Newmag
Open in Telegram
1 339
Subscribers
No data24 hours
-27 days
-830 days
Posts Archive
1 339
«Երազն» 🦄 առաջին անգամ Գրքի Երևանյան փառատոնին ու միանգամից 5 նոր գրքով:
🍬Ամենավտվտիկ կերպարից մինչև Ջուդի մուդի, երևակայական աշխարհի ամենահայտնի կերպար Սկանդարից մինչև Բաքման, որը պատմում է այն ամենն, ինչ որդին պիտի իմանա աշխարհի մասին:
Newmag-ի ու Yeraz Projects-ի մատենաշարի նոր պատմությունները հասանելի են newmag.am կայքում, Book Salon-ում (Թումանյան 35) ու գրախանութներում:
Երազի գիրք, երբ կարդալը խաղ ու պար է ✨
1 339
Ինչպես ներել մորդ, լինել լավ մայր ու ընդունել ինքդ քեզ։ Հուզիչ ու հոգեթով վեպ մանկատան կյանքի մասին, որտեղ անցյալը հետապնդում է՝ թույլ չտալով գտնել այն վայրը, որը կոչում են տուն։
Լատվիացի ժամանակակից գրող Լաուրա Վինոգրադովայի «Ագռավները» վեպը պատմություն է մանկության վերքերի, ինքնության որոնման, մայր ու դուստր կապի, ընտանեկան հիշողության և սիրված լինելու ցանկության մասին։
Գրքի թարգմանիչ Նաիրա Խաչատրյան
Գլխավոր գործընկեր` Cinema Star Armenia
1 339
Ի՞նչ է պատահում, երբ անցյալի ցավը փոխանցվում է մի սերունդից մյուսին։ Երբ տատից թոռ չեն կարողանում հաղթահարել մանկության տրավմաները, վերագտնել կապը սերունդների միջև։
Lատվիացի ժամանակակից գրող Դացե Վիգանտեի «Սառուցյալ օվկիանոս» վիպակն ընտանեկան հիշողության և հոգեբանական վերքերի ու պայքարի մասին է, որը տեղի է ունենում ոչ թե արտաքին աշխարհում, այլ մարդու ներսում։
1941-ի խորհրդային ճնշումները, սիբիրյան աքսորը, կորցրած սեր, մասնատված ընտանիքը և յն մեղքը, որը հետապնդում է ցմահ։
Թարգմանիչ՝ Նաիրա Խաչատրյան
Գլխավոր գործընկեր՝ Cinema Star Armenia
1 339
✨Newmag-ը ներկայացնում է լատվիացի ժամանակակից գրող Աստրա Ֆիլիպսոնեի «Ընկերոջ տարիֆը» վիպակը։
Գործազուրկ, միայնակ կինն առաջարկ է ստանում՝ դառնալ «վարձով ընկեր»։ Գործը բարդ չէ. լսել, զրուցել, ժամանակ անցկացնել դեռահասի, տարեց կնոջ, հաջողակ, բայց դատարկության զգացումով գործարարի հետ։
«Ընկերոջ տարիֆը» հումորով և հուզիչ պատմություն է միայնության, վստահության և թվային դարաշրջանում իրական մտերմության մասին։
Շնորհանդեսը տեղի կունենա Yerevan BookFest2026-ին, սեպտեմբերի 5֊ին, 16:00, Պատմության թանգարանում։
Թարգմանիչ՝ Նաիրա Խաչատրյան
Գլխավոր գործընկեր՝ CinemaStar Armenia
1 339
Ի՞նչ է պատահում, երբ անցյալի ցավը փոխանցվում է մի սերունդից մյուսին։ Երբ տատից թոռ չեն կարողանում հաղթահարել մանկության տրավմաները, վերագտնել կապը սերունդների միջև։
Lատվիացի ժամանակակից գրող Դացե Վիգանտեի «Սառուցյալ օվկիանոս» վիպակն ընտանեկան հիշողության և հոգեբանական վերքերի ու պայքարի մասին է, որը տեղի է ունենում ոչ թե արտաքին աշխարհում, այլ մարդու ներսում։
1949-ի խորհրդային ճնշումները, սիբիրյան աքսորը, կորցրած սեր, մասնատված ընտանիքը և յն մեղքը, որը հետապնդում է ցմահ։
Թարգմանիչ՝ Նաիրա Խաչատրյան
Գլխավոր գործընկեր՝ Cinema star Armenia
1 339
Newmag-ը ներկայացնում է իռլանդական ժամանակակից գրականության դեմքերից՝ Քոլմ Թոյբինի «Նորա Վեբստեր» վեպը։
Այն համարվել է տարվա լավագույն գիրքն ըստ՝ The New York Times-ի, People ամսագիրի ու Washington Post-ի։
Չորս երեխաների մայրն այրիանում է 40 տարեկանում՝ առանց բավարար միջոցների ու օգնության։ Նա սարսափում է, որ կրկին կվերադառնա այն աշխարհ, որից ազատվել էր մեծ դժվարությամբ։
Իռլանդական ազդեցիկ վեպ, որը հեղինակը գրել է 13 տարի։ Վշտի, մայրության, հասարակության պայմանականությունների և կնոջ անկախության մասին վեպն ինքնակենսագրական է, հեղինակը գրել է իր ընտանիքի ու իր մոր մասին։
«Նորա Վեբստեր» գրքի շնորհանդեսը տեղի կունենա Yerevan BookFest2026-ին, սեպտեմբերի 4-ին, 14։00-ին, Ազգային պատկերասրահում։
1 339
Երբ գալիս է սեպտեմբերը, բացվում է գրական նոր սեզոնը ✨
Օգոստոսի 28-ին «Երազ» այգում Newmag-ն ու Yeraz projects-ը բացեցին «Երազի գրքի» նոր էջը՝ այս անգամ նրանց հետ, ովքեր երեխաների համար գիրք են ընտրում, խորհուրդ տալիս ու ճանապարհ բացում դեպի ընթերցանություն։
Նաև ներկայացրեցինք մատենաշարի 5 նոր գրքերը` արդեն հայտնի ու նոր հերոսներով:
Սա նոր ուսումնական տարվա մեր նախաբանն էր։ Իսկ «Երազի» նոր էջերը դեռ առջևում են🦄
1 339
🦄«Երազը» սկսում է նոր շարք, որի գրքերը թարգմանվել են 18 լեզուներով և վաճառվել ավելի քան 7 միլիոն օրինակ։
Մեգան Մակդոնալդի համարձակ, չարաճճի ու անկանխատեսելի հերոսուհին, որին սիրում են ամբողջ աշխարհում միլիոնավոր ընթերցողներ, կճանաչեն նաև հայ ընթերցասերները։
Ջուդին միշտ ինչ որ մի մուդի մեջ է։ Նա տրամադրության աղջիկ է։ Չի վախենում տարբերվելուց, սիրում է փորձարկել, սեփական կարծիքն ունի և վստահ է, որ ձանձրանալն իր պես աղջիկների համար չէ։
«Ջուդի Մուդին տրամ չունի». հումորով, երևակայությամբ ու արկածներով լի պատմություն👧🏻
Գրքի թարգմանիչ՝ Լիլիթ Գրիգորյան
Գրքի գործընկեր՝ Yeraz projects
1 339
Ջերմ, զվարճալի ու հուզիչ վեպ՝ «Ուվե անունով մարդը» բեսթսելլերի հեղինակից։
Ֆրեդրիկ Բաքմանի «Այն ամենն, ինչ որդիս պիտի իմանա աշխարհի մասին» գիրք-խոստովանությունը կսիրեն բոլոր երեխաներն ու կգնահատեն նրանց ծնողները, հատկապես նորաթուխ հայրիկները։
Բաքմանը որդուն գրել է անկեղծ նամակներ՝ պատմելով աշխարհի, մարդկանց, սիրո, ընկերության, սխալների ու մեծանալու մասին 🤍
Գրքի թարգմանիչ՝ Անուշ Մուրադյան
Գրքի գործընկեր՝ Yeraz projects
1 339
🦄Պատրաստվե՛ք երկնային էպիկական ճակատամարտերի, մահաբեր գաղտնիքների և ամուր ընկերության, որը հաղթահարում է ամեն ինչ։
Հարի Փոթերից հետո ամենահայտնի ֆենթզի հերոսը վերադարձել է նոր պատմությամբ. Սկանդար Սմիթը վերջապես դարձել է միեղջյուրի հեծյալ, բայց երազանքներն իրենց գինն ունեն։
Անաբել Սթեդմանի արկածային պատմության 2-րդ գիրքը՝ «Սկանդարը և ուրվական հեծյալը», ինքնության, ընտանիքի, հավատարմության, ընկերության մասին է։
Գրքի թարգմանիչ՝ Նարե Հարությունյան
Գրքի գործընկեր՝ Yeraz projects
1 339
🐹«Երազ» մատենաշարը ներկայացնում է անսահման հումորով, սրամիտ երկխոսություններով ու անսպասելի շրջադարձերով կենդանական դետեկտիվի երկրորդ գիրքը` Աննա Ստարոբինեցի «Գազան դետեկտիվ․ Խժռելու իրավունքը»:
Արդեն հայտնի հերոսներին միանում են նոր ու անսպասելի կերպարներ։ Այս անգամ գործը միայն հանցագործին բռնելը չէ։ Պետք է փրկել կյանքեր, գաղտնի առաքելություն իրականացնել, բանակցել մարդկանց հետ ու պարզել, թե ինչպես կարող է պատահական վկան շրջել ամբողջ հետաքննության ընթացքը։
Գրքի թարգմանիչ՝ Անուշ Մուրադյան
Գրքի գործընկեր՝ Yeraz projects
1 339
Wimpy kid-ի սիրահարնե՞ր, եկե՛ք. Ձեր սիրելի հերոսը գալիս է նոր պատմությամբ.
Չորրորդ մասում Գրեգը մեծ հույս ունի, որ պետք է վայելի երկար սպասված ամառային արձակուրդները։
Լիակատար երջանկության համար Վտվտիկին մի հոգի է պակասում, նա էլ է ավելանում. Հեֆլիների ընտանիքում նոր անդամ է հայտնվում։
Հումորով, զվարճալի, ձախողումներով ու բոլորին ծանոթ ընտանեկան իրավիճակներով գիրքը «Երազը» կներկայացնի մինչև նոր ուսումնական տարի։
Վտվտիկը օրագիրը. գիրք 4
Գրքի գործընկեր՝ Yeraz projects
1 339
Սրամիտ, ռոմանտիկ ու անչափ զվարճալի խոհարարական սիրավեպ՝ ախորժաբեր ուտեստների ու կրքոտ սիրո մասին 🤍
Newmag-ը ներկայացնում է Փոփի Ջ. Անդերսոնի «Մի գդալ սեր» գիրքը։
Պատմություն, որ կհուզի ու խամոզի ճանապարհային պատահարը կարող է փոխել մի ամբողջ կյանք, իսկ երջանկության գաղտնիքը կարող է լինել ընդամենը… մի գդալ սերը:
Սեպտեմբերին սպասեք գրքի համանուն ֆիլմին։ Ռեժիսորը Հրաչ Քեշիշյանն է։
Գրքի թարգմանիչ Ռուզաննա Յորդանյան
Գլխավոր գործընկեր՝ Weles Armenia
1 339
Գրքատվություն #16 /Finca Հայաստան ընկերության աջակցությամբ Բերդի համայնքային գրադարանը համալրվեց 500 գրքով։
📚Բերդի քաղաքային գրադարանը հիմնադրվել է 1934 թվականին։ Ֆոնդը կազմում է 69968 միավոր գիրք։ Գրադարանի ընթերցողների թիվը 190 է, իսկ հաճախումների թիվը՝ 500։
1 339
Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրները» գրքի հեռուստաշնորհանդեսը։
📺Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրները» առաջին անգամ վերահրատարակվել է բնագրից՝ ֆրանսերենից, նոր խմբագրությամբ ու շքեղ շապիկով։ Գրքի գլխավոր գործընկերը ՎՏԲ-Հայաստան Բանկն է։
1 339
Եթե չգիտես՝ ինչ կարդալ ամռանը, կհուշի Ալեքսը։ Book Salon-ի գրքերից նա առանձնացրել է 2 գործ իր տարեկիցների համար:
Գուցե հենց դրանցից մեկը դառնա քո ամառվա ամենասիրելի ընթերցանությունը։
Book Salon-ում (Թումանյան 35) Ձեզ միշտ սպասում են գրքաբաց ու հատուկ զեղչով։
1 339
Հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը Newmag-ը` Seaside Startup Summit 2026-ում:
Արդեն 2-րդ տարին է հրատարակչությունը մասնակցում է տարածաշրջանի ամենախոշոր տեխնոլոգիական և ձեռնարկատիրական միջոցառմանը:
Սևանա լճի ափին @seasidestartupsummit-ը համախմբվել է շուրջ 2000 ստարտափի հիմնադիրների, ներդրողների, մենթորների և տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների՝ ավելի քան 50 երկրից։
Newmag-ի տաղավարում մասնակիցներին ու հյուրերին սպասվում են հետաքրքիր բովանդակություն և մեծ զեղչեր🤍
1 339
Book Salon-ը խորհուրդ է տալիս 💫 1 գիրք • 3 պատճառ • 1 միտք, որոնց համար արժե կարդալ այս գիրքը։
Newmag-ի հաղորդակցությունների բաժնի պատասխանատու Լիանա Ներսիսյանը խորհուրդ է տալիս կարդալ Վիգեն Ջակոկաջյանի «Երբ ծաղկում է ծիրանենին» երկլեզու գիրքը։
📍 Գիրքը Book Salon-ում ( @j_space_yerevan, Թումանյան 35) վաճառվում է հատուկ զեղչով։
1 339
📚 Signature Club-ն այս անգամ քննարկեց Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարան» վեպը:
Հանդիպումն անցավ Հանրապետության 32 հասցեի պատմական շենքում՝ նախկին Պարսկական հյուպատոսարանում, որը հիմա վերածվել է բացառիկ մշակութային տարածքի։
Վայրը նույնպես ունի հիշողությունների ու ժամանակի մասին պատմություններ, ինչպես վեպի հերոսները:
Խոսեցինք գրքից ստացած տպավորությունների մասին, գնահատեցինք այն 10 բալանոց սանդղակով, կարդացինք սիրելի հատվածներն ու տպավորիչ մտքերը:
1 339
💫 Նոր շարք՝ Book Salon-ից
1 գիրք • 3 պատճառ • 1 միտք, որոնց համար արժե կարդալ այս գիրքը։
Newmag-ի մուլտիմեդիա բովանդակության պատասխանատու Մանու Իրիցյանը խորհուրդ է տալիս կարդալ Նուրան Դավիթ Քալիսի «Լուսինը մեր արևն է» գիրքը։
📍 Մինչև հուլիսի 26-ը գիրքը կարող եք գնել Book Salon-ից ( @j_space_yerevan, Թումանյան 35) 40% զեղչով։
