cookie

We use cookies to improve your browsing experience. By clicking «Accept all», you agree to the use of cookies.

avatar

Արցախի լրատվական

<<ԱՐՑԱԽԻ ԼՐԱՏՎԱԿԱՆ>> լրատվական գործակալություն ❗️Մենք ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/artsakhilratvakan/ ❗️Մեր կայքէջը՝ https://artsakhilratvakan.am

Show more
Advertising posts
4 001
Subscribers
-124 hours
-127 days
-7830 days

Data loading in progress...

Subscriber growth rate

Data loading in progress...

⁉️ Հարցուպատասխան՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի վերաբերյալ ❓ Հարց։ Ի՞նչ հնարավորություններ է առաջարկում ծրագիրը։ ✅ Պատասխան։ Ծրագիրն իրականացվում է աջակցության հետևյալ եղանակներից որևէ մեկի ձևով՝ • բնակարանի (կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի) կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրում, • անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրում, • գործող հիփոթեքային վարկի մարման աջակցություն։ ❓ Հարց։ Որքա՞ն է կազմում հավաստագրի արժեքը։ ✅ Պատասխան։ Հավաստագրերի արժեքը ընտանիքի մեկ անդամի հաշվով կազմում է․ • 5 մլն դրամ, եթե ձեռք բերեք կամ կառուցեք Ձեր տունը/բնակարանը 242 քաղաքային և գյուղական բնակավայրերից որևէ մեկում (ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ հավելված 1-ում, https://www.mlsa.am/blockpage/137 ), • 4 մլն դրամ, եթե ձեռք բերեք կամ կառուցեք Ձեր տունը/բնակարանը թվով 148 քաղաքային և գյուղական բնակավայրերից որևէ մեկում (ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ հավելված 2-ում, https://www.mlsa.am/blockpage/137 ) • 3 մլն դրամ՝ մնացած բոլոր բնակավայրերում, բացի Երևանի 1-ին և 2-րդ գոտուց, • 2 մլն դրամ, եթե արդեն ունեք հիփոթեք, բացառությամբ՝ Երևանի 1-ին և 2-րդ գոտում գտնվող գույքի։ ❓ Հարց։ Ովքե՞ր կարող են հանդիսանալ ծրագրի շահառու և որո՞նք են հիմնական պայմանները։ ✅ Պատասխան։ Ծրագրի շահառու են հանդիսանում 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքը, եթե ընտանիքի բոլոր անդամները, այդ թվում՝ անչափահասները, ունեն (ստացել են) ՀՀ քաղաքացիություն։ Հարկ է նշել, որ ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո որևէ աջակցության ծրագրի հնարավորություններից չեք զրկվում։ Միաժամանակ․ • ձեռքբերվող (կառուցվող) տան բնակմակերեսը չպետք է լինի պակաս 12 քմ-ից՝ ընտանիքի 1 անդամի հաշվով, • ձեռքբերվող (կառուցվող) տան արժեքը չի կարող գերազանցել 55 մլն դրամը, • ընտանիքի բոլոր անդամները պետք է դառնան ձեռք բերվող կամ կառուցվող գույքի սեփականատերեր, • ծրագրի ֆինանսավորումն իրականացվելու է գործընկեր բանկերի կողմից (գործընկեր բանկերի ցանկը կհրապարակվի առաջիկայում), • ծրագրի իրականացման ընթացքում աջակցության գումարի և դրա տոկոսագումարները վճարում է ՀՀ կառավարությունը, • եթե հավաստագրի իրացման արդյունքում առաջանում է դրական մնացորդ, ապա այն կարող է իրացվել հետևյալ ուղղություններով և սահմանաչափերով՝ ☑️ գյուղատնտեսական նշանակության հողամասի գնում՝ մինչև 5 մլն դրամ, ☑️ ձեռքբերված անշարժ գույքի վերանորոգում՝ մինչև 4 մլն դրամ. ☑️ կահույքի և կենցաղային տեխնիկայի գնում՝ մինչև 2 մլն դրամ։ ❓ Հարց։ Ե՞րբ կսկսի գործել ծրագիրը։ ✅ Պատասխան։ Ծրագիրը կսկսի գործել ծրագրի իրականացման կարգի հաստատումից հետո։ Կարգը կհաստատվի մինչև հունիսի 15-ը։ Կարգը հաստատվելու պահից կգործի տան և հողատարածքի ձեռքբերման աջակցության բաղադրիչը, անհատական բնակելի տան կառուցման բաղադրիչը, Օգոստոսի 1-ից՝ գործող հիփոթեքային վարկի մարման բաղադրիչը։ ❓ Հարց։ Ի՞նչ ժամկետներ են սահմանված ծրագրի իրականացման համար։ ✅ Պատասխան։ Ծրագիրն իրականացվելու է 3 փուլով․ • 1-ին փուլում կընդգրկվեն՝ 3 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները, տան կառուցման դեպքում՝ 2 անչափահասով ընտանիքները և զոհվածի կամ այլ խոցելի ընտանիքը, գործող հիփոթեք ունեցող ընտանիքները, ընտանիքները, ցանկացած այլ կազմի ընտանիք, որոնք կհամարվեն վարկունակ և աջակցության առնվազն 50% լրացուցիչ վարկ կստանան բանկից։ Ծրագրի առաջին փուլի շրջանակում շահառուների դիմում-հայտարարությունների ընդունման գործընթացը՝ ծրագրի իրականացման կարգի հաստատումից հետո։ • 2-րդ փուլում կընդգրկվեն՝ 2 անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները, տան կառուցման դեպքում՝ 1 անչափահասով ընտանիքները։ Ծրագրի երկրորդ փուլի մեկնարկը՝ ոչ ուշ, քան 01.01.2026թ.։ • 3-րդ փուլում կընդգրկվեն՝ ցանկացած կազմով ընտանիքները։ Ծրագրի երկրորդ փուլի մեկնարկը՝ ոչ ուշ, քան 01.01.2027թ.։ ❓ Հարց։ Որո՞նք են բնակելի տան կառուցման առանձնահատկությունները։ ✅ Պատասխան։ • բնակելի տան կառուցման համար շահառուն պետք է ընտրի բացառապես նախապես մշակված և հրապարակված տիպային նախագծերից որևէ մեկը, • բնակելի տան կառուցումը իրականացվում է միայն ՀՀ-ում լիցենզավորված ցանկացած շինարարական կազմակերպության կողմից,
Show all...
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Web site created using create-react-app

👍 1
• եթե շահառուն չունի անհատական բնակելի տուն կառուցելու նշանակությամբ հողատարածք, ապա աջակցության գումարից մինչև 3 մլն կարող է ուղղել հողատարածքի ձեռքբերմանը, որի մակերեսը չպետք է լինի նվազ 400 քմ-ից։ ❓ Հարց։ Ովքե՞ր չեն կարող հանդիսանալ ծրագրի շահառու։ ✅ Պատասխան։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքը շահառու չէ, եթե. • 2022 թվականի փետրվարի 17-ի թիվ 169-Լ որոշմամբ հաստատված՝ ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շահառու է՝ անկախ իրավունքի իրացման փաստից, • ընտանիքի անդամներից առնվազն մեկը 19.09.2023թ. կամ դիմելու օրվա դրությամբ ՀՀ-ում ունի սեփականության իրավունքով բնակարան կամ բնակելի տուն։ ❓ Հարց։ Ո՞ր դեպքում ամբողջությամբ կդադարեցվի ծրագրով նախատեսված աջակցությունը։ ✅ Պատասխան։ Աջակցությունը կդադարեցվի, եթե ընտանիքի՝ 55 տարին չլրացած առնվազն 2 չափահաս անդամներից յուրաքանչյուրը կամ 1 անչափահաս անդամը նույն օրացուցային տարվա ընթացքում 183 և ավելի օր գտնվում են ՀՀ սահմաններից դուրս (բացառությամբ, եթե բացակայությունը պայմանավորված է եղել աշխարհի 400 լավագույն համալսարաններից մեկում, քաղաքացիական ավիացիայի բարձրագույն ուսումնական կամ ռազմական ուսումնական հաստատություններում սովորելով կամ ազատազրկման դատապարտվածների պատիժը կրելով)։ Ծրագրով նախատեսված աջակցության դադարեցման դեպքում ձեռք բերված կամ կառուցվող բնակարանի կամ անհատական բնակելի տան նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցվում է պետությանը։ ❓ Հարց։ Ծրագրից օգտվելու համար արդեն կարո՞ղ եմ դիմում ներկայացնել։ ✅ Պատասխան։ Առայժմ՝ ոչ․ դիմում կարող եք ներկայացնել ծրագրի իրականացման կարգը հաստատվելուց հետո, ինչի մասին կտեղեկացնենք լրացուցիչ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Show all...
1
Ռուս-ադրբեջանական դաշինքին լհու հնազանդ ծառայող Նիկոլին փոխել է պետք։ Կարևոր է,որ այս արհավիրքը չփոխվի նույն դաշինքի մեկ այլ ծառայով,ով կարժեզրկի պայքարի գաղափարը ու Նիկոլին կսարքի հերթական Լևոն Տեր-Պետրոսյան։
Show all...
👍 3
Photo unavailableShow in Telegram
Միայն բարոյազուրկը կարող է այսպիսի բան ասել։ Անհայրենիքի բերանից կարող է այսպիսի բան դուրս գալ։
Show all...
Կռնատ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ի՞նչն է կտրելու Զանգեզուրի միջանցքը տալու դեպքում։ Այն ինչ հայտարարում է կարմիր գիծ սուտլիկը վերջում արվում է այլընտրանքի բացակայությամբ հիմնավորելով։
Show all...
Կադրեր վթարի վայրից
Show all...
Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի դեմ կատարված մահափորձի մասին տարածվող տեղեկությունները կեղծ են։
Show all...
😁 1
Նիկոլական ագիտպրոպը Բագրատ Սրբազանին սուտասան է ասում։ Ստի պարկ Նիկոլը ուրիշին է մեղադրում իր հիմնական մասնագիտության մեջ։
Show all...
👍 4
Photo unavailableShow in Telegram
Այս նկարը տարածում են հրեաական և ադրբեջանական ալիքները։ Ալիևը պատասխան է տալու այս հանցագործության համար։
Show all...
👍 4
Международный уголовный суд (МУС) потребовал выдачи ордера на арест премьера Израиля Нетаниягу и лидера ХАМАСа в секторе Газа Синуара по обвинениям «в военных преступлениях». Суд также добивается ордера для главы Минобороны Израиля Галанта, одного из основателей военного крыла ХАМАСа Мухаммада Дейфа и главы Политбюро ХАМАСа Хании (CNN).
Show all...
EXCLUSIVE: ICC seeks arrest warrants against Sinwar and Netanyahu for war crimes over October 7 attack and Gaza war

The International Criminal Court is seeking arrest warrants for Hamas leader Yahya Sinwar and Israeli Prime Minister Benjamin Netanyahu on charges of war crimes and crimes against humanity over the October 7 attacks on Israel and the subsequent war in Gaza, the court’s chief prosecutor Karim Khan told CNN’s Christiane Amanpour in an exclusive interview on Monday.

👍 1