en
Feedback
Արցախի Տեղեկատվական շտաբ / НКР ИнфоШтаб / NKR InfoCenter

Արցախի Տեղեկատվական շտաբ / НКР ИнфоШтаб / NKR InfoCenter

Open in Telegram

ԱՀ պետական մարմինների միասնական տեղեկատվական հարթակ, որը վարում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը Единая информплатформа госорганов Республики Арцах (НКР), координируемая Главным информуправлением Аппарата Президента НКР

Show more
7 603
Subscribers
No data24 hours
-187 days
-7830 days

Data loading in progress...

Similar Channels
No data
Any problems? Please refresh the page or contact our support manager.
Tags Cloud
No data
Any problems? Please refresh the page or contact our support manager.
Incoming and Outgoing Mentions
---
---
---
---
---
---
Attracting Subscribers
August '26
August '26
+2
in 0 channels
July '26
+1
in 0 channels
Get PRO
June '26
+5
in 0 channels
Get PRO
May '26
+4
in 0 channels
Get PRO
April '26
+2
in 0 channels
Get PRO
March '26
+6
in 0 channels
Get PRO
February '26
+1
in 0 channels
Get PRO
January '26
+6
in 0 channels
Get PRO
December '25
+6
in 0 channels
Get PRO
November '25
+7
in 0 channels
Get PRO
October '25
+2
in 0 channels
Get PRO
September '25
+7
in 0 channels
Get PRO
August '25
+14
in 5 channels
Get PRO
July '25
+5
in 0 channels
Get PRO
June '25
+8
in 0 channels
Get PRO
May '25
+3
in 0 channels
Get PRO
April '25
+15
in 3 channels
Get PRO
March '25
+5
in 0 channels
Get PRO
February '25
+11
in 1 channels
Get PRO
January '25
+4
in 1 channels
Get PRO
December '24
+7
in 0 channels
Get PRO
November '24
+6
in 0 channels
Get PRO
October '24
+3
in 0 channels
Get PRO
September '24
+13
in 2 channels
Get PRO
August '24
+9
in 1 channels
Get PRO
July '24
+3
in 0 channels
Get PRO
June '24
+27
in 1 channels
Get PRO
May '24
+13
in 1 channels
Get PRO
April '24
+11
in 0 channels
Get PRO
March '24
+29
in 0 channels
Get PRO
February '24
+35
in 2 channels
Get PRO
January '24
+41
in 1 channels
Get PRO
December '23
+56
in 4 channels
Get PRO
November '23
+29
in 1 channels
Get PRO
October '23
+58
in 1 channels
Get PRO
September '23
+1 989
in 0 channels
Get PRO
August '23
+227
in 0 channels
Get PRO
July '23
+285
in 0 channels
Get PRO
June '23
+212
in 0 channels
Get PRO
May '23
+112
in 0 channels
Get PRO
April '23
+184
in 0 channels
Get PRO
March '23
+493
in 0 channels
Get PRO
February '23
+374
in 0 channels
Get PRO
January '23
+514
in 0 channels
Get PRO
December '22
+772
in 0 channels
Get PRO
November '22
+18
in 0 channels
Get PRO
October '22
+46
in 0 channels
Get PRO
September '22
+447
in 0 channels
Get PRO
August '22
+1 022
in 0 channels
Get PRO
July '22
+20
in 0 channels
Get PRO
June '22
+13
in 0 channels
Get PRO
May '22
+25
in 0 channels
Get PRO
April '22
+144
in 0 channels
Get PRO
March '22
+2 731
in 0 channels
Get PRO
February '22
+8
in 0 channels
Get PRO
January '22
+10
in 0 channels
Get PRO
December '21
+14
in 0 channels
Get PRO
November '21
+76
in 0 channels
Get PRO
October '21
+17
in 0 channels
Get PRO
September '21
+27
in 0 channels
Get PRO
August '21
+19
in 0 channels
Get PRO
July '21
+9
in 0 channels
Get PRO
June '21
+7
in 0 channels
Get PRO
May '21
+3
in 0 channels
Get PRO
April '21
+6
in 0 channels
Get PRO
March '21
+8
in 0 channels
Get PRO
February '21
+8
in 0 channels
Get PRO
January '21
+9
in 0 channels
Get PRO
December '20
+15 456
in 0 channels
Date
Subscriber Growth
Mentions
Channels
25 August0
24 August0
23 August0
22 August0
21 August0
20 August0
19 August+1
18 August0
17 August0
16 August0
15 August0
14 August0
13 August0
12 August0
11 August0
10 August0
09 August0
08 August0
07 August0
06 August0
05 August0
04 August+1
03 August0
02 August0
01 August0
Channel Posts
Հարգելի հայրենակիցներ Հայտնում ենք, որ սույն թվականի մայիսի 29-ին՝ ժամը 19:30-ին, Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքում (հասցե՝ Նաիրի Զարյան 17/2), կանցկացվի հանդիպում, որի ընթացքում արցախցիներին կներկայացվեն պարզաբանումներ՝ ընտրական իրավունքի և դրա իրացման ընթացակարգերի վերաբերյալ։ Հանդիպման շրջանակում կքննարկվեն նաև արցախցիներին հուզող մի շարք այլ կարևոր հարցեր։ Հրավիրում ենք մասնակցելու զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին, Արցախի և արցախցիների հարցերով մտահոգ հասարակական ու քաղաքական գործիչներին, ինչպես նաև բոլոր հայրենակիցներին, ովքեր կիսում են մեր մտահոգություններն ու աջակցում մեր իրավունքների պաշտպանության գործին։ Արցախի տեղեկատվական շտաբ:

2
📣 Գյումրիում կկայանա «ՄԵՆՔ ԿԱՆՔ» մշակութային միջոցառումը   Մայիսի 31-ին Գյումրու Մարզամշակութային կենտրոնում տեղի կունենա «ՄԵՆՔ ԿԱՆՔ» խորագրով մշակութային միջոցառումը, որը կմիավորի արցախյան մշակութային համույթներին և անհատ կատարողներին։ Հիշեցնենք, որ «Մենք կանք» կրթամշակութային մեծ համերգը առաջին անգամ կազմակերպվել էր 2026 թվականի հունվարի 18-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում և լայն արձագանք ստացել հանրության շրջանում։ Հանրային մեծ հետաքրքրության և դրական արձագանքների արդյունքում «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն որոշում է կայացրել ծրագիրը դարձնել շարունակական՝ մեկնարկելով համայնքային մշակութային միջոցառումների շարքը։    Ծրագրի առաջին կանգառը կլինի Գյումրի քաղաքը։ 📍 Գյումրու Մարզամշակութային կենտրոն 🗓️ Մայիսի 31 🕒 15։00-ից՝ ցուցահանդես 🕕 18։00՝ համերգ 🎟️ Մուտքն ազատ է։
1 991
3
Հարգելի՛ արցախցիներ, Տեղեկացնում ենք, որ ֆեյսբուքյան կեղծ օգտատերըսոցիալապես անապահով արցախցիներին աջակցություն տրամադրելու նախապայմանով, խոցելի խմբերում գտնվող արցախցիներից տարբեր եղանակներով պահանջում են իրենց հաշվին փոխանցել տարբեր չափերի դրամական միջոցներ։ Մեր հայրենակիցները խարդախության զոհ են դառնում նաև ՀՀ ՆԳՆ ՄՔԾ կողմից քաղաքացիություն ստանալու հայտերը առցանց լրացնելու ընթացքում` կեղծ օգտատերերի կողմից վճարի դիմաց աջակցություն տրամադրելու խոստումներին հավատալով:  Առավել ցավալին այն է, որ խարդախության զոհ են դարձել հիմնականում զոհված զինծառայողների և ՎՔՆ պահեստի պայթյունի հետևանքով մահացած անձանց հարազատները, որոնց խոցելի վիճակից էլ օգտվել են կեղծ օգտատերերը։ Խնդրում և հորդորում ենք չտրվել նման առաջարկներին։ Արցախցիների համար կազմակերպվող միջոցառումները հրապարակվում են տեղեկատվական շտաբի միջոցով և դրանց մասնակցելու համար որևէ ֆինանսական նախապայման լինել չի կարող։ ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում արդեն հավաքագրվում է տվյալներ՝ հետագա ընթացքավորման նպատակով։ Հետևաբար, խնդրում ենք նշված երևույթին առնչված բոլոր անձանց կապ հաստատել մեզ հետ։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ գործող աշխատանքային խմբերը շարունակում են իրավախորհրդատվական աջակցություն ցուցաբերել մեր հայրենակիցներին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու ամբողջ գործընթացի վերաբերյալ, որը ներառում է նաև էլեկտրոնային համակարգի (mcs-citizenship) միջոցով քաղաքացիություն ստանալու հայտերի ներկայացման գործընթացը։ Իրավախորհրդատվական օգնություն ստանալու կամ հայտերը առցանց ներկայացնելու նպատակով կարող եք այցելել Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչություն կամ զանգահարել ստորև նշված հեռախոսահամարներով։ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Նաիրի Զարյան 17ա Աշխատանքային ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը 10:00–17:00 Հեռախոս՝ 099 948 765, 091 948 765   Հարգանքով՝ Արցախի տեղեկատվական շտաբ
1 992
4
‼️Իրազեկում Սիրելի հայրենակիցներ, ի պատասխան ծնելիության և բազմազավակության խթանման ծրագրի վերաբերյալ բազմիցս բարձրացված հարցերի Տեղեկացնում ենք, որ Արցախի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող պետական նպաստների, ծնելիության և բազմազավակության խթանման միջոցառումների ծրագրով, մինչև 2019 թվականի հունվարի 1-ը ծնված յուրաքանչյուր երրորդ և հաջորդ երեխային հասանելիք գումարը, որպես ավանդ ներդրված էր «Արցախբանկ» ՓԲԸ-ում, և մինչև երեխայի 18 տարին լրանալը բանկը վճարում է ավանդի տոկոսները: Ծրագրում կատարված փոփոխությունների համաձայն 2019 թվականի հունվարի 1-ից հետո ծնված յուրաքանչյուր երրորդ և հաջորդ երեխային հասանելիք գումարի վճարման պարտավորությունը ստանձնել էր Արցախի Հանրապետությունը: Տարբերակված մոտեցումից խուսափելու համար պետության կողմից 2019 թվականի հունվարի 1-ից հետո ծնված շահառուների համար ավանդի տոկոսների չափով սահմանվել է նպաստ: 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը ադրբեջանի կողմից սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության հայաթափման հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության կողմից սառեցվել են Արցախի Հանրապետության անունով բացված բոլոր բանկային հաշիվները: Բյուջեի և ֆինանսական միջոցների բացակայության պատճառով Արցախի Հանրապետությունը զրկվել է իր ստանձնած պարտավորությունները կատարելու հնարավորությունից: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ մինչև 2019 թվականի հունվարի 1-ը ծնված յուրաքանչյուր երրորդ և հաջորդ երեխայի համար որևէ բան չի փոխվել՝ ավանդը ներդրված է բանկում, ստանում է ավանդի տոկոսները, իսկ 2019 թվականի հունվարի 1-ից հետո ծնված երեխաները զրկված են ավանդ ունենալու և նպաստ ստանալու հնարավորությունից: Արցախահայերի բռնի տեղահանությունից անմիջապես հետո խնդիրը բանավոր և գրավոր բազմիցս ներկայացվել է ՀՀ կառավարությանը, սակայն մինչև օրս որևէ արձագանք չկա խնդրի լուծման և առաջացած սոցիալական անհավասարության հաղթահարման գործում:   Հարգանքով՝ Արցախի տեղեկատվական շտաբ
2 864
5
    ‼️Իրազեկում Սիրելի հայրենակիցներ, ի պատասխան չվճարված աշխատավարձի, վերջնահաշվարկների և արձակման նպաստների վերաբերյալ բազմիցս բարձրացված հարցերի Տեղեկացնում ենք, որ 2023 թվականի սեպտեմբեր 19-20-ը ադրբեջանի կողմից սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության հայաթափման հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության կողմից սառեցվել են Արցախի Հանրապետության անունով բացված բոլոր բանկային հաշիվները, որիհետևանքով մինչև այսօր հնարավոր չէ վճարել ավելի քան 22 հազար աշխատողների չվճարվածաշխատավարձը, վերջնահաշվարկները և արձակման նպաստները: Խնդիրը բազմիցս ներկայացվել է ՀՀ կառավարությանը, սակայն մինչև օրս որևէ լուծում չկա: Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրի համաձայն 2023 թվականի հոկտեմբերի 1-ից աշխատանքից ազատված աշխատողների վերջնահաշվարկները և արձակման նպաստները կազմել են ավելի քան 5 միլիարդ ՀՀդրամ, իսկ 2023 թվականի սեպտեմբեր ամսվա չվճարված աշխատավարձը` ավելի քան 550 միլիոն ՀՀ դրամ։   Հարգանքով՝ Արցախի տեղեկատվական շտաբ      
2 562
6
No text...
2 952
7
Within days, an indigenous population with millennia-old roots in the region was eradicated from its homeland. Today, more than one hundred and fifty thousand Armenians live in displacement, stripped of their homes, their cultural and religious heritage, and their fundamental right to live safely on their own land. Despite the profound trauma of ethnic cleansing, their demand remains clear and unanimous: the right to return safely and permanently to Nagorno-Karabakh under internationally guaranteed conditions of security, dignity, and self-determination. Any attempt to present the current situation as a foundation for peace is illusory. Peace imposed through force, demographic engineering, and the erasure of an entire people cannot be stable or just. Lasting peace in the South Caucasus requires accountability for grave violations of international law, the restoration of the rights of the displaced population, and concrete mechanisms enabling their voluntary and secure return. Equally alarming are recent developments in Baku. Former political and military leaders of Nagorno-Karabakh have been sentenced to life imprisonment following proceedings that fall far short of even the most basic standards of due process. These politically motivated trials represent not justice, but retribution. As long as Armenian hostages remain unlawfully detained, any rhetoric about reconciliation or peace remains empty. Their immediate and unconditional release is indispensable. The uncertain fate of persons missing as a result of the conflict remains a matter of deep and ongoing concern. This is a purely humanitarian issue, directly pertaining to the fundamental right of families to know the fate of their loved ones. In this context, we consider your active engagement, as well as that of relevant international bodies, to be crucial in establishing and implementing transparent and effective mechanisms to determine the fate of the missing. The United States has historically positioned itself as a defender of human rights, international law, and the principle that borders and peace cannot be redrawn through force. We therefore call upon your leadership to move beyond expressions of concern and to actively support international measures that ensure accountability, protect displaced populations, and enable the safe return of the Armenians of Nagorno-Karabakh. Failure to address this injustice risks entrenching a dangerous precedent: that ethnic cleansing can be rewarded with political normalization. Addressing it, by contrast, would send a powerful signal that peace, to be durable, must be rooted in justice, law, and human dignity. Respectfully, Ashot Danielyan Chairman of the Parliament of Nagorno-Karabakh (Artsakh) Vice President JD Vance U.S. Embassy Yerevan
2 684
8
🇦🇲🇬🇧 Բաց նամակ Մեծարգո Ջ․ Դ․ Վենսին Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահին Ձերդ Գերազանցություն, Գրում եմ Ձեզ՝ որպես Լեռնային Ղարաբաղի (Արցախի) խորհրդարանի նախագահ՝ անդրադառնալու հումանիտար ծանր անարդարության և հրատապ քաղաքական պատասխանատվության խնդրին: 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի ողջ հայ բնակչությունը բռնի տեղահանվեց իր հայրենի օրրանից: Սա ոչ թե հումանիտար տարհանում էր կամ կամավոր հեռացում, այլ երկարատև շրջափակման, հարկադրանքի և համակարգված ահաբեկման կանխատեսելի ու նպատակաուղղված հետևանք, որն իրականացվեց միջազգային հավաստի պաշտպանության բացարձակ բացակայության պայմաններում: Օրերի ընթացքում տարածաշրջանում հազարամյա արմատներ ունեցող բնիկ ժողովուրդը վերացվեց իր հայրենիքից: Այսօր ավելի քան հարյուր հիսուն հազար հայեր ապրում են տեղահանության մեջ՝ զրկված իրենց տներից, մշակութային ու կրոնական ժառանգությունից և սեփական հողում ապահով ապրելու հիմնարար իրավունքից: Չնայած էթնիկ զտումների խորը վերքերին՝ նրանց պահանջը մնում է հստակ և միաձայն՝ միջազգայնորեն երաշխավորված անվտանգության, արժանապատվության և ինքնորոշման պայմաններում Լեռնային Ղարաբաղ անվտանգ և մշտական վերադարձի իրավունքը: Ներկա իրավիճակը որպես խաղաղության հիմք ներկայացնելու ցանկացած փորձ պատրանք է: Ուժի կիրառման, ժողովրդագրական վերաձևումների և մի ամբողջ ժողովրդի տարհանման միջոցով պարտադրված խաղաղությունը չի կարող լինել կայուն կամ արդար: Հարավային Կովկասում տևական խաղաղությունը պահանջում է պատասխանատվություն միջազգային իրավունքի կոպտագույն խախտումների համար, տեղահանված բնակչության իրավունքների վերականգնում և նրանց կամավոր ու անվտանգ վերադարձը հնարավոր դարձնող հստակ մեխանիզմներ: Նույնքան տագնապալի են Բաքվում տեղի ունեցող վերջին զարգացումները: Լեռնային Ղարաբաղի նախկին քաղաքական և ռազմական առաջնորդները դատապարտվել են ցմահ ազատազրկման՝ այնպիսի գործընթացների արդյունքում, որոնք հեռու են նույնիսկ պատշաճ դատական ընթացակարգի ամենատարրական չափանիշներից: Այս քաղաքականապես մոտիվացված դատավարությունները ոչ թե արդարադատություն են, այլ վրեժխնդրություն: Քանի դեռ հայ պատանդներն ապօրինաբար պահվում են անազատության մեջ, հաշտության կամ խաղաղության մասին ցանկացած հռետորաբանություն դատարկ է: Նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակումն անկյունաքարային է: Խորին և շարունակական մտահոգության առարկա է հակամարտության հետևանքով անհայտ կորած անձանց անորոշ ճակատագիրը։ Սա բացառապես հումանիտար խնդիր է, որն ուղղակիորեն առնչվում է սեփական հարազատների մասին տեղեկություն ստանալու ընտանիքների հիմնարար իրավունքին։ Այս համատեքստում անկյունաքարային ենք համարում Ձեր և միջազգային կառույցների գործուն ներգրավվածությունը՝ անհայտ կորածների ճակատագրերի պարզման թափանցիկ ու արդյունավետ մեխանիզմներ ներդնելու և գործարկելու հարցում։ Միացյալ Նահանգները պատմականորեն հանդես է եկել որպես մարդու իրավունքների, միջազգային իրավունքի և այն սկզբունքի պաշտպան, որ սահմանները և խաղաղությունը չեն կարող վերագծվել ուժի միջոցով: Ուստի մենք կոչ ենք անում Ձեզ՝ անցնել մտահոգության արտահայտություններից և ակտիվորեն աջակցել միջազգային այնպիսի միջոցառումների, որոնք կապահովեն պատասխանատվությունը, կպաշտպանեն տեղահանված բնակչությանը և հնարավոր կդարձնեն Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ վերադարձը: Այս անարդարությունը չլուծելը վտանգավոր նախադեպ ստեղծելու ռիսկ է պարունակում, այն է՝ էթնիկ զտումները կարող են պարգևատրվել քաղաքական կարգավորմամբ: Ընդհակառակը, դրան անդրադառնալը հզոր ազդակ կլինի առ այն, որ խաղաղությունը, տևական լինելու համար, պետք է հիմնված լինի արդարության, իրավունքի և մարդկային արժանապատվության վրա: Հարգանքով՝ Աշոտ Դանիելյան Լեռնային Ղարաբաղի (Արցախի) խորհրդարանի նախագահ __ Open Letter to the Honorable J. D. Vance Vice President of the United States of America Your Excellency, I write to you as Chairman of the Parliament of Nagorno-Karabakh (Artsakh) to address an issue of grave humanitarian injustice and urgent political responsibility. In September 2023, the entire Armenian population of Nagorno-Karabakh was forcibly expelled from its ancestral homeland. This was not a humanitarian evacuation, nor a voluntary departure. It was the predictable and deliberate outcome of prolonged blockade, coercion, and systematic intimidation, carried out in the complete absence of credible international protection.
1 570
9
‼️Սիրելի՛ հայրենակիցներ, Ի լրումն Արցախի տեղեկատվական շտաբի 2026 թվականի փետրվարի 8-ի հայտարարության իրազեկում ենք ձեզ, որ տեղի է ունեցել հավաքի հասցեի փոփոխություն։ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների ազատ արձակման պահանջով հավաքը տեղի կունենա փետրվարի 9-ին ժամը 17:00 քաղաք Երևան, Բաղրամյան 26 հասցեում, ՀՀ նախագահի նստավայրի դիմաց («Մարշալ Բաղրամյան» կայարանի հարևանությամբ)։ Արցախի տեղեկատվական շտաբ
2 060
10
‼️Սիրելի՛ հայրենակիցներ, Ի լրումն Արցախի տեղեկատվական շտաբի 2026 թվականի փետրվարի 8-ի հայտարարության իրազեկում ենք ձեզ, որ տեղի է ունեցել հավաքի հասցեի փոփոխություն։ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների ազատ արձակման պահանջով հավաքը տեղի կունենա քաղաք Երևան, Բաղրամյան 26 հասցեում, ՀՀ նախագահի նստավայրի դիմաց («Մարշալ Բաղրամյան» կայարանի հարևանությամբ)։ Արցախի տեղեկատվական շտաբ
1
11
‼️Սիրելի՛ հայրենակիցներ, Փետրվարի 9-ին՝ ժամը 17:00-ին, Հանրապետության հրապարակում՝ արտաքին գործերի նախարարության նախկին շենքի դիմաց, տեղի կունենա հավաք՝ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների ազատ արձակման պահանջով։ Հավաքը կազմակերպվում է ԱՄՆ փոխնախագահի՝ Երևան կատարած այցի ընթացքում՝ ԱՄՆ և միջազգային հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ այդ կարևոր հարցին հրավիրելու նպատակով։ Մենք պարտավոր ենք հստակ և միասնական ուժով բարձրաձայնել, որ յուրաքանչյուր հայ գերի պետք է անհապաղ և անվերապահ ազատ արձակվի։ Գերիների հարցը քաղաքական սակարկության առարկա չէ. այն մարդու հիմնարար իրավունքների և արժանապատվության հարց է։ Կոչ ենք անում բոլորին միանալ հանրահավաքին՝ համերաշխությամբ և պատասխանատվությամբ արտահայտելու մեր պահանջը և ցույց տալու, որ մեր հայրենակիցների ճակատագիրը չի կարող մոռացության մատնվել։ Յուրաքանչյուրի ներկայությունը կարևոր է։ Արցախի տեղեկատվական շտաբ:
2 027
12
No text...
2 823
13
ԱՀ նախագահի պաշտոնակար,ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանն ընդունել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատվիրակությանը Սույն թվականի փետրվարի 4-ին Հայաստանի Հանրապետությունում Արցախի մշտական ներկայացուցչական շենք այցելեցին Շվեյցարիայի Ազգային խորհրդի անդամներ Էրիխ Ֆոնտոբելը և Շտեֆան Մյուլլեր Ալտեմատը, ինչպես նաև «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» (CSI) իրավապաշտպան կազմակերպության նախագահ Ջոն Այբները։ Պատվիրակությանն ընկերակցում էին նույն կազմակերպության պատասխանատու Ջոել Վելդկամպը և Պետեր Ֆուխսը։ Հանդիպմանը ներկա էին ԱՀ նախագահի պաշտոնակատար, ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանը, ԱՀ ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցը, ԱԺ խմբակցությունների ղեկավարները, ԱՀ ՄԻՊ-ը և Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հանձնախմբի ներկայացուցիչը։ Հանդիպման սկզբում Աշոտ Դանիելյանն Արցախի Հանրապետության «Երախտագիտություն» մեդալով պարգևատրեց Էրիխ Ֆոնտոբելին և շնորհակալագրեր հանձնեց Շտեֆան Մյուլլեր Ալտեմատին ու Ջոն Այբներին։ Այնուհետև Աշոտ Դանիելյանը ներկայացրեց Արցախի ժողովրդի իրավունքների վերականգման համար տարվող աշխատանքների քաղաքական ուղղվածությունը, ինչպես նաև անդրադարձավ ժողովրդի սոցիալական և հոգեբանական ընդհանուր իրավիճակին։ Էրիխ Ֆոնտոբելը և Շտեֆան Մյուլլեր Ալտեմատը ներկայացրին Շվեցարիայի երկու խորհրդարանական պալատների կողմից 2025 թվականին ընդունված «Լեռնային Ղարաբաղի համար խաղաղության ֆորում․ հայերի վերադարձի հնարավորության ապահովում» բանաձևի կատարման ընթացքը և այդ ուղղությամբ տարվող աշխատանքները։ Մասնակիցները տեսակետներ փոխանակեցին երկուստեք համագործակցության և հետագա ծրագրերի իրականացման ուղղությամբ նախատեսվող քայլերի մասին։ Press release On February 4 of this year, members of the Swiss National Council—Erich Fontobelle and Stefan Müller-Altermatt—as well as John Eibner, President of the human rights organization Christian Solidarity International (CSI), visited the Permanent Representation of Artsakh in the Republic of Armenia. The delegation was accompanied by representatives of the same organization, Joel Veldkamp and Peter Fuchs. The guests were received under the leadership of the Acting President of the Republic of Artsakh and President of the National Assembly, Ashot Danielyan, together with the Vice President of the National Assembly Gagik Bagunts, the heads of the parliamentary factions, the Human Rights Defender of Artsakh, and a representative of the Committee for the Protection of the Rights of the People of Artsakh. At the beginning of the meeting, Ashot Danielyan awarded Erich Fontobelle with the “Gratitude” Medal of the Republic of Artsakh and presented certificates of appreciation to Stefan Müller-Altermatt and John Eibner. Ashot Danielyan outlined the political direction of the efforts aimed at restoring the rights of the people of Artsakh and also addressed the overall social and psychological situation of the population. Erich Fontobelle and Stefan Müller-Altermatt presented the progress of the implementation of the motion adopted in 2025 by both chambers of the Swiss Parliament entitled “Peace Forum for Nagorno-Karabakh: Ensuring the Possibility of the Return of Armenians”, as well as the work being carried out in that direction. The participants exchanged views on bilateral cooperation and on the steps planned for the implementation of future programs.
3 024
14
‼️Իրազեկում Հարգելի հայրենակիցներ, Ի լրումն 2025 թվականի նոյեմբերի 4-ի հայտարարության՝ աշխատանքային խումբը շարունակում է իրավախորհրդատվական աջակցություն ցուցաբերել մեր հայրենակիցներինՀայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու ամբողջ գործընթացի վերաբերյալ։ Հաշվի առնելով, որ  2026 թվականի հունվարի 5-ից սկսած ՀՀ ՆԳՆ ՄՔԾ կողմից քաղաքացիություն ստանալու վերաբերյալ թղթային դիմումներ չեն ընդունվում և մեր հայրենակիցները քաղաքացիություն ստանալու հայտերը առցանց լրացնելու ընթացքում առնչվում են տարաբնույթ խնդիրների, ուստի իրավախորհրդատվական աջակցությունը ներառում է նաև էլեկտրոնային համակարգի (mcs-citizenship) միջոցով քաղաքացիություն ստանալու հայտերի ներկայացման գործընթացը։ Իրավախորհրդատվական օգնություն ստանալու կամ հայտերը առցանց ներկայացնելու նպատակով կարող եք այցելել Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչություն կամ զանգահարել ստորև նշված հեռախոսահամարներով։   Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Նաիրի Զարյան 17ա Աշխատանքային ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը 10:00–17:00 Հեռախոս՝ 099 948 765, 091 948 765     Հարգանքով՝ Արցախի տեղեկատվական շտաբ
3 198
15
 ❗️❗️❗️Իրազեկում   ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ   Ղեկավարվելով «Արցախի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումներիմասին» օրենքի 40-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով Արցախի Հանրապետության Նախագահին առընթեր պետական պարգևների և պատվավոր կոչումների շնորհման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի եզրակացությունը՝ որոշում  եմ. 1. Կարեն Շահենի Շաքարյանին զրկել «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից:   2.  Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնումստորագրման պահից:        ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ   ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                      Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ                                                     2026թ․ հունվարի 9 ՆՀ-1-Ա  
3 740
16
‼️Իրազեկում Սիրելի հայրենակիցներ, Ի լրումն Արցախի տեղեկատվական շտաբի էջում 2025 թվականի նոյեմբերի 4-ին տեղադրված հայտարարության, հայտնում ենք, որ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու նպատակով դիմողների թիվը և նրանց բախշվածությունը ըստ մարզերի, ձևավորվել են իրավական հարցերով մարզային աշխատանքային խմբեր, որը նպատակ է հետապնդում աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպել և մեր հարենակիցներին ազատել լրացուցիչ դժվարություններից: Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու ամբողջ գործընթացի, այդ թվում ծննդյան, ամուսնության, ամուսնալուծության, մահվան, հայրության ճանաչման վկայականների վերականգնման, ինչպես նաև քաղաքացիություն ձեռք բերելու հետ կապված այլ իրավախորհրդատվական օգնություն ստանալու համար կարող եք դիմել ՀՀ Արարատի մարզի Մասիս և Արտաշատ քաղաքներում գործող աշխատանքային խմբերին։ Ըստ անհրաժեշտության նմանատիպ աշխատանքային խմբեր կձևավորվեն նաև այլ բնակավայրերում, որի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: 📍 Հասցե՝ ՀՀ, Արարատի մարզ, 1. քաղաք Մասիս, 3-րդ թաղամաս, 26/54 /Մասիսի դատարանի դիմաց/, 2. քաղաք Արտաշատ, Հրաչյա Թովմասյան, 1-ին շենք, 4-րդ տարածք: 🕒 Աշխատանքային ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ, 10:00–17:00 Հեռ. 077 77 6200, 093 991170 Հարգանքով՝ Արցախի տեղեկատվական շտաբ
2 232
17
Իրազեկում Սիրելի հայրենակիցներ, Հաշվի առնելով, որ Արցախի տեղեկատվական շտաբի էջում 2025 թվականի հոկտեմբերի 21-ին տեղադրված հայտարարության մասով մեծամասամբ դիմել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու ընթացակարգերի վերաբերյալ հարցերով, ուստի աշխատանքներն առավել արդյունավետ և թիրախային կազմակերպելու նկատառումերից ելնելով ձևավորվել է աշխատանքային խումբ: Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու ամբողջ գործընթացի, այդ թվում ծննդյան, ամուսնության, ամուսնալուծության, մահվան, հայրության ճանաչման վկայականների վերականգնման, ինչպես նաև քաղաքացիություն ձեռք բերելու հետ կապված այլ իրավախորհրդատվական օգնություն ստանալու համար կարող եք դիմել Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության Մշտական ներկայացուցչություն կամ զանգահարել նշված հեռախոսահամարներով։   📍 Հասցե՝ ՀՀ, քաղաք Երևան, Նաիրի Զարյան 17ա 🕒 Աշխատանքային ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ, 10:00–17:00 📞 Հեռախոս՝  099 948765, 091 948765:   Հարգանքով՝ Արցախի տեղեկատվական շտաբ
3 124
18
‼️Իրազեկում Հարգելի հայրենակիցներ Արցախցիների կուտակային կենսաթոշակների մասին բարձրացված հարցերի վերաբերյալ հարկ ենք համարում պարզաբանել հետևյալը ​​​ ​ «Կուտակային կենսաթոշակների մասին» ԱՀ օրենքում 2024 թվականի հունվարի 16-ին լրացվել է նոր հոդված, որով սահմանվել է անհաղթահարելի ուժով՝ արտակարգ և տվյալ պայմաններում անկանխելի հանգամանքներով պայմանավորված մասնակցի համար (օգտին) կատարված կուտակային վճարների հաշվին ձեռք բերված կենսաթոշակային ֆոնդի փայերը մարվում են և մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա միջոցները (անկախ դրանց չափից) մասնակցի ցանկությամբ փոխանցվում նրա այլ կենսաթոշակային ֆոնդում բացված հաշվին կամ վերադարձվում նրա բանկային հաշվին՝ ԱՀ կառավարության սահմանած կարգով: 2024 թվականի փետրվարի 29-ին ԱՀ կառավարության որոշմամբ սահմանվել է կենսաթոշակային ֆոնդի փայերի մարման և դրա արդյունքում ձևավորված միջոցները (անկախ դրանց չափից) մասնակցի ցանկությամբ նրա այլ կուտակային կենսաթոշակային համակարգում բացված հաշվին կամ նրա բանկային հաշվին փոխանցման կարգը: Կենսաթոշակային ֆոնդի փայերի մարման և դրա արդյունքում ձևավորված միջոցները շահառուների բանկային հաշվին փոխանցման նպատակով համապատասխան դիմում է ներկայացվել բոլոր լիազոր մարմիններին, սակայն մերժվել է կուտակային վճարների վերադարձը, ավելին ՀՀ ԱԺ կողմից 2024 թվականի հունիսի 13-ին ընդունված «Կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիքների մասին» ՀՀ օրենքում կատարվել է լրացում, ըստ որի անձը (այդ թվում՝ ժամանակավոր պաշտպանության տակ վերցված՝ փախստական ճանաչված անձը), որի համար (օգտին) ՀՀ գրանցված ներդրումային ֆոնդում, բացառությամբ ՀՀ կուտակային կենսաթոշակային համակարգի շրջանակում գործող կուտակային կենսաթոշակային ֆոնդերի, կատարվել են կուտակային հատկացումներ, կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից կենսաթոշակային խնայողությունների տեղափոխման հետ կապված ընթացակարգերը սահմանվելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, կարող է դիմել իր կենսաթոշակային խնայողությունները ՀՀ կուտակային կենսաթոշակային համակարգ տեղափոխելու համար: Այս դեպքում տվյալ ներդրումային ֆոնդի՝ անձին պատկանող փայերը մարվում են, և դրա արդյունքով ստացված գումարը փոխանցվում է նրա ընտրած պարտադիր կենսաթոշակային ֆոնդին: Սույն մասով նախատեսված ժամկետում անձի կողմից կենսաթոշակային խնայողությունների տեղափոխման համար դիմում չներկայացվելու դեպքում այլ ներդրումային ֆոնդի մասնակիցների ռեեստրը վարողը սահմանված ժամկետում մարում է անձին պատկանող՝ այլ ներդրումային ֆոնդի փայերը և դրա արդյունքով ստացված գումարը փոխանցում է այն պարտադիր կենսաթոշակային ֆոնդին, որն իր ակտիվների կառուցվածքով ամենամոտն է տվյալ ներդրումային ֆոնդի ակտիվների կառուցվածքին: ՀՀ ԱԺ պատգամավորների 1/5-ը («Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներ) դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան «Կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիքների մասին» ՀՀ օրենքի սույն հոդվածը Սահմանադրության 29-րդ, 60-րդ (սեփականության իրավունքը), 78-րդ (համաչափության սկզբունքը) և 79-րդ (որոշակիության սկզբունքը) հոդվածներին համապատասխանության հարցը որոշելու հարցով։ Այսինքն սահմանադրական կարգով վիճարկվել է օրենքի այն դրույթը, որով նախատեսվել է արցախցիների կուտակած գումարները, առանց նրանց կամքը հաշվի առնելու, ՀՀ կուտակային համակարգ տեղափոխելու մեխանիզմը։ ՀՀ Սահմանադրական դատարանի 2024 թվականի նոյեմբերի 19-ի ՍԴԱՈ-176 որոշմամբ «Կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիքների մասին» օրենքի 8.1-ին հոդվածի՝ իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժվել է: Արցախցիների կուտակային կենսաթոշակային միջոցները իրենց բանկային հաշվին վերադարձնելու փորձերը մերժվել են: ՀՀ օրենքում կատարված փոփոխությամբ սահմանվել է, որ այդ գումարները պետք է տեղափոխվեն ՀՀ կուտակային համակարգ՝ մասնակցի դիմումով կամ ավտոմատ: Այս ավտոմատ տեղափոխման մեխանիզմի սահմանադրականությունը վիճարկվել է ՀՀ Սահմանադրական դատարանում, սակայն բարձր դատարանը մերժել է գործի քննությունը:
3 640
19
❗️❗️Իրազեկում Հարգելի հայրենակիցներ Իրազեկում ենք Ձեզ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու ընթացակագերի, Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից օգտվելու և այլ հարցերի վերաբերյալ խորհրդատվական աջակցություն ստանալու համար, երկուշաբթիից ուրբաթ օրերին, ժամը 11:00-ից 18:00-ն կարող եք դիմել Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչություն, հասցեն՝ ՀՀ, քաղաք Երևան, Նաիրի Զարյան 17Ա, կամ զանգահարել +37493948765 նույն հեռախոսահամարով առկա է նաև WhatsApp, Telegram հեռախոսահամարին:     Արցախի Տեղեկատվական շտաբ
4 053
20
No text...
2 332