en
Feedback
Siroon Minas, MD

Siroon Minas, MD

Open in Telegram
1 423
Subscribers
No data24 hours
-67 days
-3230 days
Posts Archive
Մաշկ ու սննդակարգ Առողջ մաշկը ունենալու համար միայն արտաքինից խնամքը բավական չէ։ Անհրաժեշտ է նաև ուշադրություն դարձնել թե ինչ ենք ուտում և խմում։ Սննդակարգում ներառիր` ՎԻՏԱՄԻՆՆԵՐ Բոլորս գիտենք, որ վիտամինները կարևոր են ընդհանուր առողջության համար։ Հատկապես մաշկի համար ուշադրություն դարձրու A, C, D և E վիտամիններին, ինչպես նաև ցինկի և սելենին: Սննդակարգում բանջարեղենի գունագեղ տեսականի ավելացնելը կարող է տալ անհրաժեշտ վիտամինները ՕՄԵԳԱ 3 ճարպաթթուներ Այս ճարպաթթուները առկա են սաղմոնում և ընդեղենի շատ տեսակներում։ Նրանք ունեն մեծ դեր բջջային առողջության վրա, մեղմացնում են մաշկի չորությունը և նվազեցնում բորբոքումը: ՋՈՒՐ Պատշաճ քանակությամբ ջուր խմելն օգնում է շատ գանգատների դեպքում, և մաշկի առողջությունը բացառություն չէ: Ավելի շատ խմիր՝ կախված քո ակտիվության մակարդակից և հիշիր, որ շաքարով կամ կոֆեին պարունակող ըմպելիքները կարող են բացասաբար ազդել մաշկի խոնավության վրա: Զգույշ եղիր հետևյալ մթերքից⤵️ Կաթնամթերք Թեև ոչ մի ուսումնասիրություն վերջնականապես չի ապացուցում կապը կաթնամթերքի և ակնեյի միջև, բայց բժիշկներից շատերը համոզված են, որ այս երկուսի միջև կապը անհերքելի է: Հաստատ նկատել ես, որ կաթնամթերքի սպառման կրճատումը դրական ազդեցություն է ունեցել մաշկիդ վրա: Շաքարավազ ու քաղցրավենիք Բարձր գլիկեմիկ ինդեքսով մթերքները, օրինակ՝ սպիտակ հացը, արագ սնունդը, քաղցր նախուտեստները և գազավորված ըմպելիքները, սովորաբար ազդում են մաշկի առողջության վրա: Հիմնականում շաքարը մաշկը դարձնում է ավելի քիչ առաձգական, ինչը կարող է հանգեցնել այնպիսի խնդիրների, ինչպիսիք են կնճիռները և մաշկի թուլացումը: Յուրաքանչյուր մարդու մաշկը տարբեր կերպ արձագանքում է տարբեր դիետաներին: Երբ նկատում ես անբացատրելի բորբոքային էլեմենտներ կամ չորություն մաշկի, վերհիշիր, թե վերջին մի քանի օրվա ընթացքում ինչ սնունդ ես ընդունել։ Ուշադրություն դարձրու մաշկիդ և սննդի փոխհարաբերություններին։ Այն կօգնի քեզ ավելի ճիշտ որոշումներ կայացնել մաշկիդ և առողջությանդ հետ կապված։

😓ՍԹԵՐՍԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ Քրոնիկ սթրեսը կարող է դրսևորվել երկու հիմնական տարբերակով⤵️ 1. Սթրեսի ժամանակ մարմնի կողմից արտազատվող հորմոնները կարող են հանգեցնել ֆիզիոլոգիական փոփոխությունների, որոնք բացասաբար են անդրադառնում ձեր մարմնի վրա:   2. Սթրեսի զգացումը կարող է նաև հանգեցնել վատ սովորությունների, ինչպիսիք են ատամները կրճտացնելը կամ շուրթերը կծելը: 😓Սթրեսի դրսևորումները կարող են երևան մի քանի օրվա ընթացքում, ու դրանից են ⤵️ 1. Ակնեն 2. Մաշկի չորությունը 3. Մկանային ցավերը 4. Մազաթափությունը 5. Մաշկի գրգռվածությունը ✌️ԻՆՉՊԵՍ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ? 1. Փորձեք ժամանակ տրամադրել հանգստացնող  գործունեություններին մի բաժակ թեյ, Ռելաքս մերսում, Պարուրումներ 2. Առողջ սնունդ ու ապրելակերպ 3. Խոսացեք ու կիսվեք հոգեբանի, հարազատների հետ ձեզ հուզող  մտքերի մասին 4.Խուսափեք ալկոհոլից 5. Խուսափեք դեմքի հետ խաղալուց, բզբզելուց 6. Մի անտեսեք մաշկի տնային խնամքը 7. Անհրաժեշտության դեպքում ժամանակին դիմեք մասնագետին հետագա խնդիրից խուսափելու համար 8. Օգտագործեք կենսահավելումներ և վիտամիններ ( բժշկի ցուցմամբ) 🔖 ՊԱՀՊԱՆԻՐ 🕊 Սթրեսը թոթափելու ամենահեշտ տարբերակների համար այցելիր @eden.by.siroon.minas Մեր մերսման մասնագետները մի քանի րոպեների ընթացքում կվերականգնեն ձեր թեթևությունը։ 📍Գևորգ Քոչար 21 📲 +374 41 888 403

⤵️
Anonymous voting

Ի՞նչ հաճախականությամբ ես խնամում դեմքդ
Ի՞նչ հաճախականությամբ ես խնամում դեմքդ

🦱Օրական քանի մազի կորաուստն է համարվում նորմալ?
Anonymous voting

ԻՆՉ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵԼԻ Է ԱՆԵԼ ՄԱԶԱԹԱՓՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ? Հաճախ օգտագործվում են այս միջամտությունները առանձին, ինչպես նաև տարբեր
ԻՆՉ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵԼԻ Է ԱՆԵԼ ՄԱԶԱԹԱՓՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ? Հաճախ օգտագործվում են այս միջամտությունները առանձին, ինչպես նաև տարբեր համարդրությամբ անհատական կուրսեր։ Տեսանելի արդյունքի սպասում ենք թերապիայի սկզբից 8֊12 շաբաթվա ընթացքում։ ԳԼԽԱՄԱՇԿԻ ՄԵԶՈԹԵՐՊԻԱ` վիտամինների և ամինաթթուների ներմաշկային ներարկումներ (4֊6 պրոցեդուրա) TDA ԹԵՐԱՊԻԱ ֊ վիտամինների և ամինաթթուների ներարկում առանց ներարկման ( 10֊15 պրոցեդուրա) ՊԼԱԶՄՈԹԵՐԱՊԻԱ և PRP ԹԵՐԱՊԻԱ ֊ներարկվում է պացիենտի արյունից ստացված պլազմայի պատրաստուկ ( 4֊6 պրոցեդուրա) ԲՈՏՈՒԼԻՆՈԹԵՐԱՊԻԱ ֊ բոտուլինոտոքսինի ներարկմում (1 պրոցեդուրա) Գրանցման հայտ ➡️ https://forms.gle/LNQF5jFPsMHC6SzXA

COMING SOON 💜🙏 SIROON SKINBAR ԱՎԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ
+3
COMING SOON 💜🙏 SIROON SKINBAR ԱՎԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ

👰‍♀BRIDE TO BE սեմինար Siroon Group -ի կողմից կխոսի` մեր ամենաթարմ հարսիկ, բժշ. Էլեն Մարտիրոսյանը 🫶🥰 ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ⤵️ htt
👰‍♀BRIDE TO BE սեմինար Siroon Group -ի կողմից կխոսի` մեր ամենաթարմ հարսիկ, բժշ. Էլեն Մարտիրոսյանը 🫶🥰 ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ⤵️ https://www.instagram.com/reel/C8J528cRfhK/?igsh=ZHAzcjM0Mm0waDQ=

ԱՐԵՎԱՊԱՇՏՊԱՆԻ ԿԻՐԱՌՈՒՄ ✅️քսուքը որպեսզի իր պաշտանիչ հատկությունները դրսևորի, պետք է կիրառել դուրս գալուց մոտ մեկ ժամ առաջ։ ✅️ քսուքի կիրառումը ցուցամատի և միջնամատի երկու վերջին ֆալանգների չափով բավարար է դեմքը պաշտպանելու համար, պետք չէ չարաշահել։ ✅️լողալուց, լվացվելուց կամ լողավազանից դուրս գալուց հետո արևապաշտպանը պետք է թարմացնել, քանի որ իր ամբողջ պաշտպանական ֆունկցիան չի կարողանալու իրականացնել։ ‼️ 11:00-ից 17:00-ը խորհուրդ չի տրվում լինել արևի տակ և ոչ միայն ամռանը🔥 Տարվա բոլոր եղանակներին նույն սկզբունքն է գործում այն պարզ պատճառով, որ արևն այդ ժամանակահատվածում գտնվում է զենիթում ու անկյան տակ չի լինելու, և ճառագայթն ավելի քիչ քանակությամբ ճեղքերի միջով է անցնելու։ Արդյունքում ավելի մեծ քանակությամբ է մեզ հասնելու։ Կա թեմա, որի մասին կցանկանաք իմանալ՞⤵️

🌞ԱՐԵՎԱՊԱՇՏՊԱՆ ՔՍՈՒՔՆԵՐ ինչպե՞ս կողմնորոշվել դրանց ընտրության հարցում Արևապաշտպան քսուքների վրա գրված է լինում SPF (Sun Protection Factor), որտեղ հաշվի է առնվում մաշկի ֆոտոտիպը։ SPF գործակիցը ցույց է տալիս, թե որքան ժամանակ է այն մաշկը պաշտպանելու։ Այսինքն, SPF 20, 50, 90 ցույց են տալիս մաշկը պաշտպանելու ժամանակը, ոչ թե նշանակում են, որ 90-ն ավելի լավ է պաշտպանելու մաշկը, քան, ասենք, 20-ը։ Ենթադրենք՝ մաշկը կարմրում է 10 րոպեում, 10 րոպե X SPF թիվը այն ժամանակն է, ինչքան ժամանակ քսուքը կպաշտպանի մեզ։ 10X SPF 50 = 500 րոպե, կամ 8,3 ժամ ‼️Հայաստանի պարագայում խորհուրդ է տրվում SPF ընտրել 30 և ավելի։

🌞ԱՐԵՎԻ ԴՐԱԿԱՆ ԿՈՂՄԵՐԸ Արևի ճառագայթների տակ մարդու համար կենսական անհրաժեշտ նյութեր են սինթեզվում, արտադրվում է վիտամին D, ինչն էլ իր հերթին մի շարք կարևոր գործառույթներ է իրականացնում օրգանիզմում՝ ✅️ օգնում է պահպանել ոսկորները և ատամները, իմունային համակարգը, ուղեղը և նյարդային համակարգը, ✅️ կարգավորել ինսուլինի մակարդակը ✅️պահպանել թոքերի և սիրտ-անոթային համակարգի գործունեությունը, ✅️ ազդել քաղցկեղի զարգացման մեջ ներգրավված գեների դրսևորման վրա: Բացի այդ, արևը բարձրացնում է տրամադրությունը։ 🔥ԱՐԵՎԻ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԿՈՂՄԵՐԸ Արևայրուքն է. մաշկային ուռուցքների, մելանոմայի ռիսկի գործոններից մեկը նախկինում երբևէ արևից այրվածք ունենալն է։

Ի՞նչ պրոցեդուրա պետք է անել ԾՈՎ մեկնելուց առաջ: Այդ պրոցեդուրաներն են՝ 🏖ԲԻՈՌևԻՏԱԼԻԶԱՑԻԱ մաշկի խորը խոնավացում 🏖 FERULIC PEEL-ով խնամք բարձրացնում է մաշկի պաշտպանիչ բարիերը ( տվայլ դեպքում 🌞 ՈՒՄ ճառագայթների հանդեպ պաշտպանությունը) Բիոռևիտալիզացիան ցանկալի է կատարել առնվազն 7֊10 օր առաջ , իսկ ferulic peel-ով խնամքի դեպքում մի քանի օրը բավական է ։ ԵՎ իհարկե չենք մոռանում ԱՐԵՎԱՊԱՇՏՊԱՆ քսուքի մասին ու դրա կիրառման կանոնները` ✅️ թարմացնել 2 ժամը մեկ ✅️ թարմացնել ջուրը մտնելուց հետո ✅️ խուսափում ենք արևից 12։00֊16։00 Ձեզ ուրախ ու ապահով հանգիստ 💋

Հունիս է, օգտագործում ես արևապաշտպան?🌞
Anonymous voting

photo content
+3

❗️❗️ Կա կարծիք, որ ամռան եղանակին չի թույլատրվում անել պիլինգներ, քանի որ կա պիգմենտացիայի առաջացման ռիսկ: Իրականում դա կարծրատիպ է, ժամանակակից բժշկությունը մեզ առաջարկում է այնպիսի պիլինգներ, որոնք ցուցված են տարվա բոլոր եղանակներին: Այդ պիլինգներն են՝ ✅ PRX պիլինգը, ✅ Biorepeel պիլինգը, ✅ ազելայինաթթու պարունակող պիլինգներ, ✅ ֆերուլաթթու պարունակող պիլինգներ, ✅ ProBio պիլինգներ Իսկ թե ո՞րն է համապատասխան քո մաշկին, որոշվում է խորհրդատվության ժամանակ։

ՄԱՇԿԻ ԾԱԿՈՏԻՆԵՐ 🕳Ծակոտիները մարդու մաշկի մասնիկ են հանդիսանում։ Նրանք առկա են մարմնի ամբողջ մակերեսին։ Առավել նկատելի են դեմքի շրջանում🫣 Արտահայտված ծակոտիները հիմանականում բնորոշ են յուղոտ մաշկին։🌝 Ամեն ծակոտի ունի մազի ֆոլիկուլ, որի միջոցով մաշկի մակերես են դուրս գալիս մազիկները, ինչպես նաև ճարպագեղձերի կողմից արտադրած ճարպը։ Եթե ծակոտին խցանվում է՝ ձևավորվում են սպիտակ, կամ սև կոմեդոններ: Իսկ լիպիդային ( ճարպային) փոխանակման խանգարման պատճառով կարող են առաջանալ բորբոքային գործընթացներ, արդյունքում՝ ակնե։

ՊԱՏՐԱՍՏՎԻՐ ՀԱՐՍԱՆԻՔԻԴ 🥰 Առաջարկում ենք ՀԱՐՍԻԿ ՓԱԹԵԹ հետևյալ տարբերակներով⤵️ 💛BASIC Ներառում է ●Դեմքի VISIA վերլուծություն ●
ՊԱՏՐԱՍՏՎԻՐ ՀԱՐՍԱՆԻՔԻԴ 🥰 Առաջարկում ենք ՀԱՐՍԻԿ ՓԱԹԵԹ հետևյալ տարբերակներով⤵️ 💛BASIC Ներառում է ●Դեմքի VISIA վերլուծություն ● Դեմքի մարքում և պիլինգ ● TDA խոնավացում / Ֆրակցիոն Մեզոթերապիա ● Դասական մերսում 60 րոպե ✅️Արժեքը 82.000֏֊փոխարեն 75.000֏ 💜STANDARD Ներառում է ●Դեմքի VISIA վերլուծություն ● Դեմքի մարքում և պիլինգ ● Մաշկի խորը խոնավացում ● Լիպոմոդելավորող (Հակացելյուլիտային) մերսում 75րոպե 2 այց ● Ռելաքս մերսում 60 րոպե ✅️Արժեքը 121.000֏-ի փոխարեն 109.000֏ ❤️ FULL Ներառում է ●Դեմքի VISIA  վերլուծություն ● Դեմքի մաքրում + պիլինգ (ըստ մաշկի տեսակի) ● Մաշկի խորը խոնավեցում ●Coolpeel  ֊ հարթ ու փայլուն մաշկի համար ●Ամբողջ մարմին ալեքսանդրիտային մազահեռացում ●Մարմնի մաքրում և խոնավացում ( մերսման ծրագիր) ✅️Արժեքը 220.000֏֊ի փոխարեն 195.000֏ 👰‍♀Փաթեթները կարող եք ձեռք բերել նաև օգտվելով կլինիկայում գործող ապառիկ (0%)  տարբերակներով *Հնարավոր է փաթեթի բաղադրիչների անհատական փոփոխություն` բժշկի հետ խորհրդատվության արդյունքում։

🚫ՄԻՖ բոտուլինոթերապիայի մասին❗️❗️ Տարածված է մի թյուր կարծիք, համաձայն որի, բոտուլինոթերապիան առաջացնում է “կախվածություն”, և մեկ անգամ պրոցեդուրան իրականացնելուց հետո, ստիպված ես լինում այն մշտապես իրականացնել: ԻՐԱԿԱՆՈՒՄ ✅ Բոտուլինոթերապիայից ֆիզիկական կախվածություն չի առաջանում❗️❗️ Բոտուլինոթերապիայի ազդեցությունը պահպանվում է 3-6 ամիս, որից հետո մկանը վերադառնում է իր բնականոն աշխատանքին, իսկ կնճիռներն լինում են ավելի քիչ, քան մինչև պրոցեդուրան իրականացնելը։

+3
Էս էլ սենց, I love you 🥰 Էլ բան չեմ ասում)))