en
Feedback
Мкртчян 26

Мкртчян 26

Open in Telegram
5 920
Subscribers
No data24 hours
-197 days
-10230 days
Posts Archive
🟨 ԱՄՆ-ից Հայաստան ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանուց հայտնաբերվել է 604 գրամ ընդհանուր քաշով «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոց։ ▫️Ձերբակալվել է ՀՀ երկու քաղաքացի: ՊԵԿ

Repost from Civic News
🥸🇷🇺Ռուսաստանի Ուխտա քաղաքից հայերի այս խումբը ևս հայտնել է Հայաստան գալու ու հանրահավաքին մասնակցելու մասին։

Repost from Civic News
🔻Խոշոր ավտովթար Ապարան-Սպիտակ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ
🔻Խոշոր ավտովթար Ապարան-Սպիտակ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հանրահավաքի մասնակցի մոտ թմրանյութ է հայտնաբերվել

Repost from Civic News
Դաշնակ Իշխան Սաղաթելյանի սադրիչ պահվածքը

В аэропорту Внуково задержали 25-летнего парня с 70 тысячами евро в рюкзаке Он летел из Москвы в Турцию. Парень заявил, что везет 50 тысяч евро, но таможенникам предъявил пачку евро и долларов больше этой суммы. За контрабанду наличных ему грозит штраф до 15-ти кратной суммы незаконно перемещенных денег или ограничение свободы до 4 лет.

Բաբկեն Թունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հարցադրում է արել՝ բաղկացած 3 կետից: «Մինչև մեզ սուրճի հրավիրելը և, ինչպես շարժման առաջ
Բաբկեն Թունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հարցադրում է արել՝ բաղկացած 3 կետից: «Մինչև մեզ սուրճի հրավիրելը և, ինչպես շարժման առաջնորդն էր ասում, առանց ագրեսիայի ու հայհոյանքի զրուցելը, խնդրում եմ անկեղծ պատասխանել այս 3 հարցերին: Համարենք նախնական զրույց: 1. Քայլերթի մեկնարկից ի վեր մինչ այս պահը որքանո՞վ է այս շարժումը նպաստել Հայաստանի անվտանգությանը և արտաքին միջավայրում մեր դիրքերի ամրապնդմանը: 2. Որքանո՞վ է նպաստել ազգային համերաշխությանն ու միասնականությանը, ատելության նվազմանը (որքան հիշում եմ, ի սկզբանե հայտարարվում էր, որ սա միասնականության և համերաշխության շարժում է 3. Որքանո՞վ է նպաստել Հայ առաքելական սուրբ եկեղեցու հեղինակությանն ու նրա նկատմամբ վստահությանը: Հարցերը տվել եմ առանց հեգնանքի՝ կոնկրետ ու անկեղծ պատասխաններ ստանալու ակնկալիքով: Հուսով եմ՝ շարժման համակիրները, ականջալուր լինելով շարժման առաջնորդի կոչին, պատասխանների մեջ կլինեն անկեղծ, կոռեկտության սահմաններից դուրս չեն գա և իրենց կպահեն քրիստոնյային ու պարկեշտ հայ մարդուն հարիր ձևով»։

Repost from Civic News
❗️Հարցված ցուցարարների մեծ մասը Արցախից էր. ո՞րն էր նրանց պահանջը և ակնկալիքը ՀԱՐՑՈՒՄ🎤

🙃 Բագրատ Գալստանյանը վաղվանից ամբողջ Հանրապետությունը պարալիզացնելու կոչ արեց։ «Գիշերը կարող եք մնալ հրապարակում, ձեզ համար զբաղմունք կլինի, կզբաղվեք։ Ովքեր հոգնած են՝ թող գնան տուն, քնեն։ Առավոտյան ժամը 10-ից բոլոր հնարավոր վայրերում անհնազանդութայն ակցիաներ ենք իրականացնելու։ Ուսանողներ, դուք էլ դասադուլ արե՛ք, աշխատողներ գործադուլ արե՛ք։ Մի 2-3 օր, շատ չէ ու մենք կհասնենք մեր ուզածին»,- հայտնեց նա։

Repost from Civic News
🙂Քաղաքական գործիչ Գալստանյանը Քոչարյանի խմբակցության պատգամավորների հետ մտնում է հյուրանոց՝ անձամբ հանդիպելու Ռոբերտ Քոչարյանին.

Ովքե՞ր եւ ինչու՞ են այսօր իշխանափոխություն տենչում։

🙃 Չի տալիս, մենք կստիպենք Փաշինյանին հրաժարական տալ։ Առաջին քայլը լինելու է Ազգային ժողովով Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկությանը հասնելը։ Կգնամ, կխոսեմ պատգամավորների հետ, կորոշենք։ Մենք խաղաղ անհնազանդության գործողություններ ենք անելու... Ես գիշերը այստեղ եմ մնալու։ [Բագրատ Գալստանյան]

‼️Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն. 📌Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը դուրս կգան: 📌«Զվարթնոցում» ՌԴ սահմանապահների գործունեությունը կդադարեցվի: [Հայկ Կոնջորյան]

🔷 Միրգ-բանջարեղենից մինչև հիգիենայի պարագաներ. չնայած բացօթյա ապօրինի առևտրի օրենսդրական արգելքին՝ շատ քաղաքացիներ շարունակում են զբաղվել փողոցային առևտրով։ 🔷 Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի հետ հերթական ստուգայցով տարածքի քրոնիկ հասցեներում էր։

📌 Պետրոս Ղազարյանի հարցազրույցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ⬇️ https://www.youtube.com/live/VSndRdSAf-Q?si=sc4ISdT1rMXySeZ3

🇦🇲🇪🇺 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կոոպմանի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է պարոն Կոոպմանի այցը Հայաստան և ընդգծել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների շարունակական զարգացման կարևորությունը: Նիկոլ Փաշինյանն այս առումով առանցքային է համարել ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը և շեշտել ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը: Վարչապետը վստահություն է հայտնել, որ պարոն Կոոպմանի այցը կնպաստի միջոցառումների ծրագրի և օրակարգի ձևավորմանն ու դրա հետագա առաջմղմանը: Խերտ Յան Կոոպմանը նշել է, որ Եվրոպական հանձնաժողովը պատրաստ է սերտ համագործակցությամբ նպաստել ՀՀ կառավարության առաջնահերթությունների իրականացմանը՝ ի նպաստ մեր երկրի դիմակայունության ամրապնդման ու տնտեսական աճի: Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենը համոզմունք է հայտնել, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները կշարունակեն դինամիկ կերպով զարգանալ ու ընդլայնվել: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: |primeminister.am|

photo content

Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության տրամադրումը ⬇️ https://www.azatutyun.am/a/32927622.html

🇦🇲🇺🇸 Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգին, ս/թ ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպմանը, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր: Վարչապետ Փաշինյանը գոհունակություն է արտահայտել Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ակտիվացման առիթով: Վարչապետը կարևորել է նաև ս/թ ապրիլի 5-ին Բրյուսելում ձեռքբերված պայմանավորվածությունների ի կատար ածումը՝ ընդգծելով, որ այդ պայմանավորվածություններն արտահայտված են հանդիպմանը հաջորդած մամուլի հաղորդագրության մեջ, և հանդիպումը որևէ գաղտնի օրակարգ չի ունեցել: Վարչապետ Փաշինյանը նաև դրական է արտահայտվել Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերաբերյալ՝ ընդգծելով, որ Տավուշի մարզի Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր գյուղերի բնակիչների մտահոգությունները հասկանալի են, և ամեն ինչ կարվի նրանց լեգիտիմ մտահոգությունները հասցեագրելու համար: Զրուցակիցներն ընդգծել են 2022թ. հոկտեմբերի 6-ի Պրահայի քառակողմ հանդիպման ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունների կարևորությունը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի համատեքստում: Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչումը, ինչպես նաև նույն հռչակագրի հիման վրա սահմանազատման և սահմանագծման գործընթացի իրականացումը բացում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհը: Քննարկվել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Վարչապետ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ այն արտահայտում է 2023 թ. հուլիսին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և իր պայմանավորվածություններն առ այն, որ տարածաշրջանային կոմունիկացիաները պետք է բացվեն երկրների ինքնիշխանության և իրավազորության հիման վրա, հավասարության և փոխադարձության սկզբունքով: Այս պայմանավորվածություններն արտահայտված են նախագահ Միշելի՝ վերոնշյալ հանդիպմանը հաջորդած հայտարարությունում: |primeminister.am|

🇦🇲🇺🇸 Ջո Բայդենը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ հանդես է եկել ուղերձով․ 📌«Այսօր մենք կանգ ենք առնում՝ հիշելու Մեծ եղեռնի՝ Հայոց ցեղասպանության ժամանակ կորցրած կյանքերը, և վերահաստատում ենք այն երբեք չմոռանալու մեր խոստումը։ 📌«Մինչ մենք սգում ենք այս ողբերգությունը, մենք նաև պատվում ենք հայ ժողովրդի տոկունությունը։ Մարդկության պատմության ամենամութ գլուխներից մեկն ապրելուց հետո՝ վերապրածները սկսեցին կառուցել ավելի լավ ապագա մեր աշխարհի համար։ Քաջությամբ և նվիրվածությամբ նրանք վերակառուցեցին իրենց կյանքը: Նրանք պահպանեցին իրենց մշակույթը։ Նրանք ամրապնդեցին երկրների կառուցվածքն ամբողջ աշխարհում, այդ թվում՝ մեր երկրում: Եվ նրանք պատմեցին իրենց պատմությունները՝ վստահ լինելու, որ 109 տարի առաջ այս օրը սկսված զանգվածային կոտորածներն այլևս երբեք չեն կրկնվի: 📌Սա մնում է մեր հանդիսավոր ուխտը։ Այսօր և ամեն օր Միացյալ Նահանգները կշարունակի պաշտպանել մարդու իրավունքները և հանդես գալ անհանդուրժողականության դեմ», - նշված է ուղերձում: |factor.am|