բնակավայրի գյուղատնտես Արարատ Պողոսյանի հնդկաձավարի բերքը կարկտահարությունից վնասվել է։
Բայց գյուղացին չի հանձնվում․ նա մշակում է ցորեն, գարի, վարսակ, կտավատ ու ոսպ՝ ռիսկերը տարբեր մշակաբույսերի միջոցով նվազեցնելու համար։
💰 Կտավատից ակնկալում է մոտ 1 մլն դրամ, ցորենից՝ շուրջ 450 հազար դրամ եկամուտ։
🌱 Նրա խոսքով՝ գյուղատնտեսության մեջ ճիշտ հաշվարկը կարևոր է, որպեսզի մեկ բերքի կորուստը չվնասի ամբողջ տնտեսությանը։
👉 Արարատ Պողոսյանի պատմությունն ամբողջությամբ՝ այստեղ ⬇️
👇 Իսկ ձեր մարզում գյուղացիների գլխավոր խնդիրը ո՞րն է։
📍 Regions TV՝ ՀՀ բոլոր մարզերի մարդկանց ու խնդիրների մասին։
941
🌾 Կարկուտից հետո՝ 1 մլն դրամի հաշվարկ
Շիրակի Սիզավետ բնակավայրի գյուղատնտես Արարատ Պողոսյանի հնդկաձավարի բերքը կարկտահարությունից վնասվել է։
Բայց գյուղացին չի հանձնվում․ նա մշակում է ցորեն, գարի, վարսակ, կտավատ ու ոսպ՝ ռիսկերը տարբեր մշակաբույսերի միջոցով նվազեցնելու համար։
💰 Կտավատից ակնկալում է մոտ 1 մլն դրամ, ցորենից՝ շուրջ 450 հազար դրամ եկամուտ։
🌱 Նրա խոսքով՝ գյուղատնտեսության մեջ ճիշտ հաշվարկը կարևոր է, որպեսզի մեկ բերքի կորուստը չվնասի ամբողջ տնտեսությանը։
👉 Ամբողջական նյութը՝ այստեղ ⬇️
🔗 [ՆՅՈՒԹԻ ՀՂՈՒՄԸ]
👇 Իսկ ձեր մարզում գյուղացիների գլխավոր խնդիրը ո՞րն է։
📍 Regions TV՝ ՀՀ բոլոր մարզերի մարդկանց ու խնդիրների մասին։
941
🟡Սեպտեմբերի 6-ի կեսօրից հետո, 5-ի և 7-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։
Եղանակը Շիրակի մարզում սեպտեմբերի 5-ին՝
🌖 Ցերեկ +22 +27
🌘 Գիշեր +7 +12
Մյուս մարզերի եղանակը` 👇👇
941
Գիշիից՝ Զորական. Դոնարայի նոր կյանքը
2023-ի տեղահանությունից հետո Դոնարա Ղարիբյանի ընտանիքը հաստատվել է Տավուշի Զորական գյուղում։
Արցախում վարպետացած գործը նա շարունակել է նաև այստեղ՝ թռչնաբուծությամբ զբաղվելով։
Իսկ ինչպե՞ս են Զորականում ընդունել Արցախից տեղահանվածներին։
941
Ծիրան չկա, դեղձն էժան է, սալորը չի վաճառվում․ ինչո՞ւ է արմավիրցի այգեգործը հայտնվել անորոշության մեջ
941
Ալեն Խաչատրյանը դարձավ պատանեկան Եվրոպայի առաջնության արծաթե, իսկ Ալեն Զուրաբյանը՝ բրոնզե մեդալակիր
