ssttrangee🌙
Open in Telegram
78
Subscribers
No data24 hours
-7297 days
-73730 days
Posts Archive
Մի մոռացեք, որ ձեզանում կա ինչ-որ ավելի մեծ բան, քան դուք ինքներդ եք:
Մի մոռացեք, որ այդ մեծությունը կա յուրաքանչյուր մարդու մեջ...
Մի մոռացեք նաև, որ եթե նույնիսկ մենք քայլում ենք անդունդի եզրին, մեզ ոչ ոք ներքև չի հրում...
Մորուա
Իմ տարին սկսվեց շատ հիվանդ… ու տենց բավականին երկար շարունակվեց ու հենց հունվարից սկսեցի հասկանալ, ոնց ա լինում իսկական վատ օրը ։ Հենց հունվարին իմ ընկերուհին ավտովթարի ենթարկվեց ու մի ամիս վերակենդանացման բաժանմունքում մնալուց հետո արթնացավ ոչմեկի չհիշելով, դրանից հետո ընտանիքիս հետ եղավ շատ մեծ խնդիրներ ։ Էս խնդիրները, որ առաջացան իսկական մեծ խնդիրներ էին, էդ են դեպքն ա, որ հիվանդանոց էս գնում, էդ մարդը բացարձակ անգամ ծնողներին չի հիշում, իսկ դուք ընդամենը երեկ էր, որ միասին նախաճաշում, քայլում, տուն էիք գնում ։ Էնքան շատ վատ բան ա եղել, որ ի սրտե ուզում եմ էս տարին վերջանա ։ Միանշանակ կասեմ նաև լավերի մասին, լիքը լավ ժամանակ եմ անցկացրել ինձ հարազատ մարդկանց հետ ու լիքը հարցրերում ոնց մարդիկ ասում են <<բախտս բերել ա 😂>> բերում ա դե իմը միշտ ։ Իսկ իրականում նենց բարդ ա իմ հետ ամեն ինչ լինում ես երևի չունեմ բախտ, բայց Աստված ինձ շա՜տ շատ ա սիրում դրա համար միշտ ցանկացած բան լինում ա վերջում սպասվածից ավելի լավ, էնքան լավ, որ տենց բան երազներում էլ չէի պատկերացնի ։ Շնորհակալ եմ անսահման ու ուզում եմ մյուս տարում իրոք անսահման երջանիկ լինեմ, մնամ էսքան ներդաշնակ ինքս իմ հետ ու ամենակարևոր բանը, որ սովորեցի էս տարում, հենց էսօր՝ ոչմեկի չմեղադրելն ա իրա արածի համար, մենք երբեք չգիտենք, թե մարդը էդ քայլն անելուց ինչ վիճակում ա եղել, երբեք պետք չի մեղադրել դիմացինին ով էլ լինի ու ինչ էլ անի ։ Շնորհավո՜ր 🍾🪩
Ջնջեցի են ամեն ինչը ինչ էս էջում չպիտի լիներ )
Ու էնքան շուտվանից չենք խոսել, եկեք խոսենքքք ♥️
Եկեք միանգամից սկսենք մարդկանցից, ովքեր միշտ կարծում են կարիք կա, որ խորհուրդ տան քեզ, որ իրանք ավելի լավ գիտեն ինչ ա քեզ պետք, որ իրանք մարդու մեջ առաջինն ու ամենաշատը տեսնում են նյութական արժեքները ու պարտադրում, կամ զարմանում, որ դու դա չէս տեսնում ։ Շատ ժամանակ մեզ պետք են մարդիկ, ովքեր հոգուն են մոտ, ովքեր ուղղակի կլցնեն քո օրը իրանց գոյությամբ ու կանեն անհնար ու հնարավոր ամեն ինչ, որ դու ուրախ լինես ու տեսնեն քեզ ամեն օր ։ Որ երբեմն ձեր նյութական արժեքները վերջանալու են, իսկ մարդկային արժեքները հավերժ են ։ Ու վերջապես ես մի պարզ բան եմ հասկացել . խորհուրդ տալիս են ոչինչի չհասած մարդիկ ։ Մարդիկ, ովքեր բաժանվել են, ովքեր փչացրել են իրենց կյանքը, ովքեր արդեն իսկ խեղաթյուրված հոգով երեխաներ են մեծացրել ու ինչ-որ մեկի սիրուհին լինելն են ճիշտ համարում, մարդիկ, ովքեր առհասարակ երբեք չամուսնացան ու մարդիկ, ովքեր իրենց ամբողջ կյանքում էդպես էլ երջանիկ լինել չկարողացան … խնդրում եմ, Ձեզ տայք Ձեր խորհուրդները, որովհետև ամենաշատը էդ Լավ խորհրդի կարիք հենց դուք ունեք ։։։ Մարդիկ, ովքեր երջանիկ են ու ինչ-որ բանի հասել են էս կյանքում խորհուրդ չեն տա երբեք, իրենց քիթը քո կյանք չեն մցնի երբեք ։։։ Մի խոսքով 😂 փորձեք առաջինը տեսնել մարդը Ձեր հոգուն մոտ ա, թե չէ, էդ ա ամենակարևորը ։ Իսկ ես շատ էի կարոտել էստեղ երկա՜ր գրելը 🎀
