202
Subscribers
-124 hours
-27 days
+230 days
Posts Archive
202
Ֆիլիպինցի աղջկա և նրա ընտանիքի ցուցադրությունը Նյու Յորքի Քոնի Այլենդի մարդաբանական(։դ) այգում 1906 թ.
Առաջին մարդկանց կենդանաբանական այգիները հայտնվել են Ֆրանսիայում, այդ թվում՝ հայտնի «Ընտելացման այգին», որը գործել է 1877-ից 1912 թվականներին և ցուցադրել հազվագյուտ կենդանիների, իսկ հետո՝ մարդկանց, հիմնականում Հարավային Ամերիկայից և արևելյան երկրներից:
202
Կոկա-Կոլա, 1890-ականների առաջին շշերից մեկը
Օշարակը ոչ միայն թեթևացնում էր ցավը, այլև ուժ էր տալիս և բարձրացնում տրամադրությունը։
Սկզբում բաղադրության մեջ մտնում էին երկու հիմնական բաղադրիչ
`կոկայի տերևներ, որոնք պարունակում են կոկաին և աֆրիկյան կոլա ընկույզ` կոֆեին պարունակող։202
Շվեդիայի թագավոր Գուստավ III-ը մի անգամ որոշեց անձամբ ստուգել, թե որն է ավելի վնասակար մարդկանց համար՝ թեյը թե սուրճը:
Այդ նպատակով ընտրվեցին մահվան դատապարտված երկու երկվորյակներ։ Առաջինին օրը երեք անգամ մեծ բաժակ թեյ էին տալիս, երկրորդին՝ սուրճ։
Թագավորը չապրեց մինչև փորձի ավարտը, այ իսկ երկվորյակները ապրեցին երկար և երջանիկ։
Բայց ամեն դեպքում, թեյ խմողը առաջինը մահացավ` 83 տարեկանում։
202
Չարլի Չապլինը հանուն հումորի մասնակցել է Չարլի Չապլինի նմանակների մրցույթին և զբաղեցրել է երրորդ տեղը։
* շատ հայտնի բան ա, բայց ամեն անգամ ուզում եմ փոստեմ *
202
Մեկ մորից ծնված երեխաների ամենամեծ թիվը, ըստ պաշտոնական տվյալների, 69 է։
1782-ին արված հաղորդումների համաձայն՝ 1725-1765 թթ. ռուս գյուղացի Ֆյոդոր Վասիլևի կինը ծննդաբերել է 27 անգամ՝ 16 անգամ երկվորյակների, 7 անգամ՝ եռյակի և 4 անգամ՝ երկվորյակների։
🐇🐰
202
+5
Լուսնի ամենամանրամասն լուսանկարներն արվել են աստղալուսանկարիչ Դարիուս Կավա Միրզայի կողմից
Արդյունքին հասնելու համար հեղինակը 81 հազար լուսանկար է արել։ Ֆայլերից ամեն մեկի չափը 708 գիգաբայթ էր։
Telegram-ը վատացնումա որակը, բայց նույնիսկ սենց ահավոր սիրուն ա։
202
1937թ.֊ին Չելսի֊Չարլթոն ֆուտբոլային հանդիպումը ընդհատվել էր 60րդ րոպեին ուժեղ մառախուղի պատճառով։
Չալթոնի դարպասապահը 20 րոպե ուշադիր հսկում էր դարպասը` չիմանալով, որ խաղը ընդհատվել է։
202
Ռումինիայում Աննա անունով մի կնոջ թաղման ժամանակ, պարզվեց, որ վերջինս դեռ ողջ էր։
Աննան շատ պատահական դուրս թռավ դագաղից, երբ նրան "ուղեկցում էին" գերեզմաններ։ Նա վազեց դեպի հանդիպակաց փողոցը և ընկավ մեքենայի տակ։
Արդեն հաստատ մահացած Աննային նորից դրեցին դագաղի մեջ և շարունակեցին արարողությունը։ 🙃
Ճակատագիր
202
Պղնձե ցուլը ամենադաժան և սարսափելի "տանջանքի սարքերից" մեկն էր Հին Հունաստանում, որը ստեղծվել էր բռնակալ Ֆալարիսի պատվերով:
Սա իրական ցլի չափերով արձան էր, որի հետևի մասում կար դուռ, որի միջոցով էլ մարդուն տեղադրում էին ներսում և ներքևից կրակ վառում։
