cookie

We use cookies to improve your browsing experience. By clicking «Accept all», you agree to the use of cookies.

avatar

EconoMood

Տնտեսական միտումներ ու լուրեր Հայաստանում և նրա շուրջ

Show more
Advertising posts
742
Subscribers
No data24 hours
-47 days
+230 days

Data loading in progress...

Subscriber growth rate

Data loading in progress...

Photo unavailableShow in Telegram
🔹 2024թ.-ի մայիսին ՀՀ առևտրային բանկերի միջոցով ֆիզիկական անձինք ստացել են շուրջ 416 մլն ԱՄՆ դոլարի չափով դրամական փոխանցումներ, ինչը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել է 4.5%-ով, իսկ 2022թ.-ի և 2021թ.-ի մայիսի համեմատ աճել է համապատասխանաբար՝ 0.9%-ով և 2.4 անգամ։ ▪️EconoMood-ի հաղորդմամբ՝ ԿԲ տվյալներից պարզ է դարձել, որ դիտարկվող ժամանակահատվածում նախորդ ամսվա համեմատ դրամական փոխանցումների ծավալը ՀՀ-ում նվազել է 9.1%-ով։ 🔹 Այս ժամանակահատվածում ՀՀ առևտրային բանկերի միջոցով ֆիզիկական անձանց կողմից դրամական փոխանցումների արտահոսքը կազմել է ավելի քան 294.1 մլն ԱՄՆ դոլար՝ նախորդ ամսվա համեմատ նվազելով 28%-ով, իսկ նախորդ տարվա մայիսի համեմատ՝ 24.2%-ով: 🔹 Դեպի ՀՀ դրամական փոխանցումների զուտ ներհոսքը, որը ցույց է տալիս ներհոսքի ու արտահոսքի տարբերությունը, 2024թ.-ի մայիսին կազմել է 121.8 մլն ԱՄՆ դոլար, որը նախորդ ամսվա համեմատ աճել է 2.5 անգամ:
Show all...
Photo unavailableShow in Telegram
📊 ՀՀ ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ 2024թ.-ի առաջին կիսամյակի ընթացքում հարկային և մաքսային մարմինների կողմից ընդհանուր հավաքագրվել է 1 տրլն 349.8 մլրդ դրամ, որից հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է 162.2 մլրդ դրամ։ 📈 Արդյունքում հարկային եկամուտների և պետական տուրքերի գծով փաստացի կատարողականը կազմել է 1 տրլն 187.6 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 84.1 մլրդ դրամով կամ 7.6%-ով: 📈 Դիտարկվող ժամանակահատվածում հարկային մարմնի կողմից հավաքագրվել են 1 տրլն 163.2 մլրդ դրամ եկամուտներ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է շուրջ 133.4 մլրդ դրամով կամ 13%-ով: 📉 Մաքսային մարմնի կողմից հավաքագրվել են 186.6 մլրդ դրամ եկամուտներ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից պակաս է շուրջ 62.9 մլրդ դրամով կամ 25.2%-ով: Մաքսային մարմնի կողմից ապահովված եկամուտների նվազումը պայմանավորված է տարբեր ապրանքների ներմուծման ծավալների կրճատմամբ: ՀՀ ՊԵԿ
Show all...
Photo unavailableShow in Telegram
📊 Economood-ի հաղորդմամբ՝ ՎԿ-ն հրապարակել է ՀՀ սպառողական գների ինդեքսը, ըստ որի՝ 2024թ.-ի հունիսին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 0.8%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ գրանցվել է 0.9% գնանկում: 🌾 Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները 2024թ.-ի հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել են 0.7%-ով, իսկ 2024թ.-ի մայիսի համեմատ՝ 2.4%-ով: 📉 Ոչ պարենային ապրանքների շուկայում 2024թ.-ի հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գների մակարդակը նվազել է 0.2%-ով, իսկ 2024թ. մայիսի համեմատ՝ 0.3%-ով: 📈 Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2024թ.-ի հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ սակագներն աճել են 2.7%-ով, իսկ 2024թ.-ի մայիսի համեմատ՝ 0.3%-ով: 📉 2024թ.-ի հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ սպառողական շուկայում գները նվազել են 0.6%-ով:
Show all...
Photo unavailableShow in Telegram
🏠 Ընթացիկ տարվա մայիսին ՀՀ անշարժ գույքի շուկայում իրականացվել է 20 հազար 497 գործարք, որը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 12.8%-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ նվազել 2.3%-ով: 📈 2024թ.-ի մայիսին անշարժ գույքի շուկայում գրանցվել է առքուվաճառքի 4 հազար 752 գործարք, որը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ավելացել է 7.8%-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 4.9%-ով: 📈 Շարունակել են աճել նաև Երևանում անշարժ գույքի շուկայական միջին գները․ բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների գները նախորդ տարվա մայիսի համեմատ աճել են 10.1%-ով, իսկ ընթացիկ տարվա ապրիլի համեմատ՝ 0.1%-ով։ Ընդ որում՝ բնակարանների գների աճ է գրանցվել Երևանի բոլոր վարչական շրջաններում։ 📊 Դիտարկվող ժամանակահատվածում իրականացվել է անշարժ գույքի նկատմամբ 1091 վարձակալության գործարք, որը 2023թ.-ի մայիսի համեմատ աճել է 7.7%-ով, մինչդեռ 2024թ.-ի ապրիլի համեմատ՝ նվազել 1.4%-ով։
Show all...
Photo unavailableShow in Telegram
🔎 Համաշխարհային բանկը (ՀԲ) հրապարակել է ՀՀ ամսական տնտեսական զարգացումների վերաբերյալ զեկույցը, համաձայն որի՝ 2024թ.-ի մայիսին սպառողական գների համաթիվը նվազել է 0.3%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Դիտարկվող ժամանակահատվածում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները նվազել են 2%-ով, իսկ հագուստի և կոշկեղենի գները՝ 1.3%-ով: 🔹 Մայիսի վերջին ՀՀ դրամն արժևորվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ 0.2%-ով՝ ապրիլի վերջի համեմատ և 4%-ով՝ ռուբլու նկատմամբ։ 2023թ.-ի սեպտեմբերից ի վեր գրանցված կայուն անկումից հետո միջազգային պահուստները մայիսին ավելացել են 30 մլն ԱՄՆ դոլարով։ Աղբյուրը՝ Worldbank.org
Show all...
Photo unavailableShow in Telegram
✈️ Wizz Air ավիաընկերությունը սույն թվականի հուլիսի 1-ից մեկնարկել է Բուդապեշտ-Երևան-Բուդապեշտ երթուղով չվերթները: 🔹 Չվերթներն իրականացվելու են շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ: 🔹 Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար կարող եք այցելել ավիաընկերության կայք՝ Wizzair.com:
Show all...
Photo unavailableShow in Telegram
🔎 EconoMood-ն ինֆոգրաֆիկայի տեսքով ներկայացրել է Հայաստանում արդյունաբերության ծավալի դինամիկան ընթացիկ տարվա ապրիլին: 📊 2024թ.-ի ապրիլին Հայաստանում արդյունաբերության ծավալը կազմել է շուրջ 229.6 մլրդ ՀՀ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 16.6%-ով, մինչդեռ նախորդ ամսվա նկատմամբ նվազել է 13.1%-ով: ՀՀ-ում 2024թ.-ի ապրիլին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ արդյունաբերության ճյուղերը փոփոխվել են հետևյալ կերպ՝ ✔️մշակող արդյունաբերություն՝ +27%, ✔️ էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում՝ +13.9%, ✔️ ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում՝ +4.8%, Հանքարդյունաբերության արտադրանքի արտադրության ծավալը նվազել է 15%-ով:
Show all...
Photo unavailableShow in Telegram
🔎 Միասնական սոցիալական ծառայությունը (ՄՍԾ) ներկայացրել է Հայաստանի աշխատաշուկայի իրավիճակը 2024թ.-ի հունիսի 1-ի դրությամբ. ▪️ ՄՍԾ տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 63.5 հազար մարդ, ▫️ ՄՍԾ տարածքային կենտրոններում խորհրդատվություն է ստացել 38.8 հազար աշխատանք փնտրող՝ աշխատանքի և զբաղվածության օրենսդրության, մասնագիտական կողմնորոշման, զբաղվածության ծրագրերի, աշխատանքի փոփոխման և այլ հարցերով, ▪️ ՄՍԾ տարածքային կենտրոնները համագործակցել են 18.3 հազար գործատուի հետ, որից հավաքագրվել է 5436 չկրկնվող թափուր աշխատատեղ: Դրանցից 597-ը նոր ստեղծված աշխատատեղ է, ▫️ Աշխատանքի է տեղավորվել 5549 աշխատանք փնտրող (3148-ը՝ կին, 1207-ը՝ երիտասարդ, 66-ը՝ հաշմանդամություն ունեցող անձ): ▪️ Տարեսկզբից տարբեր պատճառներով դադարեցվել է 9566 գործազուրկի կարգավիճակը:
Show all...
📈 2024թ.-ի հունվար-մայիսին Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 11.2%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ տնտեսության ճյուղերը փոփոխվել են հետևյալ կերպ. ✔️ առևտրի շրջանառություն՝ +24.6%, ✔️ արդյունաբերություն՝ +22%, ✔️ շինարարություն՝ +14.9%, ✔️ ծառայություններ՝ +3.7%։ 📊 2024թ.-ի հունվար-մայիսին ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 2.2 անգամ. արտահանումն աճել է 2.5 անգամ, իսկ ներմուծումը՝ 99.6%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ 📉 Նույն ժամանակահատվածում ՀՀ սպառողական շուկայում գները նվազել են 0.8%-ով։
Show all...
Photo unavailableShow in Telegram
📊 Ընթացիկ տարվա մայիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 5.2%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 2%: 📈 EconoMood-ի հաղորդմամբ՝ դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ամսվա համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ. ✔️շինարարություն՝ 18.1%, ✔️առևտրի շրջանառություն՝ 17.6%, ✔️արդյունաբերություն՝ 6.9%, ✔️ծառայություններ՝ 2.8%։ ▪️ 2024թ.-ի մայիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 32.2%-ով. արտահանումն աճել է 57.4-%, իսկ ներմուծումը՝ 17.2%-ով: 📈 Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ ՀՀ սպառողական շուկայում գնաճը կազմել է 0.3%։
Show all...
Choose a Different Plan

Your current plan allows analytics for only 5 channels. To get more, please choose a different plan.