Ջունիորներ 😊
Open in Telegram
Հնարավորություններ ՏՏ ոլորտի ջունիոր մասնագետների համար / Opportunities for tech juniors Հայտարարություն տեղադրելու համար գրել @varszakaryan -ին / contact for posting
Show more5 781
Subscribers
No data24 hours
-107 days
-3930 days
Posts Archive
5 781
ML - ՄԵՔԵՆԱՅԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄ
✅ Մեքենայական ուսուցման ներածություն FAST հիմնադրամից
QA - ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՈՒՄ ԵՎ ԹԵՍՏԱՎՈՐՈՒՄ
✅ Մանուալ և ավտոմատացված թեստավորման դասեր և հարցազրույցի հարցեր
✅Թեստավորում, appium ավտոմատ թեստավորման համակարգի դասեր
UI/UX ԴԻԶԱՅՆ
✅ UX դիզայն, Figma, գրաֆիկ դիզայն և այլն
✅ UI/UX դասընթաց
HR - ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ
✅ Ինչպես սկսել կարիերան մարդկային ռեսուրսների ոլորտում, ինչ հարցեր տալ կամ չտալ և այլ կարևոր խորհուրդների փորձառուներից
Հ.Գ. Ալիքներից ոմանք այդքան էլ ակտիվորեն չեն թարմացվում, բայց եղած դասընթացներն ու նյութերը շատերիդ օգտակար կլինեն։
5 781
Հայերենով ՏՏ յութուբյան ալիքներ ու դասընթացներ
ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄ
✅ «Ծրագրավորման արվեստ» դասընթաց 0-ից մինչև #Reactjs Ռուբեն Մեսչյանի հետ
✅ Տարատեսակ ծրագրավորման լեզուների դասընթացներ, մաթեմատիկա, տվյալագիտություն, օգտակար խորհուրդներ, հարցազրույցների հարցեր ու պատասխաններ Picsart ակադեմիայի թիմից
✅ #JavaScript-ը զրոյից մինչև պրո, կարևոր զրույցներ սկսնակների համար, live coding սեսիաներ և լիքը այլ օգտակար նյութեր Նաիրի Հարությունյանից
✅ #Python, JavaScript, DevOps, Docker հիմունքներ
✅ Բազմաբնույթ օգտակար ելույթներ ու դասեր ծրագրավորումը խորապես հասկանալու համար
✅ HTML, CSS, JavaScript բազային ծանոթություն
✅ Ծրագրավորման բազային ծանոթություն + #Github
✅ Միջին մակարդակի JavaScript կարևոր թեմաներ
✅ #PHP դասընթացներ
✅ Python, ցանացային տեխնոլոգիաներ, Google Cloud Platform և այլն
5 781
📣ACA-ը մեկնարկում է 5 ամիս տևողությամբ Advanced #MachineLearning դասընթաց՝ մինչև 100% կրթաթոշակի հնարավորությամբ
✅Դասընթացը վարում են ոլորտի առաջատար մասնագետներ՝ 5-ից ավել տարիների փորձառությամբ։
✅Դասընթացի բոլոր մասնակիցները կստանան ամբողջական կամ մասնակի կրթաթոշակ։ Մասնակի կրթաթոշակի դեպքում վճարումը հնարավոր է իրականացնել տարաժամկետ:
Դիմելու և այլ մանրամասների համար՝ http://bit.ly/3iCSOwl
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +37455163202 հեռախոսահամարով։
ℹ️ACA-ի այս դասընթացի ավելի քան 100 շրջանավարտ աշխատում է ՏՏ ոլորտի այնպիսի առաջատար կազմակերպություններում, ինչպիսիք են՝ Krisp, Picsart, SoftConstruct, Service Titan, Zero, Podcastle, DataArt, BioSim, Spotify, Google և այլն։
5 781
✅ Մեկնարկում է Գերազանցության կենտրոնի 2023 թվականի ընդունելությունը #Վանաձորում
🤝 Գերազանցության կենտրոնը կրթական, տեխնոլոգիական հարթակ է, որը կապահովի համալսարան֊աշխատաշուկա կապը և ուսանողներին հնարավորություն կտա ձեռք բերել ՏՏ ոլորտի պահանջներին համապատասխան գիտելիք և հմտություններ «Ծրագրային ճարտարագիտություն» մասնագիտությամբ։
🏆 Ծրագիրը հաջողությամբ ավարտած ուսանողները հնարավորություն կունենան միանալ Վանաձորի, ինչպես նաև ծրագրի գործընկեր այլ ՏՏ ընկերությունների թիմերին։
💰 Ուսանողների մասնակցությունն անվճար է։
📚 Կրթական ծրագրի բաղադրիչներ
- 1-ին ուս․ տարի (2023-2024թթ)` բարձրագույն մաթեմատիկա, ծրագրավորման հիմունքներ (Computer Science), օտար լեզու, թիմային նախագծեր։
- 2-րդ ուս տարի (2024-2025թթ)` մասնագիտական գիտելիքների և գործնական հմտությունների ձեռքբերում, միջանկյալ և ավարտական նախագծեր՝ իրական խնդիրների շրջանակում։
Դիմելու և ծրագրի այլ մանրամասների համար՝ https://bit.ly/3FBdwUK
5 781
Harvard-ի համալսարանը իր ծրագրավորման ներածական կուրսն (Intro to Computer Science) ամբողջովին անվճար է դարձրել 🔥🔥🔥
4 միլիոնից ավելի մարդ արդեն գրանցվել է։ Տևում է ընդամենը 11 շաբաթ։
Դասընթացին մասնակցելու համար ընդամենը պետք է անգլերենի իմացություն:
Ահա հղումը՝ http://bit.ly/3XXWJnd
5 781
Անվճար դասընթացներ Գյումրիում «Ինսթիգեյթ Դիզայն» ընկերության կողմից
✅ «Համակարգչային գիտություն (Computer Science)»
✅«Էլեկտրոնային նախագծման ավտոմատացում»
ՈՎ ԿԱՐՈՂ Է ՄԱՍՆԱԿՑԵԼ
Դասընթացների ընդունելությունը բաց է տեխնիկական բուհերի ավարտական կուրսի ուսանողների և շրջանավարտների համար:
ԴԱՍԸՆԹԱՑԻ ԹԵՄԱՆԵՐԸ
• Լինուքս օպերացիոն համակարգ,
• ծրագրային ապահովման մշակման պրոցես և գործիքներ (environments development and management tools),
• սկրիպտային լեզուներ (bash, python, tcl),
• օբյեկտ-կողմնորոշված ծրագրավորման հիմունքներ (C++),
• GUI ծրագրավորում (Qt),
• միկրոսխեմաների նախագծման լեզուներ (Verilog):
Դիմելու և այլ մանրամասների համար անցնել հղումով՝ http://bit.ly/3tL4UoS
5 781
Նոյեմբերի 13-ին բաց դռների օր Armenian Code Academy-ում
✅ՈւՄ ՀԱՄԱՐ Է ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ
Եթե հետաքրքրված եք ՏՏ աշխարհով, ուզում ես ծանոթանալ ոլորտի տենդենցներին և հասկանալ՝ ինչպես կարող եք մուտք գործել աշխատաշուկա որպես մրցունակ մասնագետ։
✅ՕՐԱԿԱՐԳ
- Կազմակերպիչները կխոսեն ACA-ի, առաջիկայում սպասվող դասընթացների ու նախագծերի մասին,
կպատասխանեն ձեր բոլոր հարցերին:
- Կլինի կարճ պրեզենտացիա՝ tech market intelligence թեմայով՝ օգնելու ձեզ պատկերացում կազմել, թե որ մասնագիտացմանն եք առավել համապատասխան։
🗓 Միջոցառման ամբողջական օրակարգը՝ https://bit.ly/3h3ony4
✅ԻՆՉՊԵՍ ՄԱՍՆԱԿՑԵԼ
Մուտքն անվճար է և պարտադիր գրանցումով։
🔗 Գրանցվելու համար՝ https://bit.ly/3G1jP5z
5 781
Հայկական մասնագիտական խմբեր տելեգրամում, որտեղ կարող եք տալ ձեր հարցերը, պատասխանել հարցերի ու մասնակցել մասնագիտական քննարկումների.
◽#javascript 👉 @javascriptarmenia
◽#nodejs 👉 @nodejsarmenia
◽#reactjs 👉 @reactarmenia
◽#vuejs 👉 @vuejsarmenia
◽#python 👉 https://t.me/joinchat/RRh1L-CzCvcB0NI7
◽#swift 👉 @swiftcodersarmenia
◽#java 👉 @java_armenia
◽️ #cpp #cplusplus 👉 @cpparm
◽#ui #ux 👉 @ux_ui_armenia
◽#rust 👉 @rustarmenia
◽#laravel #php 👉 @laravel_armenia_chat @laravelheroes
◽️#webdesign @behancearmenia
◽#dotnet .net @netbythenet
5 781
Պրակտիկայի հնարավորություններ Align Technology ընկերությունում ACA-ի հետ համատեղ
✅ 𝗖++ պրակտիկա #cpp
▫️Տևողությունը՝ 4 ամիս
▫️Ֆորմատը՝ լսարանային
Դիմելու համար անհրաժեշտ են՝
🔸 մաթեմատիկական գիտելիքներ,
🔸 տրամաբանություն,
🔸 անգլերենի լավ իմացություն
🔗 Գրանցման հղումը՝ https://www.aca.am/internships/align-cplusplus
✅ #𝗤𝗔 պրակտիկա
▫️Դասընթացի տևողությունը՝ 3 ամիս
▫️Ֆորմատը՝ լսարանային
Անհրաժեշտ են՝
🔸բազային գիտելիքներ Manual QA-ից,
🔸տրամաբանություն,
🔸 մաթեմատիկական հմտություններ,
🔸անգլերենի լավ իմացություն
🔗 Գրանցման հղումը՝ https://www.aca.am/internships/align-qa
ℹ️𝗔𝗹𝗶𝗴𝗻 𝗧𝗲𝗰𝗵𝗻𝗼𝗹𝗼𝗴𝘆 ամերիկյան խոշոր ընկերությունը զբաղվում է օրթոդոնտիայում օգտագործվող թվային 3D սկաներների և թափանցիկ Invisalign հարթեցնող սարքերի արտադրությամբ։
Ընկերությունը զարգացնում է բժշկական տեխնոլոգիաներ՝ օգտագործելով ինովացիոն լուծումներ: Շուրջ 25 տարի լինելով շուկայում՝ Align Technology-ն ունի մոտ 22 500 աշխատակից աշխարհի տարբեր երկրներում:
5 781
🟢 Սեպտեմբերի 28, 29-ին տեղի կունենա ամենամյա «Science and technology convergence» կոնֆերանսը։
✅ Համաժողովի հիմնական ուղղություններն են՝
- #ML Արհեստական բանականության, համակարգչային տեսողության և ինքնավարության հետազոտություն
- Հաշվողական կենսաբանություն և առողջապահություն
- Ֆիզիկա, ճարտարագիտություն և տիեզերք
📆 Սեպտեմբերի 28, 29
🕐 9:00 - 18:30
📍 Բեսթ Վեստերն հյուրանոց / Իտալիայի փողոց 1
🗯️ Մանրամասները՝
https://bit.ly/3UGfslr
❤️ Մուտքը անվճար է, նախապես գրանցումով։ Գրանցման հղումը և լրացուցիչ տեղեկությունները՝
https://www.stcconf.com
5 781
Պրակտիկայի հնարավորություններ Grid Dynemics ընկերությունում աշխատանքի հնարավորությամբ
✅ #Java
✅ #UI
✅ #QA Automation
ℹ️Տևողությունը՝ 6 ամիս, օֆֆլայն, օրական 6-8 ժամ
ℹ️Մենթորություն, կրթաթոշակ և տեխնիկական սարքերը կտրամադրվեն։
Դիմելու և այլ մանրամասների համար անցնելով հղումով՝ https://bit.ly/3BxtwVx
Դիմելու վերջնաժամկետը՝ սեպտեմբերի 22:
Հ.Գ. Իրոք, հրաշալի հնարավորություն է, հենց հիմա դիմեք, հանկարծ չուշացնեք։
5 781
Անվճար ծրագրավորման դասընթացներ Adobe Academy-ից Կապանում
ՈՎ ԿԱՐՈՂ Է ՄԱՍՆԱԿՑԵԼ
✅ 14-17 տարեկան են
✅ Բնակվում են Կապանում
✅ Հետաքրքրված են ՏՏ-ով
✅ Ունեն տարրական համակարգչային գիտելիքներ
✅ Դպրոցում սովորում են անգլերեն
ԾՐԱԳՐՈՒՄ
♦ Ծրագրավորման հիմունքներ
♦ Դիզայն մտածելակերպ
♦ Կայքերի ստեղծում ն մշակում
♦ Նախագծային աշխատանք
ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է
1. Լրացնել հայտը մինչև հոկտեմբերի 15-ը
2. Անցնել նախնական ընտրության փուլը
3. Պատրաստակամ լինել հասակակից այլ աղջիկների և
տղաների հետ 6 ամիս շարունակ սովորել աշխատել ձեզ ոգեշնչող նախագծի շուրջ
Մասնակցության հայտի հղումը՝
https://bit.ly/3BQT9lJ
5 781
Սեպտեմբերի 24-ին Ամերիկյան համալսարանում կկայանա Adobe-ի կողմից կազմակերպվող երկրորդ Skills Camp-ը՝ նախատեսված մինչև 2 տարվա փորձ ունեցող ծրագրավորողների համար։
Անհատական զրույցների ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ըստ իրենց ցանկության անցնել արագ տեխնիկական հարցազրույցներ՝ ավելի լավ պատկերացնելու իրենց զարգացման ենթակա կողմերը։
Խմբային քննարկումն այս անգամ նվիրված է "Ինչպե՞ս պատրաստվել հարցազրույցին" թեմային։
✍️Իվենթի մանրամասների, օրվա գրաֆիկի և գրանցման համար սեղմել այստեղ։
5 781
#pm #projectManagement աշխատանք Quadlabels ընկերությունում
Դիմելու վերջնաժամկետը հոկտեմբերի 10:
Դիմելու համար անցնել հղումով՝ https://bit.ly/3Rrov7D
5 781
#QA պրակտիկա Cloudsidetech ընկերությունում
Հնարավորություն կունենաք աշխատել միջազգային նախագծերի վրա և ձեռք բերել պրակտիկ գիտելիքներ։
Մասնագիտական տեսական գիտելիքների իմացությունը պարտադիր է, որոշակի փորձը կդիտվի որպես առավելություն։
Դիմելու համար ինքնակենսագրականները կարող եք ուղարկել hello@cloudsidetech.com էլ․ հասցեին, subject հատվածում նշելով՝ QA internship
5 781
📢 Noor Games-ում, կրկին, սկսում են խաղերի նախագծման մասնագետների (#gamedesigner) վարձատրվող պրակտիկա՝ հետագայում հիմնական աշխատանքի անցնելու հնարավորությամբ։
👍 եռամսյա վարձատրվող պրակտիկա
👍 աշխատանքային փորձը պարտադիր չէ
👍 անգլերենի իմացությունը պարտադիր չէ
👍 հեռակա աշխատանքը հնարավոր է
--
Դիմելու համար անհրաժեշտ է։
✅ Ունենալ մեծ սեր ու ցանկություն զբաղվելու ստեղծագործ աշխատանքով՝ խաղերի ստեղծմամբ։
✅ Ուղարկել ռեզյումե և ձեր պորտֆոլիոյի վրա հղում։
⛔ Դիմելու վերջնաժամկետը՝ սեպտեմբերի 20։
Մանրամասներն այս հղումով՝ https://bit.ly/3qEUjvt
5 781
Գորիսեցիներ ջան, Epam ընկերության դասընթացների կենտրոնում բաց դռների օր է լինելու: Ձեզ կպատմեն առկա դասընթացների, ՏՏ ոլորտում կարիերա սկսելու և Epam ընկերության մասին:
Ահա մանրամասները՝
✅Օգոստոսի 24, 14:00
✅Գորիս հյուրանոցի կոնֆերանս դահլիճ
Գրանցվելու համար՝ https://epa.ms/goris-open-day
5 781
#C #Csharp պրակտիկա Tauro Technologies ընկերությունում
Մանրամասները հղումով՝ https://bit.ly/3peiU8y
5 781
#DataScience-ով կամ #ML-ով հետաքրքրվող կամ աշխատողներն էլ հանդիպելու են սեպտեմբերի 2-3-ին DataFest Armenia 2022-ի ժամանակ։
Այս պահին խոսնակների ցանկը ու գրանցման հղումը հասանելի են։ Գրանցվելու համար անցնել միջոցռաման կայք՝ https://datafest.am/2022
5 781
Հուլիսի 22, ժ. 18:00 Picsart Armenia-ում տեղի կունենա «#GraphicDesign սկսնակների համար» հանդիպում։ 🎉🤩
Ոլորտով հետաքրքրվողները հանդիպման ընթացքում կտեղեկանան՝
▪Գրաֆիկ դիզայնի ժամանակակից տենդենցներից
▪Պատկերացում կկազմեն ՏՏ-ում առկա գրաֆիկ դիզայնի տարբեր ճյուղերի մասին
▪Փորձի փոխանակման եւ հարցուպատասխանի հնարավորություն կունենան
Meet-up- ի օրակարգին ծանոթանալու, ինչպես նաեւ գրանցվելու համար, խնդրում ենք անցնել հղումով`
➡ https://bit.ly/3caPUey
Մասնակիցների քանակը խիստ սահմանափակ է:
