353
Subscribers
No data24 hours
No data7 days
-130 days
Posts Archive
«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն/հիմնադրամի ղեկավարությունն՝ ի դեմս հիմնադիր տնօրեն Աբրահամ Գասպարյանի, Երևանում Արցախի ներկայացուցչությունում այսօր փակ հանդիպում ունեցավ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հետ:
Քննարկվեցին Արցախի Հանրապետության լուծարման հակասահմանադրական հրամանագրի որոշումը չեղյալ հայտարարելու հնարավորությունները, ռիսկերի չեզոքացմանն ուղղված քայլերը:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Արցախի հարցի միջազգայնացման, հայկական գիտամտավոր և կազմակերպչական ռեսուրսն արդյունավետ օգտագործելու ճանապարհների վերաբերյալ:
«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոնի ներկայացուցիչներն Արցախի նախագահին փոխանցեցին առարկայական առաջարկներ և դրանց իրագործման ճանապարհային քարտեզ, հայտնեցին Արցախի պետական ինստիտուտների պահպանման և արդյունավետ գործարկման հարցում աջակցության լիարժեք պատրաստակամություն:
Արդեն 3 ամիս է՝ Շենավանի միջնակարգ դպրոցի աշակերտները ՆԶՊ դասերն անցկացնում են Ռուսլան Թովմասյանի անվան ռազմագիտության դասարանում։
Genesis Armenia-ի և UMCOR Armenia հիմնադրամի համատեղ ջանքերով վերանորոգված դասարանում աշակերտները հնարավորություն ունեն անցկացնելու, թե՛ տեսական, թե՛ գործնական դասեր։
Այսօր հերոս Ռուսլան Թովմասյանի ծննդյան օրն է։ Ռուսլանը հերոսաբար զոհվել է 2022 թ. Իշխանասարում ընթացող մարտերի ժամանակ:
#սխալների_ուղղում 9
Հայոց պատմության նոր դասարագրքում տեղ գտած հերթական սխալ պնդումը՝ «հայերենը չի եղել Հայաստանի պետական լեզուն»։
Իրականում հայերենը պետական լեզու է եղել հայոց արքաների կառավարման չորս դինաստիաների ժամանակ՝ սկսած ՔԱ 570 թ.-ից, իսկ օրենքի ուժով՝ 1918-1920 թթ., Հայաստանի առաջին հանրապետության օրոք։ Խորհրդային երկրորդ հանրապետության ժամանակ պետական լեզու էին հայերենը և ռուսերենը, երրորդ հանրապետության ժամանակ՝ հայերենը։ Պետականությունը կորցրած տարիներին հայերը միմյանց հետ հաղորդակցվել են հայերենով։
#սխալների_ուղղում 8
Հայոց պատմության նոր դասագրքում նշվում է, որ Հայաստանի մայրաքաղաքների մեծ մասն Արարատյան դաշտում է։
Մինչդեռ 12 մայրաքաղաքների կեսն Արևմտյան Հայաստանում է, մյուս կեսը՝ Արևելյան։
#սխալներ_ուղղում 7
Հայոց պատմության 7-րդ դասարանի նոր դասագրքի հերթական սխալը․ Փոքր Ասիան՝ Անատոլիա։
Փոքր Ասիայի տարածքն, իրականում, ավելի ընդգրկուն է։ Իսկ Անատոլիան կազմում է Թուրքիայի միայն կենտրոնական մասը։ Անատոլիայի ափերը ողողում են Միջերկրական և Սև ծովերը, իսկ Փոքր Ասիայի ափերը՝ Սև, Էգեյան, Մարմարա և Միջերկրական ծովի ջրերը։
#սխալների_ուղղում 6
Ոչ միայն բովանդակային, այլև քերականական սխալներ՝ Հայոց պատմության 7-րդ դասարանի նոր դասագրքում
Գրված է «Սփյուռքներ», մինչդեռ ճիշտ տարբերակը Սփյուռքն է։ «Ք» տառն արդեն հոգնակիի իմաստ ունի, հետևաբար «ներ» վերջածանցն ավելորդ է։
#սխալների_ուղղում 5
Ուտիք նահագն ամբողջությամբ տեղափոխվել է Արցախ։
Հայոց պատմության 7-րդ դասարանի նոր դասագրքում հեղինակը Ուտիքը տեղափոխել է Արցախ, մինչդեռ Ուտիքի մի մասն է գտնվում Արցախի տարածքում: Նահագը սահմանակից է Գուգարքին, Փայտակարանին, փոքր տարածքով՝ նաև Սյունիքին:
Ուտիք նահանգը Մեծ Հայքի 12-րդ նահագն է:
#սխալների_ուղղում 4
Հայոց պատմության 7-րդ դասարանի նոր դասագրքի հերթական սխալը՝ Արագածի բարձրությունը: Հեղինակը նշել է, որ Արագածի բարձրությունը 4096 է։
Ներկայացնում ենք ճիշտ տարբերակը.
📌Արագածի բարձրությունը 4090 մետր է:
#եկեք_քննարկենք
Արցախի Հանրապետության ո՞ր կառույցները ՀՀ-ում պետք է առաջնահերթ վերականգնեն գործունեությունը։
1․ Նախագահական
2․ Ազգային Ժողով
3․ Պաշտպանության նախարարություն
4․ Արտաքին գործերի նախարարություն
5․ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ
6․ ԿԳՄՍ նախարարություն
7. այլ
#սխալների_ուղղում_3
Դասագիրք՝ առանց Մեծ և Փոքր Հայքերի
Հայոց Պատմության 7-րդ դասարանի նոր դասագրքում հեղինակը պատմում է Մեծ և Փոքր Հայքերի մասին, ներկայացնում Մեծ Հայքի նահանգները, մինչդեռ քարտեզում դրանք որևէ կերպ արտահայտված չեն։ Բացի այդ, հեղինակը Փոքր Հայքը չի ներառել Հայկական Լեռնաշխարհի տարածքում։
Պատմական Հայաստանի ճիշտ քարտեզը ⬆️
#սխալների_ուղղում_3
Դասագիրք՝ առանց Մեծ և Փոքր Հայքերի
Հայոց Պատմության 7-րդ դասարանի նոր դասագրքում հեղինակը պատմում է Մեծ և Փոքր Հայքերի մասին, ներկայացնում Մեծ Հայքի նահանգները, մինչդեռ քարտեզում դրանք որևէ կերպ արտահայտված չեն։ Բացի այդ, հեղինակը Փոքր Հայքը չի ներառել Հայկական Լեռնաշխարհի տարածքում։
Պատմական Հայաստանի ճիշտ քարտեզը⬆️
#սխալների_ուղղում_2
Հայաստանը՝ Արտաշեսյանների թագավորության ժամանակ
Հայոց պատմության 7-րդ դասարանի նոր դասագրքում տեքստն ու քարտեզը միմյանց չեն համապատասխանում: Հեղինակը նշում է Արտաշեսյանների տիրապետության տակ գտնվող տարածքների մասին (կարմիրով ընդգծված), սակայն քարտեզում այդ տարածքները Հայաստանի մաս չեն կազմում։
Քարտեզի ճիշտ տարբերակը⬇️
Հայոց պատմության 7-րդ դասարանի նոր դասագրքում 2 տասնյակից ավելի սխալ ենք գտել։ Այսօրվանից Genesis Armenia-ն ներկայացնելու է այդ սխալները՝ ճիշտ մեկնաբանությամբ։
Ուրարտու. դասագրքում հեղինակն օգտագործել է սխալ քարտեզ։ Հայկական հնագույն պետության սահմանները խեղաթյուրված են, դուրս են մնացել պատմագիտական անվիճարկելի փաստեր։
Ներկայացնում ենք քարտեզի ճիշտ տարբերակը։
Շատ շուտով կունենանք վավերագրական արխիվ՝ հայոց պատմության մեջ բեկում մտցրած հերոսների և իրադարձությունների մասին։
Սկսում ենք նոր նախագիծ կինոռեժիսոր, օպերատոր Սամվել Թադևոսյանի հետ՝ «Խրամատային մշակույթ» խորագրով։
Փաստավավերագրական ֆիլմերը կարող եք դիտել յուրաքանչյուր շաբաթ՝ ժամը 19։00-ին, ABC Media-ի եթերում։ ⬇️
https://youtu.be/CoTrXyeMUTQ?si=DSA_eDu3T2byHbfK
Արժանապատիվ խաղաղություն կունենանք միայն մտքով առողջ և մարտունակ երիտասարդություն ունենալու դեպքում:
Արմավիրի մարզի Շենավան գյուղի միջնակարգ դպրոցում բացվեց ռազմագիտության դասարան` Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի և Ամքոր Արմենիա բարեգործական հիմնադրամի միջոցներով:
Դասասենյակն անվանակոչվել է դպրոցի շրջանավարտ Ռուլսան Թովմասյանի անունով։ Ռուսլանը հերոսաբար զոհվել է 2022 թ. Իշխանասարում ընթացող մարտերի ժամանակ:
«Այս դասարանում սովորող աշակերտները պետք է շատ սիրեն հայրենիքը, սիրեն` գործով»,- ասում է Ռուսլան Թովմասյանի հայրը՝ Վալտեր Թովմասյանը:
Երիտասարդությունը պետք է պատրաստ լինի 5-րդ սերնդի պատերազմին. պատրաստվել պետք է դպրոցից:
Դրամահավաք՝ Արցախի մեր հայրենակիցներին կացարանով ապահովելու նպատակով
Genesis Armenia-ի նախաձեռնությանը կարող եք միանալ՝ փոխանցում կատարելով հիմնադրամի հաշվեհամարներին ⬇
2050022605651001 (դրամ)
2050022605651020 (դոլար)
2050022605651040 (եվրո)
2050022605651041 (ռուբլի)
կամ
Երազ զարգացման հիմնադրամի կայքի միջոցով⬇️
https://dreamfund.am/campaigns/support-to-families-from-artsakh/
Դրամահավաք՝ Արցախի մեր հայրենակիցներին կացարանով ապահովելու նպատակով
Genesis Armenia-ի նախաձեռնությանը կարող եք միանալ՝ փոխանցում կատարելով հիմնադրամի հաշվեհամարներին ⬇
2050022605651001 (դրամ)
2050022605651020 (դոլար)
2050022605651040 (եվրո)
2050022605651041 (ռուբլի)
կամ
Երազ զարգացման հիմնադրամի կայքի միջոցով⬇️
https://dreamfund.am/campaigns/support-to-families-from-artsakh/
Հարգելի´ հետևորդներ,
Արցախից բռնագաղթած մեր հայրենակիցների բնակարանային խնդիրները լուծելու նպատակով կազակերպված դրամահավաքին կարող եք մասնակցել նաև հետևյալ հղմամբ⬇️
https://dreamfund.am/campaigns/support-to-families-from-artsakh/
ՀՐԱՏԱՊ
Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամը, հավատարիմ մնալով իր առաքելությանը, ազգային գաղափարախոսությանն ու սկզբունքներին, թափանցիկ գործունեությանն ու հաշվետվողականությանը, շարունակում է աշխատանքը Արցախից բռնագաղթած մեր հայրենակիցների կենցաղային, իրավական և սոցիալական խնդիրների հապճեպ լուծման ուղղությամբ:
Մեր ցուցակներում հայտնված ընտանիքների համար կարողացել ենք գտնել վարձակալությամբ բնակարաններ Երևանում և հարակից մարզերում: Հիմնադրամին, իր միջոցներից բացի, անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն, որպեսզի կկարողանանք նվազագույնն առաջիկա 6 ամսվա համար լուծել մեր հայրենակիցների բնակարանային խնդիրը և ազատել նրանց ֆինանսական այդ բեռից:
Դիմում ենք Genesis Armenia-ի համայնքի բոլոր աջակիցներին, մասնակիցներին, դոնորներին՝ ֆինանսապես սատարել մեր հայրենակիցների բնակարանային խնդիրները լուծելու հարցում:
Փոխանցում կարող եք կատարել Հիմնադրամի հաշվեհամարներին կամ զանգահարել և այցելել գրասենյակ, եթե ճշտումների կարիք կա։
2050022605651001 (դրամ)
2050022605651020 (դոլար)
2050022605651040 (եվրո)
2050022605651041 (ռուբլի)
