Առանց ափսոսանքի
Open in Telegram
543
Subscribers
No data24 hours
-37 days
-1630 days
Posts Archive
– Եվ գիտե՞ս ինչ, ինձ թվում է՝ դու նրան չես էլ գտնի։
– Ինչո՞ւ,– հազիվ լսելի հարցրեց Ամելին։
– Չափազանց պարզ է. եթե ուզեր, որ իրեն գտնեիր, հիմա կորած չէր լինի։
«Սպանիր ներսիդ թիթեռներին»
սիրելիս
երևի գնամ քո մասին երազներ նայելու
կծկվելու անգույն սարսափներով լցված անկողնուս մեջ
փնտրելու ձեռքերդ որ չեղան
որովհետև վախենում էին կամ են
Հասմիկ Սիմոնյան
...ամեն անգամ երբ թույլ ես տալիս, որ Աստված սիրի ուրիշներին քո միջոցով,,,ամեն անգամ գալիս է Սուրբ Ծնունդը..
Մայր Թերեզա
Հարց չկա,,, ավարտվեց այս ամենը։
Բայց եթե ինչ-որ բան զգաս մի օր...իմացիր...
Ես չափազանց քաղաքավարի եմ սիրո մեջ,
եթե ինձ չեն հիշում, մոռանում եմ...
Ծով alize
Երբ մեկը շատ է խոսում գնալու մասին,
արդեն գնացել է,
միայն ուզում է համոզվել`
իրենից ոչ մի բան չի թողել մեջդ:
Օգնիր ճամպրուկը հավաքի.
անձրևանոցը վերադարձրու,
ժպիտը,
երգերը,
նույնիսկ ստվերը,
որ ժամանակ առ ժամանակ
անցել էր պատուհանիդ տակով:
Ռասուլ Յունան
Էլ ոչ մեկին չեմ սպասում․
ով եկավ՝
աստղ գողացավ երազանքներիցս,
ով եկավ՝
ճերմակություն պոկեց աղավնիներիցս,
ով եկավ՝
ժպիտը ջնջեց շուրթերիցս։
Էլ ոչ մեկին չեմ սպասում...
Ռասուլ
...բաժակներից
կոտրվածի մասին ենք մտածում,
մարդկանցից`
կորցրածի,
նրա,
ում չենք հասել.
Ալիռեզա Ռոշան
Ի վերջո, չգիտես, թե որքան ժամանակ է վիճակված ապրել այն մարդուն, ում կհանդիպես... Ինչու՞ ես նրա օրերը լցնում դատարկ հույսերով ու խոստումներով։Ինչու՞ ես լռությունովդ`նրան մատնում սպասման ծանր օրերի...Չէ՞ որ ամեն մարդ արժանի է իր կարճատև կյանքում գոնե մեկ իսկական սեր ունենալու,ուրեմն ինչու՞ ես փակում այն ճանապարհը, որ նախատեսված է ուրիշի գալու համար...
Աննա Առաքելյան
