Tigran Khzmalyan (Тигран Хзмалян) 🇦🇲🇪🇺
Open in Telegram
Европейская партия Армении | PanEuropa Armenia, д-р филол. наук Донаты: https://buymeacoffee.com/khzmalyan Для связи: info@armeurope.party tigran.xmalian@gmail.com +374 91 498050
Show more2 293
Subscribers
-124 hours
-67 days
-2430 days
Posts Archive
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵԾԱԳՈՒՅՆ ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔԸ
Թրամփը խոստացավ վճարել ԱՄՆ բոլոր չափակաս քաղաքացիներին 5 հազար դոլար, եթե Հանրապետական կուսակցությունը հաղթի Կոնգրեսի ընտրությունները։ Սա կազմելու է շուրջ 1 տրիլիոն դոլար՝ աշխարհի պատմության մեջ ամենամեծ ընտրակաշառք։
Լեւոն Ռոբերտի Քոչարյանը դարձել է ՀՀ ԱԺ Եվրաինտեգրման հանձնաժողովի անդամ։
Слава ՔՊ-СС!
https://youtu.be/1qjAE_Ux21I?si=-o2U0i1siVx14xj5
Ռուս լրագրողի հետ հարցազրույցս անգլերենով։
Առանց ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի ՀՀ-ն շատ թույլ դիրքում է մնում Ադրբեջանի եւ Թուրքիայի դեմ դիմաց։ 102-րդ ռազմաբազայի փոխարեն մեզ պետք է ԵՄ զորախումբ։
Եվրամիությունը երկու տարով հանում է մաքսավճարները ՀՀ ապրանքատեսկների 99% համար՝ ռսական ճնշմանը դիմադրելու եւ հայ ժողովրդին աջակցելու նպատակով։
Մեծ հաշվով, դա ասվել ու արվել էր դեռեւս երեք ամիս առաջ (հիշու՞մ եք ծաղիկների եւ մրգերի պատմությունը), սակայն ՀՀ կառավարությունն ու օլիգարխները «չնկատեցին» ԵՄ այդ արտոնությունները, հանառորեն շարունակելով առեւտուրը Ռսաստանի հետ։ Երեւանի «պաշտոնական բացատրությունն» այն էր, որ «պետք չէ նեղացնել Պուծինին ՀՀ ԱԺ ընտրություններից առաջ»։ Եվրոպան լսեց, լռեց, բայց այսօր վերահաստատեց իր առաջարկը։ Տեսնենք, թե հիշա ո՞վ կասի, թե «ԵՄ մեզ չի սպասում, չի հրավիրում» եւ այլ ավանդական զառանցանքը։ Իրականում ՀՀ իշխանությունն ու «ընդդոմությունը» ուս-ուսի դիմադրում են եվրաինտեգրմանը, որովհետեւ դա հակասում է հայ օլիգարխների եւ նրանց հովանավորող Ռսաստանի շահերին։
ՀԵՎԿ՝ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 35-ԱՄՅԱԿԻՆ
Հայաստանի Եվրոպական կուսակցությունը շնորհավորում է ողջ հայությանը Արցախի Հանրապետության ստեղծման 35-ամյակի առթիվ։ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախը հռչակեց իր անկախությունը Խորհրդային Միությունից: Եւս 100 օր անց՝ 1991-ի դեկտեմբեր 10-ին, Խորհրդային Միության լուծարումից ընդամենը մի քանի օր առաջ, արցախահայությունն անցկացրեց հանրաքվե, 99,9 տոկոսով քվեարկելով Ադրբեջանից անկախանալու օգտին։
Մենք նշում ենք այս տարեդարձը հպարտությամբ, դառնությամբ եւ պայքարելու վճռականությամբ։
ԽՍՀՄ փլուզումը սկսվեց հենց 1988 թ. Արցախյան շարժումից եւ ողջ մարդկությունը պարտական է հայ ժողովրդին ու հատկապես արցախահայությանն՝ աշխարհի ընթացքը փոխած այդ պատմական իրադարձության համար։
Արցախը հռչակել էր իր անկախությունը բոլոր միջազգային օրենքների եւ ՄԱԿ հիմնական՝ ազգերի ինքնորոշման իրավունքի համաձայն։
2023 թ. նոյեմբերի 17-ին, Արցախի բռնի հայաթափումից ու Հայրենազրկումից երկու ամիս անց, Հաագայի Միջազգային գլխավոր ՄԱԿ դատարանը վճիռ կայացրեց՝ արցախահայության ազատ եւ անվտանգ, միջազգային երաշխիքների ներքո Հայրենիք վերադառնալու իրավունքի մասին։
ՀԵՎԿ-ը հավատարիմ է մնում այս կարեւորագույն միջազգային փաստաթղթի եւ ԵԱՀԿ Մինսկի Խմբի սկզբունքների հիման վրա Արցախի հիմնահարցի վերաքննման եւ լուծման գաղափարին։ Մեր համոզմամբ, դա հմարավոր է լինելու միայն Հայաստանի ԵՄ անդամակցելու արդյունքում։
Մենք չե՜նք պարտվել, քանի դեռ պայքարում ենք։ Կեցցե՛ն Արցախի անկախության համար զոհված եւ պայքարող հերոսները։ Կեցցե՜ ազատ Արցախը, կեցցե՛ ապագաղութացված Հայաստանը։
ՀԵՎԿ,
2026 թ. սեպտեմբերի 2,
Երեւան
ՊԵԿ-ի նախկին պետը իսկապես գող է։ Բայց երբ արդարադատությունն իրականացվում է սադիզմով, իսկ դատարանը դառնում է խոշտանգման վայր, դրանից ծնվում է բռնապետութուն։
Զելեպսկին փակում է Ռսաստանի օդը։ Նա զգուշացրեց, որ ԱԹՍ-ներն այլեւս մահաեր են դարձնում նաեւ քաղաքացիական օդանավերի թռիչքները ռուսական տարածքում։
ՀԵՎԿ կարծիքով, նոր դաշինքների ստեղծման օրերին ՀՀ իշխանության «բազմաբեւեռ» քաղաքականությունը վտանգավոր սխալ է եւ պատրանք։
Փաշինյանը ժամանեց ղրղզական Բիշքեք՝ Շանհայան համագործակցության վեհաժողովին, որտեղ հանդիպեց Ալիեւին եւ քննարհեց TRIPP-ը։ Վաղը նա այնտեղ քննարկելու է ՀՀ անդամակցությունը ԵՄ կամ ԵԱՏՄ կառույցներում Պուտինի հետ։ Ակամա հիշեցի 1-ին սաղմոսը։
«Հարսնացուները հյուսիսից» հիմա շարքերով են գալիս Հայաստան։ Տեսնես, սրանք է՞լ են վարորդական իրավունքներով անցել սահմանը, թե՞ զորակոչից են փախչում… 😁😁😁
Իսլանդիան 52% «դեմ» 48% «կողմ» հաշվով մերժեց ԵՄ անդամակցելու առաջարկը։ Ձկնորսների ազգը չորս տոկոսի առավելությամբ որոշեց, որ երկրի հեռավորությունը բավականաչափ անվտանւություն է ապահովում նրանց։
Վերջապես Պուծինը բացատրեց, թե ինչու է հարձակվել Ուկրաինայի վրա։ Որպեսզի ռուս երեխաները հասկանան, թե ինչ բան է «սննդի շղթան» Հյուսիսային բեւեռում, ուր «շնաձկները հոշոտում են սպիտակ արջերին»։ Ծեր մարդակերը լռիվ ցնդեց։ Առաջ գոնե պատմում էր Շուրիկին, թե ինչպես են տիեզրանավերը սավառնում Մեծ թատրոնով…
Նոր ուսումնական տարին Փաշինյանը կդիմավորի ղրղզական Բիշքեքում, ուր ШОС-ի վեհաժողովում սեպտեմբերի 1-ին հադիպելու է Պուծինին։ ՀՀ-ի ШОСեն դեպի ԵՄ անցնում է Բիշքեքով։
Տիգրանաշենը հանձնել չի կարելի ոչ մի դեպքում, այլապես այն ոչ թե Քյարքի կդառնա, այլ Լաչին՝ Սյունիքի համար։
Կարելի էր հետեւել բարեկամներիս խորհրդին՝ համբերել եւ չշտապել ԵՄ անդամակցելու մոտալուտ հայտի մասին լուրը ողջունելով։ Այո, այս տեղեկությունն անակնկալ է թվում՝ օրեր առաջ ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի համեմատ, որտեղ ԵՄ անդամակցումը չէր հիշատակված որպես ՀՀ քաղաքական օրակարգի առաջնորդություն։
Չեմ ցանկանում գուշակել, թե ինչ կատարվեց վերջին ժամերին, ինչ արտաքին եւ ներքին հանգամանքներ են առաջացրել այսպիսի կտրուկ շրջադարձ։ Մի բան պարզ է՝ սխալ է «անսպասելի» անվանել վաղուց հասունացած եւ սպասված, ակնհայտորեն անխուսափելի այս քայլը։ Ուստի ես չեմ խուսափում շտապել ողջունելու ՀՀ վարչապետի վերջին հայտարարությունը։
Վստահ եմ՝ ինչպես եւ 2024 թ. ամռանն ու աշնանը, երբ «Եվրադաշինքի» կազմում մեզ հաջողվել էր համոզել Փաշինյանին հավանություն տալ ԵՄ անդամակցության հանար մեր ստորագրահավաքին եւ դրա արդյունքում՝ 2025 թ. մարտի 26-ին համապատասխան օրենքի ընդունմանը, այդպես էլ հիմա՝ տարածաշրջանի եւ ողջ աշխարհի պայթյունավտանգ իրավիճակում նա, թեեւ ուշ, ի վերջո ընդունելու է այս միակ ճիշտ որոշումը՝ սկսել ԵՄ անդամակցության գործընթացը։
Եթե դրա ընթացքում պահանջվի համազգային հանրաքվե, ապա Հայաստանի Եվրոպական կուսակցությունն, ինչպես եւ երկու տարի առաջ, պատրաստ է իր բոլոր միջոցներով եւ հնարավորություններով աջակցել այդ գործին։
Ինչպես նշված է 2024-ին ստորագրված «Եվրադաշինքի» հիմնադիր փաստաթղթում, մենք պատրաստ ենք սատարել ԵՄ անդամակցությանը ուղղված ՀՀ իշխանությունների ցանկացած քայլին, նույն սկզբունքայնությամբ, որով հակադրվում էինք այս տարիներին հակառակ քաղաքական տրամաբանությամբ արվող իշխանության գործողություններին։
Ուրախ ենք, որ մեր ծրագրային նպատակն իրականանում է, որ մեր գաղափարական տեսակետն ընդունվում է, որ նոր շունչ ու իմաստ է ստանում տարիների մեր աշխատանքը Հայրենիքի անվտանգության եւ հզորացման համար։
Շնորհավորում եմ Հայաստանի Եվրոպական կուսակցության անդամներին եւ համախոհներին՝ ձեր բոլորի ներդումն անգնահատելի է ու անգին։ Շնորհավորում եմ բոլոր հայրենակիցներիս, անկախ նրանց քաղաքական հայացքներից՝ մեր Հայրենիքի երեկվա փառքը, այսօրվա փրկությունը եւ վաղվա հաղթանակները հնարավոր են միայն հզոր ռազմաքաղաքական դաշինքում՝ Եվրոպական Միության կազմում։
Մենք չե՜նք պարտվել, քանի դեռ պայքարում ենք։
ՀԵՎԿ,
2026 թ. օգոստոսի 24,
Երեւան
