Goris Today
Open in Telegram
«Goris Today Media Group»-ը հիմնադրվել է 2014 թվականի մայիսի 1-ին: «Goris Today Media Group»-ի առաքելությունը արտահայտման, մամուլի և տեղեկատվության ազատության պաշտպանությունն է:
Show more1 797
Subscribers
+124 hours
-67 days
-3130 days
Data loading in progress...
Similar Channels
Tags Cloud
No data
Any problems? Please refresh the page or contact our support manager.
Incoming and Outgoing Mentions
---
---
---
---
---
---
Attracting Subscribers
September '26
September '26
+1
in 0 channels
August '26
+8
in 0 channels
Get PRO
July '26
+23
in 0 channels
Get PRO
June '26
+3
in 0 channels
Get PRO
May '26
+11
in 0 channels
Get PRO
April '26
+8
in 0 channels
Get PRO
March '26
+12
in 0 channels
Get PRO
February '26
+12
in 0 channels
Get PRO
January '26
+27
in 0 channels
Get PRO
December '25
+2
in 0 channels
Get PRO
November '25
+9
in 0 channels
Get PRO
October '25
+5
in 0 channels
Get PRO
September '25
+9
in 0 channels
Get PRO
August '25
+18
in 0 channels
Get PRO
July '25
+10
in 0 channels
Get PRO
June '25
+216
in 0 channels
Get PRO
May '25
+29
in 0 channels
Get PRO
April '25
+26
in 0 channels
Get PRO
March '25
+13
in 0 channels
Get PRO
February '25
+19
in 0 channels
Get PRO
January '25
+9
in 0 channels
Get PRO
December '24
+17
in 0 channels
Get PRO
November '24
+19
in 0 channels
Get PRO
October '24
+18
in 0 channels
Get PRO
September '24
+46
in 0 channels
Get PRO
August '24
+53
in 0 channels
Get PRO
July '24
+43
in 0 channels
Get PRO
June '24
+97
in 0 channels
Get PRO
May '24
+19
in 0 channels
Get PRO
April '24
+118
in 0 channels
Get PRO
March '24
+517
in 0 channels
Get PRO
February '24
+21
in 0 channels
Get PRO
January '24
+21
in 0 channels
Get PRO
December '23
+1 995
in 0 channels
| Date | Subscriber Growth | Mentions | Channels | |
| 06 September | +1 | |||
| 05 September | 0 | |||
| 04 September | 0 | |||
| 03 September | 0 | |||
| 02 September | 0 | |||
| 01 September | 0 |
Channel Posts
🟥❗️Ադրբեջանցիների թափանցման փորձ կամ նմանատիպ միջադեպ չի արձանագրվել. համայնքապետարանը հերքում է տարածվող լուրերը
🔻Տեղի համայնքապետարանը տեղեկացնում է, որ «Առավոտ» թերթի կողմից տարածված հրապարակումը չի համապատասխանում իրականությանը։ Այդ մասին ասված է համայնքապետարանի Ֆեյսբուքի էջում։
💬«Սուրեն Ամարյանի փաստմամբ՝ առավոտյան իրեն մոտեցած անձինք ներկայացել են որպես Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցներ, մինչդեռ հետագայում պարզվել է, որ նրանք «Առավոտ» թերթի աշխատակիցներ են։
▫️Պարոն Ամարյանը նաև հստակ նշել է, որ հրապարակման մեջ ներկայացվող դեպքը տեղի է ունեցել չորս տարի առաջ, և ներկայումս որևէ թափանցման փորձ կամ նմանատիպ միջադեպ չի արձանագրվել։
▫️Հայաստանի Հանրապետության ինքնիշխան սահմանների պաշտպանությունն իրականացվում է շուրջօրյա՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և սահմանապահ զորքերի կողմից։
▫️Կոչ ենք անում զերծ մնալ ապատեղեկատվության տարածումից և հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվական աղբյուրներին»,- նշված է գրառման մեջ։
| 2 | Սյունիքի մարզը ակտիվ մասնակցություն է ունեցել սեպտեմբերի 5-ին Դիլիջանում կայացած «Արվեստների և արհեստների» համահայկական փառատոնի 15-ամյակին՝ ներկայացնելով մարզի հարուստ մշակութային ժառանգությունը, ավանդույթներն ու ազգային խոհանոցը։
Փառատոնում առանձնահատուկ հետաքրքրություն էին վայելում Սիսիան և Տեղ համայնքների տաղավարները, որոնք մշտապես մարդաշատ էին։ Այցելուները ծանոթանում էին Սյունիքի ավանդույթներին ու տեղական արտադրանքին, համտեսում մարզին բնորոշ կերակրատեսակները և տեղում պատրաստվող ու թխվող ժենգյալով հացը։
Սյունիքը ներկայացավ նաև իր գինեգործական մշակույթով․ փառատոնի սեղաններին իր արժանի տեղն ուներ Գորիսի երիտասարդ գինեգործ Համբարձումի «Դամար» գինին։ Փառատոնի տոնական մթնոլորտն էլ ավելի գունեղ դարձրեցին Սիսիանի Համո Սահյանի անվան ժողովրդական գործիքների համույթի կատարումները։
🔸Սյունիքի մարզի մասնակցության պատասխանատուն ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանն էր։ Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր մասնագետ Թամարա Կարապետյանը: | 196 |
| 3 | #Քաղաքի_հիշողությունը
Կինոթատրոնից՝ բանկ․ Գորիսի «Զանգեզուր» կինոթատրոնի լուռ պատմությունը 🏛️
🔸Մեկնարկում ենք «Գորիսի պատմությունը» նոր արխիվային շարքը, որտեղ անդրադառնալու ենք քաղաքի նշանավոր շենքերի անցյալին ու ներկային։
Առաջին կանգառը՝ քաղաքի կենտրոնում գտնվող «Հայէկոնոմբանկի» Գորիսի մասնաճյուղի շենքն է։ Շատերը գուցե չգիտեն, որ այս կառույցը նախագծել է անվանի ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը (1953 թ․), իսկ ճակատի յուրահատուկ քարե զարդաքանդակները կերտել է վարպետ Օնիկ Կարապետյանը։
🎞️ Մանրամասները՝ տեսանյութում։
Ի՞նչ ջերմ հիշողություններ ունեք «Զանգեզուր» կինոթատրոնից։ Կիսվե՛ք մեկնաբանություններում 👇 | 219 |
| 4 | 📌 Սյունիքի թեման քաղաքական օրակարգում․ ի՞նչ է ցույց տալիս «ԳորիսԼԱԲ»-ի հետազոտությունը
🔎 «ԳորիսԼԱԲ»-ի հետազոտությունը վերլուծել է 2026 թվականի ընտրական շրջափուլի ընթացքում Սյունիքի մասին հրապարակված 192 մեդիա նյութ։
📊 Արդյունքները ցույց են տալիս, որ Սյունիքը քաղաքական խոսույթում ներկայացվում է միաժամանակ որպես անվտանգության, ինքնիշխանության, խաղաղության և տնտեսական զարգացման առանցքային տարածք։
⚠️ Քաղաքական հաղորդակցությունում հաճախ կիրառվում են վախի, բևեռացման և հուզական ազդեցության մեթոդներ, մինչդեռ Սյունիքի բնակիչների իրական խնդիրներն ու ձայնը հաճախ մնում են երկրորդ պլանում։
💡 Զեկույցն առաջարկում է ավելի կառուցողական հանրային խոսույթ ձևավորել, նվազեցնել մանիպուլյացիան և ուժեղացնել տեղական բնակիչների դերակատարումը։
https://mediapoint.am/archives/16518 | 231 |
| 5 | 🚜 Տեղ գյուղում հացահատիկի բերքահավաքն ակտիվ փուլում է։
🌧️ Չնայած անձրևների բացասական ազդեցությանը՝ բերքը գյուղացիները գնահատում են բավարար․
📊 միջինը՝ 1,8–2 տոննա/հա։
💰 Պետական սուբսիդավորումը մասամբ թեթևացնում է ծախսերը, իսկ բերքի մեծ մասն օգտագործվում է որպես անասնակեր։
🌱 Գյուղացիներն արդեն պատրաստվում են հաջորդ ցանքսին՝ սպասելով աջակցության նոր ծրագրերի։
https://mediapoint.am/archives/16486 | 298 |
| 6 | 🏫 Նոր ուսումնական տարին Քարաշենում դիմավորեցին վերանորոգված դպրոցում
📚 Քարաշենի դպրոցում նոր ուսումնական տարին մեկնարկել է բարեկարգված և ժամանակակից պայմաններում։
🏗️ Դպրոցը ներառված է եղել ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրում, որի շրջանակում իրականացվել են վերանորոգման աշխատանքներ։
✨ Նոր ուսումնական տարվան ընդառաջ դպրոցը համալրվել է նոր գույքով, լաբորատոր նյութերով և մարզագույքով։
⚽ Դպրոցի տարածքում կառուցվել է նաև նոր ֆուտբոլի դաշտ, որը հնարավորություն կտա աշակերտներին մարզական պարապմունքներն ու ազատ ժամանակը կազմակերպել ավելի բարեկարգ պայմաններում։ | 301 |
| 7 | ✨ Ինչպե՞ս են կանայք այսօր խնամում իրենց
Եթե նախկինում կոսմետոլոգին հաճախ դիմում էին միայն հատուկ առիթներից առաջ կամ մաշկային խնդիրների դեպքում, ապա այսօր ինքնախնամքի մշակույթը փոխվել է։ 🌿
Կանայք ավելի մեծ ուշադրություն են դարձնում կանոնավոր ու կանխարգելիչ խնամքին, մասնագիտական խորհրդատվությանը և ճիշտ ընտրված միջոցներին։ 🧴✨
💬 Կոսմետոլոգ Անժելա Գևորգյանի հետ խոսել ենք՝
🔸 խնամքի մշակույթի փոփոխության,
🔸 կոտրված կարծրատիպերի,
🔸 ամենապահանջված պրոցեդուրաների,
🔸 տնային ճիշտ խնամքի կարևորության մասին։
🎥 Իսկ ինչի՞ց սկսել մաշկի առողջ ու ճիշտ խնամքը․ դիտեք մեր զրույցը։
https://mediapoint.am/archives/16483 | 251 |
| 8 | 🟦Նոր բացահայտումներ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցում
🔹Ակտիվորեն ընթանում են «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի տարածքում գտնվող Անապատ եկեղեցու և նրա շրջակայքի մաքրման և պեղման աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից:
🔹Բացվել են եկեղեցու խորանը, զույգ ավանդատները, ինչպես նաև արտաքին արևելյան պատին կից՝ յոթ արձանագիր նոր տապանաքարեր։
🔹Պեղումներն իրականացնում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը, արշավախմբի ղեկավարն է հնագետ Արտավազդ Զաքյանը։
🔹Պեղումները կշարունակվեն մինչև սեպտեմբերի 14-ը։ | 250 |
| 9 | 📅 2026թ․ հոկտեմբերի 25-ին և նոյեմբերի 28-ին Սյունիքում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ։ Գորիս, Տեղ և Տաթև համայնքները կվերախոշորացվեն՝ ձևավորելով Գորիս համայնքը։
🔹 Ընտրելու և ընտրվելու իրավունք՝ օրենքով սահմանված պահանջները բավարարող 18 տարին լրացած անձանց։
🔹 Ցուցակներում գործում է 30% գենդերային ներկայացվածության պահանջ։
🔹 Գորիսում ավագանու ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով։
🔹 Անցողիկ շեմը՝ 4% կուսակցությունների, 6% դաշինքների համար։
🔹 Երկրորդ փուլ չի անցկացվում։
https://mediapoint.am/archives/16502 | 302 |
| 10 | 🪩 2000-ականների DISCO PARTY՝ Գորիսում
🎶 Գորիսում անցկացվել է 2000-ականների երաժշտական տրամադրությամբ DISCO PARTY, որը մեկ երեկոյի ընթացքում ներկաներին տեղափոխել է այդ տարիների երաժշտական ու պարային մթնոլորտ։
✨ Երեկոն ուղեկցվել է 2000-ականների սիրված հիթերով, ակտիվ պարերով և բարձր տրամադրությամբ։ Մասնակիցները հնարավորություն են ունեցել վերհիշելու այդ ժամանակաշրջանի ամենավառ երաժշտական պահերն ու միասին վայելելու տոնական երեկոն։ | 345 |
| 11 | 🚜 Տեղ գյուղում հացահատիկի բերքահավաքն ակտիվ փուլում է։
🌧️ Չնայած անձրևների բացասական ազդեցությանը՝ բերքը գյուղացիները գնահատում են բավարար․
📊 միջինը՝ 1,8–2 տոննա/հա։
💰 Պետական սուբսիդավորումը մասամբ թեթևացնում է ծախսերը, իսկ բերքի մեծ մասն օգտագործվում է որպես անասնակեր։
🌱 Գյուղացիներն արդեն պատրաստվում են հաջորդ ցանքսին՝ սպասելով աջակցության նոր ծրագրերի։
https://mediapoint.am/archives/16486 | 348 |
| 12 | ✨ Ինչպե՞ս են կանայք այսօր խնամում իրենց
Եթե նախկինում կոսմետոլոգին հաճախ դիմում էին միայն հատուկ առիթներից առաջ կամ մաշկային խնդիրների դեպքում, ապա այսօր ինքնախնամքի մշակույթը փոխվել է։ 🌿
Կանայք ավելի մեծ ուշադրություն են դարձնում կանոնավոր ու կանխարգելիչ խնամքին, մասնագիտական խորհրդատվությանը և ճիշտ ընտրված միջոցներին։ 🧴✨
💬 Կոսմետոլոգ Անժելա Գևորգյանի հետ խոսել ենք՝
🔸 խնամքի մշակույթի փոփոխության,
🔸 կոտրված կարծրատիպերի,
🔸 ամենապահանջված պրոցեդուրաների,
🔸 տնային ճիշտ խնամքի կարևորության մասին։
🎥 Իսկ ինչի՞ց սկսել մաշկի առողջ ու ճիշտ խնամքը․ դիտեք մեր զրույցը։
https://mediapoint.am/archives/16483 | 373 |
| 13 | 📚🎒 Սեպտեմբերի 1-ը սարերի հետևում չէ
Սեպտեմբերի 1-ին ընդառաջ Գորիսում արդեն զգացվում է նախադպրոցական աշխույժ եռուզեռը։ 👔👗 Բարձր դասարանցիները շտապում են ընտրել իրենց տոնական հագուստը՝ նախապատվությունը տալով դասական ոճին, սև ու սպիտակ համադրություններին և նորաձև կտորներին։
🧵 Դերձակները պատվերների պակաս չունեն, մինչդեռ տեղական փոքր խանութներում գնորդների թվի նվազում են նկատում՝ դա պայմանավորելով առցանց գնումների տարածմամբ։ 🛍️📱 | 350 |
| 14 | 🌿🍈 Իսկ դու արդեն փորձե՞լ ես Մեղրիի քաղցրահամ ու բուրավետ թուզը։ 😋
☀️ Մեղրիի արևոտ կլիման, բերրի հողն ու տեղական ավանդույթները յուրահատուկ համ են հաղորդում այստեղ աճող թզին։
📖 Շուտով mediapoint.am-ում՝ Մեղրիի թզի իրացման խնդիրների մասին՝ նոր անդրադարձ։ | 451 |
| 15 | 🟦Նոր ուսումնական տարվան ընդառաջ՝ օգոստոսյան խորհրդակցություն Սյունիքում
🔹Նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ Սյունիքի մարզում անցկացվել է ավանդական օգոստոսյան խորհրդակցությունը, որը համախմբել է մարզի հանրակրթական դպրոցների տնօրեններին և վարչատնտեսական մասի համակարգողներին, ինչպես նաև նախադպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավարներին։
🔹Աշխատանքային հանդիպումը տեղի է ունեցել Գորիսի թիվ 5 հիմնական դպրոցում։
🔹Խորհրդակցությանը նախորդել է կրթական էքսպո, որի ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը, Սյունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը, ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրեն Ժաննա Հարությունյանը և ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը շրջել են ներկայացված տաղավարներով։
🔗 Ավելին | 623 |
| 16 | 🐝 Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում
28-ամյա կոռնիձորցի Վահագն Աղաջանյանը երեք տարի առաջ է սկսել զբաղվել մեղվաբուծությամբ։ Այսօր նրա ընտանեկան բիզնեսն արդեն ունի իր անունը՝ «Նեկտարիս»։ 🍯
Գարնանը փեթակները Կոռնիձորի սահմանամերձ տարածքներում են, ամռանը՝ Գորայքի ծաղկաշատ սարերում։ Այս տարի Վահագնն արդեն երկրորդ մեղրաքամն է անում։
🐝 «Անասունը սահմանն անցնի՝ հետ չի գա, մեղուներն ուրիշ են․ մեղուները սահմաններ չեն ճանաչում»։
🍯 Դժվարություններ կան, բայց հիասթափություն՝ երբեք։ Սա է երիտասարդ մեղվաբույծի սկզբունքը։
https://mediapoint.am/archives/16462 | 557 |
| 17 | 🟧Շնորհակալություն, Գորիս։ Առջևում երրորդ և այս տարվա «Ֆեստիվառի» վերջին օրն է։ Օգոստոսի 29-ին Ճամբարակում մեզ սպասում է մշակույթով և անսպառ երաժշտությամբ հագեցած գունեղ օր։ Բայց մինչ այդ եկեք միասին վերհիշենք Գորիսում անցկացրած մեծ օրվա լավագույն պահերը։
🔸«Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։
©️ Ֆեստիվառ / Festivar | 476 |
| 18 | 🟧 Ես ձեզ սիրում եմ. Տաթև Ասատրյանը Գորիսից տեսանյութ է հրապարակել | 401 |
| 19 | 🎉 Օգոստոսի 15-ին Գորիսում տոն էր, Հայաստանի տարբեր տեղերան մարդիկ հվաքվալ էին ու մի լավ քեֆ էին անում Տաթև Ասատրյանի երգերի տակ։ 🎶💃🕺
🌧️ Համարյա երկու ժամ վենդի կաղնած՝ հինչքան մարդ կար, թոխպին ու անձրևին չյիշիլավ պար էր կամ։ 💃🕺🔥
🎧 Ուրուգունվա ղոլ արդեն DJ TÉGRA-ն մի լավ տժցրեց, ու սաղ մի լավ պար յեկին։ 🤩🎶
🎊 Տենց էլ «Գորիսյան օրեր – ՖԵՍՏԻՎԱՌ 2026»-ը պրծավ։
❤️ Շուտվանից սենց պար չէինք եկալ հրապարակում, ժղովուրդ…
🙏 Շատ շնորհակալություն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, Գորիսի համայնքապետարանին ու Հայաստանի Հանրայինին՝ սենց լավ միջոցառման հետի։ 👏🎶
#ԳորիսյանՕրեր
#Ֆեստիվառ2026
#Գորիս
#ԳորիսիԲարբառով | 433 |
| 20 | 🔥🎶 ԳՈՐԻՍՈՒՄ ՇԱՏ ԹԵԺ ԷՐ 🎶🔥
🌟 «ՖԵՍՏԻՎԱՌ 2026»-ի շրջանակում Գորիսի Գրիգոր Տաթևացու անվան հրապարակը վերածվել էր իսկական երաժշտական հարթակի։
🎤✨ Հրապարակում իր մենահամերգով հանդես է եկել սիրված երգչուհի Տաթև Ասատրյանը։
🎶 Երաժշտություն, էներգիա, պար ու հազարավոր մարդկանց բարձր տրամադրություն՝ այսօր Գորիսում տոն էր։ 💃🕺🔥
📍 Գորիս | Գրիգոր Տաթևացու անվան հրապարակ
🎉 Ֆեստիվառ 2026 | 416 |
