ՀԱՅ ՄԵԾԵՐ
Open in Telegram
Այս ալիքում կծանոթանանք հայ գրականության գանձերին՝ գրողներին ու բանաստեղծներին։ Այստեղ կգտնեք նրանց ստեղծագործությունները, հետաքրքիր փաստեր և այլ արժեքավոր նյութեր: Համագործակցության համար @christ0da
Show more532
Subscribers
No data24 hours
-47 days
-1630 days
Posts Archive
532
...Իմ պայքարը մարդու դեմ չէ, այլ նրա մեջ եղած այն գազանի, որը առաջին հերթին ուզում եմ իմ մեջ ոչնչացնել…
Վիլյամ Սարոյան
532
1984 թվականի մարտի 14-ին մահացել է Հովհաննես Շիրազը, թաղվել է Կոմիտասի անվան պանթեոնում։
Մահվանից 20 տարի անց, համաձայն Շիրազի կտակի (նշված Շիրազի բանաստեղծություններից մեկում), մի քանի հայրենասեր հայերի շնորհիվ նրա սիրտը թաղվել է Արարատ լեռան բարձունքներում՝ սառույցի մեջ
532
Չսահմանափակվեց միայն պոեզիայով: Ընթերցողի սեղանին դրեց «Երկիր Նաիրին», որ անվանել է «պոեմանման վեպ, որում պատկերել է կառուցող հայրենիքի պատկերը, դարասկզբի հայ կյանքը, մասնավորապես 1914-1920թթ. ժամանակահատվածի պատմաքաղաքական իրադարձությւոնները: Գրականագետ Դավիթ Գասպարյանն այն համարել է հայ նոր գրականության վիպագրության հիմնաքարը:
Այնուամենայնիվ, ընթերցողի մտապատկերում Չարենցը կա որպես անկրկնելի պոետ, եւ մեր ուրախության թե տխրության պահերին պահերին հիշում ու արտասանում ենք նրա սրտամոտ բանաստեղծությունները…
532
Մարտի 13-ը Եղիշե Չարենցի ծննդյան օրն է: Առաջին բանաստեղծություններից՝ «Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին»՝ տպագրված 1912 թվականին «Պատանի» ալմանախում մինչեւ եղերական մահը՝ 1937 թվականը, Չարենցը հավատարիմ մնաց իր գրական դավանանքին՝ «Թե ուզում ես երգդ լսեն, ժամանակիդ շունչը դարձիր»: Նա հայ գրականություն բերեց բանաստեղծական թարմ մտածողություն, տաղաչափական նոր ձեւեր ու ժանրեր, լեզվական անկրկնելի մշակույթ: Չարենցը նաեւ բանաձեւեց իր ժողովրդի լինելիության գրավականը. «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»:
532
Անց կացավ օրըս, արևավորըս,
Դու ե՞րբ ես գալու, իմ թևավորըս,
Իմ թուխ արտույտըս, իմ սիրուն լորըս,
Իմ հեռավորըս, դու ե՞րբ ես գալու:
Բացել եմ դուռըս, բացել եմ դուռըս,
խորն է կարոտըս, խորն է մրմուռըս,
Իմ կանաչ կուռըս, իմ ծաղկած նուռըս -
Իմ քնքուշ քույրըս, դու ե՞րբ ես գալու:
Գարունքվա հավք եմ, աշխարհն է բույնըս,
Առանց քեզ ի՞նչ են երգըս, անունըս,
Փախել է քունըս, կանչում է տունըս,
Խանդութ խաթունըս, դու ե՞րբ ես գալու
Համո Սահյան
532
Երկար ապրիր, տա՛տ, աղաչում եմ, չէ՞ որ քանի դու կաս, ես դեռ թոռ եմ, թոռնիկ, ուրեմն, դեռ աշխարհում մի տեղ կա՝ քեզ երեխա զգալու, կարող եմ գալ, գլուխս դնել ծնկներիդ, ու դու ոչինչ չես հարցնի, միայն կշոյես, կգուրգուրես թոռանդ սպիտակող, նոսրացող մազերը:
Վարդգես Պետրոսյան
532
Կնոջ՝ Օլգայի հետ
Կինը մեղմ պիտի խոսի, նուրբ, դուրեկան ձայնով, ոչ թե ճղճղա:
Հովհաննես Թումանյան
532
Թումանյանը դստեր՝ Նվարդի հետ, Թիֆլիս, 1919 թ.
Մարդու զարգացման գործում ընթերցանությանը, ինքնակրթությանը, զրույցին, անձնական շփումներին ավելի մեծ տեղ էր տալիս, քան դպրոցին: Հաճախ էր ասում. «Մեր տունը ձեզ համալսարան»:
Եվ իրոք, մեր տունը մի համալսարան էր հայրիկի ճոխ գրադարանով, նշանավոր հյուրերով, իմաստուն զրույցներով, ժամանակի իրականության հետ ունեցած լայն շփումներով: Շատ էր ուզում, որ երեխաները դառնան նուրբ և ազնիվ ճաշակի տեր մարդիկ:
Ասում էր. «Ամենից շատ ինձ մարդու անճաշակ լինելն է բարկացնում: Ամենագլխավորը կյանքում` ճաշակն է: Ճաշակը կյանքի բույրն է»:
Հովհաննես Թումանյանի դստեր՝ Նվարդի հուշերից
532
Մեր կյանքը հյուսված է հիշողություններից: Երանի նրան, ով լավ հիշողություններ ունի: Հովհ. Թումանյան, 99.7.V, Թիֆլիս
532
«Տերյանը .... ազնիվ մետաղի պես փայլ տվեց մեր «արքայական» լեզվին, հարստացրեց մեր ազգային քնարերգությունը նոր մոտիվներով ու տաղաչափական ձևերով, նույնիսկ դուռ բացեց նոր հանգի համար...». Պարույր Սևակ
532
«Նա մի նոր գույնով, մի նոր ձայնով երգեց և՛ սերը, և՛ հայրենիքը, և՛ բնությունը: Նա թարմացրեց հայ պոեզիայի և՛ նյութը, և՛ լեզուն... Նրա բանաստեղծություններից անվիճելի մի քանակ կմնան որպես հավերժական արժեքներ բոլոր ժամանակների համար, որպես մարդկային բյուրեղացած զգացմունքներ ու անխառն գեղեցկություններ»,- Վահան Տերյանի մասին ասել է Ավետիք Իսահակյանը:
532
«Տաղանդավոր գրողները գեղեցկացնում են գրականությունը...». այսօր Վահան Տերյանի ծննդյան օրն է
532
Ես չիմացա, թե ինչու,
Դու չիմացար, թե ինչպես
Պատահեցին մեկ-մեկու
Մեր երազներն - առանց մեզ:
Պատահեցին մեկ-մեկու
Ու կանչեցին ինձ ու քեզ,
Ես չիմացա, թե ինչպես,
Դու չիմացար, թե ինչու:
Դու չիմացար, թե ինչպես,
Ես չիմացա, թե ինչու
Բուրմունք փռեց ծաղկի պես
Դաշնությունը մեր հոգու:
Համո Սահյան
532
Ո՞ւր կորա՜ն...
Մոտիկներըս ո՞ւր կորա՜ն,
Ինչքան լացի, ձեն ածի`
Ձեն չի տըվին, լո՜ւռ կորան։
Հովհաննես Թումանյան
