en
Feedback

Don't get caught by a cheater! Telemetrio finds and tags such channels 👉 If you want to see the tag, subscribe

AmeriaStudent

AmeriaStudent

Open in Telegram

🎓 Բարի գալուստ ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր, որտեղ հեշտ է սովորել, փորձել և բարելավել կյանքդ: Այստեղ կսովորես ֆինանսական գրագիտություն, կբացահայտես թվային բանկինգի աշխարհը 010/012 561111 https://ameriabank.am info@ameriabank.am https://ameria.me/m/bio

Show more
5 224
Subscribers
-324 hours
-87 days
-5030 days
Posts Archive
Մենք քեզ կօգնենք ու կուղղորդենք, թե ինչից է պետք սկսել: 🖇️ Աշխատանքային առաջին փորձ Առաջին աշխատանքը չափազանց պատասխանատու ընտրություն է, քանի որ այն կարող է մեծ ազդեցություն ունենալ քո կարիերայի ու մասնագիտական հետագա աճի հարցում: 📌Այն արժեքները, որոնցով առաջնորդվում է բրենդը, այն մշակույթը, որն ունի ընկերությունը, այն հմտություններն ու գիտելիքները, որոնք ձեռք ես բերելու քո առաջին աշխատանքի ընթացքում, դառնալու են քո հետագա մասնագիտական ճանապարհի ուղեկիցներն ու ուղեցույցները: ✨ 🖇️ Պրակտիկա ու աշխատանք Ուսնակության հնարավորությունը երբեք պետք չէ բաց թողնել: Ուսնակությունը բիզնես միջավայրին, կորպորատիվ մշակույթին ծանոթանալու լավագույն տարբերակներից մեկն է: 👍 🖇️ Նեթվորքինգ Մասնակցիˊր աշխատանքի տոնավաճառների, կապեˊր ստեղծիր ոլորտի մասնագետների հետ, խնդրիˊր, որ ուղղորդեն քեզ և դիմիˊր ազատ հաստիքների համար: Ի դեպ, ապրիլի 28-29-ին Ամերիաբանկը մասնակցելու է CAREER CITY FEST 2K23-ին: Այն կհամախմբի աշակերտներին, ուսանողներին, մասնագետներին, ծնողներին, գործատուներին, կրթական կազմակերպություններին և պետական հաստատություններին: 😎 Արիˊ ծանոթանանք ու շփվենք: Հուսով ենք` դու կհանդիպես քո ապագա գործատուին, իսկ եթե ուսանող ես, կբացահայտես կրթական ծրագրեր, որոնք կօգնեն ուղի հարթել դեպի երազանք: 🖇️ Զարգացրոˊւ հմտություններդ Բանկային ոլորտում աշխատելիս քեզ պետք կգան հաղորդակցման, ժամանակի կառավարման և մի շարք այլ soft skill-եր: Այս մասով մեր ալիքում նյութերը շատ են, վստահ ենք, կօգնեն քեզ: 🖇️ Աշխատանքային էթիկա Սա բանկային համակարգում աշխատանքի անցնելու ամենակարևոր պայմաններից է: Նման կառույցները դիտարկում են պարտաճանաչ և վստահելի մարդկանց: 🖇️ Ամերիա Սերունդ Եթե 20-27 տարեկան ես, ուզում ես սկսել մասնագիտական ուղիդ բանկային ոլորտում որպես մասնաճյուղային ցանցի կամ կոնտակտային կենտրոնի մասնագետ, ապա այս ծրագիրը քեզ համար է: 👊Դիմիˊր, սովորիˊր, ևˊ տեսական, ևˊ գործնական ուսուցման ընթացքում ստացիˊր աշխատավարձ ու բոլոր փուլերը հաջող անցնելու դեպքում միացիˊր մեր թիմին: Մանրամասներն այստեղ են: 🖇️ Պատրաստվիˊր հարցազրույցին Եթե արդեն ստացել ես հարցազրույցի հրավեր, ապա ուսումնասիրիˊր բանկի սոցիալական էջերն ու պաշտոնական կայքը: Դու պիտի առավելագույն պատրաստված ներկայանաս հարցազրույցին:

🤩 Ինչպե՞ս սկսել կարիերա բանկում Դու սովորում ես վերջին կուրսում կամ նոր ես ավարտել համալսարանը: Ժամանակն է մտածելու աշխատանք
🤩 Ինչպե՞ս սկսել կարիերա բանկում Դու սովորում ես վերջին կուրսում կամ նոր ես ավարտել համալսարանը: Ժամանակն է մտածելու աշխատանքի ու կարիերայի մասին:😍 Բանկային ոլորտը քեզ գրավում է իր կայունությամբ, մասնագիտական ու անձնային աճի հնարավորություններով: Բայց դու չգիտես` ինչից սկսել, ու որն է բանկային ոլորտում հայտնվելու բանալին:🔑

Hi Student 🙂 Մինչև մայիսի 31-ը ընտրիˊր երկուսին էլ 🙂🤗 Պատվիրիˊր քո Ameria Student քարտը, ակտիվացրոˊւ այն մինչև հունիսի 15-
Hi Student 🙂 Մինչև մայիսի 31-ը ընտրիˊր երկուսին էլ 🙂🤗 Պատվիրիˊր քո Ameria Student քարտը, ակտիվացրոˊւ այն մինչև հունիսի 15-ը ներառյալ ու մասնակցիˊր 4 հատ iPhone 14 Pro սմարթֆոնների խաղարկությանը: Մանրամասներն այստեղ են` https://ameria.me/41nZ3Fh

📝 5 պատճառ` դասախոսության ընթացքում նշումներ անելու համար 🖋️ Դասախոսության ընթացքում նշումներ անելն օգնում է նյութն ավելի լ
📝 5 պատճառ` դասախոսության ընթացքում նշումներ անելու համար 🖋️ Դասախոսության ընթացքում նշումներ անելն օգնում է նյութն ավելի լավ հիշել: 💬 Պատճառը գրելու ժամանակ ուղեղի մի քանի կենտրոնների միաժամանակյա աշխատանքն է, ինչն օգնում է ավելի արդյունավետ ֆիլտրել և հիշել տեղեկատվությունը: 🖋️ Երբ դասախոսության ժամանակ նշումներ ես կատարում, նշանակում է` դու ակտիվ լսում ես👂 նյութը: Արդյունքում մեծ է հավանականությունը, որ այն ավելի արագ կսովորես: 🖋️ Քննությանը պատրաստվելիս նշումները կարող են քեզ հուշել, թե որոնք են կարևոր կետերը և կենտրոնանալ դրանց վրա: 🖋️ Նշումներ անելը կօգնի ստեղծել սեփական ուսուցման մեթոդը, ընդգծել քեզ համար կարևոր կետերը, ֆիքսել հարցերը և այլն: 🖋️ Այս ամենի արդյունքում դու կբարելավես քո ակադեմիական առաջադիմությունը կունենաս 🆙 բարձր գնահատականներ և հիմնավորված գիտելիքներ:📚

🖇️ Մրցակցային աշխատավարձ և արտոնություններ Բանկերը տրամադրում են աշխատակիցներին մի շարք արտոնություններ, 🤟 որոնցից են, օրինակ, բանկային ծառայություններից արտոնյալ պայմաններով օգտվելու հնարավորությունը, առողջական ապահովագրությունը, մասնագիտական բազմաթիվ դասընթացների ու համաժողովների մասնակցությունը, սպորտային ակումբների անդամակցությունը, գործընկեր կազմակերպությունների ծառայություններից զեղչով օգտվելու հնարավորությունը և շատ ավելին: 🖇️ Մասնագիտական աճ և զարգացում Այստեղ խոսենք մեր մասին Ամերիաբանկի դռները բաց են ևˊ սկսնակ, ևˊ փորձառու մասնագետների առջև: Ամերիաբանկում տարվա ընթացքում ուսումնական պրակտիկա է անցնում մոտ 100 ուսանող: Ամեն տարի Ամերիա Սերունդ ծրագրով թիմին է միանում ավելի քան 50 երիտասարդ: 😎 🖇️ Մասնագիտությունների մեծ գունապնակ Հաճախորդների սպասարկումից մինչև ռիսկերի կառավարում, ներդրումային բանկինգից մինչև մարքեթինգ ու IT և շատ ավելին:😍 Ամերիան, օրինակ, միավորում է ամենատարբեր մասնագետների` ավելի քան 72 բանկային, 88 վերլուծական, 32 թվային, 32 ստեղծագործական և տեխնիկական մասնագիտություն: 🖇️ Հմտությունների կատարելագործում Այստեղ դու կարող ես շարունակաբար կատարելագործել հմտություններդ 📝 և նոր փորձառություն ձեռք բերել: Վերջին 3 տարիներին Ամերիա թիմում վերաորակավորման և վերապրոֆիլավորման դասընթացներ է անցել ավելի քան 250 աշխատակից: Ավելի քան 1000 աշխատակից անցել է մասնագիտական վերապատրաստման դասընթաց: 🖇️ Տնտեսական դերը Բանկը տնտեսության մի մասնիկն է` տնտեսության կարևորագույն բաղադրիչ օղակներից մեկը, առանց որի անհնար է պատկերացնել ժամանակակից տնտեսությունը։ Մեզ հետ դու ամեն օր քո ներդրումն ես ունենալու մեր երկրի տնտեսության զարգացման ու մարդկանց կյանքը բարելավելու գործում: 💚 Եթե կարողացանք ոգևորել քեզ, ուրեմն մեր թիմին միանալու ժամանակն է: Ամերիա Սերունդ ծրագիրը հերթական անգամ իր հյուրընկալ դռներն է բացում բոլոր երիտասարդների առջև: 🔥 2012 թվականից սկսած` այս նախագծի շնորհիվ իրենց մասնագիտական և հաջողության ուղին են սկսել շուրջ 1000 երիտասարդներ, որոնցից շատերն այսօր էլ շարունակում են իրենց ճանապարհն Ամերիա թիմում: 💚💚💚 🗣️ Ամերիան կանչում է քեզ սովորելու, աշխատելու և կատարելագործվելու: Ամերիա Սերունդ 18 - ի դիմումների ընդունման վերջնաժամկետը ապրիլի 25-ն է: 🔥🗓️ Ծրագրի մանրամասներին ծանոթացիˊր այստեղ:

🖇️ Կայունություն Տնտեսության ամենաակտիվ ու կայուն ոլորտներից մեկը բանկային համակարգն է: 🏦 Վերջին տարիների աշխատաշուկայի լավ
🖇️ Կայունություն Տնտեսության ամենաակտիվ ու կայուն ոլորտներից մեկը բանկային համակարգն է: 🏦 Վերջին տարիների աշխատաշուկայի լավագույն մասնագետներին ավելի ու ավելի է գրավում աշխատանքը ֆինթեք ոլորտում:

Դիմի՛ր Ամերիա Սերունդ ծրագրին: Ձե՛ռք բեր նոր մասնագիտություն և աշխատանք 💚 Քեզ սպասվում է՝ ✔️3 ամսվա ուսուցում ճկուն ժամանակացույցով ✔️Մասնագիտական ուսուցման ողջ ընթացքում (3 ամիս) ամսական 130,000 դրամ աշխատավարձ ✔️Աշխատանքի հնարավորություն Ամերիաբանկի սպասարկման թիմում` 180.000 դրամ միջին աշխատավարձով Շտապի՛ր լրացնել օնլայն հայտը մինչև ապրիլի 25-ը։ 🔗 https://ameria.me/3Kq4JXT

🟩 Ստեղծիˊր միջավայր Միջավայրը մեծ դեր ունի: Ընտրիˊր այնպիսի միջավայր, որտեղ կարող ես հանգիստ նստել ու կենտրոնանալ: Չնայած չի բացառվում, որ շատերը նախընտրեն աղմկոտ սրճարանը: 🟩 Բացատրիˊր, կարծես հինգ տարեկան ես Կարդաˊ բարդ նյութը բարձրաձայն ու բացատրիˊր ինքդ քեզ այնպես, ինչպես կբացատրեիր 5 տարեկան երեխայի: 🟩 Մարզվիˊր ու սովորիˊր Սիրո՞ւմ ես մարզվել: 💪 Ֆիզիկական վարժությունների ընթացքում սրտի զարկերի ավելացումը նպաստում է սովորելու արդյունավետությանը: Սովորելու ընթացքում նոր 🧠 նեյրոններ են ակտիվանում: Իսկ մարզվելն օգնում է, որ այդ նեյրոններն ապրեն: Այնպես որ, վազքուղին կարող է դառնալ սովորելու քո լավագույն օգնականը: 🟩 Գտիˊր աղմուկի օպտիմալ աստիճանը Աղմուկի օպտիմալ մակարդակը կախված է քո անհատականությունից: Պարզիˊր` աղմո՞ւկի, թե՞ լռության մեջ սովորող ես: Շատերը նախընտրում են սովորել դասական երաժշտության հնչյունների ներքո, իսկ մյուսներին օգնում են ռոքն ու տեխնոն: Գտիˊր երաժշտական քո «համը»: 🟩 Ստեղծիˊր ուսումնական կայաններ Վիսկոնսինի համալսարանի գիտնականները պարզել են, որ մեր ուղեղը միջավայրը կապում է այն ամենի հետ, ինչ մենք սովորում ենք: Օրինակ` գրասեղանի մոտ, բազմոցի վրա, պատշգամբում ... Սա նշանակում է, որ որքան շատ «սովորելու կայաններ» ունենաս, այնքան ավելի շատ ասոցիացիաներ կարող է ստեղծել քո ուղեղը: 🟩 Լույսեր, գույներ, խառնաշփոթ Ուսանողները 25%-ով ավելի բարձր գնահատականներ են ստանում, եթե սովորում են բնական լուսավորված ☀️ միջավայրում` պատուհանների մոտ կամ արևոտ սենյակում: Նշանակություն ունի նաև սենյակի գույնը: Կապույտը տալիս է հանգստի զգացողություն, կարմիրը` գրգռող գույն է, մինչդեռ դեղինը արթնացնում է դրական էմոցիաներ ու նվիրում երջանկության զգացում: 🟩 Հեռացրոˊւ խառնաշփոթը: Քարնեգի Մելլոնի համալսարանի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ուսանողներն ավելի լավ են սովորում մաքուր ու դասավորված սենյակում: 🟩 Դարձիˊր գուրու Եթե դու կարող ես ինչ-որ մեկին սովորեցնել այն, ինչ սովորել ես ինքդ, հիանալի է: Պատմիˊր քո սովորածը ընկերոջդ կամ եղբորդ, բլոգ կամ YouTube ալիք բացիˊր, պատմիˊր քո իմացածը հետևորդներիդ: ✔️

📚14 քայլ. սովորում ենք սովորել | Մաս 2
📚14 քայլ. սովորում ենք սովորել | Մաս 2

Ի՞նչ նվերներ են խաղարկվելու գովազդային վիճակախաղի շրջանակում: ✅ Ուղեգիր դեպի Թաիլանդ- 1 հատ ✅ Ուղեգիր դեպի Բալի - 1 հատ ✅ Apple iPhone 14 Pro - 3 հատ ✅ Vespa մոպեդ VXL - 1 հատ ✅ Ninebot Segway KickScooter F25E - 5 հատ ✅ Xiaomi Mi Scooter 3 (Gray) (DDHBC16NEB) BHR4853GL - 5 հատ ✅ Apple MacBook Air 13 MGN63 M1 256GB Space Grey* - 3 հատ ✅ Oculus Quest 2 128GB - 5 հատ ✅ Google Pixel 6 Pro 128GB Black - 3 հատ ✅ Samsung Galaxy S22 Ultra 8GB 128GB Phantom Black - 3 հատ ✅ Iphone 13 Pro - 1 հատ ✅ DJI Osmo Action Camera - 5 հատ ✅ Apple Watch SE MYDP2 40mm Space Gray+Black Band - 2 հատ ✅ Sony Headphone WH - 1 հատ ✅ Sony Headphone MDR - 2 հատ ✅ JBL Go 2 Speaker - 2 հատ Iphone 13 Pro - 1 հատ ✅ DJI Osmo Action Camera - 5 հատ ✅ Apple Watch SE MYDP2 40mm Space Gray+Black Band - 2 հատ ✅ Sony Headphone WH - 1 հատ ✅ Sony Headphone MDR - 2 հատ ✅ JBL Go 2 Speaker - 2 հատ Բա նրանք, ովքեր չունեն քարտ, ի՞նչ անեն:🤔 Ասենք, պատվիրիˊր քո Visа Student քարտն օնլայն` առանց բանկ գալու` https://ameria.me/3So97tH ու մասնակցիˊր IPhone 14 Pro 4 սմարթֆոնների խաղարկությանը:🤩 Այս խաղարկության մանրամասներին ու պայմաններին ծանոթացիր այստեղ:

📣Եթե ընտրել ես առաջին տարբերակն ու արդեն ունես Ամերիաբանկի Visa Student ուսանողական քարտ, շտապիˊր կցել այն Apple Pay կամ Goo
📣Եթե ընտրել ես առաջին տարբերակն ու արդեն ունես Ամերիաբանկի Visa Student ուսանողական քարտ, շտապիˊր կցել այն Apple Pay կամ Google Pay դրամապանակներին ու քո քարտով մինչև ապրիլի 10-ը կատարել 7000 դրամ և ավելի վճարում: Սա բավարար պայման է, որ դու մասնակցես խաղարկությանը:🎁

Ընտրիˊր պատասխաններից մեկը:👇 Կախված քո պատասխանից` կհուշենք` ինչ է անհրաժեշտ անել հետո:🤭
Anonymous voting

🟩Հիշողության դղյակի տեխնիկա Հիշողության դղյակը ուսուցման տեխնիկա է: Դու պատկերացնում ես ծանոթ վայր և մտքով «օբյեկտներ» տեղադրում դրա մեջ: Այս մեթոդն օգտագործում է քո տարածական հիշողությունը և օգնում է սովորել ու անգիր անել: ✔️ Քայլ 1. Քո հիշողության պալատի համար փորձիˊր ընտրել մի վայր, որը դու լավ գիտես, օրինակ` քո տունը: ✔️ Քայլ 2. Պատկերացրոˊւ, թե ինչպես ես քայլում բակում, անցնում մուտքի դռնից, մտնում հյուրասենյակ և անցնում քո տան բոլոր հիմնական սենյակներով: ✔️ Քայլ 3. Այժմ վերցրոˊւ այն իրերի ցուցակը, որը ցանկանում ես անգիր անել, օրինակ՝ 20 տարբեր ապրանքների ցուցակ՝ գազար, հաց, կաթ, թեյ, վարսակ, խնձոր և այլն: ✔️ Քայլ 4. Վերցրոˊւ մեկ կամ երկու առարկա և տեղադրիˊր դրանց մտավոր պատկերը քո հիշողության դղյակի յուրաքանչյուր վայրում: Փորձիˊր մեծացնել իրերի պատկերները և թույլ տոˊւր, որ դրանք ինչ-որ գործողություն կատարեն քո տանը: Օրինակ` եթե առաջին իրը «գազարն» է, իսկ քո հիշողության դղյակի առաջին կետը՝ մուտքի դուռը, պատկերացրոˊւ մի քանի հսկա գազարներ, որոնք բացում են քո մուտքի դուռը 🟩Դարձիˊր նշումներ կատարող Եթե դու սիրում ես գրել այն ամենը, ինչ սովորել ես, ավելի լավ կլինի դա անել թղթով և գրիչով: Փորձագետները փորձաքննության են ենթարկել ձեռագրով գրելու և համակարգչով մուտքագրելու մեթոդներն ու պարզել, որ համակարգչով մուտքագրումն իրականում չի օգնում քեզ մտապահել սովորածը: 🖋️ Գրիˊր ամենուր` կպչուն թղթերի վրա, քո օրագրում, գրատախտակի վրա: 🟩Մի պահ հրաժարվիˊր թվային տեխնոլոգիաներից Գրքերով սովորելը երբեմն կարող է ավելի արդյունավետ լինել: Ուսանողների 90%-ը նախընտրում է տպագրական նյութը թվայինից: 📚 Պատճառը բացատրում են հոգեբանները: Գրքի էջերը շրջելու ֆիզիկական զգացողությունը մեզ տալիս է լրացուցիչ զգայական կապ, ինչն էլ օգնում է մեզ ավելի շատ տեղեկություններ հիշել: 🟩Հերթափոխելու մեթոդը Այս մեթոդի համաձայն` դու պետք է միաժամանակ սովորես իրար առնչվող թեմաները: Ծրագրավորո՞ւմ ես սովորում: Միաժամանակ ուսումնասիրիր CSS, HTML и JavaScript: Սովորում ես նկարե՞լ: Նկարիˊր ևˊ մարդկանց, ևˊ բնություն, ևˊ ստվերներ: 🟩Դադաˊր վերցրու Սթրեսը սովորելու թշնամին է: Շոˊւնչ քաշիր: 🧘‍♀️ Սթրեսը խանգարում է հիշողության վերականգնմանը: Նախքան սկսելը փորձիˊր ընդմիջում անել, դոˊւրս արի զբոսանքի կամ մեդիտացիաˊ արա: 🟩 Կրկնիˊր սովորածդ Կրկնությունն իսկապես գիտության մայրն է: Այն ուսանողները, որոնք սովորելուց հետո թեստավորում են իրենք իրենց, ավելի երկար են հիշում սովորածը: Եթե չվերանայենք մեր սովորածը, 24 ժամ հետո մոռանալու ենք նյութի 20%-ը, 3 օր հետո` 40%-ը: 🫢 🟩 Քնի ազդեցությունը Նույնիսկ 45-60 րոպե տևողությամբ կարճ քունը 🛌 հինգ անգամ բարելավում է հիշողությունը և վերականգնում մեր ուղեղը:

📚14 քայլ. սովորում ենք սովորել | Մաս 1 Ուսման մեջ հաջողելու գաղտնիքը ոչ թե քրտնաջան, այլ համակարգված աշխատանքն է: 👌Ահա 14 հ
📚14 քայլ. սովորում ենք սովորել | Մաս 1 Ուսման մեջ հաջողելու գաղտնիքը ոչ թե քրտնաջան, այլ համակարգված աշխատանքն է: 👌Ահա 14 հնարք, որոնք կսովորեցնեն քեզ սովորել 

Դու ուզում ես լինել առաջինը 😎 Մենք գիտենք 😉 Դե պատվիրիˊր քո #1 քարտն ու մասնակցիˊր IPhone 14 Pro 4 սմարթֆոնների խաղարկությա
Դու ուզում ես լինել առաջինը 😎 Մենք գիտենք 😉 Դե պատվիրիˊր քո #1 քարտն ու մասնակցիˊր IPhone 14 Pro 4 սմարթֆոնների խաղարկությանը 📱 ✅ Ընտրի´ր ֆինանսներդ կառավարելու ամենաապահով ու արագ եղանակը ու գտիˊր քո Vibe-ը, քո ոճը, քո ուղին ... 🔗 Խաղարկության մանրամասներն և պայմանները` https://ameria.me/3nFMplY #ՔոՏոնը

Եկեք պատմենք, թե ինչ գաղտնիքներ են թաքնված հայտնի միլիոնատերերի հաջողության կուլիսներում: 🫣 🟩 Բիլ Գեյթս. Մանկության տարիներին ծնողները սերմանել են ճիշտ մոտեցում կյանքի և արժեքների հանդեպ, ինչի արդյունքում էլ նա դեռ փոքրուց կարողացել է քննարկել ոչ «մանկական» թեմաներ: Նրա դաստիարակության հիմքում եղել է ոչ թե երեխային ամեն ինչ մատուցելը, այլ ամեն հաջողության համար նրան քաջալերելը և նոր նպատակներ սահմանելը: 👊 Աշխատասիրությունը և նպատակներին հասնելու ձգտումը դարձել են նրա հաջողության գրավականները: 🟩Սթիվ Ջոբս. Ինչպես գիտես, Ջոբսի բիոլոգիական ծնողները լքել են նրան, սակայն շուտով Ջոբսերի ընտանիքը որդեգրել է նրան: Սթիվը երբեք իրեն լքված չի զգացել: Հայրը նրան միշտ ներգրավել է տարբեր աշխատանքներում, ինչի արդյունքում նրանց կապը շատ է ամրապնդվել: 👌 Դեռ փոքրուց նա գիտեր, որ իր կարիերան կապելու է համակարգչային ոլորտի հետ: Ծնողները միշտ նրան ընդունել են այնպիսին, ինչպիսին կա, աջակցել են, երբ նոր բան է նախաձեռնել, հուշել և ուղղորդել են, երբ եղել է դրա կարիքը: 🟩ՋեՖ Բեզոս. Ամազոնի հիմնադիրը հայտնի է որպես անզիջում և կտրուկ մարդ: Նրա հաջողության գաղտնիքը հարմարավետության զոնայից դուրս գալն ու ռիսկի դիմելն է: Առանց դրա շատ դժվար կլիներ շուկայում մնալն ու չկոտրվելը: Նրա համար չափազանց կարևոր է նոր ինֆորմացիա ստանալն ու սովորելը: 😊 Նրա հաջողության գրավականներից մեկը նրա հետաքրքրասիրությունն է:

✨ Աշխարհի թոփ միլիարդատերերի հաջողության գաղտնիքները
✨ Աշխարհի թոփ միլիարդատերերի հաջողության գաղտնիքները

Այսօր որոշել ենք ներկայացնել մի քանի խաղ, որոնք կօգնեն զարգացնել խնդիրները լուծելու քո կարողությունը: 🟩 Խորտակվող նավ ▪️Անհրաժեշտ իրեր` կպչուն ժապավեն ▪️Խաղի կանոնները` Գետնին կպչուն ժապավենի միջոցով պետք է առանձնացնել որոշակի տարածք, թիմը պետք է կանգնի այդտեղ: 5-10 րոպեն մեկ կրճատեք տարածքը, և թող մասնակիցները գտնեն ելք` տվյալ տարածքում միասին կանգնելու համար: 🟩 Փախուստ ▪️Անհրաժեշտ իրեր` Թել, բանալի, փակ սենյակ, 5-10 հանելուկ կամ գլուխկոտրուկ ▪️Խաղի կանոնները` Սենյակում նախապես պետք է թաքցնել բանալին և հանելուկ- հուշումները: Թիմը սահմանված ժամանակում պետք է կարողանա գտնել հանելուկների պատասխանները, ստանա հուշումները և գտնելով բանալին` դուրս գա սենյակից: Հաջողության հասնելու համար թիմի անդամները պետք է միասին աշխատեն և լսեն միմյանց: 🟩 Շրջիˊր բուրգը ▪️Խաղի կանոնները` Մասնակիցները կանգնում են այնպես, որ ձևավորվի բուրգ` բիլիարդի գնդակների դասավորվածության պես: Հրահանգը հետևյալն է. մասնակիցներից երեքը պետք է տեղաշարժվեն այնպես, որ բուրգը գլխիվայր շրջվի: Լավ կլինի սա խաղալ մի քանի թիմով և տեսնել` ով առաջինը կհաղթի: Եթե գիտես այլ խաղեր, կիսվիˊր մեզ հետ: 😍

👉3 խաղ` խնդիրները լուծելու հմտությունը զարգացնելու համար Այսօր Soft հմտությունները շատ կարևոր են: Մեր ալիքում այս թեմայով տա
👉3 խաղ` խնդիրները լուծելու հմտությունը զարգացնելու համար Այսօր Soft հմտությունները շատ կարևոր են: Մեր ալիքում այս թեմայով տարբեր հետաքրքիր նյութեր կգտնեք:

Ի դեպ, մի շարք հարթակներում Ամերիաբանկի Visa քարտապանների համար գործում են հատուկ զեղչեր. 🟩15% զեղչ edX-ի ցանկացած դասընթացի համար` VISA15 պրոմո կոդով edX-ի առցանց դասընթացները նրանց համար են, ովքեր չեն սիրում ուսուցման դասական մոդելը։ Ոչ ստանդարտ մոտեցումից բացի, edX-ում առկա է մասնագիտական ուղղությունների լայն ընտրանի։ 🟩15% զեղչ GetSmarter-ում` 2UESGSVISA15 պրոմո կոդով GetSmarter-ն իր առցանց դասընթացներում հավաքել է 2023 թվականի ամենահետաքրքիր և առաջադեմ ուղղությունների դասընթացները: 🟩10% զեղչ Emeritus-ի դասընթացների համար Emeritus-ի կայքում առկա է ուսման 10-ից ավելի ուղղություն. դրանց շարքում կգտնես նաև քո փնտրածը։ 🟩40% զեղչ Skillshare-ի տարեկան բաժանորդագրության համար Եթե ցանկանում ես ինքդ քեզ փորձել դիզայների, նկարազարդողի կամ լուսանկարչի դերում։ Skillshare-ում հենց դրանով են զբաղվում։ Իսկ բաժանորդագրվելու դեպքում կստանաս հազարավոր ոգեշնչող տեսանյութերի և տեսաձեռնարկների հասանելիություն։ 📌Առաջարկից կարող ես օգտվել մինչև 2023թ. սեպտեմբերի 30-ը ներառյալ։ Մանրամասները՝ http://cis.visa.com Քո կյանքի ամենակարևոր օրը սկսվում է այսօր: ✨