cookie

We use cookies to improve your browsing experience. By clicking «Accept all», you agree to the use of cookies.

avatar

Տիգրան Ավինյան / Tigran Avinyan

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի Telegram պաշտոնական ալիք:

Show more
Advertising posts
30 591
Subscribers
+4224 hours
+5 9667 days
-92330 days

Data loading in progress...

Subscriber growth rate

Data loading in progress...

03:18
Video unavailableShow in Telegram
Մայրաքաղաքում գտնվող հուշարձան-շենքերը վերականգնելու նպատակով խստացվել են մոտեցումները: Երևանի ավագանու կողմից սահմանված չափորոշիչներին չհամապատասխանող արտաքին գովազդի վահանակները հեռացվում են. անցած կես տարում շուրջ 1350 արտաքին գովազդ է համապատասխանեցվել նոր չափորոշիչներին, մեկ տարում էլ՝ ապամոնտաժվել ինքնակամ տեղադրված շուրջ 14500-ը:
Show all...
IMG_5529.MP472.29 MB
👍 20 12
Photo unavailableShow in Telegram
«Հեքիաթն անիվների վրա» նախագիծը երևանյան 60 հասցեներում՝ բակերում ու այգիներում, շուրջ 12000 փոքրիկների հնարավորություն տվեց ինտերակտիվ ներկայացումների միջոցով տեսնել սիրված հեքիաթների հերոսներին ու լսել հեքիաթի ընթերցումներ: «Բեբուկ» շարժական թատրոնն ամփոփեց իր երևանյան շրջագայությունը: Վերջին հեքիաթի ընթերցումը Թումանյանի այգում էր:
Show all...
21👍 7
03:27
Video unavailableShow in Telegram
Էրեբունի վարչական շրջանում ավելի քան 260 ավտոտնակներով ու ցանկապատված տարածքներով փակված անհարմար բակերը մաքրվում են և փուլ առ փուլ վերադարձվում բնակիչներին:
Show all...
IMG_5113.MP475.68 MB
31👍 17
Photo unavailableShow in Telegram
ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցը պաշտոնապես դարձել է Միջազգային բակալավրիատի (International Baccalaureate world school) դպրոց, որը պետական կարգավիճակով առաջին IB ավտորիզացված դպրոցն է Հայաստանում: Որպես ՀԱՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ կարևոր եմ համարում կրթական նման առաջընթացը։ Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագիրն ավարտածների ավարտական վկայականը ճանաչվում է աշխարհի առաջատար համալսարաններում։ Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրի բարդությունները հաղթահարած շրջանավարտներն ունակ են հաղթահարելու համալսարանական բարդ պահանջները շատ ավելի արագ ու ավելի հեշտ, քան ցանկացած այլ համակարգի շրջանավարտ։ 2024 թվականի սեպտեմբերին ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցը կդիմավորի IB ծրագրով ընդունված առաջին սովորողներին: Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանին և բոլոր այն մարդկանց, որոնց շնորհիվ հնարավոր է դարձել նման կարևոր ծրագրի ներդրումը։
Show all...
👍 23 9
02:44
Video unavailableShow in Telegram
Շենգավիթ վարչական շրջանում 2024թ. ընդհանուր առմամբ շուրջ 280 ավտոտնակներով ու ցանկապատված տարածքներով փակված անհամար բակեր փոխարինվել և փոխարինվում են խաղահրապարակներով, ֆուտբոլի խաղադաշտերով ու հարմարավետ պայմաններով՝ ծառայելով բնակիչների հանգստին ու ժամանցին:
Show all...
IMG_5011.MP459.76 MB
33👍 11
Photo unavailableShow in Telegram
Բուժաշխատողի օրվա առթիվ հյուրընկալել եմ առողջապահության ոլորտի ներկայացուցիչներին: Երևանի առողջապահության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի և բարեխիղճ գործունեության համար՝ համայնքային բուժհաստատությունների մի շարք բժիշկներ արժանացել են «Երևան քաղաքի պատվավոր բժիշկ» կոչման, պարգևատրվել Էրեբունի-Երևան 2800-ամյակի հուշամեդալով, պատվոգրերով ու շնորհակալագրերով: 
Show all...
26👍 10
Photo unavailableShow in Telegram
Միայն այս տարի Նոր Նորք վարչական շրջանում հողազավթումներից ազատել ենք 25000 քմ տարածք, որոնց փոխարեն կլինեն բարեկարգ բակեր։ Ընթացքի մեջ են «Տորք Անգեղ» զբոսայգու հիմնանորոգման աշխատանքները, որի ավարտից հետո այն կդառնա նորաոճ հանգստի գոտի։
Show all...
26👍 18
03:00
Video unavailableShow in Telegram
Արաբկիրում համայնք-մասնավոր գործակցության շրջանակում երևանցիները շուտով կունենան հանգստի նոր գոտի՝ մարզահրապարակով, ամֆիթատրոնով ու ջրավազան-շատրվաններով։ Մերգելյանի այգու շինանարական աշխատանքները ընթացքի մեջ են, և առաջիկայում հանգստի գոտին երևանցիներին կներկայանա ամբողջովին վերափոխված ու ժամանակակից տեսք ստացած։ Բակային բարեկարգումներին զուգահեռ՝ հոգ ենք տարել նաև կենդանասերների մասին․ շահագործման ենք հանձնել շների զբոսանքի համար առանձնացված գոտի:
Show all...
IMG_4623.MP465.52 MB
👍 31 25
Photo unavailableShow in Telegram
Դավթաշեն վարչական շրջանում հողազավթումներից ազատել ենք շուրջ 8000 քմ տարածք, որոնց փոխարեն կլինեն բարեկարգ բակեր, ֆուտբոլի դաշտեր, խաղահրապարակներ, հանգստի գոտիներ։ Ընթացքի մեջ են նաև Դավթաշենի 1-ին և 2-րդ թաղամասերի միջև գտնվող կենտրոնական այգու բարեկարգման աշխատանքները։ Հանգստի գոտին կունենա արտաքին լուսավորության ու ոռոգման նոր համակարգ, հարմարավետ զրուցատաղավարներ, կկառուցվի նաև շատրվանային համալիր:
Show all...
👍 28 19
Photo unavailableShow in Telegram
«Երևանի քաղաքապետի գավաթ» միջազգային մրցաշարի շրջանակում այսօր բռնցքամարտի բաց առաջնության եզրափակիչ մենամարտերն էին:
Show all...
👍 24 14
Choose a Different Plan

Your current plan allows analytics for only 5 channels. To get more, please choose a different plan.