en
Feedback
Առանց ափսոսանքի

Առանց ափսոսանքի

Open in Telegram

Մոռացե՛ք ձեզ մոռացողներին։

Show more
543
Subscribers
No data24 hours
-37 days
-1630 days
Posts Archive
Միգուցե ամեն ինչ արդեն իսկ անցյալ էր, երբ մենք առաջին անգամ հանդիպեցինք: Աննա Առաքելյան

Որոշ միջավայրներում գտնվելու համար դու չափազանց թանկ ես... Աննա Առաքելյան

Ամենքինն ես, իմը չես, Ամենքին ես սիրում դու... Վ. Տերյան

Ցավի հեգնանքն այն է , որ ուզում ես քեզ մխիթարի նա, ով ցավիդ պատճառն է :

Ընտրիր այն մարդկանց, ովքեր ապրում են քո արժեքների մակարդակում։ Հակառակ դեպքում ստիպված կլինես բացատրել ակնհայտը, ապացուցել պարզը և տառապել այն պատճառով, որ մեղավոր ես զգում քեզ՝ այնպիսին լինելու համար, ինչպիսին կաս: Անհայտ

Դու պարտավոր ես սիրել քեզ, երբ փնտրել են հազար պատճառ` քեզնից գնալու: Գայա

Աշխարհում իրար ամենալավը ճանաչող մարդկանցից վերածվեցին փոխադարձ անըմբռնելի անծանոթների, որ երբևէ ապրել էին երկրի վրա: Էլիզաբեթ Գիլբերթ «Ուտել, աղոթել, սիրել»

Մենք գնում ենք մեզ սպասողների մոտ` մտքում ապրելով մեր վերջին զրույցը նրա հետ, ում մենք ենք սպասում անվերջ: Անի Մաղաքյան

«Սերը պատարագ է սրտում...» Ռազմիկ Գրիգորյան

Ու չի կարելի սեփական թախիծը բարդել աշնան վրա… Դավիթ Սամվելյան

Ի վերջո, չգիտես, թե որքան ժամանակ է վիճակված ապրել այն մարդուն, ում կհանդիպես... Ինչու՞ ես նրա օրերը լցնում դատարկ հույսերով ու խոստումներով, ինչու՞ ես լռությունովդ նրան մատնում սպասման ծանր օրերի...Չէ՞ որ ամեն մարդ արժանի է իր կարճատև կյանքում գոնե մեկ իսկական սեր ունենալու,ուրեմն ինչու՞ ես փակում այն ճանապարհը, որը նախատեսված է ուրիշի գալու համար... Աննա Առաքելյան

Թերևս յուրաքանչյուր մարդու կյանքում լինում է մի պահ, որից հետո վերադարձ չկա դեպի անցյալը: Գրեհեմ Գրին - «Կոմեդիանտներ»

«Երեկոն հուշերիս թևերին սարդոստայն է գործել...» Ռ. Հախվերդյան

Կարոտել նշանակում է զգալ բացակայության ներկայությունը...❤️‍🩹

Չզգացինք իրար, բայց գրկեցինք։ Ու չներեցինք։ Հասկացանք իրար, բայց սխալ. Անի Առաքելյան

Դու ավելի ես ցավեցնում,երբ չես ուզում ցավ պատճառել... Ջոնաթան Սաֆրան Ֆոեր

Դու չես կարող փրկել մարդուն, բայց կարող ես նստել նրա կողքին՝ մինչև նա սկսի փրկել ինքն իրեն։ Իրվին Յալոմ

Կինը չի հեռանում հանկարծակի, դա մի գործընթաց է, որի սկիզբը տղամարդը միշտ բաց է թողնում: Դու հայտնաբերում ես նրա հեռացումը մանրուքներում... Նա դադարում է շտկել անկողինը, դադարում է հավաքել հատակին թափված մազերը, որոնք քեզ այդքան նյարդայնացնում են: Մի օր նա դադարում է շտկել վարագույրն ու չի կտրում հացը, այլ դնում է ամբողջական: Նա սկսում է հեռանալ սեփական մարմնից: Սկզբում դու չես զգում նրա օծանելիքի, հետո` մազերի ծաղկային բույրը: Կինը չի հեռանում հանկարծակի, Կինը նախ հեռանում է այն ամենից, ինչ կառուցել է, փրկել, սիրել... նա նախ հեռանում է այն անձից, որից զրկվել է քեզ սիրելու ընթացքում, հետո միայն նրանից, ում սիրել է: Ու հեռանալիս, դռան մոտ կանգնած, այլևս չի դողում: Հեռանում է իր սիրելի գիրքն ու վերջին հիշողությունը թողնելով մահճակալին, իր հետ տանելով վատնված ակնկալիքները... Աննա Առաքելյան «Սպանի´ր ներսիդ թիթեռներին»

Կյանքը կարճ է։ Շատ կարճ՝ ինքնախաբեության, լռության կամ պարծենալու համար։ Սիրում ես՝ ասա, մի պահիր այն քո ներսի լուռ գերեզմանում։ Նեղացրել են՝ ներիր, բայց մի կրիր թույնը քո երակներում։ Սպասում ես՝ մի սպասիր։ Զանգիր։ Գրիր։ Գոռա։ Որովհետև վաղը կարող է չգալ։ Եվ վերջին բանը, որ քեզ կմնա, չասված բառերի բեռն է՝ դատարկ հայացքներ և ուշացած ափսոսանք։ Միշա Զաքարյան

Պետք չի ամեն ինչ հասցնել այն աստիճանի, որ չկարողանանք ապրել առանց իրար, ինչ իմաստ ունի իրար սովորելը, եթե իրար չենք էլ գրկել... Սյունե Սևադա