1 148
Subscribers
+124 hours
+167 days
+1630 days
Posts Archive
1 148
📌Սիրելի ուսանողներ «ՀՀ տնտեսության զարգացման արդի հնարավորությունները» խորագրով ՈւԳԸ 42-րդ նստաշրջանի մասին տեղեկատվական հանդիպմանը կարող եք մասնակցել դեկտեմբերի 13-ին, ժամը 14:00-ին ՀՊՏՀ միջազգային ծրագրերի կենտրոնում, որի ընթացքում «Գիտական հետազոտության մեթոդաբանություն» թեմայով կբանախոսի «Ամբերդ» կենտրոնի տնօրեն Դավիթ Հախվերդյանը:
Սիրով սպասում ենք ձեզ❤️։
1 148
ՀՊՏՀ սիրելի՜ ուսանողներ, սիրով ձեզ ենք ներկայացնում ՀՊՏՀ Ուսանողական խորհուրդի Ընդհանուր ժողովի փոփոխված կազմը։
✔️ Ընդհանուր ժողովը ՈւԽ֊ի բարձրագույն ղեկավար մարմինն է։
Ըստ ՀՊՏՀ ՈՒԽ Կանոնադրության
6֊րդ գլխի 35֊րդ կետի՛ ֆակուլտետի պատվիրակները ընտրվում են ֆակուլտետային ՈւԽ֊ի նիստի ընթացքում։
✔️ Յուրաքանչյուր ֆակուլտետի պատվիիակների թիվը հաստատվում է ՈւԽ նախագահության կողմից՝ ըստ բուհի ընդհանուր ուսանողների թվում այդ ֆակուլտետի ուսանողների թվի համամասնության։
✔️ Արդյունքներ հրապարակվում են ՀՊՏՀ Ուսանողական խորհուրդի պաշտոնական սոցիալական հարթակներում։
Մաղթում ենք Ընդհանուր ժողովի նոր ընտրված պատվիրակներին արդյունավետ աշխատանք և արժեքավոր փարձառություն։
ՍԻՐՈՎ՝ ՀՊՏՀ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
1 148
Նոյեմբերի 14-ին ՀՊՏՀ -ում արդեն ավանդական դարձած բաց դռների օր էր 😊։
📍 ՀՊՏՀ -ի ներկայացուցիչները,ինչպես նաև բարձր կուրսերի ուսանողները, դիմորդներին ներկայացրին ուսումնական գործընթացը,ուսանողական կյանքը։
Դիմորդնորը ծանոթացան համալսարանում ուսուցանվող մասնագիտությունների հետ, իսկ վերջում կազմակերպվեց դիմորդների սիրելի տնտեսագիտական խաղը, որի հաղթողները ստացան տարբեր նվերներ 🤗։
1 148
iSpace x ASUE 📚
iSpace-ը, համագործակցելով ՀՊՏՀ-ի Ուս. խորհրդի հետ, նոյեմբերի 9-ին և 10-ին ՀՊՏՀ-ում կանցկացնի 2 masterclass`
🔘 Apple Marketing. ինչպես է Apple-ը դարձել N1 tech բրենդն աշխարհում, մարքեթինգային քեյսեր, content creation on iPhone և ավելին iSpace-ի մարքեթինգային թիմի հետ
Նոյեմբերի 9-ին, ժ. 14:00
ՀՊՏՀ Կառավարման մասնաշենք 315 լսարան
🔘 Apple էկոհամակարգը ուսանողական կյանքում. oգտակար գործիքակազմ, lifehack-եր և շատ ավելին Apple Expert Գևորգ Մուրադյանի հետ
Նոյեմբերի 10-ին, ժ. 14:30
ՀՊՏՀ Ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի մասնաշենքի 311 լսարան, Պարույր Սևակի 77
Նաև սպասվում են հատուկ նվերներ ուսանողներին մեր գործընկեր @Skillbox_am-ի կողմից
Մուտքն ազատ է, գրանցումը` պարտադիր
Գրանցվելու համար անցեք համապատասխան հղումով
http://bit.ly/marketing-mc-asue
http://bit.ly/apple-mc-asue
1 148
🌐Տեղի ունեցավ Արտաքին կապերի հանձնաժողովի կողմից կազմակերած Կառավարման օրվան նվիրված պանելային քննարկումը, որին մասնակցեցին ՝
▫️Կառավարման ամբիոնի դասախոս Արմեն Սմբատյանը
▫️Կառավարման ամբիոնի դասախոս, դոցենտ Աննա Մինասյանը
▫️Կառավարման ամբիոնի դասախոս Աննա Սանամյանը։
Միջոցառումը վարեց Արտաքին կապերի հանձնաժողովի փոխնախագահ Տանյա Ղազարյանը 🫶։
1 148
🖇️Մարքիթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի կողմից կազմակերպած միջֆակուլտետային հանդիպումը Իննա Ազիզյանի հետ 😊։
1 148
🙋🏻♀️🙋🏻♂️Կամավորական աշխատանքները կարևոր են, իսկ ՀՊՏՀ-ում դրանք անցկացվում են ամենադրական մթնոլորտում։
📑Սեպտեմբերի 15-ին տրվեց <<Ավարտական դիպլոմների հանձնման 2023թ>>-ի արարողության կամավորական աշխատանքներին մասնակցած ուսանողների հավաստագրերը։
Շնորհակալ ենք բոլոր ուսանողներին մասնակցության համար🤗:
1 148
🤩 Դե ինչ,սկսում ենք ամենասպասված արշավները
Սիրելի՛ ուսանողներ, արշավների մեկնարկը տրված է,խոստանում ենք, ունենալու եք անմոռանալի պահեր և լի՜քը դրական էմոցիաներ։
Այս անգամ ուղղությունը դեպի 👇
📍 Հաղարծին
📍 Գոշավանք
📍 Գոշի լիճ
🗓️ Սեպտեմբերի 16֊ին
‼️ Գրանցվելու վերջնաժամկետը սեպտեմբերի 12֊ն է։
📌 Արշավը կազմակերպվում է Արշավներ Ակումբ տուր / Arshavner Akumb tour-ի հետ համատեղ:
✅ Արշավին մասնակցելու կամ այլ մանրամասների համար կարող եք դիմել ֆակուլտետային ՈւԽ-եր կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով
094 751791 / 098218005
Սիրով ՀՊՏՀ ՈւԽ ❤️
#հպտհ #ժող #ուսխորհուրդ
#արշավներակումբ #ASUE1 148
Տեղեկատվական հանդիպումները շարունակվում են 😊։
ՀՊՏՀ ուսանողական խորհրդի ներկայացուցիչները մեծ պատրաստակամությամբ ներկայացնում են իրենց հանձնաժողովները և փորձով կիսվում առաջինների հետ։
📌Հերթը Հաշվապահական հաշվառում և աուդիտ, Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման, Ֆինանսական ֆակուլտետներինն էր։
Մեր առաջին կուրսեցիները բավականին ակտիվ են և մենք խոստանում ենք պահել ջերմ մթնոլորտը էլ ավելի ակտիվ ուսանողներ ներգրավվելու համար♥️🫶։
1 148
🤗 Ուսումնական տարին կարող ենք լիարժեք բացված համարել։
ՀՊՏՀ Ուսանողական խորհրդի ներկայացուցիչները սկսել են իրենց տեղեկատվական հանդիպումների շարքը,որի շրջանակներում ապագա ՈՒԽ-ականները ծանոթացել են հանձնաժողովների հետ,պատկերացում կազմել ուսանողական խորհրդի դերի և նշանակության մասին։
📌 Հանդիպումների մեկնարկը տվեցին Ինֆորմատիկայի և վիճակագրության, ՏԿ և ՄՏՀ, Կառավարման ֆակուլտետները։
1 148
📢Օգոստոսի 31-ին տեղի ունեցած ՀՊՏՀ ՈՒԽ նախագահության հերթական նիստի ընթացքում տեղի են ունեցել մի շարք կադրային փոփոխություններ։
❤️Կառավարման ֆակուլտետի ՈՒԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է ընտրվել
Սնեժանա Մովսիսյանը
🧡Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի ՈՒԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է ընտրվել
Գոռ Սաղյանը
💜Ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի ՈՒԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է ընտրվել
Էրիկ Զեյնալյանը
💚Հաշվապահական հաշվառում և աուդիտ ֆակուլտետի ՈՒԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է ընտրվել
Էդգար Գրիգորյանը
🤍ՀՊՏՀ Ֆինասնատնտեսագիտական քոլեջի ՈւԽ Ընդհանուր ժողովի որոշմամբ՝ քոլեջի ՈւԽ նախագահ ընտրվեց
Ռուբինա Հակոբյանը
📱Արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ է ընտրվել
Սոնա Ավետիսյանը
📸Լրատվության և հասարակության հետ կապերի հանձնաժողովի նախագահ է ընտրվել
Դիանա Զաքոյանը
🎤Մշակույթի հանձնաժողովի նախագահ է ընտրվել
Մարիա Հասրաթյանը
🗂️Սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ է ընտրվել
Նանե Դանիելյանը
Շնորհավորում ենք մեր սիրելի ընկերներին և մաղթում բարի ընթացք😊🫶։
1 148
✅️ Այսօր մեկնարկեց «ՀՊՏՀ Ամառային դպրոց 2023»-ի առաջին օրը, որի ժամանակ բացման խոսքով հանդես եկան ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը, ՀՊՏՀ ՈւԽ նախագահ Արև Մանուկյանը, ինչպես նաև ՀՊՏՀ շարունակական կրթության բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանը։
«ՀՊՏՀ Ամառային դպրոցը» աշակերտների համար լավագույն ծրագիրն է, որը իր շուրջն է համախմբում ապագա ժողեցիներին։
1 148
📢Այսօր տեղի ունեցավ «ՀՊՏՀ շրջանավարտ 2023» դիպլոմների հանձնման պաշտոնական ֆանտաստիկ արարողությունը։
👉🏻Արարողության ժամանակ իր բարի մաղթանքները մեր սիրելի ուսանողներին հղեց ՀՊՏՀ ՈՒԽ նախագահ Արև Մանուկյանը։
✅ՈՒԽ-ի մրցանակը տրվեց մեր շատ սիրելի ուսխորհրդական ընկերոջը՝ Հասմիկ Ղարաբյանին։
🫶🏻Բոլոր շրջանավարտներին մաղթում ենք բարի երթ։
1 148
Դարձեք ձեր գաղափարների սուպերհերոսը😎💪🏻
Դուք գրանցվել եք Mindset աշխատաժողովին ձեր հետաքրքիր, չտեսնված ու ցնցող բիզնես գաղափարներով, որոնք իրագործելու համար բազում հմտություններ են պետք: Այդ հմտությունները ձեռք բերելու ու օգտագործելու հետքերով էլ գալու եք Mindset ու դառնաք ձեր գաղափարների սուպերհերոսը:
📌 Շտապե’ք, հայտերի ընդունմանը մնացին հաշված ժամեր, մի կորցրեք սուպերհերոս դառնալու հնարավորությունը։
Գրանցման հղումը:
https://forms.gle/SVZvPnt1mmdKREPd9
1 148
📢 Տնտեսագետից` դիզայներ: Մեր հաջորդ խոսնակը «KROANTS» բրենդի հիմնադիր Աննա Հարությունյանն է:
Տեղական արտադրության հագուստը միշտ էլ գերադասվում ու խրախուսվում է հայ հասարակության կողմից, որն առաջացնում է ավելի բուռն ստեղծագործելու ու բիզնեսն ընդլայնելու ցանկություն: Հենց այս միտքն է ընկած «KROANTS» բրենդի գաղափարախոսության հիմքում։
🗣️Աննա Հարությունյանը կխոսի շուկայի հսկաների կողքին դիրքավորվելու, ոլորտի ռիսկերի, դրանք հաղթահարելու մի շարք սկզբունքների և սեփական բիզնեսի առաջխաղացման մասին:
🗓️Գրանցման ավարտը մայիսի 7-ին` ժամը 23:59-ին է, բաց մի թողեք ընձեռված հնարավորությունը:
Գրանցման հղումը:
https://forms.gle/SVZvPnt1mmdKREPd9
1 148
📢Մեր հաջորդ խոսնակը Scorpio Creative ընկերության հիմնադիր Հելեն Գեղամյանն է:
Աշխատաժողովի շրջանակներում Հելենը կխոսի իր մասնագիտական ճանապարհի, Հայաստանում ընկերություն հիմնելու դժվարությունների, դրանք հաղթահարելու ու հաջողելու մասին և իհարկե կպատասխանի ձեզ հուզող հարցերին:
❗️Գրանցման ավարտին մնաց 2 օր, բաց մի թողեք հնարավորությունը, գրանցվեք հենց հիմա:
https://forms.gle/SVZvPnt1mmdKREPd9
