en
Feedback

Don't get caught by a cheater! Telemetrio finds and tags such channels 👉 If you want to see the tag, subscribe

AmeriaStudent

AmeriaStudent

Open in Telegram

🎓 Բարի գալուստ ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր, որտեղ հեշտ է սովորել, փորձել և բարելավել կյանքդ: Այստեղ կսովորես ֆինանսական գրագիտություն, կբացահայտես թվային բանկինգի աշխարհը 010/012 561111 https://ameriabank.am info@ameriabank.am https://ameria.me/m/bio

Show more
5 224
Subscribers
-324 hours
-87 days
-5030 days
Posts Archive
✅ Ներառականությունից մինչև մշակույթ ու գյուղատնտեսություն ... Նրանց երազանքը իրենց համայնքի, հայրենիքի, իրենց կողքին ապրող մարդկանց կյանքի որակը բարելավելն է ու նոր հնարավորություններ ստեղծելը։ Այդ երազանքն իրականություն դարձավ մեր համատեղ ջանքերի, սիրով ու նվիրումով արված աշխատանքի շնորհիվ 🤝 Ծանոթացեք՝ «Իմ Հայաստան, իմ ապագա» ուսանողական մրցույթի հաղթողներն են, 3 լավագույն նախագծերի հեղինակները 💚

Ի՞նչ է անհրաժեշտ բրենդերի ուշադրությունը գրավելու համար ✅ Դու ունես ակտիվ լսարան: ✅ Քո հետևորդները ակտիվորեն արձագանքում են քո հրապարակումներին: ✅ Քո լսարանը համապատասխանում է բրենդի թիրախային լսարանին: ✅ Բրենդերը պատրաստ են իրենց անունը կապել որակյալ, պրոֆեսիոնալ բովանդակության հետ: Ինչպե՞ս ընտրել համագործակցության առաջարկները ✅ Զգուշորեն ընտրիˊր քո գործընկերներին. համագործակցությունը պետք է համապատասխանի քո արժեքներին և քո լսարանի շահերին: ✅ Հիշիˊր, որ չափազանց շատ գովազդը կարող է ձանձրացնել ու վանել քո հետևորդներին: ✅ Ուսումնասիրիˊր շուկան՝ հասկանալու համար, թե որքան արժե քո էջի բովանդակությունը: Բրենդերի հետ համագործակցության ընթացքում դու հաջողություն կունենաս, եթե հարգալից լինես քո լսարանի առջև և ազնիվ` գործընկերների հետ հարաբերություններում: Ինչպե՞ս կառուցել երկարաժամկետ հարաբերություններ գործընկեր բրենդերի հետ Կարևոր է հասկանալ, թե ինչ նպատակներ է հետապնդում տվյալ բրենդը, ինչպե՞ս կարող է քո էջի բովանդակությունը նպաստել վաճառքին կամ բրենդի ճանաչելիությանը: ✅ Պահպանիˊր ժամկետները: ✅ Դարձիˊր բրենդի գործընկերը: ✅ Քննարկիˊր գաղափարները, արաˊ առաջարկություններ: ✅ Մշակիˊր համագործակցության երկարաժամկետ ռազմավարություն, որը ներառում է բազմաթիվ նախագծեր: ✅ Միշտ կապի մեջ եղիˊր բրենդի ներկայացուցիչների հետ, անգամ եթե այս պահին չեք աշխատում որևէ նախագծի վրա: Սա կամրապնդի ձեր հարաբերությունները: ✅ Գնահատիˊր ձեր համագործակցության արդյունավետությունը. ի՞նչ արդյունքներ եք ձեռք բերել, ինչպե՞ս կարելի է բարելավել ձեր համագործակցությունը: Ինչպե՞ս գտնել ֆրիլանս նախագծեր սոցիալական ցանցերի միջոցով Եթե դու ցանկանում ես օգտագործել սոցիալական մեդիան ֆրիլանս նախագծեր գտնելու համար, նկատիˊ ունեցիր հետևյալ խորհուրդները. ✅ Ստեղծիˊր պրոֆեսիոնալ պրոֆիլ, որը ընդգծում է քո հմտություններն ու փորձը: Օգտագործիˊր հիմնաբառեր՝ քեզ հեշտ գտնելու համար: ✅ Տեղադրիˊր քո աշխատանքի օրինակները և կիսվիˊր քո ոլորտին առնչվող խորհուրդներով: Սա կգրավի պոտենցիալ հաճախորդների ուշադրությունը: ✅ Մեկնաբանիˊր գրառումները, մասնակցիˊր քննարկումներին։ ✅ Միացիˊր քո ոլորտին նվիրված խմբերին: Այստեղ դու կարող ես գտնել պատվերներ և քո փորձը քննարկել գործընկերների հետ: ✅ Գրանցվիˊր մասնագիտացված հարթակներում, որտեղ հաճախորդները փնտրում են կատարողներին: Սոցիալական էջերի մոնետիզացիայի հաջողված պատմություններ Խաբի Լեյմը (Khabi Lame) 2020 թվականին համավարակի պատճառով կորցրել էր իր աշխատանքը ու ողջ ժամանակն անցկացնում էր Tik-Tok-յան կարճ լայֆհաքեր նայելով։ Նա, նկարահանելով լայֆհաքերը հեգնող հարյուրավոր հոլովակներ, 2021-ին Tik-Tok-ում իր հետևորդների թվով 2-րդն էր։ Tik-Tok-ում նա այսօր ունի 160,7 մլն հետևորդ, իսկ Instagram-ում՝ 78,3 մլն։ Influencer Marketing Hub-ի տվյալներով` նա մի հրապարակման համար կարող է վաստակել 60 հազարից մինչև 100 հազար դոլար։ Իսկ Խաբիի ունեցվածքը գնահատվում է $20 մլն։ Հուդա Քաթթանը (Huda Kattan) սովորական ֆինանսական աշխատող էր, ով թողեց իր հիմնական աշխատանքը` հոբբիով զբաղվելու համար, և 2010 թվականից սկսեց վարել YouTube-յան ալիք։ Գրանցելով չտեսնված հաջողություններ դիմահարդարի իր կարիերայում՝ 2013-ին Հուդան ստեղծեց իր բրենդը՝ «Huda Beauty»-ն, որն այժմ ամենավաճառվող ապրանքանիշներից է և ապահովում է տարեկան $200մլն եկամուտ։ Հուդան Ամերիկայի ամենահարուստ կանանց շարքում 37-րդն է։ Զաք Քինգին (Zach King) կոչում են վիդեոմոնտաժի հանճար։ Նա սկսել է իր կարիերան 2008 թվականին և հրապարակում է զարմանալի լուծումներով տեսահոլովակներ։ Զաքի ունեցվածքը գնահատվում է մոտ $5մլն և շարունակում է աճել։ Կիարա Ֆեռանյին (Chiara Ferragni) սկսել է «The Blonde Salad» նորաձևությանը նվիրված իր բլոգը 2009-ին և 2015-ին դարձել նորաձևության ամենահայտնի բլոգերը` չնայած մասնագիտությամբ իրավաբան լինելուն։ Կիարան կարող է հպարտանալ համաշխարհային տարբեր բրենդերի հետ համագործակցություններով և ավելի քան $10մլն կարողությամբ։ ameriabank.am | 010/012 561111 Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Սոցիալական հարթակները և բլոգինգը` որպես եկամուտի աղբյուր 📱 Դժվար է չհամաձայնել, որ սոցիալական հարթակներն այսօր մեծ դերակատար
Սոցիալական հարթակները և բլոգինգը` որպես եկամուտի աղբյուր 📱 Դժվար է չհամաձայնել, որ սոցիալական հարթակներն այսօր մեծ դերակատարում ունեն անհատների ու բիզնեսի կյանքում։ Տեխնոլոգիական զարգացմանը համընթաց` սոցիալական հարթակներն օրեցօր ընդլայնում են իրենց հնարավորություններն ու ծառայությունների շրջանակը: Ըստ վերջին ուսումնասիրությունների՝ 4.95 միլիարդ մարդ օգտվում է սոցիալական հարթակներից, ինչը կազմում է աշխարհի բնակչության 61%-ը։ Եթե շատերի համար սոցիալական հարթակները ժամանցի միջոց են, ապա ոմանց համար դարձել են նաև եկամուտի աղբյուր 💰 Պատմում ենք, թե ինչպես կարելի է մոնետիզացնել կամ, այլ կերպ ասած, դրամայնացնել սոցիալական հարթակները 👇 Մոնետիզացիայի էությունն այն է, որ դու քո ունեցած ռեսուրսներն ու գաղափարները վերածում ես եկամտաբեր նախագծի կամ, բառացիորեն ասած, փոխարկում ես գումարի: Մոնետիզացնել կարելի է գրեթե ամեն ինչ՝ սկսած կայքի մուտքերից մինչև մեկնաբանություններ։ Համացանցում կարելի է վաճառել նույնիսկ մի ժեստ, դառնալ շատ պահանջված ու ստանալ միլիոնավոր առաջարկներ: Մոնետիզացիան կարող է արդյունավետ լինել այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են լրացուցիչ եկամուտ ստանալ՝ աշխատելով իրենց համար և կառավարելով իրենց ժամանակը, օրինակ` ուսանողները, ֆրիլանսերը և այլոք: Կարևոր է հիշել, որ գործընթացը պահանջում է ջանք և ժամանակ: Պետք է ընտրել ամենահարմար մեթոդը, ստեղծել բարձրորակ բովանդակություն, գրավել էջի այցելուներին, փորձարկել տարբեր մեթոդներ և վերլուծել արդյունքները։ 📱 YouTube-ը, օրինակ, հիանալի տարբերակ է սիրելի հոբբին մոնետիզացնելու համար, քանի որ միլիոնավոր մարդիկ YouTube-ում փնտրում են տեսանյութեր իրենց հոբբիին առնչվող թեմաներով: Սա զգալիորեն կարող է մեծացնել քո կոնտենտի դիտելիությունն ու տարածումը, դառնալ ինքնադրսևորվելու և այդ ընթացքում որոշակի գումար վաստակելու հնարավորություն: Ե՞րբ է էջի մոնետիզացիան սկսելու լավագույն ժամանակը ✅ Դու պետք է սկսես դրամայնացնել քո էջը կամ բլոգը, երբ արդեն ունես բավարար թվով այցելուներ ու բովանդակություն, որը հետաքրքրում է քո լսարանին: Որքան շատ այցելուներ ունի քո էջը, այնքան ավելի հավանական է, որ դու կարող ես այն շահութաբեր դարձնել: Նախ համոզվիˊր, որ քո էջի բովանդակությունը օգտակար է քո լսարանի համար: Եթե այցելուները նորից վերադառնան քո էջ, կիսվեն քո հրապարակումներով և խորհուրդ տան այն իրենց ընկերներին, ուրեմն եկել է մոնետիզացիայի ժամանակը: ❌ Եթե դու սկսես մոնետիզացնել քո էջը կամ բլոգը նախքան բավարար այցելուներ կամ բովանդակություն ունենալը, դա կարող է վնասել քո էջի առաջխաղացմանն ու տարածմանը: Ինչպե՞ս սկսել սոցիալական էջի մոնետիզացիան 🎯 Որոշիˊր, թե ով է քո թիրախային լսարանը և ի՞նչ հետաքրքրություններ ունի: Սա կօգնի քեզ ընտրել ամենահարմար մեթոդը և ավելի շատ հետևորդներ գրավել: Որոշիˊր քո էջի ոճն ու ստեղծիˊր դիզայն, որը կգրավի քո լսարանի ուշադրությունը, կօգնի քեզ առանձնանալ մրցակիցներից: Ստեղծիˊր բովանդակություն, որը օգտակար կլինի քո լսարանի համար և կհամապատասխանի նրանց հետաքրքրություններին: Սա կօգնի ավելի շատ հետևորդներ ներգրավել և պահպանել նրանց: Որոշիˊր քո թիրախային լսարանի մոնետիզացիայի մեթոդը, ստեղծիˊր ռազմավարություն, որը համապատասխանում է քո նպատակներին և պահանջներին: Սահմանիˊր բյուջեն և նպատակները, հաջողության ցուցանիշները և փորձարկիˊր դրամայնացման մեթոդները: Ստեղծիˊր բովանդակության ռազմավարություն, որը համապատասխանում է քո նպատակներին և օգնում է ավելի շատ այցելուներ ներգրավել: Որքա՞ն կարող ես վաստակել Սոցիալական էջի մոնետիզացիայից ստացված եկամուտի չափը կախված է հետևորդների և բաժանորդների թվից, բովանդակության որակից, թեմայից և ընտրված մեթոդից: Գումարը կախված է նրանից, թե որքան օգտակար է քո էջը գովազդատուների համար ↗️ Որոշ բլոգերներ ամսական մի քանի դոլար են վաստակում, իսկ ոմանք ունեն մեծ եկամուտներ: Կարևոր է հասկանալ, որ սոցիալական ցանցում էջի դրամայնացումը ջանք և ժամանակ պահանջող գործընթաց է: Շահութաբերության հասնելու համար դու պետք է անընդհատ բարելավես բովանդակության որակը, ներգրավես նոր հետևորդների, փորձարկես նոր մեթոդներ և վերլուծես արդյունքները: Համագործակցություն բրենդերի հետ Բրենդների հետ համագործակցությունը էջը մոնետիզացնելու ամենատարածված եղանակներից մեկն է: Դու կարող ես գովազդային պայմանագիր կնքել որևէ բրենդի հետ` արտադրանքը կամ ծառայությունը գովազդելու նպատակով 🤝

Ինչպե՞ս մնալ մոտիվացված. 6 քայլ երկարաժամկետ նպատակներին ընդառաջ ⚪ Երբ սկսում ես մեծ ոգևորությամբ նոր մասնագիտություն սովորել
Ինչպե՞ս մնալ մոտիվացված. 6 քայլ երկարաժամկետ նպատակներին ընդառաջ ⚪ Երբ սկսում ես մեծ ոգևորությամբ նոր մասնագիտություն սովորել, նոր աշխատանքի ես անցնում կամ որոշում ես առողջ ապրելակերպ վարել, սկզբում ամեն ինչ շատ ոգևորիչ է․ ներշնչված ես ու ամբողջ աշխարհն ասես օգնում է քեզ։ Ամեն ինչ հնարավոր է թվում։ 🫢 Բայց ինչ-որ պահի բախվում ես իրականությանը՝ մեկ անքուն գիշեր, մի քիչ սթրես, գործերի կուտակում, ու մտածում ես. «Լավ, եթե մեկ օր բաց թողնեմ, բան չի լինի»։ Եվ այդ մի օրվան սովորաբար հաջորդում է երկրորդը, հետո երրորդը․․․. Կարևոր է հիշել, որ մեծ նպատակին հասնում են փոքր քայլերով, հետևողականությամբ ու նվիրվածությամբ։ Հենց դրա մասին էլ այսօր կխոսենք, որ դու մոտիվացված մնաս ու հասնես բոլոր նպատակներիդ ✅ 1. Քայլ առ քայլ կամ դոֆամինի ուժը Գիտականորեն ապացուցված է, որ երբ մարդը փոքր հաղթանակներ է տոնում, ուղեղն արտադրում է դոֆամին՝ պարգևատրման/երջանկության հորմոնը: Այն առաջացնում է բավարարվածության և ուրախության զգացում, ու հենց դա էլ մեզ ոգևորում է շարունակել սկսածը 🙂 Այսինքն, երբ ասում են՝ «Մի' փորձիր միանգամից գագաթը նվաճել, սկսիր ամեն օրվա փոքր քայլից», սա պարզապես լավ խորհուրդ չէ, այլ գիտահեն մոտեցում։ Ու ամեն քայլից հետո ուղեղդ ասելու է՝ «Ապրես, շարունակիր»: Սա էլ հենց այն մոտիվացիան է, որն ամենաշատն է պետք երկար ճանապարհին։
✅ Փորձիր ամեն օր մի քանի տող գրել, թե ինչ արեցիր քո նպատակին հասնելու համար։ Այդպես ուղեղդ կհասկանա, որ ճիշտ ճանապարհին ես:
2. Ներքին մոտիվացիան երկար է ապրում Եթե նպատակդ բխում է քո արժեքներից, ու դու իսկապես ուզում ես հասնել դրան, դու ոչ միայն կսկսես, այլև կշարունակես: Սոցիալական հոգեբանության «ինքնորոշման տեսությունն» (Self-Determination Theory) ասում է, որ երբ մարդու գործողությունների հիմքում իր արժեքները, հետաքրքրությունները կամ անձնական նպատակն է, նա դառնում է ավելի համառ, ներգրավված և արդյունավետ 📈 Այս մոտեցման հիմքում երեք առանցքային հոգեբանական կարիքներն են՝ 👉 ինքնուրույնություն՝ որոշումները ես եմ կայացնում, 👉 կարողություն՝ ես զգում եմ, որ կարող եմ անել, 👉 կապ՝ իմ արածն իմաստ ունի ինձ և շրջապատի համար։ Այս ամենն օգնում է մարդուն երկարաժամկետ պահպանել մոտիվացիան՝ առանց արտաքին պարգևների։ Այսինքն, «ուզում եմ սովորել, որ զարգանամ» մոտիվացիան շատ ավելի կայուն է, քան «պետք է սովորեմ, որ քննություն հանձնեմ»-ը։
✅ Փորձիր չկենտրոնանալ պարգևի վրա։ Ինքդ քեզ հարցրու՝«Ինչո՞ւ եմ ուզում սա անել»։ Երբ պատճառն իրական ու կարևոր է քեզ համար, ուղին էլ ավելի հեշտ է դառնում։
3. Տեսանելի նպատակ = ավելի լավ արդյունք Երբ մարդը տեսանելիորեն ամրագրում է իր նպատակը՝ օրինակ գրում է կամ կիսվում ընկերների հետ, մոտիվացիան ավելի երկար է պահպանվում։ Դա գիտականորեն կապվում է հաշվետվողականության մեխանիզմի հետ 📝 Երբ գիտես, որ որևէ մեկը սպասում է արդյունքի, ուղեղդ ինքն իրեն միացնում է աշխատանքի ռեժիմը։
✅ Փորձիր գրել նպատակդ կամ պատմիր դրա մասին ընկերոջդ։ Դա քո առաջին քայլն է դեպի արդյունք։
4. Մարզիր կամքդ. սովորությունը հաղթում է ոգևորությանը Նյարդահոգեբաններն ասում են՝ կամքն էլ մկան է․ որքան օգտագործես, այնքան ամրանում է 💪 Սկզբում (ինչպես մարզասրահում) մի քիչ դժվար է, հետո դառնում է բնական։ Հետազոտությունները ցույց են տվել, որ երբ որևէ բան դարձնում ես սովորություն, այլևս մոտիվացիա փնտրելու կարիք չես ունենում։ Ուղղակի անում ես դա, քանի որ արդեն քո կյանքի մաս է։
✅ Փորձիր գտնել սովորություն, որը կանես ամեն օր: Գիրք կարդա՞լ ես ուզում՝ կարդա թեկուզ միայն մեկ էջ։ Վարժություն անե՞լ՝ սկսիր 5 կքանիստից։ Ուղեղդ կմտածի` մեծ բան չէր, ու կոգևորի անել ավելին:
5. Մի մոռացիր հանգստանալու մասին Մի մոռացիր, որ մոտիվացիան վառելիք է, բայց առանց հանգստի՝ նույնիսկ ամենահզոր շարժիչը կանգ կառնի։ Հոգնած ուղեղը չի կարող ստեղծել մոտիվացիա։ Քնի, բնության, կամ սիրելի զբաղմունքի շնորհիվ ուղեղը վերալիցքավորվում է, և դու վերականգնում ես քո էներգիան։
✅ Պլանավորիր ոչ միայն աշխատանքդ, այլև հանգիստդ։
6. Համբերություն + հետևողականություն = արդյունք Հիշիր՝ ամեն մեծ նպատակ կառուցվում է փոքր, բայց շարունակական ջանքերի շնորհիվ։ Երբ ամեն օր թեկուզ փոքրիկ քայլով առաջ ես գնում, անկախ հոգնածությունից ու կասկածներից, կամաց-կամաց ձևավորում ես իրական առաջընթաց 🔝 Ու մի օր, երբ հետ նայես, կասես. «Արժե՛ր» ✨ ameriabank.am | 010/012 561111 Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Այս անգամը ուղղությունը մայր բուհն էր` ԵՊՀ 📚 Մենք մշտապես կարևորում ենք ուսանողների հետ շփումը, քանի որ նրանք մեզ օգնում են
+5
Այս անգամը ուղղությունը մայր բուհն էր` ԵՊՀ 📚 Մենք մշտապես կարևորում ենք ուսանողների հետ շփումը, քանի որ նրանք մեզ օգնում են հասկանալ այսօրվա ուսանողի կարիքները, ցանկությունները, մարտահրավերները. մենք էլ փորձում ենք օգնել աշխատաշուկան ճանաչելու ու ինչո՞ւ չէ, նաև մասնագիտական կողմնորոշման հարցում: Քննարկեցինք, սովորեցինք ու կիսվեցինք հետաքրքիր գաղափարներով: Կարճ ասած` այս հանդիպումն էլ կարող ենք համարել կայացած ✅ Հ.Գ. Իսկ դու ո՞ր համալսարանում ես սպասում Ամերիային 🙂

Ուժեղ գաղտնաբառ ստեղծիր և պարբերաբար փոխիր այն ❗️ Դու էլ երևի սիրում ես ամեն ինչի համար մեկ գաղտնաբառ պահել: Շատ դեպքերում հնարավոր է` քեզ նեղություն չտաս ավելի բարդ կամ երկար մի բան հիշելու համար: Բայց խորհուրդ ենք տալիս քեզ համար որևէ տրամաբանություն մշակել, տարբեր գաղտնաբառեր ստեղծել և պարբերաբար փոխել դրանք: Սա հատկապես վերաբերում է ֆինանսների կառավարման հավելվածներին կամ այն օնլայն հարթակներին, որտեղ գրանցված ես և քարտ ես կցում: Այսքանն իմացար, բայց քեզ պետք է նաև պլան B: Եթե ամեն դեպքում չհաջողվի կանխել խնդրի առաջացումը, պիտի պատրաստ լինես արագ արձագանքել դրան: Իսկ դրա համար 2 բան պիտի անես: Հետևիր գործարքների վերաբերյալ ծանուցումներին ✉️ Բանկերի մեծ մասը տեղեկացնում է քեզ քո քարտով կատարվող գործարքների մասին: Դա կարող է լինել SMS-ի կամ հավելվածում Push ծանուցման միջոցով: Գումարի չափը, որի դեպքում դու ծանուցում կստանաս, տարբեր է` կախված բանկից: Ամերիաբանկի քարտերով կատարվող 10 000 դրամ և ավելի գործարքների վերաբերյալ քարտապանն SMS է ստանում իր համարին: Ցանկության դեպքում ծանուցումներ կարող ես ստանալ նաև մինչև 10 000 դրամի գործարքների դեպքում: Այդպիսով, դու անմիջապես կիմանաս, որ քո հաշվից գումար է գանձվել և կկատարես արդեն հաջորդ քայլը` կբլոկավորես քարտդ: Իմացիր` ինչպես բլոկավորել քարտը ❌ Նախօրոք իմացիր, թե ինչպես կարելի է արագ բլոկավորել քո քարտը, եթե կասկածում ես, որ տվյալներդ այլ անձի մոտ են: Եթե Ամերիաբանկի հաճախորդ ես, MyAmeria հավելվածով կարող ես մեկ հպումով բլոկավորել քարտդ և ապահովագրել քեզ ֆինանսական կորուստներից: Ի դեպ, MyAmeria-ն ակտիվացնելիս ավտոմատ կցվում է թոքեն, որն ապահովում է համակարգի անվտանգությունը: Եթե դեռ Ամերիաբանկի քարտ չունես, կարող ես պատվիրել անվճար այստեղ: ameriabank.am | 010/012 561111 Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Սև ուրբաթ և Կիբեր երկուշաբթի. մնացին հաշված օրեր տարվա ամենասպասված գնումների մարաթոնին 🛍 Մենք եկել ենք հիշեցնելու անվտանգ վ
Սև ուրբաթ և Կիբեր երկուշաբթի. մնացին հաշված օրեր տարվա ամենասպասված գնումների մարաթոնին 🛍 Մենք եկել ենք հիշեցնելու անվտանգ վճարումների մասին։ Կարդա և եղիր տեղեկացված։ 9 խորհուրդ Ի՞նչ է լինում օնլայն գնումներ կատարելիս: Դու ընտրում ես ապրանքը, գցում ես զամբյուղի մեջ, հետո սեղմում գնելու կոճակը 🛒 Այ հենց այն պահին, երբ պիտի լրացնես քո բանկային քարտի տվյալները, ուզում ենք՝ հիշես այս բլոգն ու մի պահ մտածես: Ինչո՞ւ: Որովհետև ոչ բոլոր հարթակներն են անվտանգ, ու զեղծարարների թակարդը չընկնելու համար դու պիտի կարողանաս տարբերել անվտանգ ու ռիսկային կայքերը ✅ Այսօր խոսում ենք այն մասին, թե ինչին պիտի ուշադրություն դարձնես, որ օնլայն գնումներդ «թանկ չլինեն»: Ստուգիր կայքի URL-ը 📎 http և https. գուցե անգամ չնկատեցիր այդ մեկ տառի տարբերությունը, բայց հիմա կհասկանաս, թե դա որքան կարևոր է: Http-ի (Hypertext Transfer Protocol) շնորհիվ դու կատարում ես քո բոլոր գործողությունները համացանցում: Օրինակ` երբ սեղմում ես այս հղման վրա, քո բրաուզերը http հայտ է ուղարկում, որ դու կարողանաս տեսնել Ամերիայի էջը: Իսկ ի՞նչ է httpS-ը: S-ը Security-ն է` անվտանգություն: Սա ցույց է տալիս, որ քո http հայտը կոդավորված է, և հաքերները կամ գործից գլուխ հանող այլ մարդիկ չեն տեսնի քո տվյալները: Այնպես որ, որևէ հարթակում քո անձնական կամ բանկային տվյալները մուտքագրելուց առաջ համոզվիր, որ URL-ը սկսվում է httpS-ով: Ստուգիր կողպեքի նշանի առկայությունը URL-ի վրա սեղմելիս: Համոզվիր, որ պաշտոնական կայքում ես ✅✅✅✅ Շատ դեպքերում զեղծարարները կարող են ստեղծել քեզ հայտնի կայքերի նմանակներ կամ պարզապես սովորականին նման նոր կայք: Ուշադրություն դարձրու, որ կայքի հասցեն ճիշտ գրված լինի: Օրինակ` apple-ի ու app1e-ի տարբերությունը URL-ում կարող է առաջին հայացքից աննկատ լինել: Ստուգիր` կայքում կա՞ գրանցման հասցե, Privacy Policy և About բաժիններ: Եթե որևէ բան կասկածելի է թվում, հիշիր, թե ինչպես ես հայտնվել այդ կայքում: Կասկածելի հղումով անցած լինելու դեպքում ուղղակի դուրս արի և Google-ում որոնիր պաշտոնական կայքը: Օգտվիր թվային դրամապանակներից 📱 Երևի արդեն հասցրել ես օգտվել Apple Pay-ից կամ GPay-ից: Եթե ոչ, կարճ ներկայացնենք: Դրանք թվային դրամապանակներ են, որոնց կարող ես կցել քարտ և կատարել վճարումներ հենց քո հեռախոսով: Թվային դրամապանակները համարվում են վճարման առավել անվտանգ միջոցներ: Այս դեպքում վճարումը կատարելու համար բավարար չէ իմանալ քարտի տվյալները, անհրաժեշտ է ունենալ քո հեռախոսը, շատ դեպքերում նաև իմանալ PIN-ը և այլն: Օնլայն հարթակներում թվային դրամապանակով վճարելիս քո ամեն գործարքի համար ստեղծվում է հատուկ թոքեն: Թոքենն ու տվյալների լրացուցիչ կոդավորումը պաշտպանում են քո ֆինանսական տվյալները հաքերներից կամ զեղծարարներից: Ակտիվացրու երկմակարդակ պաշտպանություն 🛡 Քո գործարքների համար կարող ես ակտիվացնել երկմակարդակ պաշտպանություն: Օրինակ` ամեն գործարք իրականացնելու համար պետք է մուտքագրես քո համարին SMS-ով ուղարկված կոդը: Այդպիսով, միայն դու կարող ես իրականացնել գործարքը, քանի որ հեռախոսդ քեզ մոտ է: Երկմակարդակ պաշտպանության համար օգտագործվում է այն, ինչ ունես (օր. հեռախոս), գիտես (օր. PIN) և հատուկ է միայն քեզ (Face ID կամ մատնահետք): Կարող ես ընտրել սրանցից մեկը կամ մի քանիսը: Խուսափիր «բաց» Wi-Fi-ից 🌐 Գիտենք` հանրային տարածքներում առանց գաղտնաբառի Wi-Fi հայտնաբերելը շատ հաճելի է, եթե այդ պահին ինտերնետ չունես: Բայց արի ու տես, որ այդ ցանցով տվյալների փոխանցումը շատ ռիսկային է: Իսկ ինտերնետը հենց տվյալների փոխանցում է: Եթե անգամ միացել ես հասարակական Wi-Fi-ի, խուսափիր այդ ընթացքում ֆինանսական որևէ գործարք անելուց կամ անձնական տվյալ մուտքագրելուց: Բաց Wi-Fi-ն ամենախոցելին է անվտանգության տեսանկյունից: Աշխատիր նման դեպքերի համար VPN ունենալ: Մի նկարիր քարտդ 👎 Ինքդ էլ գիտես` փոխանցում կատարելու համար հաշվեհամարը կամ քարտի համարը բավարար են: Եթե անգամ որևէ մեկը պիտի շտապ գումար փոխանցի քեզ, մի նկարիր ու մի ուղարկիր քարտդ: Այդպես դու փաստացի հասանելիություն ես տալիս քո գումարին, քանի որ նկարում կարող են երևալ քարտի գործողության ժամկետը և CVV կոդը: Այս տվյալները բավարար են որևէ օնլայն հարթակում քարտդ կցելու համար: Մի լայֆհաք ասենք. MyAmeria-ով կարող ես հենց հավելվածից կրկնօրինակել հաշվեհամարդ կամ քարտիդ համարը և ուղարկել, ում պետք է: Սա շատ ավելի հեշտ է, արագ ու անվտանգ:

3 քայլ, և դու կունենաս ճիշտ կառուցվածք ունեցող պրեզենտացիա 👩🏼‍🏫 Երբևէ մտածե՞լ ես, թե որն է լավ պրեզենտացիա ներկայացնելու գ
3 քայլ, և դու կունենաս ճիշտ կառուցվածք ունեցող պրեզենտացիա 👩🏼‍🏫 Երբևէ մտածե՞լ ես, թե որն է լավ պրեզենտացիա ներկայացնելու գաղտնիքը 🤔 Շատերը կարծում են՝ պետք է ունենալ հիանալի սլայդներ կամ անթերի խոսք։ Իրականում հաջողությունը սկսում է հստակ պլանավորումից։ Եթե ուզում ես, որ քո պրեզենտացիան տպավորվի լսարանին, շարունակիր կարդալ 👇 1️⃣ Սահմանիր նպատակդ Նախքան ներկայացումը, պատասխանիր այս հարցերին․ • Ո՞վ է լսարանը և որքա՞ն է տեղեկացված թեմայից • Որքա՞ն ժամանակ ունես • Ի՞նչն է ներկայացման նպատակը • Ի՞նչ ես ուզում, որ լսարանը սովորի, զգա կամ հիշի 2️⃣Պատրաստիր պարզ, բայց տրամաբանական պլան Յուրաքանչյուր որակյալ պրեզենտացիա ունի երեք մաս. Ներածություն Նպատակը՝ թեմայի վերաբերյլա մոտավոր պատկերացում տալ։ • Ներկայացրու թեմադ և ասա, թե ինչու է այն կարևոր • Կարճ ներկայացրու կառուցվածքը և ասա, թե ինչ ենթաթեմաներ է պարունակում պրեզենտացիան • Նշիր տևողությունը Հիմնական մաս Սա պրեզենտացիայի «մարմինն» է։ • Ներկայացրու 2–3 հիմնական կետ՝ զարգացնելով գաղափարները • Յուրաքանչյուր կետի ավարտին կատարիր փոքր ամփոփում, որ թեմաների անցումը պարզ լինի • Պահպանիր տրամաբանական կապ գաղափարների միջև • Մարդիկ հիշում են ոչ թե փաստերը, այլ պատմությունները․ օգտագործիր «rule of three» մեթոդը՝ յուրաքանչյուր հիմնական գաղափար ներկայացրու երեք պարզ օրինակով Եզրափակում Այստեղ ամրապնդում ես գլխավոր միտքը։ • Ամփոփիր՝ կրկին հիշեցնելով թեման և գլխավոր կետերը • Ասա, թե ինչ հետևություն կամ գործողություն ես ակնկալում, որ լսարանը անի • Ավարտիր հստակ և հիշվող նախադասությամբ 3️⃣ Խաղը՝ որպես լսարանին ներգրավվելու միջոց Ներածության ժամանակ տեղեկացրու, որ վերջում սպասվում է խաղ թեմայի շուրջ։ Խաղի 3 հաղթողներին խոստացիր մրցանակ (օրինակ՝ կոնֆետներ կամ սուրճ)՝ լսարանի ուշադրությունը գրավելու համար։ Հարց ու պատասխանի ձևաչափով խաղ ստեղծելու համար շատ օգտակար գործիք է Kahoot-ը։ Իսկ եթե ցանկանում ես ավելին իմանալ տարբեր գործիքների մասին, կարդա մեր հաջորդ հրապարակումները։

Այսօր՝ Ուսանողների միջազգային օրը, մենք առանց նվերների չէինք կարող թողնել մեր սիրելի ուսանողներին 🧑‍🎓 Սիրելի ուսանողներ, թող յուրաքանչյուր օրը ձեզ համար ստեղծի նոր գիտելիքներ ձեռք բերելու, զարգանալու և մեծ ու փոքր երազանքներին հասնելու հնարավորություն 💚 Դե գուշակեք՝ որ քաղաքներ էինք այս անգամ գնացել 🙈

👉19 հնարք` ինֆորմացիան արագ ընկալելու համար Անքուն 😴 գիշեր, մի քանի բաժակ սուրճ, էլի մի անքուն գիշեր: Ծանո՞թ իրավիճակ է: Մե
👉19 հնարք` ինֆորմացիան արագ ընկալելու համար Անքուն 😴 գիշեր, մի քանի բաժակ սուրճ, էլի մի անքուն գիշեր: Ծանո՞թ իրավիճակ է: Մենք հավաքել ենք ինֆորմացիան արագ ընկալելու ամենատարածված ու գործուն հնարքները: ✔️ 1. Երբեք անգիր միˊ արա Եթե քո հիմնական նպատակը նոր 🧠 գիտելիք ստանալն է, այլ ոչ թե զուտ քննությունը հանձնելը, ապա երբեք նյութն անգիր միˊ արա: Այդ կերպ այն չի տպավորվի, մի քանի օր հետո կանհետանա քո հիշողությունից և չի դառնա քո գիտելիքը: 2. Ժամանակի կառավարում Ժամանակը միշտ չի հերիքում: Քննության գնալու նախորդ գիշերը 💤 դու ասում ես. «Այ որ մի օր էլ ունենայի ...»: Սովորիˊր ճիշտ կառավարել ժամանակդ: Մեր ալիքում ժամանակը կառավարելու մասին շատ նյութեր կան  3. Սովորիˊր վիզուալիզացնել Կարդալու ընթացքում նյութը ✍️ վիզուալիզացնելն ու պատկերավոր դարձնելը կօգնի այն ավելի հեշտ ընկալել: 4. Պատմիˊր նյութը Եթե չես կարողանում պատմել, նշանակում է` չես հասկանում այն: Կենտրոնացիˊր հիմնական գաղափարների վրա, հետո անցիˊր դետալներին: 5. Նշումնեˊր արա Նյութը սովորելիս նշումներ անելը լավագույն տարբերակներից մեկն է: Կարող ես գրավոր նշումների փոխարեն պատկերավոր 🏞️ նշումներ էլ անել: 6. Դադաˊր վերցրու Հեշտ չէ լայնածավալ նյութը սովորել կարճ ժամանակում: Ուղեղիդ հանգիստ տուր, թող նա հասցնի ընկալել և յուրացնել նոր ինֆորմացիան: 7. Պարբերաբար թերթիˊր նշումներդ Որքան շատ նայես նշումներիդ, 📝 այնքան շատ դրանք կտպավորվեն հիշողության դարակներում: 8. Կենտրոնացիˊր Երբ նոր բան ես սովորում, ❌ մի կոˊղմ դիր հեռախոսդ, դուˊրս արի բոլոր կայքերից և կենտրոնացիˊր միայն նոր նյութը սովորելու վրա: 9. Օգտագործիˊր ուղեղիդ պիկ ժամերը Մեզնից յուրաքանչյուրը լավ գիտի, թե որն է իր ուղեղի համար ակտիվ ժամը, և երբ է այն ի վիճակի ընկալելու նոր ինֆորմացիան: 10. Վերանայիˊր և սքանավորիˊր Նշումները թերթելիս ֆիքսիˊր, թե որ կետն էր քեզ համար նորություն և ավելի հաճախ կարդաˊ և վերլուծիˊր այն: 11. Պարզեցրոˊւ Եթե որևէ բարդ խնդրի կամ 🧠 նյութի ես հանդիպել, փորձիˊր այն բաժանել կտորների և ավելի պարզ տեսանկյունից նայել դրան: 12. Թող, որ օգնեն քեզ Գտիˊր մեկին, ով կարող է քեզ առաջնորդել, նշել քո թերությունները, որոնց վրա աշխատելով կարող ես կատարելագործել հմտություններդ: 13. Գտիˊր պատճառը Հարցրոˊւ ինքդ քեզ, թե ինչու է քեզ համար բարդ: Ժամանակի սղությո՞ւն, կենտրոնանալու դժվարությո՞ւն ... 14. Խուսափիˊր սթրեսից Սթրեսը ավելի շատ վնաս է հասցնում, քան օգուտ տալիս: 🤗 Այնպես որ խուսափիˊր դրանից` հետևելով վերը նշված քայլերին: 15. Քնիˊր Մեր ուղեղը ունի քնի և հանգստի կարիք, որպեսզի ի վիճակի լինի մտապահել և վերարտադրել նոր ինֆորմացիան: 16. Սովորիˊր խմբի հետ Երբ նոր նյութը սովորում եք մի քանի հոգով, այն կարող է ավելի լավ տպավորվել: Սա բոլորի մոտ չի ստացվում, սակայն պետք է փորձել: 17. Պատմիˊր Երբ բարձրաձայն 🗣️ պատմում ես իմացածդ, այն ավելի է տպավորվում: Այս մեթոդով կարող եք աշխատել նաև խմբով: 18. Գնահատիˊր սովորածդ Քեզնից լավ ոչ ոք չի կարող ասել, թե որքան լավ գիտես այս կամ այն նյութը: Ստուգիˊր ինքդ քեզ, պատասխանիˊր թեստերի հարցերին, ինքդ քեզ հարցեˊր տուր ու պատասխանիˊր դրանց

Թե որքան տպավորված էինք UFAR - Université française en Arménie-ի աշխատանքի տոնավաճառում ձեր ակտիվությունից, նկարագրելու չէ😍
+4
Թե որքան տպավորված էինք UFAR - Université française en Arménie-ի աշխատանքի տոնավաճառում ձեր ակտիվությունից, նկարագրելու չէ😍 Արի թերթենք նկարները՝ տեսնելու բոլոր հետաքրքիր պահերը😊 Հ.Գ. Մեզ հանդիպե՞լ ես քո համալսարանում 🤩

Ինչպե՞ս շփվել արհեստական բանականության հետ 6 խորհուրդ 🥱Առավոտյան քեզ արթնացնում է Google Assistant-ը, հետո Spotify-ն առաջարկ
Ինչպե՞ս շփվել արհեստական բանականության հետ 6 խորհուրդ 🥱Առավոտյան քեզ արթնացնում է Google Assistant-ը, հետո Spotify-ն առաջարկում է լսել քո ամենասիրելի երգը, այնուհետև ստանում ես հիշեցում օրվա անելիքների մասին, վերջում էլ Netflix-ն է առաջարկում ֆիլմ դիտել: Դեռ մի քանի տարի առաջ թվում էր, թե AI-ը միայն նոր գաղափարներ ու տեքստ գեներացնելու մասին է. այսօր այն դարձել է մեր առօրյայի անբաժան մասը 🔆 Արհեստական բանականությունից առավելագույնը քաղելու համար կարևոր է տիրապետել AI-ի հետ «շփման» նրբություններին: Այսօր պատմում ենք AI-ն արդյունավետ օգտագործելու մասին ու, իհարկե, քեզ առանց օգտակար խորհուրդների չենք թողնի 🙂 ⏺Հիշիր՝ AI-ը գործընկեր է, ոչ թե փոխարինող AI-ը ոչ այնքան փոխարինում է որևէ մեկին, որքան օգնում է արդյունավետ կառավարել ժամանակն ու ռեսուրսները։ Հատկապես հետազոտություն կատարելիս ու տվյալներ հավաքագրելիս AI -ը կարող է լինել վերլուծող, տվյալները դասակարգող և բանիմաց խորհրդատու։ Օրինակ` առողջապահության ոլորտում AI -ը կարող է միավորել հիվանդի տվյալները՝ հիվանդությունների պատմությունը, հետազոտությունների ու բուժման արդյունքները, որպեսզի բժիշկներն ավելի արագ և ճիշտ որոշումներ կայացնեն: ⏺Հստակ հարցումներ ձևակերպիր Եթե ուզում ես ստանալ ճշգրիտ պատասխան, հստակ ձևակերպիր հարցը։ Ընդհանրական հարցերը սովորաբար ցանկալի պատասխան չեն ստանում: Օրինակ` «Ի՞նչ եղանակ է»-ի փոխարեն փորձիր «Ի՞նչ եղանակ է սպասվում կեսօրին Երևանում»: ⏺Բարդ արտահայտություններ մի օգտագործիր Հավատա` AI-ը չի կարդում մտքերդ (դեռ:): Հարցդ հնարավորինս պարզ ձևակերպիր, որ նա քեզ ճիշտ հասկանա: «Կարո՞ղ ես պատմել ճանաչողական գործընթացների զարգացման որոշ արդյունավետ մեթոդների մասին»-ի փոխարեն փորձիր «Ինչպե՞ս կարող եմ բարելավել հիշողությունս»: ⏺Բարդ հարցերը բաժանիր ավելի փոքր մասերի Եթե հարցումը մի քանի բաղադրիչ է պարունակում, բաժանիր այն մասերի: Այդպիսով դու ամբողջական և հասկանալի պատասխաններ կստանաս: Օրինակ`«Պատմիր AI-ի, դրա կիրառությունների և ապագայի մասին»-ի փոխարեն փորձիր հարցերն առանձին տալ. «Ի՞նչ է արհեստական բանականությունը», «Որո՞նք են իրական աշխարհում AI-ի կիրառությունները», «Ի՞նչ միտումներ են ձևավորում AI-ի ապագան»: ⏺Հստակեցրու նպատակն ու ներառիր մանրամասներ Եթե հարցը կապված է որոշակի խնդիր լուծելու հետ, շատ կարևոր է, որ այն լինի նպատակային ու ուղղված լինի խնդրի լուծմանը։ Օրինակ` «Ինչպե՞ս բարելավել առողջությունը» փոխարինիր «Ինչպե՞ս բարելավել իմ առողջությունը՝ հաշվի առնելով, որ արդեն մեկ տարի մարզվում եմ և ցանկանում եմ ավելացնել առանց շաքարի սննդակարգը»։ ⏺Փորձիր, փոխիր, կրկնիր AI-ի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ այն սովորում է մեզնից։ Մեր հարցադրումներն ու ձևակերպումները օգնում են նրան ավելի լավ հասկանալ մեր պահանջները։ Եթե պատասխանը այն չէ, ինչ սպասում էիր, վերաձևակերպիր հարցը: Շատ դեպքերում անգամ չնչին փոփոխությունները կարող են քեզ բավարարող պատասխաններ տալ։ Համբերատար եղիր և փորձիր մի քանի անգամ փոխել հարցը, մինչև կստանաս այն պատասխանը, որը կօգնի քեզ: Իսկ արհեստական բանականությունը հաջորդ անգամ հաստատ ավելի լավ կպատասխանի հարցիդ, որովհետև ավելի լավ կճանաչի քեզ ու կիմանա քո պահանջները: ✅ Այս ամենն արհեստական բանականության հետ մեր համագործակցության սկիզբն է միայն, բացահայտելու դեռ շատ բան կա։ Արհեստական բանականությունը ստեղծում է նոր հնարավորություններ, բազմապատկում մարդու հնարավորությունները, արագացնում աշխատանքն ու ապահովում այնպիսի լուծումներ, որոնք տարիներ առաջ գուցե չպատկերացնեինք։ Մարդու դերը միշտ էլ անփոխարինելի կմնա, իսկ թե ինչ կլինի հետո, ցույց կտա ժամանակը։ ameriabank.am | 010/012 561111 Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Ուսանողնեեեեե՜ր, եկեք 🤩 Հասցրե՞լ եք արդեն օգտվել Visa Student քարտի ձեզ համար ստեղծված առաջարկներից 👇 ✅ Welcome Bonus՝ 5,00
+5
Ուսանողնեեեեե՜ր, եկեք 🤩 Հասցրե՞լ եք արդեն օգտվել Visa Student քարտի ձեզ համար ստեղծված առաջարկներից 👇 ✅ Welcome Bonus՝ 5,000 դրամ (ակտիվ է մինչ հոկտեմբերի 31-ը) ✅ Ամսական 5 % քեշբեք՝ Հայաստանում քարտով կատարված վճարումների համար ✅ 100% քեշբեք՝ տրանսպորտի առաջին 10 ուղևորության համար ✅ +3 % տարեկան կուտակում քարտիդ դրական մնացորդին ✅ 200 կրթաթոշակների մրցույթին մասնակցելու հնարավորություն 💳 Եթե դեռ չունեք Visa Student քարտ, ապա շտապեք պատվիրել օնլայն կամ Ամերիայի ցանկացած մասնաճյուղում` https://ameria.me/43qqL7x ameriabank.am | 010/012 561111 Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Ուսանո՞ղ, բլոգե՞ր, թե՞ ձեռներեց Ինչպե՞ս հասցնել ԱՄԵՆ ԻՆՉ Առաջին հայացքից ուսանողական կյանքը աշխատանքի և բլոգինգի հետ համատեղե
Ուսանո՞ղ, բլոգե՞ր, թե՞ ձեռներեց Ինչպե՞ս հասցնել ԱՄԵՆ ԻՆՉ Առաջին հայացքից ուսանողական կյանքը աշխատանքի և բլոգինգի հետ համատեղելը թվում է անհավանական ու գրեթե անհնարին 💬 Շատերը կարծում են, որ այս երեք տարբեր ոլորտները՝ ուսում, աշխատանք և անձնական բրենդի զարգացում, կարող են խլել չափազանց շատ ժամանակ և ուժ ու խանգարել իրար 🤔 Բայց փորձը ցույց է տալիս, որ որքան բազմազան են գործերը, այնքան ավելի ճիշտ ես կարողանում կազմակերպել օրդ ✅ Ես կիսվում եմ երեք հիմնական լայֆհեքով, որոնք ինձ օգնում են պահպանել կարգապահությունը, մնալ կազմակերպված և հետ չկանգնել կես ճանապարհին 💚 1․ Վաղ արթնանալը ⏰ Սկզբում դա դժվար է, բայց հետո օրգանիզմը սովորում է, և ինքն է արթնացնում քեզ։ Առավոտյան 3-4 ժամում ես հաճախ ավելի շատ բան եմ հասցնում, քան օրվա մնացած ժամերին։ Դա պայմանավորված է նրանով, որ շեղող գործոնները քիչ են, իսկ ուղեղս՝ թարմ։ Սովորաբար առավոտները նվիրում եմ դասերին՝ գիտակցելով, որ հենց այդ ժամերն են ուսման համար։ 2․ Կենտրոնացումը տվյալ պահին 👩‍💻 Որքան էլ օգտակար թվա միաժամանակ մի քանի բան անելը, դա միշտ չէ, որ արդյունավետ է։ Դասի ժամանակ կլանված լսում եմ դասախոսին, մարզասրահում կենտրոնանում եմ վարժությունների վրա։ Գուցե թվա, թե կարելի է զուգահեռ այլ գործ անել, բայց երկարաժամկետում դա հակառակ արդյունքն է տալիս․ կրկնակի ժամանակ է պահանջվում նյութը սովորելու կամ մարզումները լրացնելու համար։ Եթե տվյալ պահին ամբողջությամբ ներկա ես, առավելագույն արդյունքն արդեն ապահովված է։ 3․ «Սառած» ժամանակի արդյունավետ օգտագործումը ⏳ Կան պահեր, երբ կարծես ժամանակ ես կորցնում ու ոչինչ չես անում։ Օրինակ՝ տրանսպորտի մեջ, տան գործեր անելիս կամ մեքենա վարելիս։ Այդ ժամանակը կարելի է վերածել արդյունավետ աշխատանքի․ լսել օնլայն դասախոսություններ, պատասխանել մեյլերին կամ զանգերին։ Եթե վարում ես, կարելի է լսել աուդիո դասեր կամ աշխատանքային նյութեր։ Այսպես նույնիսկ «սառած» ժամանակն է առաջընթաց ապահովում։ Փոքրիկ հուշում․ հստակ սահմանեք, թե օրվա որ հատվածը և որ միջավայրը որ գործի համար է։ Այդպես ուղեղում կստեղծվեն ասոցիացիաներ, և տվյալ միջավայրում հայտնվելուն պես ավտոմատ կանցնեք գործի։ Վերջում ուզում եմ հիշեցնել՝ որքան շատ են անելիքները, այնքան ավելի արդյունավետ է ստացվում օրդ կազմակերպելը։ Կարևորը՝ միշտ զբաղվեք այն բաներով, որոնք ձեզ ոգևորում են և ամեն օր արթնանալու և լիարժեք ապրելու պատճառներ են ստեղծում։ Հաջորդ անգամ ո՞ւմ բլոգը կուզեիր կարդալ 😊 ameriabank.am | 010/012 561111 Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից ովքե՞ր էին ներկա երեկ մեզ հետ հանդիպմանը 😍 Ասեք, որ շատ հետաքրքիր ու ինտերակտիվ
+9
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից ովքե՞ր էին ներկա երեկ մեզ հետ հանդիպմանը 😍 Ասեք, որ շատ հետաքրքիր ու ինտերակտիվ քննարկում ունեցանք 💚 Հ.Գ. Լավ, եկեք տեսնենք էլ ո՞ր համալսարաններից ունենք մեզ հետևողներ սպասու՞մ եք մեզ Ձեզ մոտ 🙂

Անկեղծ ասա՝ գուշակե՞լ էիր՝ ինչ է 21-ը 👀 Վերջ. բացում ենք փակագծեեերը 🤭 Մենք 21-րդ անգամ մեկնարկում ենք Ամերիա Սերունդը 🥳 ✅ 3-ամսյա տեսական ու գործնական ուսուցում՝ ամբողջական դրույքով ու 150.000 դրամ աշխատավարձով ✅ Բիզնես ոլորտի հմտություններ լավագույն մասնագետների առաջնորդությամբ ✅ Աշխատանքի առաջարկ Ամերիաբանկի սպասարկման թիմում՝ ամսական 248,000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով Ամերիա Սերունդ 21-ը քո նոր ճանապարհն է 💚 Շտապիր գրանցվել մինչև նոյեմբերի 11-ը․ 👉 https://ameria.me/3WQpcvC ameriabank.am | 010/012 561111 Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Ինչպե՞ս զարգացնել քննադատական մտածողությունը Ինչի՞ համար է քննադատական մտածողությունը․ որ կարողանաս մեկնաբանել, գնահատել, վեր
Ինչպե՞ս զարգացնել քննադատական մտածողությունը Ինչի՞ համար է քննադատական մտածողությունը․ որ կարողանաս մեկնաբանել, գնահատել, վերլուծել փաստերն ու տեղեկատվությունը ✅ Քննադատական մտածողությունը կասկածամտությունը չէ։ Սա ռացիոնալությունն է, որը հիանալի միջոց է մանիպուլյացիաների ու էմոցիաների դեմ: Սա խորքային վերլուծություն է, որը հնարավոր է մարզել, ինչպես մկանները: Իսկ թե ինչպե՞ս՝ կպատմենք այս բլոգում 👇   Ինչպե՞ս տարբերել հուսալի տեղեկատվությունը անհուսալիից   Ամեն անգամ, երբ կասկածում ես տեղեկատվության հուսալիության հարցում, արագ անցիր այս հարցերով․ ❓ Ո՞րն է աղբյուրը. նյութը գրված է պաշտոնական կայքո՞ւմ, գիտական հոդվածո՞ւմ, թե՞ անհայտ էջում։ ❓ Ո՞րն է նպատակը. հեղինակի նպատակը տեղեկացնելը, համոզելը, թե՞ գովազդելն է: ❓ Ո՞վ է հեղինակը. տվյալ ոլորտում ունի՞ մասնագիտական փորձ ու հեղինակություն։ ❓ Ի՞նչ փաստեր է պարունակում նյութը. կա՞ն հստակ թվեր, փաստաթղթեր, մեջբերումներ, փաստեր։ «Ասում են» կամ «լսել եմ» մեջբերումները ապացույց չեն։ ❓ Կա՞ մանիպուլյացիա. արդյոք տեղեկությունը խաղո՞ւմ է վախի կամ հույզերի վրա։ Այս հարցերը քեզ կօգնեն ավելի զգոն լինել և նվազեցնել կեղծ տեղեկատվություն սպառելու ռիսկերը:   Ինչպե՞ս համադրել և վերլուծել տարբեր աղբյուրներից ստացված տեղեկատվությունը   Քննադատական մտածողության կարևոր մաս է կազմում ստացած տեղեկատվության վերլուծությունը։ Ահա փաստերը ճիշտ տարբերակելու մի քանի պարզ քայլ. 👉 Ստուգիր գոնե 1-ից ավելի աղբյուր 👉 Գտիր՝ ով ում է մեջբերում, բացահայտիր հակասությունները և բաց թողնված փաստերը 👉 Եթե երկու աղբյուր տարբեր կարծիք են հայտնում, փորձիր գտնել երրորդը 👉 Տարբերիր փաստը կարծիքից. փաստը ստուգելի է, իսկ անհիմն ենթադրությունը կամ կարծիքը՝ ոչ   Պրակտիկ մեթոդներ՝ քննադատական մտածողությունը զարգացնելու համար   Քննադատական մտածողությունը սովորաբար պահանջում է վերլուծական, գնահատողական, հետազոտական, տրամաբանական, բաց հաղորդակցական և նման այլ հմտություններ: Քեզ կարող է թվալ, որ չունես այս հատկանիշները, բայց դրանք ենթակա են զարգացման, և այդ հարցում քեզ կօգնեն հետևյալ մեթոդները.   ✔️ Ձևավորիր փաստերի ստուգման սովորություն ✔️ Նյութին ծանոթանալուց հետո կարճ եզրակացություններ գրիր ✔️ Նշիր 2 պատճառ, թե ինչու կարող է տեղեկությունը ճիշտ լինել, և 2 պատճառ, թե ինչու այն կարող է սխալ լինել ✔️ Փորձիր ինքդ քեզ հակադարձել, նույնիսկ եթե վստահ ես նյութի ճշգրտության հարցում ✔️ Փորձիր լսել և վերլուծել տարբեր կարծիքներ, հատկապես նրանք, որոնք հակասում են քո տեսակետին   Քննադատական մտածողության կիրառությունն առօրյայում 📌 Առողջություն  Մի սահմանափակվիր միայն մեկ բժիշկի խորհրդատվությամբ, համեմատիր տարբեր կարծիքներ և գնահատիր ռիսկերը։ 📌 Ֆինանսներ Համեմատիր եկամուտներն ու ծախսերը, ներդրումային տարբերակները, ֆինանսական ծառայությունները և մտածիր մի քանի քայլ առաջ, որպեսզի լինես ֆինանսապես կայուն։ 📌 Աշխատանք Աշխատանքային խնդիրները վերլուծիր օբյեկտիվորեն՝ մի կողմ դնելով էմոցիաները: Հաշվի առ տարբեր տեսակետներ և որոշում կայացրու՝ հիմնվելով փաստերի, տրամաբանության և հետևանքների գնահատման վրա։ 📌 Անձնական հարաբերություններ Գնահատիր հարաբերությունների ուժեղ և թույլ կողմերը, վերլուծիր քո ինքնազգացողությունը և էմոցիոնալ կարգավիճակը, որ ստանում ես տվյալ շփումից։ Վերլուծիր` արդյոք այն համապատասխանում է քո արժեքներին ու նպատակներին։ 📌 Գնումներ Գնում կատարելուց առաջ կանգ առ և հարցրու ինքդ քեզ` ինչու է տվյալ ապրանքը քեզ անհրաժեշտ, և արդյոք գնում կատարելու քո ցանկությունը մարքեթինգի արդյունք է։ 📌 Սթրես և էմոցիաների կառավարում Վերլուծիր սթրեսի և քո բացասական զգացմունքների պատճառները։ Կարդա այս բլոգը և կիմանաս, թե ինչպես ճիշտ որոշումներ կայացնես սթրեսային իրավիճակներում։   Քննադատական մտածողությունը ճիշտ տեղեկատվությունը կեղծից տարբերելու լավագույն հմտությունն է: Այն թույլ է տալիս ոչ թե պարզապես սպառել տեղեկատվությունը, այլ խորապես հասկանալ այն: ameriabank.am | 010/012 561111 Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

#21ըՄոտԷ

🥁 Կրթաթոշակների մրցույթը մեկնարկել է։ 🥁 Ինչպե՞ս մասնակցել մրցույթին 👇 Քայլ 1․ Պատվիրել Visa Student անվճար քարտն օնլայն կա
🥁 Կրթաթոշակների մրցույթը մեկնարկել է։ 🥁 Ինչպե՞ս մասնակցել մրցույթին 👇 Քայլ 1․ Պատվիրել Visa Student անվճար քարտն օնլայն կամ Ամերիաբանկի ցանկացած մասնաճյուղում և ակտիվացնել այն Քայլ 2․ Ներկայացնել մրցույթի մասնակցության հայտ Քայլ 3․ Հանձնել ավտոմատացված ինտելեկտուալ թեստ Քայլ 4․ Ներկայացնել ՄՈԳ 🔗 Ավելին՝ https://ameria.me/3W6viIc ameriabank.am | 010/012 561111 Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

👉 Ինչպե՞ս ունենալ ներկայանալի էջ LinkedIn-ում 📱 Մեր օրերում գործատուները տաղանդներին հաճախ փնտրում են 🌐 թվային աշխարհում:
👉 Ինչպե՞ս ունենալ ներկայանալի էջ LinkedIn-ում 📱 Մեր օրերում գործատուները տաղանդներին հաճախ փնտրում են 🌐 թվային աշխարհում: LinkedIn-ում ներկայանալի և գրավիչ էջ ունենալը կօգնի քեզ գրավել մասնագետների ուշադրությունը: Արի՛ միասին գրավիչ դարձնենք քո LinkedIn-ի էջը: 1. Ներկայանալի լուսանկար 👤 Քո լուսանկարը առաջին բանն է, որ մարդիկ տեսնում են recommendations բաժնում կամ անունդ փնտրելիս: Երբեք այդ բաժինը դատարկ մի՛ թող և մի՛ փչացրու առաջին տպավորությունը: Նկարն ընտրելիս ուշադիր եղիր, որ. ✔️ Այն ունենա միատարր կամ պարզ ֆոն ✔️ Լինի բարձր որակի ✔️ Հագուստդ լինի ներկայանալի ✔️ Լուսանկարում լինես միայն դու, չլինեն այլ մարդիկ ✔️ Դեմքդ լինի կենտրոնում 2. Գրի՛ր գրավիչ Headline 📝 Դա երկրորդն է, ինչ տեսնում են քեզ փնտրողները: Եթե դու դա չլրացնես, ապա LinkedIn-ն ավտոմատ այդտեղ կգրի քո ներկայիս աշխատանքի անունը: Այդ բաժինը լրացնելիս ցանկալի է պատասխանել հետևյալ հարցերին. ✔️ Ի՞նչ ես կարողանում անել ✔️ Ի՞նչ ես արել ✔️ Ի՞նչ ես ցանկանում անել 3. Պրոֆեսիոնալ About բաժին👩‍💻 Ըստ էության` սա պետք է լինի Headline-ի ավելի մանրակրկիտ տարբերակը: Այս բաժինը լրացնելիս կարող ես օգտվել հետևյալ հարցադրումներից. ✔️ Որո՞նք քո մասնագիտական նպատակները ✔️ Ի՞նչ ես արել դրանց հասնելու համար ✔️ Որտե՞ղ ես տեսնում քեզ համալսարանն ավարտելուց հետո ✔️ Ինչպե՞ս կարող ես օգնել կազմակերպություններին/անհատներին քո հմտություններով 4. Ցո՛ւյց տուր կրթությունդ 👨‍🎓 Լրացրո՛ւ այն հաստատությունների անունները, որտեղ սովորել ես: Կարող ես կցել նաև այն փաստաթղթերի և դիպլոմների մեդիա ֆայլերը, որոնք կարևորում ես: 5. Ներկայացրո՛ւ կամավորական փորձդ 📝 Ուսանողական տարիքում կամավորությունը լավագույն տարբերակներից մեկն է գիտելիքներդ հարստացնելու և նոր շփումներ հաստատելու համար: 6. Լրացրո՛ւ հմտություններդ ⚙️ Կարող ես ավելացնել մինչև 50 հմտություն, սակայն ցանկալի է լրացնես նրանք, որոնք կարևորում ես: 7. Նշի՛ր, թե ինչ լեզուների ես տիրապետում և ինչ մակարդակի Մեր օրերում լեզվի իմացությունը շատ է գնահատվում և կարևորվում: 8. Ավելացրո՛ւ այն պատվոգրերը, մրցանակները, որոնք ստացել ես 📄 9. Չմոռանաս Courses բաժնում նշումներ ավելացնել այն դասընթացների մասին, որոնց մասնակցել ես: 10. Ցո՛ւյց տուր, թե որ ծրագրերի իրականացմանն ես մասնակցել: Դու կարող ես չունենալ աշխատանքային փորձ, բայց համալսարանական տարիներին կամ ուսնակության ընթացքում կարող ես ունենալ քո ներդրումը տարբեր ծրագրերի իրականացման գործում: 11. Հավաքի՛ր գործընկերներիդ կարծիքները քո մասին: Խնդրի՛ր, որ նրանք հաստատեն քո էջում նշված հմտություններդ: Գործատուներին հետաքրքրում է, թե ինչ կարծիք ունեն քո մասին տարբեր մարդիկ, ուստի նման տեղեկատվության առկայությունը միայն կօգնի քեզ: 12. Ստեղծի՛ր քո էջի անհատական URL-ը 🔗 Դա կօգնի, որ քեզ ավելի հեշտ գտնեն: 13. LinkedIn-ում կապե՛ր հաստատիր 👤դասախոսներիդ, նախկին շրջանավարտների, քո մասնագիտական ոլորտի պրոֆեսիոնալների հետ:

AmeriaStudent - Statistics & analytics of Telegram channel @ameriastudent