en
Feedback

Don't get caught by a cheater! Telemetrio finds and tags such channels 👉 If you want to see the tag, subscribe

B24.am

B24.am

Open in Telegram

Բիզնես 24 / Լրատվական գործակալություն

Show more
620
Subscribers
No data24 hours
-17 days
-330 days
Posts Archive
🅱️2️⃣4️⃣ Mercedes-Benz-ը նվազեցրել է 2026 թվականի շահութաբերության կանխատեսումը Գերմանական ավտոարդյունաբերությունը լուրջ դժվ
🅱️2️⃣4️⃣ Mercedes-Benz-ը նվազեցրել է 2026 թվականի շահութաբերության կանխատեսումը Գերմանական ավտոարդյունաբերությունը լուրջ դժվարությունների առաջ է կանգնել․ Mercedes-Benz-ը կտրուկ նվազեցրել է ֆինանսական կանխատեսումները, իսկ Չինաստանի շուկայում առկա խնդիրների պատճառով ընկերության բաժնետոմսերի գինը նվազել է։ Mercedes-Benz-ը վատթարացրել է 2026 թվականի շահույթի կանխատեսումը։ Պատճառներն են Չինաստանի շուկայի թուլացումը և գործառնական ծախսերի աճը։ Այս մասին հայտնում է DPA գործակալությունը՝ վկայակոչելով ավտոարտադրողի հայտարարությունը։ Արտադրողի նախնական տվյալների համաձայն՝ մարդատար… https://b24.am/business/468225.html

🅱️2️⃣4️⃣ Chery-ն սկսել է տնային օգտագործման մարդանման ռոբոտների վաճառքը Chery-ին պատկանող AiMOGA Robotics ընկերությունն ամբո
🅱️2️⃣4️⃣ Chery-ն սկսել է տնային օգտագործման մարդանման ռոբոտների վաճառքը Chery-ին պատկանող AiMOGA Robotics ընկերությունն ամբողջ աշխարհում սկսել է հայտերի ընդունումը տնային օգտագործման համար նախատեսված նոր մարդանման ռոբոտի ձեռքբերման նպատակով։ Նոր MoBao-ն AiMOGA Robotics-ի առաջին սպառողական մարդանման ռոբոտն է, որը նախատեսված է տնային օգտագործման համար։ Չինական ընկերությունն այն ներկայացնում է որպես երեխաների և տարեցների համար նախատեսված ընկերասեր ուղեկից։ Նոր ռոբոտն աչքի է ընկնում իր… https://b24.am/business/468220.html

🅱️2️⃣4️⃣ Ինչպես են Բրազիլիայի բանկիրները մեկ օրում կորցրել 9 մլրդ դոլար Բրազիլիայի ամենահարուստ բանկիրները մեկ օրում կորցրել
🅱️2️⃣4️⃣ Ինչպես են Բրազիլիայի բանկիրները մեկ օրում կորցրել 9 մլրդ դոլար Բրազիլիայի ամենահարուստ բանկիրները մեկ օրում կորցրել են շուրջ 9 մլրդ դոլար՝ նախագահական ընտրություններում ձախ ուժերի անսպասելի հաղթանակից հետո։ Քվեարկության արդյունքները հանգեցրել են տեղական ֆոնդային շուկայի փլուզման, ինչի հետևանքով բորսան ստիպված է եղել օրվա առաջին կեսին ժամանակավորապես դադարեցնել առևտուրը, հայտնում է Bloomberg-ը։ 80-ամյա նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան վերընտրվել է չորրորդ ժամկետով՝ 4.4 մլն… https://b24.am/business/468217.html

🅱️2️⃣4️⃣ Նոր Aston Martin Valhalla Spider-ը դարձել է ամենաարագ սուպերքարը Նոր Aston Martin Valhalla Spider-ը բավականին նման
🅱️2️⃣4️⃣ Նոր Aston Martin Valhalla Spider-ը դարձել է ամենաարագ սուպերքարը Նոր Aston Martin Valhalla Spider-ը բավականին նման է Valhalla կուպեին․ երկու ավտոմեքենաներն էլ ունեն նույն տեխնիկական հագեցվածությունն ու ածխածնաթելային մոնոկոկային թափքի կառուցվածքը։ Այնուամենայնիվ, բրիտանական ընկերությունը Spider տարբերակի համար մի շարք նոր լուծումներ է մշակել։ Ներկայացված մոդելը կառաջարկվի ինչպես կոշտ, այնպես էլ փափուկ ծալովի տանիքով։ Առաջին տարբերակի դեպքում առավելագույն արագությունը կհասնի 350 կմ/ժ-ի, իսկ երկրորդի… https://b24.am/business/468214.html

🅱️2️⃣4️⃣ ՊԵԿ-ը՝ մաքսային փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների 2027-ի հավատարմագրում իրականացնելու վերաբերյալ Պետ
🅱️2️⃣4️⃣ ՊԵԿ-ը՝ մաքսային փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների 2027-ի հավատարմագրում իրականացնելու վերաբերյալ Պետական եկամուտների կոմիտեն, 2027 թվականի համար մաքսային փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների հավատարմագրման նպատակով, առաջարկում է փորձաքննություն իրականացնող կազմակերպություններին, ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 7-ի թիվ 2118-Ն որոշմամբ սահմանված կարգով՝ մինչև 2026 թվականի նոյեմբերի 27-ը accreditation.committee@src.am էլեկտրոնային փոստի հասցեին ներկայացնել համապատասխան հայտը և նշված որոշմամբ հաստատված հավելվածի 9-րդ կետով սահմանված փաստաթղթերն… https://b24.am/economy/468212.html

🅱️2️⃣4️⃣ Բյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ «ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծե
🅱️2️⃣4️⃣ Բյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ «ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2026թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին։ Այսպես. - 2026թ. հունվար-սեպտեմբերի արդյունքներով տնտեսական ակտիվության աճն աստիճանաբար կորցնում է նախորդ ամիսների տեմպը։ Սեպտեմբեր ամսվա ցուցանիշները ցույց են տալիս, որ տնտեսական աճի դանդաղումն ուղեկցվում է ճյուղերի միջև տարբերությունների խորացմամբ։ Հունվար-սեպտեմբերի ՏԱՑ-ի 6.9% աճի հիմնական «հենարանը» ծառայություններն են, իսկ… https://b24.am/finance/468205.html

🅱️2️⃣4️⃣ Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին IDBank-ի Վարչության նախա
🅱️2️⃣4️⃣ Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը Forbes ամսագրին տված հարցազրույցում ներկայացրել է բանկի զարգացման տեսլականը՝ թվային նորարարության, կանաչ ֆինանսավորման և կայուն զարգացման ուղղություններով։ Հարցազրույցում անդրադարձ է կատարվել այն հնարավորություններին, որոնք IDBank-ը դիտարկում է կանաչ ֆինանսավորման ընդլայնման, ESG սկզբունքներն իր ռազմավարության և ֆինանսավորման որոշումների մեջ ավելի խորությամբ ինտեգրելու, ինչպես նաև միջազգային ներդրումների ներգրավման ուղղություններով։ Առանձնահատուկ ուշադրություն… https://b24.am/business/468208.html

🅱️2️⃣4️⃣ Դոլարն ու եվրոն նվազել են, ոսկու գինն՝ աճել. ՀՀ ԿԲ, 28/10/2026 ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են,
🅱️2️⃣4️⃣ Դոլարն ու եվրոն նվազել են, ոսկու գինն՝ աճել. ՀՀ ԿԲ, 28/10/2026 ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ հոկտեմբերի 28-ին բանկի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները հետևյալն են. ԱՄՆ դոլարի (USD) փոխարժեքը նվազել է 0.42 դրամով և կազմել 360.51 դրամ, իսկ ռուսական ռուբլու (RUR) փոխարժեքը նվազել է 0.0032 դրամով և կազմել… https://b24.am/finance/468202.html

🅱️2️⃣4️⃣ DeepSeek-ի հիմնադիրն առաջին անգամ հայտնվել է Չինաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում DeepSeek-ի հիմնադիր Լյան Վենֆե
🅱️2️⃣4️⃣ DeepSeek-ի հիմնադիրն առաջին անգամ հայտնվել է Չինաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում DeepSeek-ի հիմնադիր Լյան Վենֆենն առաջին անգամ ընդգրկվել է Չինաստանի ամենահարուստ մարդկանց վարկանիշում՝ Hurun Research Institute-ի վարկածով։ Նրա կարողությունը գնահատվել է 280 մլրդ յուան (շուրջ 42 մլրդ դոլար), ինչը նրան ապահովել է ցուցակի յոթերորդ հորիզոնականը։ Այս վարկանիշը հաճախ անվանում են Forbes-ի չինական համարժեք։ Վարկանիշի առաջատարը շարունակում է մնալ ByteDance-ի հիմնադիր Չժան Իմինը՝ 670 մլրդ յուան… https://b24.am/business/468199.html

🅱️2️⃣4️⃣ Յոթ տարվա սպասում՝ ապարդյուն․ Tesla-ի հազարավոր հաճախորդներ մնացել են առանց Cybertruck-ի Ժամանակին Cybertruck-ի հետ
🅱️2️⃣4️⃣ Յոթ տարվա սպասում՝ ապարդյուն․ Tesla-ի հազարավոր հաճախորդներ մնացել են առանց Cybertruck-ի Ժամանակին Cybertruck-ի հետ մեծ հույսեր էին կապում՝ այն դիտարկելով որպես պիկապների աշխարհում հեղափոխություն։ Այսօր այս էլեկտրական հսկան ավելի ու ավելի է հիշեցնում մի նախագիծ, որը հայտնվել է բարձրագոչ խոստումների և շուկայի դաժան իրականության միջև փակուղում․ Tesla-ն չեղարկել է դրա շուկա դուրս գալու ծրագրերը Ավստրալիայում և Նոր Զելանդիայում։ Սկզբում Tesla-ն նախատեսում էր տարեկան արտադրել շուրջ… https://b24.am/business/468187.html

🅱️2️⃣4️⃣ Forbes-ը հրապարակել է «Ֆլեշ» ընկերության գլխավոր տնօրեն Սանասար Բեգլարյանի հարցազրույցը Forbes ամսագիրը COP17 Armen
🅱️2️⃣4️⃣ Forbes-ը հրապարակել է «Ֆլեշ» ընկերության գլխավոր տնօրեն Սանասար Բեգլարյանի հարցազրույցը Forbes ամսագիրը COP17 Armenia -ի առթիվ թողարկված հատուկ համարում հրապարակել է «Ֆլեշ» ընկերության գլխավոր տնօրեն Սանասար Բեգլարյանի հարցազրույցը։ Հարցազրույցում Սանասար Բեգլարյանն անդրադարձել է Flash 3.0-ին՝ ընկերության ամբողջական վերափոխմանն ու նոր էկոհամակարգին. թե ինչպես է ավելի քան 30 տարվա պատմություն ունեցող վառելիք ներմուծող և վաճառող ընկերությունը փոխակերպվել ճանապարհային ենթակառուցվածքներում ծառայություններ մատուցող ժամանակակից ընկերության՝ իր էլեկտրական… https://b24.am/business/468191.html

🅱️2️⃣4️⃣ 2026-ի երրորդ եռամսյակում Թբիլիսիում նորակառույց բնակարանների գներն աճել են գրեթե 6%-ով Ընթացիկ տարվա երրորդ եռամսյ
🅱️2️⃣4️⃣ 2026-ի երրորդ եռամսյակում Թբիլիսիում նորակառույց բնակարանների գներն աճել են գրեթե 6%-ով Ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում Թբիլիսիում բնակելի անշարժ գույքի գների ինդեքսը (RPPI) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5.9%-ով։ Այս մասին ասվում է Վրաստանի վիճակագրական ազգային ծառայության նյութերում։ Նախորդ եռամսյակի՝ 2026 թվականի ապրիլ-հունիսի համեմատ ինդեքսն աճել է 1.5%-ով, իսկ 2020 թվականի միջին ցուցանիշի համեմատ՝ 66.2%-ով։ RPPI-ն ընդգրկում է միայն Թբիլիսիի անշարժ գույքի շուկան և… https://b24.am/economy/468185.html

🅱️2️⃣4️⃣ Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ եվրոպացիները ստիպված կլինեն ընտրություն կատարել սննդի և ջեռուցման միջև Առաջիկա ձմ
🅱️2️⃣4️⃣ Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ եվրոպացիները ստիպված կլինեն ընտրություն կատարել սննդի և ջեռուցման միջև Առաջիկա ձմռանը Եվրոպայի գրեթե 50 միլիոն բնակիչ ստիպված կլինի դժվար ընտրություն կատարել՝ մրսե՞լ, թե՞ սոված մնալ։ Պատճառը ջեռուցման համար վճարվող անհաղթահարելի բարձր հաշիվներն են։ Այս մասին հայտարարել է էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Դան Յորգենսենը, որը այցով մեկնել էր Բուդապեշտ։ «Եվրոպայում ձմռանը միջին հաշվով գրեթե 50 միլիոն մարդ դժվարանում է վճարել ջեռուցման հաշիվները։ Եթե որևէ մեկը… https://b24.am/economy/468165.html

🅱️2️⃣4️⃣ ԱՄՆ-ի պետական պարտքը նոր հակառեկորդ է սահմանել ԱՄՆ-ի պետական պարտքը նոր հակառեկորդ է սահմանել՝ հասնելով 40.5 տրիլիո
🅱️2️⃣4️⃣ ԱՄՆ-ի պետական պարտքը նոր հակառեկորդ է սահմանել ԱՄՆ-ի պետական պարտքը նոր հակառեկորդ է սահմանել՝ հասնելով 40.5 տրիլիոն դոլարի։ Այդ մասին են վկայում ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալները: ԱՄՆ-ի պետական պարտքն օգոստոսի 18-ին գերազանցել է 40 տրիլիոն դոլարը։ Երկու ամսվա ընթացքում պարտքը սկզբում աճել է 1%-ով, իսկ ներկայումս ավելացել է ևս 500 մլրդ դոլարով։ ԱՄՆ ֆինանսների նախարարության վերջին տվյալների համաձայն՝ փոխառությունների ընդհանուր ծավալը… https://b24.am/finance/468163.html

🅱️2️⃣4️⃣ Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր Ակբա բանկը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվեն
🅱️2️⃣4️⃣ Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր Ակբա բանկը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերն է։ Հայաստանի տաղավարում, որտեղ ներկայացված է երկրի կենսաբազմազանությունն ու դրա պահպանության կարևորությունը, բանկն այցելուների համար ապահովել է նաև քննարկումների հատուկ սրահ: Հայաստանում որպես «կանաչ» տնտեսությունների և էներգաարդյունավետ նախագծերի ֆինանսավորման առաջատարներից՝ Ակբա բանկն իր գործունեության ամբողջ ընթացքում բացառել է այնպիսի… https://b24.am/business/468176.html

🅱️2️⃣4️⃣ Ֆասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները Ֆասթ Բանկի ֆինանսավորմամ
🅱️2️⃣4️⃣ Ֆասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները Ֆասթ Բանկի ֆինանսավորմամբ հիմնովին վերանորոգվել և արդիականացվել են Գյումրու Վ․ Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները։ Գյումրու դրամատիկական թատրոնն այս տարի տոնում է իր հիմնադրման 161-ամյակը։ Ակտիվ ստեղծագործական ընթացք, նոր պրեմիերաներ, Հայաստանի տարբեր մարզերից հրավիրված ռեժիսորներ. թատրոնը տարեկան հյուրընկալում է տասնյակ հազարավոր հանդիսատեսի, որոնցից մոտ 32.000-ը երեխաներ են։ Մշակութային ակտիվ կյանքին զուգահեռ թատրոնում տարիներ… https://b24.am/business/468171.html

🅱️2️⃣4️⃣ Fast Shift-ն առաջարկում է մինչև 99% զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համար Fast Shift վճարահաշվարկային ըն
🅱️2️⃣4️⃣ Fast Shift-ն առաջարկում է մինչև 99% զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համար Fast Shift վճարահաշվարկային ընկերության օգտատերերն այսուհետ հնարավորություն ունեն պատվիրել Yandex Go-ի ուղևորությունները հատուկ պայմաններով՝ Երևանում մինչև 30% զեղչով, իսկ Գյումրիում և Վանաձորում 99% զեղչով։ Առաջարկը գործում է առաջին 3 ուղևորափոխադրումների համար, ընդ որում, զեղչված պատվերների քանակը թարմացվում է 30 օրը մեկ։ Fast Shift-ի օգտատերերի համար Երևանում գործում է 2 սակագնային… https://b24.am/business/468168.html

🅱️2️⃣4️⃣ SpaceX-ն Nvidia-ից չիպեր գնելու համար 40 մլրդ դոլարի համաձայնագիր է կնքել Իլոն Մասկին պատկանող ամերիկյան SpaceX ընկ
🅱️2️⃣4️⃣ SpaceX-ն Nvidia-ից չիպեր գնելու համար 40 մլրդ դոլարի համաձայնագիր է կնքել Իլոն Մասկին պատկանող ամերիկյան SpaceX ընկերությունը համաձայնագիր է ստորագրել Apollo Global Management ներդրումային ընկերության հետ, հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով ընկերության փաստաթղթերին։ Համաձայնագրի գումարը կազմում է շուրջ 40 մլրդ դոլար։ Ներգրավված միջոցները նախատեսվում է ուղղել արհեստական բանականության տեխնոլոգիաների զարգացման համար անհրաժեշտ չիպերի գնման ֆինանսավորմանը։ Գործակալության տվյալներով՝ համաձայնագիրը լիզինգային բնույթ ունի։ Ստացված միջոցները կուղղվեն… https://b24.am/business/468160.html

🅱️2️⃣4️⃣ 2027-ին բանանը կթանկանա Chiquita Brands International սննդամթերքի դիստրիբյուտոր ընկերության գլխավոր տնօրեն Կառլոս Լ
🅱️2️⃣4️⃣ 2027-ին բանանը կթանկանա Chiquita Brands International սննդամթերքի դիստրիբյուտոր ընկերության գլխավոր տնօրեն Կառլոս Լոպես-Ֆլորեսը հայտարարել է, որ բանան արտադրող համաշխարհային ընկերությունները դժվարությունների են բախվում եղանակային պայմանների և միջազգային հարաբերություններում լարվածության պատճառով։ Նրա կարծիքով՝ դա կարող է հաջորդ տարի հանգեցնել սպառողական գների բարձրացման։ «Ոլորտը բախվում է եղանակային ծայրահեղ պայմանների և քաղաքական ցնցումների։ Արևադարձային մրգերի աճեցումն ավելի ծախսատար է դառնում…… https://b24.am/economy/468157.html

🅱️2️⃣4️⃣ Դրամի փոխարժեք` ՀՀ բանկեր. 10:50, 28/10/26 ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները հոկտեմբերի 28-ի ժամը 1
🅱️2️⃣4️⃣ Դրամի փոխարժեք` ՀՀ բանկեր. 10:50, 28/10/26 ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները հոկտեմբերի 28-ի ժամը 10:50-ի դրությամբ հետևյալն են. Անկանխիկ Անկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 360.00 դրամ (+0.00 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 361.00 դրամ (+0.00 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 495.00 դրամ (+95.50 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝… https://b24.am/finance/468152.html