en
Feedback
Ջունիորներ 😊

Ջունիորներ 😊

Open in Telegram

Հնարավորություններ ՏՏ ոլորտի ջունիոր մասնագետների համար / Opportunities for tech juniors Հայտարարություն տեղադրելու համար գրել @varszakaryan -ին / contact for posting

Show more
5 781
Subscribers
No data24 hours
-107 days
-3930 days
Posts Archive
Ընդամենը 30 րոպեից՝ ժամը 21։00-ին յութուբում շա՜տ հետաքրքիր թեմայով live վիդեոդաս է սկսվում՝ ✅ Թեմա՝ «Կրեատիվ ծրագրավորում» ✅ Խոսնակ՝ Արտակ Կոլյան Դասի ընթացքում՝ 🔹p5.js գրադարանի ներածություն 🔹հաշվողական երկրաչափության որոշ հնարքների ներկայացում 🔹ստեղծվելու են կենտրոնահամաչափ նախշեր (մանդալաներ) ℹ️ Խոսնակի մասին պատմեմ՝ Արտակ Կոլյանը ծրագրավորման 15 տարվա փորձով մասնագետ է մանակավարժ։ Լիքը ուսումնական նյութեր է ստեղծել, իր հեղինակային մեթոդիկան է կիրառում։ Այժմ ծրագրային ապահովման բեքենդ ինժիներ է, ու քանի որ հետաքրքրված է ծրագրավորման օգնությամբ ստեղծագործելու հնարավորություններով, էս դասը մենք միասին կվայելենք։ Սա էլ յութուբի հղումը՝ https://www.youtube.com/watch?v=IjIGP511eeI

🔥10 թեմաներով ԱՆՎՃԱՐ վերապատրաստման դասընթացներ ՏՏ ոլորտի սկսնակ և փորձ ունեցող մասնագետների համար։ Դասընթացներին կարող են մասնակցել ՏՏ ոլորտում. ✅ միջին փորձառություն ունեցող մասնագետները (Mid-Level), որոնք ցանկանում են խորացնել իրենց գիտելիքները ✅ այն անձինք, որոնք ունեն մինիմալ փորձ (Junior) և ցանկանում են ամուր հիմք ստեղծել հետագա զարգացման համար։ 10 դասընթացների թեմաները՝ 1. #QA Automation 2. QA Manual 3. Պրոդուկտի կառավարում 4. ՏՏ վաճառքներ 5. ՏՏ նախագծերի կառավարում 6. Տվյալների վերլուծություն 7. Թվային մարքեթինգ 8. #DevOps 9. #Linux 10. Network Administration ℹ️Դասընթացները կազմակերպվում են ՀՀ ԲՏԱ նախարարության և «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի կողմից համաֆինանսավորմամբ: Գրանցվելու համար անցնել հղումով՝ https://bit.ly/3NOLDg4

ԱՆՎՃԱՐ Account Management Bootcamp՝ երաշխավորված աշխատանքի հնարավորությամբ 🔥 2 ամսյա bootcamp-ը նախատեսված է նրանց համար, ովքեր. ✅ տիրապետում են առնվազն երկու օտար լեզուների (նախապատվությունը կտրվի իսպաներեն, պորտուգալերեն, չինարեն, կորեերեն, թուրքերեն լեզուների իմացությամբ դիմորդներին) ✅ ճկուն են և մոտիվացված՝ նոր հմտություններ ձեռք բերելու: ԾՐԱԳՐՈՒՄ՝ 🔹 ծանոթացում կրտսեր B2B Account Manager-ի դերին ու պարտականություններին, 🔹ծանոթացում ընկերության արտադրանքներին և ծառայություններին, 🔹նոր հաճախորդների ներգրավման համար account manager-ի հմտությունների կատարելագործում 🔹խնդիրների լուծման արդյունավետ մեթոդների մշակում: Լավագույն արդյունքներ ցուցաբերած շրջանավարտները կստանան աշխատանքի առաջարկ: Մանրամասների և գրանցվելու համար սեղմել այստեղ։

Հուլիսի 2-ին բաց դռների օր ACA-ում 👋 ✅Այդ օրը կծանոթանաք ՏՏ ոլորտի պահանջված մասնագիտություններին և թե ինչ է պետք իմանալ՝ կարիերադ սկսելու և աշխատաշուկայում մրցունակ մասնագետ դառնալու համար։ ✅Սպասվում է հետաքրքիր կարճ դաս Tech Market Intelligence թեմայով, որը կտա անհրաժեշտ ինֆորմացիան՝ ոլորտի առկա հնարավորությունները ճիշտ վերլուծելու և ձեզ համապատասխան մասնագիտություն ընտրելու հարցում։ ✅ Կիմանաք ACA-ի, առաջիկայում սպասվող դասընթացների և internship-երի մասին, ու իրենց թիմը կպատասխանի ձեր հարցերին։ ✅ Ինչպես նաև հնարավորություն կունենաք առաջինը տեղեկանալու 2️⃣ նոր անվճար կրթական ծրագրերի մասին։ Մասնակցությունն անվճար է և պարտադիր գրանցումով: Գրանցվելու համար անցնել հղումով։ ⌛️ Օր և ժամ՝ հուլիսի 2, 12:00 📍 Հասցե՝ Հակոբ Հակոբյան 3, Երևան

ԱՆՎՃԱՐ Quantum Computing Bootcamp BlueQubit ընկերության կողմից 🔥 Ծրագիրը հնարավորություն է տալիս ուսանողներին և ծրագրավորողներին ծանոթանալ և սովորել` ✅ինչպես են աշխատում քվանտային համակարգիչները, ✅ինչպես են աշխարհի ամենամեծ ընկերությունները - Google, IBM, Amazon - մրցում իրար հետ ավելի ու ավելի հզոր քվանտային համակարգիչներ ստեղծելու համար, ✅ քվանտային ալգորիթմեր, ✅ ծրագրավորում: 6-շաբաթյա բութքեմփի ծրագիրը կընթանա դասախոսությունների եւ գործնական նախագծերի միջոցով: Լավագույն ուսանողները հնարավորություն կունենան միանալ BlueQubit-ի նախագծերին։ Դիմելու վերջնաժամկետը հունիսի 30-ն է։ Դիմելու և այլ մանրամասների համար սեղմել այստեղ: ℹ️ BlueQubit ընկերությունը քվանտային համակարգիչների համար բազմաֆունկցիոնալ ծրագրային գրադարանի վրա է աշխատում, իսկ իրենց հավելվածը թույլ է տալիս կապվել իրական քվանտային համակարգչի հետ ու դրանով իրական նախագծեր իրականացնել:

Տելեգրամյան ալիքներ, որտեղ կգտնեք աշխատանքի հայտարարություններ սկսնակ մասնագետների համար 🌟 🔹https://t.me/myresume_ru 🔹https://t.me/jobforjunior 🔹https://t.me/remotejun Հ.Գ. Չենք մոռանում, որ ցանկացած աշխատանքային առաջարկ պետք է լավ ուսումնասիրել, հաշվի առնել գործատուի մասին հասանելի ինֆորմացիան համացանցում, գործատուի համբավի մասին հնարավոր տեղեկություններ և այլն:)

Ամառվա տեխնոլոգիական միջոցառումները 🇦🇲 🔹Հունիսի 23 - AI Conf Armenia 2023 Այս տարվա խորագիրն է «AI հեղափոխությունը և կարիերան»: Կխոսվի արհեստական բանականության անծայրածիր աշխարհի, Generative AI-ի, ChatGPT-ի և այլ համակարգերի զարգացումների, Հայաստանում դրանց կիրառումների ու հեռանկարների մասին: ✅Մուտքն ԱՆՎՃԱՐ է, բայց պարտադիր գրանցումով: 📍Միջոցառման վայրը՝ ԵՊՀ Մեծ Կոնֆերանս Դահլիճ Գրանցվելու և այլ մանրամասների համար սեղմել այստեղ: 🔹Հունիսի 24-25 - BarCamp Yerevan 2023 Բարքեմփը ՀՀ ամենամեծ մեդիա և ՏՏ միջոցառումներից է, որի ընթացքում տարբեր ոլորտի մասնագետներ ելույթներ են ունենում ոչ ֆորմալ ֆորմատով, շփվում, ծանոթանում, ինչպես նաև մասնակցում աշխատանքի տոնավաճառին ու գտնում նոր հնարավորություններ։ ✅Մասնակցությունն ԱՆՎՃԱՐ է։ 📍Միջոցառման վայրը՝ Ամերիկյան համալսարան Կոնֆերանսի ծրագրին և ելույթներին կարող եք ծանոթանալ այստեղ: Շատ հետաքրքրիր ելույթներ կան։ 🔹Հունիսի 28 - Women in Data Science 2023 Միջոցառումը հնարավորություն է տալու մասնակից կանանց ծանոթանալու արհեստական բանականության հնարավոր կիրառությանն ապագայի աշխատաշուկայում` կարևորելով այն աշխատանքային և ստեղծագործական գործընթացում: ✅Մուտքն ԱՆՎՃԱՐ է, պարտադիր գրանցումով: 📍Միջոցառման վայրը՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոն Գրանցվելու համար սեղմել այստեղ: 🔹Հուլիսի 23-29 - Sevan Startup Summit 2023 SSS-ը մեկշաբաթյան լճափնյա ճամբար է, որտեղ տարբեր ոլորտի մասնագետներ հնարավորություն ունեն ձեռք բերելու ստարտափ էկոհամակարգի կենսական գիտելիքներ, շփվելու փորձառու մարդկանց հետ, մասնակցելու դրամաշնորհային մրցույթների: Եթե ունեք ստարտափ, ապա շտապեք դիմել,եթե ոչ, հետևեք միջոցառման նորություններին, որ բաց չթողնեք FireCode Marathon-ին մասնակցելու հնարավորությունը, որը մրցույթ է ծրագրավորողների միջև՝ տպավորիչ մրցանակային ֆոնդով։ ✅Ստարտափների համար մուտքն ԱՆՎՃԱՐ է, բայց պետք է հաղթահարել ընտրության փուլը։ Դիմելու համար սեղմել այստեղ: 📍Միջոցառման վայրը՝ Սևանի ափ Միջոցառման այլ մանրամասների համար սեղմել այստեղ։ Հ.Գ. Խորհուրդ եմ տալիս գոնե BarCamp-ին անպայման մասնակցել: Այն հրաշալի հնարավորություն է տալիս որոշակի պատկերացում կազմելու ձեզ հետաքրքրող ոլորտի ընդհանուր միջավայրի մասին: 💜

100% կրթաթոշակի հնարավորություն և երաշխավորված աշխատանք frontend ծրագրավորման դասընթացի համար։ ACA-ը մեկնարկում է Advanced JS Full ծրագիրը, որը նախատեսված է ոլորտում նախնական գիտելիքներ ունեցողների համար։ Դասընթացի շրջանակներում կուսումնասիրեք հետևյալ թեմաները՝ ✔️ JavaScript Profession ✔️ React ✔️ NodeJS Basics ✔️ UX Essentials ✔️ PM Basics ✔️ Market Intelligence Տևողություն՝ 6 ամիս Ֆորմատ՝ օֆֆլայն 🔗 Մանրամասների և գրանցվելու համար անցնել հղումով՝ https://bit.ly/43PsFwC

⚡Պրակտիկայի հրաշալի հնարավորություններ Simply Technologies-ում ✅ #𝗔𝗻𝗱𝗿𝗼𝗶𝗱: Master #Kotlin & Jetpack Compose! ✅ #𝗶𝗢𝗦: Embrace the Elegance of #SwiftUI! Ընդունելության գործընթաց 1⃣ Այստեղ ուղարկել հայտ օնլայն թեստին մասնակցելու համար։ Դիմելու վերջնաժամկետը՝ հունիսի 16, ժամը 17։00։ 2⃣ Բարեհաջող անցնել օնլայն թեստը։ Լավագույն արդյունք գրանցած մասնակիցները կհրավիրվեն օֆֆլայն թեստի։ ▫Օնլայն թեստի հղումը կստանաք էլ․փոստով։ Այն հասանելի կլինի 3 ժամ։ 3⃣ Օֆֆլայն թեստը բարեհաջող անցնելու դեպքում կհրավիրվեք ընկերության գրասենյակ հարցազրույցի։ Պրակտիկայի փուլերը 🔹 1-ին փուլում կընտրվեն 15 մասնակիցներ։ Ծրագրում՝ առցանց դասախոսություններ, քննարկումներ և փոքր հանձնարարություններ։ 🔹 2-րդ փուլի համար կընտրվեն 6 լավագույնները։ Ծրագրում՝ ընկերության աշխատակիցների մենթորությամբ և պրակտիկայի այլ մասնակիցների հետ միասին կծրագրավորեք նոր հեռախոսային ծրագիր։ ℹ Ընդհանուր տևողությունը՝ 1,5 ամիս։ Ծրագրից հետո լավագույն շրջանավարտները կստանան աշխատանքի առաջարկ։👩‍🎓👉👩‍💻

⚡Պրակտիկայի հրաշալի հնարավորություններ Simply Technologies-ում ✅ #𝗔𝗻𝗱𝗿𝗼𝗶𝗱: Master #Kotlin & Jetpack Compose! ✅ #𝗶𝗢𝗦: Embrace the Elegance of #SwiftUI! Ընդունելության գործընթաց 1⃣ Այստեղ ուղարկել հայտ օնլայն թեստին մասնակցելու համար։ Դիմելու վերջնաժամկետը՝ հունիսի 16, ժամը 17։00։ 2⃣ Բարեհաջող անցնել օնլայն թեստը։ Լավագույն արդյունք գրանցած մասնակիցները կհրավիրվեն օֆֆլայն թեստի։ ▫Օնլայն թեստի հղումը կստանաք էլ․փոստով։ Այն հասանելի կլինի 3 ժամ։ 3⃣ Օֆֆլայն թեստը բարեհաջող անցնելու դեպքում կհրավիրվեք ընկերության գրասենյակ հարցազրույցի։ Պրակտիկայի փուլերը 🔹 1-ին փուլում կընտրվեն 15 մասնակիցներ։ Ծրագրում՝ առցանց դասախոսություններ, քննարկումներ և փոքր հանձնարարություններ։🔹 2-րդ փուլի համար կընտրվեն 6 լավագույնները։ Ծրագրում՝ մեր աշխատակիցների մենթորությամբ և պրակտիկայի այլ մասնակիցների հետ միասին կծրագրավորեք նոր հեռախոսային ծրագիր։ ℹ Ընդհանուր տևողությունը՝ 1,5 ամիս։ Ծրագրից հետո լավագույն շրջանավարտները կստանան աշխատանքի առաջարկ։👩‍🎓👉👩‍💻

Բացառիկ հնարավորություն. հետազոտական պրակտիկա YerevaNN գիտական լաբորատորիայում #MachineLearning #DataScience Պրակտիկայի երկու հետազոտական ուղղություններով. ✅մոլեկուլների կառուցման խնդիրներում մեքենայական ուսուցման կիրառություններ ✅տվյալների բաշխման փոփոխությունների (distribution shift) նկատմամբ մեքենայական ուսուցման մեթոդների կայունության ուսումնասիրում ✍️Պրակտիկան լինելու է վճարվող, տևելու է 3 ամիս, և ենթադրում է լրիվ դրույք ծանրաբեռնվածություն: Հաջողությամբ ավարտելու դեպքում կտրվի աշխատանքը շարունակելու հնարավորություն: 🔸Դիմելու վերջնաժամկետ՝ հունիսի 7, 2023, ժամը` 23:59 Դիմելու և այլ մանրամասների համար սեղմել այստեղ։

100% կրթաթոշակներ մարզաբնակ երիտասարդների համար ACA-ում ԿԱՐՈՂ ԵՔ ԴԻՄԵԼ ԿՐԹԱԹՈՇԱԿԻՆ, ԵԹԵ ✅Դուք բնակվում եք ՀՀ մարզերից մեկում, ✅հետաքրքրված եք ՏՏ կրթությամբ՝ 🔹C++, 🔹Introduction to Python, 🔹Machine Learning, 🔹Data Analytics և այլ ուղղություններով, ✅ցանկանում եք զարգացնել ձեր հմտությունները: Դիմելու համար պետք է անցնել այս հղումով, լրացնել տվյալները, և Ձեզ հետ կկապվեն հարցազրույցի համար: ℹ️ Կրթաթոշակի հովանավորներ Tech for All հիմնադրամ և ACA

Ուզում եմ ձեզ հետ կիսվել մի բլոգով, որը ամբողջովին հայերեն է, ու վստահ եմ՝ շատերիդ օգտակար կլինի, հատկապես, եթե ուսումնասիրում եք ծրագրավորում և/կամ ունեք կրթական նյութերը ըմբռնելու հետ կապված լեզվական խնդիր։ Բլոգի հեղինակը Քրիստինեն է, ով ծրագրավորող է, ինչպես նաև AWS օգտագործողների հայաստանյան խմբի ղեկավարը։ Իր բլոգում կգտնեք շատ մատչելի լեզվով գրված հոդվածներ այնպիսի թեմաներով, որոնց իմացությունը շատ կարևոր է յուրաքանչյուր ծրագրավորողի համար․ ✅ Big O սկսնակների համար ✅ Կրիպտոգրաֆիա ✅ JSON Web Token (JWT) ✅ Ֆունկցիոնալ ծրագրավորում ✅ Cloud Computing ✅ Ի՞նչ է OpenSource-ը ✅ AWS ինֆրաստրուկտուրա և այլն։ Եթե այս թեմաները ծանոթ չեն կամ լավ չեք հասկացել, ապա անցեք հղումով և կարդացեք հայերեն՝ https://bit.ly/41Gh8h1

Թումո լաբերի անվճար նախագծի ընդունելություն Մասնակիցները կհավաքագրեն տվյալներ կլիմայի և եղանակի վերլուծության և վիզուալիզացիայի համար և կմշակեն կայք, որը հասանելի կլինի բոլորին՝ նպատակ ունենալով իրազեկել մարդկանց ամբողջ Հայաստանի կլիմայի մասին: Վերջնաժամկետը մայիսի 5-ն է: Դիմելու և մանրամասների համար՝ https://tumolabs.am/nationwide-climate-net/ ℹ️Նախագիծը իրականացվում է Amazon Web Services-ի աջակցությամբ։

5 ամբողջական կրթաթոշակ և հետագա աշխատանքի հնարավորություն ACA-ի և Ameriabank-ի կողմից անցկացվող #Product Deep Dive ծրագրում։ #productmanagement Դասընթացի ղեկավար դասախոսն է Ռաֆայել Մկրտչյանը։ Մանրամասների և դիմելու համար անցնել հղումով՝ https://productacademy.am/deepdive

100% կրթաթոշակներ՝ ACA-ի դասընթացների համար ✅100% կրթաթոշակ C# դասընթացի ընտրության փուլում լավագույն արդյունքները գրանցած 6 դիմորդների համար՝ ԱԿԲԱ բանկի հետ համատեղ։ Դասընթացի մանրամասների համար անցնել հղումով: ✅100% կրթաթոշակ #DataAnalytics Crash Course-ի 3 դիմորդի համար։ Դիմելու և մանրամասների համար այցելեք այստեղ: ✅50-100% կրթաթոշակի հնարավորություն #PHP դասընթացի 4 դիմորդի համար։ Դիմելու և մանրամասների համար սեղմել այստեղ: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +3744481630 հեռախոսահամարով։

Շատերիս սիրելի Ռուբեն Մեսչյանի նոր C++ դասընթացը արդեն հասանելի է: https://youtube.com/playlist?list=PLkVo56yGU5PpBU1YjOlNzGH5xGgGaTGg3

#vuejs #javascript պրակտիկայի հնարավորություն AmBrain ընկերությունում ՊԱՀԱՆՋՆԵՐ ✅Vue.js իմացությունը պարտադիր է ✅ JS-ի իմացություն ԱՅԼ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ Պրակտիկան վարձատրվող է: Ընթացքում մասնակիցները կստանան սիմվոլիկ աշխատավարձ: Տևողությունը կախված է մասնակցի արագ սովորելու կարողությունից և գիտելիքներից։ ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ CV- ները կարող եք ուղարկել matshkalianm@gmail.com հասցեին։

Adobe Academy-Noyemberyan. 6-ամսյա առցանց անվճար ուսումնական ծրագիր Նոյեմբերյանի այն աղջիկների համար, ովքեր հետաքրքրված են ՏՏ-ով։ Կարող ես դիմել, եթե դու՝ ✅ 10 - 16 տարեկան ես, ✅ բնակվում ես Նոյեմբերյանում, ✅ հետաքրքրված ես ՏՏ-ով, ✅ ունես տարրական համակարգչային գիտելիքներ, ✅ դպրոցում սովորում ես անգլերեն։ Ուսումնական ծրագրում` ♦️ Ծրագրավորման հիմունքներ ♦️ Հավելվածների մշակում ♦️ Բիզնես և Նորարարություն ♦️ Դիզայն մտածելակերպ ♦️ Նախագծային աշխատանք և Գաղափարի ներկայացում (Startup pitching) Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է՝ 👉Լրացնել հայտադիմումը մինչև մարտի 2-ը՝ https://bit.ly/3Zfl4EH 👉Անցնել նախնական ընտրության փուլը 👉Պատրաստակամ լինել քո հասակակից այլ աղջիկների հետ 6 ամիս շարունակ սովորել և աշխատել քեզ ոգեշնչող նախագծի շուրջ: Դասերը լինելու են առցանց, սակայն թիմերն աշխատելու են միասին Նոյեմբերյանի ավագ դպրոցի տարածքից։

Օգտակար աղբյուր եմ գտել ձեզ համար🧡 Geeker.am կայքում կգտնեք. ✅հայ բլոգերների, ովքեր խոսում են ՏՏ տարբեր մասնագիտական թեմաներով, ✅տելեգրամյան մասնագիտական խմբերի հղումներ, ✅յութուբ և մեդիումի մասնագիտական ալիքներ ու podcast-ներ: