en
Feedback
Erebouni MC/Էրեբունի ԲԿ

Erebouni MC/Էրեբունի ԲԿ

Open in Telegram

«Էրեբունի» ԲԿ Հայաստանի Հանրապետության խոշորագույն, բազմապրոֆիլ կենտրոնն է, որտեղ ազգաբնակչությանը ցուցաբերվում է բարձրակարգ, ժամանակակից բժշկական օգնություն:

Show more
421
Subscribers
-124 hours
+27 days
+330 days
Posts Archive
«Վարդագույն հոկտեմբերը» կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիս է

«Էրեբունի» Ծննդատուն. նորածնային բաժանմունք

«էրեբունի» ծննդատուն. Premium հիվանդասենյակներ

Այս պահին..

Գիտեի՞ք, որ արյունը կարելի է մաքրել նաև այսպես..

«Էրեբունի» պոլիկլինիկա. Ձեր առողջության պահպանման գրավականը

Համլետ Հայրապետյանը ներկայացնում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի նոր ձեռքբերումները

«Էրեբունի» ԲԿ Անհետաձգելի բուժօգնության ծառայություն. ընդունում է հիվանդներ ինչպես Երևանից, այնպես էլ մարզերից, աշխատում է 7/ 24 ռեժիմով

Նորացվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի Ակնաբուժական ծառայությունը

Երջանկությանը սպասելիս

«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատանը հեռացվել է արգանդի 10կգ միոմա https://www.erebunimed.com/arm/blog/cnndatun-mioma

«Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը միջին բուժանձնա
«Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը միջին բուժանձնակազմի համար կազմակերպում է Շարունակական մասնագիտական զարգացման դասընթացներ հետևյալ թեմաներով՝ «Չափահաս բուժառուների ֆիզիկական զննում» (1 շաբաթ, ՇՄԶ 30 կրեդիտ) «Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» (1 շաբաթ, ՇՄԶ 30 կրեդիտ) «Զարկերակային և երակային արյան նմուշառում» (1 օր, ՇՄԶ 7 կրեդիտ) «Բուժառուների սնուցում» (1 շաբաթ, ՇՄԶ 30 կրեդիտ) «Քույրական գործընթացը շնչական հիվանդությունների դեպքում» (2 շաբաթ, ՇՄԶ 60 կրեդիտ) «Քույրական գործընթացը սրտանոթային հիվանդությունների դեպքում» (2 շաբաթ,ՇՄԶ 60 կրեդիտ) Մանրամասների և հերթագրման համար զանգահարել +37493177717 հեռախոսահամարով E-mail: aiedmtc@erebouni.am, hasmikbasm@gmail.com

Փոխպատվաստված երիկամով կինն առողջ երեխա է ունեցել https://www.erebunimed.com/arm/blog/erebuni-cnndatun

«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատանն այս տարվա 8 ամսվա ընթացքում լույս աշխարհ է եկել 3496 երեխա՝ 1853 տղա, 1643 աղջիկ: Միայ
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատանն այս տարվա 8 ամսվա ընթացքում լույս աշխարհ է եկել 3496 երեխա՝ 1853 տղա, 1643 աղջիկ: Միայն օգոստոսին ծնվել է 506 երեխա՝ 263 տղա և 243 աղջիկ: Այս տարի ամենաշատ ծնունդները գրանցվել են հուլիսին՝ 546 նորածին: Վիճակագրության համաձայն, այստեղ ևս գերակշռում են տղաները՝ 279 տղա, 267 աղջիկ: Ամենաշատ երկվորյակները նույնպես այս ամսում են ծնվել:

https://www.erebunimed.com/arm/blog/torakal-virabujutyun «Էրեբունի» բժշկական կենտրոնի թոքային վիրաբուժության ծառայությունն արդիականացվել, վերակազմակերպվել և վերանվանվել է Թորակալ վիրաբուժական բաժանմունք, որը ղեկավարում է Արմեն Խանոյանը։ Բաժանմունքը վերազինվել է, համալրվել անհրաժեշտ բոլոր սարքավորումներով և համակարգերով: Վերակազմակերպված բաժանմունքում աշխատում են երիտասարդ, բանիմաց բժիշկներ՝ նոր սկզբունքներով, որոնք հավակնոտ և համարձակ նախագծեր են իրականացնում։ Թորակալ վիրաբուժության բաժանմունքի վիրաբույժ Սերգեյ Աբրահամյանն առաջին անգամ կատարում է միջնորմի ավշային հանգույցների էնդոբրոնխիալ ուլտրաձայնային հետազոտություն և ավշային հանգույցներից նմուշառմում։ Այս ոչ վիրահատական, աննախադեպ էնդոսկոպիկ միջամտությունը թոքի և միջնորմի ուռուցքների հետազոտության համար է:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատունը հանրապետությունում լինելով ամենամեծը և մատուցելով Հայաստանի ինչպես մանկաբարձական, այնպես էլ գինեկոլոգիական ամենաշատ ծառայությունները, ուռուցքային հիվանդություններ ունեցող կանանց բուժումը մինչև վերջ տեղում իրականացնելու անհրաժեշտություն ուներ, այդ իսկ պատճառով «Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատան տնօրեն Անդրանիկ Պողոսյանի գլխավորությամբ գինեկոլոգիական բաժանմունքում ուռուցքաբանական ծառայություն է ներդրվում։ https://www.erebunimed.com/arm/blog/uro-ginekologia

«էրեբունի» բժշկական կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքի օնկոուրոլոգիական ծառայություն տարեկան հարյուրավոր տղամարդիկ են դիմում, ստանում իրենց տանջող հարցերի ճշգրիտ պատասխանները, հստակեցնում ախտորոշումը: Կենտրոնում ներդրված են շագանակագեղձի քաղցկեղի կանխարգելման, վաղ հայտնաբերման, ինչպես նաև բուժման հստակ պրոտոկոլներ և հիվանդների վարման համակարգեր, որոնց շնորհիվ էլ ցանկացած ախտորոշման դեպքում ծառայությունում հստակ ալգորիթմ է կիրառվում https://www.erebunimed.com/arm/blog/onko-urologia

Արդեն 255-րդ անգամ է, ինչ Կալիֆորնիայի համալսարանական կլինիկայի պրոֆեսոր, հայտնի օտովիրաբույժ Ակիրա Իշիյաման մտնում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի վիրահատարան և հերթական անգամ կատարում է լսողությունը վերականգնող վիրահատությունը՝ կոխլեար իմպլանտացիան: Վիրահատարանից դուրս նրան սպասում է վիրահատված երեխայի մայրը՝ պրոֆեսորի աչքերի մեջ փնտրելով իր գլխում պտտվող բազմաթիվ հարցերի պատասխանները: Ամեն անգամ այս ճանապարհը բերում է ևս մեկ երեխայի կյանքում սպասված ու կարևոր իրադարձության՝ շրջապատող աշխարհի ձայների բացահայտման: «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կոխլեար իմպլանտացիայի ծրագիրը 20 տարեկան է: Այս տարիների ընթացքում հարյուրավոր երեխաներ լսելու հնարավորություն են ստացել հենց այս վիրահատության շնորհիվ: Այս անգամ 13 երեխա է վիրահատվել, սակայն մինչև վիրահատարան հասնելը երեխաները ընտրության երկար ամիսների ճանապարհ են անցել, նրանց հետ աշխատել են ինչպես բժիշկները, այնպես էլ աուդիոլոգներն ու սուրդոմանկավարժները: Ամենօրյա ծավալուն աշխատանքներին հեռավար տարբերակով մշտապես մասնակցել են նաև Սալբի Ագարակյանը և Ակիրա Իշիյաման: Ծանրալսություն ունեցող երեխաների ընտրությանը հաջորդել է իմպլանտացիայի փուլը: Միացյալ Նահանգներում կոխլեար իմպլանտացիայի մեծ փորձառություն ունեցող պրոֆեսոր Իշիյաման կոխլեար իմպլանտացիայից առաջ մանրամասն ուսումնասիրում է յուրաքանչյուր դեպք, հաշվի առնում ամեն մի առանձնահատկություն: Այս անգամ վիրահատություններն իրականացվել են նոր էքսպերտ դասի մանրադիտակով, որն առաջատարներից է աշխարհում: Ճապոնական արտադրության «Միտակա» մանրադիտակն ապահովում է պատկերի կատարյալ որակ, օպտիկական անգերազանցելի տեսանելիություն, կառավարման ճշգրտություն: Բարեգործական այս ծրագիրը կայացել է և շարունակում է զարգանալ Հայկական բժշկական միջազգային հիմնադրամի ղեկավար Սալբի Ագարակյանի ջանքերի, ՀՀ կառավարության, առողջապահության նախարարության, ինչպես նաև «Էրեբունի» բժշկական կենտրոնի ղեկավար Հարություն Քուշկյանի աջակցության շնորհիվ: Նորագույն տեխնոլոգիաները, մասնագետների շարունակական կատարելագործումն ու աշխարհի առաջատար բժիշկների հետ փորձի փոխանակումը նպաստել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում ստեղծել Կոխլեար իմպլանտացիայի տարածաշրջանային կենտրոնը:

Համազգային վստահության խորհուրդի Տարվա բժիշկ և Տարվա բուժհիմնարկ «Հուսո Աստղ 2024» ամենամյա ազգային մրցանակաբաշխության նորագույն տեխնոլոգիաներով հագեցած պրոֆեսիոնալ անձնակազմ ունեցող տարվա բաժանմունք անվանակարգում «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքը լավագույնն է ճանաչվել: https://www.erebunimed.com/arm/blog/huso-astx

ՀՀ կառավարության որոշմամբ հունիսի 21-ը նշվում է որպես Բուժաշխատողի օր։ Հունիսի 21-ը հիրավի այն օրն է, երբ առողջություն մաղթու
ՀՀ կառավարության որոշմամբ հունիսի 21-ը նշվում է որպես Բուժաշխատողի օր։ Հունիսի 21-ը հիրավի այն օրն է, երբ առողջություն մաղթում ենք բուժաշխատողներին, ցանկանում նրանց հաջողություններ այս պատասխանատու աշխատանքում՝ ի շահ մարդկանց կյանքի և առողջության: «էրեբունի» բժշկական կենտրոնի հիմնադիր տնօրեն, պրոֆեսոր Հարություն Քուշկյանի համար որակի, այդ թվում մարդկային ռեսուրսների կառավարումը կենտրոնի զարգացման առաջնահերթությունների ցանկում գերակա ուղղություններից է: Հանրապետությունում լինելով խոշորագույն բժշկական հաստատություն և ունենալով մեծաթիվ բուժաշխատողներ` «էրեբունի» բժշկական կենտրոնը վերջին տարիներին առանձնահատուկ ուշադրություն է դարձնում մարդկային ռեսուրսների կառավարմանը, մասնագիտական ուղեցույցների և չափորոշիչների ներդրմանը, ծառայությունների զարգացմանը: Սա երկար, պատասխանատու,ամենօրյա աշխատանք պահանջող գործընթաց է, որին «էրեբունի» բժշկական կենտրոնը քայլ առ քայլ հասնում է: