cookie

We use cookies to improve your browsing experience. By clicking «Accept all», you agree to the use of cookies.

avatar

Vahe Hovhannisyan

Founder of Alternative Projects Group, Armenia Այլընտրանքային նախագծեր խմբի հիմնադիր

Show more
Advertising posts
610
Subscribers
No data24 hours
+37 days
+3630 days

Data loading in progress...

Subscriber growth rate

Data loading in progress...

Ստրատեգիական համբերության մասին   Այս շարժման ամենակարևոր զենքը համբերությունն է։ Շարժումը լավ ալիքի վրա է.  թակում է դռները, որոնք հերթով բացվում են։ Ժամանակի ու համբերության խնդիր է միայն, հերթով բոլորը ներսից բացվելու են։ Մարդիկ հոգնել են այսօրվա վիճակից։ Մարդիկ ուզում են լսել մարդու խոսք՝ կարեկից, մտահոգ, կիրթ, և այդ առաքելությունը փայլուն կատարում է Բագրատ Սրբազանը։ Մարդիկ ուզում են լսել վաղվա մասին հստակ խոսք, ինչը Սրբազանն արեց։ Մարդիկ հասկանում են, որ 1991 թվականի անկախ պետության բովանդակությունը ջարդվել է, և ուզում են հասկանալ, թե ի´նչ բարքերով և ի´նչ բովանդակությամբ է լինելու պետության շարունակությունը։ Շատ երկար տարիներ մեր երկրում մարդկանց հետ չեն խոսել. կա´մ խաբել են, կա´մ շահագործել, կամ էլ՝ երկուսը միասին։ Հիմա եկել է մի մարդ, ով իրենց հետ  խոսում է՝ պարզ, բայց շատ կարևոր բաների մասին ։ Մարդիկ ուզում են ապրել մարդու պես՝ զգալով իրենց հանդեպ հոգատարություն ու հարգանք, ու ոչ՝ մանիպուլյացիա և անվերջ ստորացում։ Սա շատ լավ պրոցես է, և եթե ասում ենք, որ գնում ենք երկրում խորքային, տևական փոփոխությունների, ապա դրանք ոչ մի օրո´ւմ են լինում, ոչ՝ մի շաբաթում։ «Ոստիկանը մերն է կարգախոսով» եկածը բոլորին բոլորի հետ թշնամացրեց։ Ոստիկաններին սարքեց սովորական մարդկանց թշնամի։ Ադրբեջանական բանակի հանդեպ այս օրերին այնքան չարություն չկա, որքան՝ հայ ոստիկանի. սա աննորմալություն է։ Ինչպե՞ս կարողացավ. ամեն մեկս պետք է էդ հարցը մեզ տանք՝ ոստիկան լինի, «մեծարգո» ասող լինի, հարթակում կամ հրապարակում կանգնած լինի. բոլորս էդ հարցը պետք է մեզ տանք։ Ինչպե՞ս ստացվեց, որ մեկ հոգին, մի անհասկանալի «վերապատրաստված» փոքր խմբով կարողացավ մի փոքր երկրի ներսում այսքան թշնամանք ու չարություն տարածել, ամեն ինչ խառնել իրար։ Որքան շարժումը թափ առնի, այնքան այս հարցը շատերն են տալու՝ հարյուր հազարներով, ու ավելի համառորեն։ Դրա համար մի փոքր ժամանակ է պետք։ Սա կոչվում է ստրատեգիական համբերություն։ Այս ժամանակահատվածի ամենակարևոր բառը պետք է լինի գրագիտությունը՝ գրագետ քայլեր, գրագետ լուծումներ, գրագետ պայմանավորվածություններ, գրագետ հաղթանակ։ Երկրում խորքային փոփոխությունները շատ կարևոր են, որպեսզի մենք սկսենք Ադրբեջանի և աշխարհի հետ իրոք բանակցել։ Կիրանցի գյուղամիջի, կամրջամիջի, դպրոցամիջի սյունը-սահմանը խոսում են մի բանի մասին՝ մեզ հետ այսօր չեն բանակցում։ Մեզ ընդամենը ստորացնելով պարտադրում են, որովհետև եթե բանակցող ունենայինք, նա այդ 50-100մետրի հարցը կլուծեր։   Վահե Հովհաննիսյան Այլընտրանքային նախագծեր խումբ    
Show all...
👍 24 7🔥 1
Գիշերային Մհերը Ստեղծված ավանդույթի համաձայն՝ ուշ երեկոյան կամ գիշերները հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովները հայտարարում են ստորագրված արձանագրությունների մասին, որոնք իրականում չբանակցությունների հետևանքով Ալիևի միակամ պահանջների արձանագրությունն են։ Առաջին թուղթը հրապարակվեց ապրիլի 19-ին՝ սկիզբ դնելով այսօրվա պրոցեսներին: Այդ օրերին ես առաջարկել եմ ՝ հրապարակային և խորհրդատվական խողովակներով հարցադրումներ անել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հանդեպ։ Նրա ստորագրությունն է փաստաթղթերի տակ, իսկ քաղաքական գործունեության մեջ մտնելը պահանջում է քաղաքական, անձնական և ինստիտուցիոնալ պատասխանատվություն և հաշվետվողականություն։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի վրա հրապարակային քաղաքական և հանրային ճնշումը կարող էր կասեցնել հետագա զարգացումները: Չգիտես ինչու՝ չարվեց: Դիվանագետների համահայկական խորհրդի կազմած բավականին ծանրակշիռ փաստաթղթում կար հիշատակում, որ ադրբեջանա-վրացական սահմանազատման հանձնաժողովի վրացի պատասխանատուները հետագայում ենթարկվել են քրեական պատասխանատվության՝ թույլ տված անօրինականության, թաքցված քարտեզների և ինքնագլխության համար, որոնք Վրաստանին պատճառել են տարածքային կորուստներ։ Շատ կարևոր է հասկանալ պրոցեսի անատոմիան. Նիկոլը չի կարող միայնակ անել բոլոր գործերը, և պայմանական ասած, նա ամեն ոլորտում ունի իր «կարմիրբերետավորները», որոնք կատարում են ցանկացած հրահանգ, համոզված լինելով, որ ոչ մեկին պարտավոր չեն լինելու հաշվետվություն տալ։ Շատ սխալ են պատկերացնում. Մհեր Գրիգորյանը պարտավո´ր է քաղաքական հաշվետվություն տալ քաղաքական ուժերին և հասարակությանը։ Հայաստանը գիշերային կյանքով ապրող օբյեկտ չէ, որ մարդիկ արթնանան ու առավոտը տեղեկանան իրենց գլխին եկածի մասին։ Պետք էր դա անել ավելի վաղ, բայց հիմա ամենևին ուշ չէ։ Քաղաքական գրագետ աշխատանքը ոչ ոք դեռ չի չեղարկել։ Իմ ասելիքը որևէ մասնավոր անձի մասին չէ (նույն՝ Մ. Գրիգորյանի)։ Բայց Մենք այսպես ստանում ենք նոր վտանգավոր որակի իշխանություն՝ ոստիկանական զորքերով փակված ու գիշերվա քողի տակ գործող, առանց անձնական պատասխանատվության։ Սա մի կառավարման ձև է, որը որպես կանոն բերում է նոր ներքին և արտաքին ցնցումների։ Վահե Հովհաննիսյան Այլընտրանքային նախագծեր խումբ
Show all...
12👏 2👍 1
Որ ինքներս մեզնից ծնկաչոք ներողություն խնդրենք   Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման ամենամեծ շահառուն պետք է դառնա ՔՊ-ն։ Այ, հենց իրենք պետք է վախենան այս շարժման տապալումից։ Հիմա նրանք պաշտպանվում են՝ իրենց հայտարարելով «Նիկոլի զինվորներ»։ Որ պատկերացնեք, թե քանի՜ նման «զինվորներ» են եղել աղետաբեր ռեժիմներում։ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման խաղաղասիրական և հումանիստական բնույթը ենթադրում է վենդետաների ու հաշվեհարդարների ԲԱՑԱՌՈՒՄ։ ՔՊ-ն պետք է սրա մասին մտածի ու օգտվի այս պատմական շանսից։ ՔՊ-ն պետք է վախենա ոչ թե խաղաղ իշխանափոխության հաջողությունից, այլ՝ դրա տապալումից։   Որն է այս շարժման միավորող ուժը   Թափանիվի հիմքում Ճշմարտության արշավն է, ու սրանով մարդկանց շատ ավելի լայն շրջանակների համար է պրոցեսը բացվում ու դառնում ներառական։ Իշխանությունները սա ֆիքսել են։ Ձևավորվում է կայուն կորիզ, որն օրեցօր քաշում է նոր շրջանակներ։ Տարբեր ընտրազանգվածների մարդիկ ուզում են դուրս գալ կեղծիքի ու կիսաանասունի հոգեվիճակից, ուզում են մաքրվել, լինել սովորական մարդ։  Սրան իշխանությունը հակադրում է. 1.     Բերետավորներ 2.     Կեղծ իդեաներ՝ ռուսական պատվեր, արևմտյան պատվեր, նախկիններ  և այլն։   Կարմիր բերետավոր իշխանությունը   Կարմիր բերետն իրականում ոստիկանի գլխին չի հագցրած, եթե նույնիսկ նա է  հարձակվում, ջարդում խաղաղ քաղաքացուն։ Սա շատ կարևոր է հասկանալ։ Կարմիր բերետը հագցրած է կառավարության շենքին։ «Արյան գետերի» մոլուցքը այս իշխանության կենսափիլիսոփայությունն է, և հոկտեմբերի 19-ին պատերազմը չդադարեցնելու ու Երևանի կենտրոնում ենիչերու նման իրենց պահելը նույն տրամաբանության մեջ են, ոչ մի տարբերություն։ Արյան գետը պետք էր կանգնեցնել դեռ 2020-ին։ Չարվեց։ Կարմիր բերետը իրականում այլ ժամանակներում չափազանց պատվաբեր բան է։ Կան տասյակ կարմիր բերետ ստացած սպաներ, ովքեր Հայաստանի համար ժամանակին արել են չափազանց կարևոր գործեր, որոնց մի մասը պետական  գաղտնիք է։ Այսօր այդ բերետն այլասերում է ոչ թե ոստիկանի գլուխը, որին այն հագցված է, այլ՝ իշխանության որակը, որի գլխին այդ կարմիրն արդեն ոչ թե պատվի արյուն է, այլ՝ իշխանություն պահելու միջոց։ Բայց մենք միակ երկիրը չենք, որ այս թեմային առնչվում ենք։ Կա ուսուցողական պատմություն, թե ինչպես են ուկրաինական Բերկուտի ծառայողները ծնկաչոք ներողություն խնդրում իրենց հասարակությունից՝ անասնական պահվածքի համար։ Նման մի բան եղել է Վրաստանում։   Ռուսակա՞ն, թե՞ արևմտյան հեղափոխություն   Հայաստանում թափ առնող շարժումը սկսել է իր աջակցության երթը Արևմուտքի հայկական խոշոր համայքներում՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Բելգիա, Հունաստան և այլն։ Երեկվանից աջակցության խոշոր արշավ սկսվեց Ռուսաստանի հայերի միության նախաձեռնությամբ՝ Ռուսաստանով մեկ։ Սա նշանակում է, որ իշխանության մյուս պաշտպանական մեխանիզմը նույնպես ջարդվում է. Սրբազան շարժումը ստանում է համահայկական բնույթ, և հայկական աշխարհի զարթոնքը սկսվում է։  Վստահ եղեք՝ ևս մի կարճ փուլ և Հայաստանյան պրոցեսները ողջունելու են թե´ պաշտոնական  Արևմուտքը, թե´ Ռուսաստանը։ Այսպիսին է միջազգային խաղի կանոնը, ողջունում են ուժեղին։ Սա քաղաքական պրոցես չէ, որ ստացվի կամ տապալվի։ Ինձ ճիշտ հասկացեք, ես ուզում եմ, որ շարժման թափ հավաքելու պրոցեսը նույնիսկ մի փոքր երկարի։ «Ճշմարտության շարժումը» հանրային քավարան է։ Մենք դարձել էին փողի մեռած, գույքի գերի էլիտաներով ժողովուրդ, վախկոտ, կուչ եկած, աներազանք հասարակություն։ Ու թանկ գինն արդեն վճարել ենք։ Մենք թափ առնող պրոցեսով պետք է անցնենք մաքրման դժվար փուլ ու առողջացած վիճակում մեզ ծանր հարցեր տանք՝ ինչպես ստացվեց այսպես։ Ու էդ հարցերը ուղղված չեն լինելու միայն այս իշխանությանը։ Պետք է պատասխանենք կարևոր հարցերի. ինչո՞ւայսպես եղավ, ինչո՞ւ 30-ամյա երրորդհանրապետությունը փլուզվեց այսքան արագ ու ողբերգականորեն։ Ու մեր վերականգնումը պետք սկսվի արդարության սկզբունքի վրա։ Սա շատ կարևոր պահ է։ Վահե Հովհաննիսյան Այլընտրանքային նախագծեր խումբ
Show all...
👍 25
Ինչ ունենք այս պահին   Քանի որ ընդունել ենք, որ  սկսել ենք լուրջ պրոցես, և ոչ թե մի օր հավաքվեցինք 70 հազարով ու ցրվեցինք տներով, ապա հաջողությունը անպայման լինելու է։ Այդ ընթացքում կարևոր է պարբերաբար արձանագրել՝ ինչ իրավիճակ ունենք, ինչ աշխատանք պետք է արվի։ Եվ այսպես. ինչ ունենք այս պահին.   1.     Ճշմարտության հրապարակ. կայուն ձևավորված կորիզ, որը դնում է երկրում խորքային փոփոխությունների պահանջ։ Սա արդեն փաստ է, նոր գործոն։ 2.     Հարթակից՝ Բագրատ Սրբազանը հրապարակեց կարևորագույն փաստաթուղթ՝ վաղվա Հայաստանի տեսլականը։ Հստակ ձևակերպումներով, որոնք հասկանալի են թե´ Հայաստանի ներսում, թե´ միջազգային հանրության համար, թե´ հակառակորդների։ 20 կետանոց բազմաշերտ փաստաթղթի 2 կարևորագույն բովանդակություններն են. Հայաստանը հանձնառու է շարունակել խաղաղության հաստատման բանակցությունները, ինչպես նաև սահմանազատման աշխատանքները, երկրորդ՝ այս շարժումը Հայաստանի ներքին կյանքի առողջացման  մասին է, ներքին հաշտության, արդար բարքերով՝ ժամանակակից պետության ստեղծման։ 3.     Գրագետ շրջանակների անմիջական և կիրառական ներգրավվածություն պրոցեսներին։ Հարթակից հնչած հանձնարարություն-խնդրանքին ի պատասխան «Դիվանագետների համահայկական խորհրդի» կազմած փաստաթուղթը բացառիկ է իր լրջությամբ և որակով։ Սա այն բեկումնային պահն է, որն այս շարժմանը նոր որակ է բերում և նաև հետագա գործողությունների նոր ուղղություններ բացում՝ աշխատանք արտաքին աշխարհի, դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային գործընկերների, հարևան երկրների հետ։ 4.     Եկեղեցին ստացել է (վաստակել է) բացառիկ ժողովրդականություն։ Եկեղեցու խոսքը հասնում է յուրաքանչյուր տուն, միջավայր, անհատներին։ Սա բացառիկ պատմական ձեռքբերում է. շատ երկար ժամանակ կար լուրջ խնդիր՝ եկեղեցու խոսքը դժվարությամբ էր հանրայնացվում։ Ե՞րբ էր քաղաքացին լսում հոգևորականին՝ պատարագի՞ ժամանակ, քարոզի՞ ժամանակ. ընդունենք, որ քչերն էին լսում ու քչերը հասկանում, եկեղեցական այլ արարողությունների՞, որոնք զանգվածային չեն և ոչ մշտական։ Իհարկե՝ հեռուստաընկերություն, մամուլ, սոցցանցեր օգտակար խողովակներ են, բայց այսօրվա ճշմարիտ խոսքի, առողջացման խոսքի, քրիստոնեական խոսքի և արժեքների տարածման նման հնարավորություն երբևէ չի եղել։ Շարունակենք այս տրամաբանությամբ, և աչքի առաջ կձևավորվի կարևորագույն արդյունք՝ հասարակության իսկական առողջացում, հայ հասարակության և հայ առաքելական եկեղեցու իսկական միասնությունը։ 5.     Անհրաժեշտ է շարունակել մասնագիտական խոսքի, գրագետ ուղերձի զանգվածայնացումը։ Դիվանագետների օրինակի պես, մեր մյուս ինտելեկտուալ, մասնագիտական պոտենցիալով միավորները պետք է հասրակությանը ներակայացնեն իրենց աշխատանքը։ Ամենամեծ մոլորությունն այն է, թե հասարակությունը սպասում է միայն գոռոցի կամ էժան էմոցիայի։ Երկար տարիներ հասարակությունը կարոտ է մնացել գրագետ խոսքի, ու հիմա այդ սկսված պրոցեսը պետք է ուժեղացնել։ 6.     Հստակ ձևակերպվել է աշխատանքի և նպատակի ճանապարհային քարտեզ՝ նոր կառավարություն և դրան հասնելու հիմնական սցենարը։ Սա շատ կարևոր պահ է, որը պահանջելու է համառ աշխատանք։ 7.     Հասարակության մի զգալի հատվածի համար այս վարչապետն արդեն չկա։ Եվ այս միտումն արագորեն տարածվելու է՝ մինչև կիրառական լուծում։ Բայց կառավարություն օբյեկտիվորեն կա, և կառավարության անդամների ու պետական համակարգի մտածելու խնդիրն է սա արդեն. իրենք վարչապետի՞նն են, թե՞ Հայաստանի Հանրապետությանը։ Սա վերաբերում է ամբողջ պետական համակարգին, ուժայիններին։ Սա վերաբերում է նաև ՔՊ-ի պատգամավորներին՝ նրանք Նիկոլի պատգամավորնե՞րն են, թե՞ քաղաքական ուժի և ընտրողի։ Ի դեպ, Բագրատ Սրբազանի կողմից հստակ մեսիջ ուղղվեց պետական համակարգին. քաղաքական փոփոխությունները չեն ազդելու ձեր կայուն բնականոն աշխատանքի վրա։ Պետական համակարգը, քաղծառայողների համակարգը պետության և ոչ թե մեկ հոգուն ծառայելու ինստիտուտն է։   Վահե Հովհաննիսյան Այլընտրանքային նախագծեր խումբ
Show all...
👍 22
Շարժման ժամկետները և արդյունքները. երբ և ինչ   Մենք կարող ենք 6 տարի հանդուրժել այս աննորմալ կյանքը, բայց փոփոխություն ուզում ենք մի քանի օրում, մենք կարող ենք բանակին ասել՝ 44 օր կռվի, 44 օր բայրաքթարի ու թշնամու առաջ կանգնի, բայց մենք մի14 օր պատրաստ չենք մասնակիցը լինել խաղաղ ակցիաների՝ «գործ ունենք, ինչ ասի՞ն որ, հոգնեցինք», մենք կարող ենք տարիներով ճամարտակել, թե կռիվն ինչու դադարեցրին, դեռ մի 44 օր էլ կարելի էր կռվել, բայց ինքներս 4 օր վախենում կամ ալարում ենք տնից դուրս գալ ու մասնակիցը լինելը փոփոխությունների։ Վրացիները մարտի սկզբից խոշոր ակցիաների մեջ են, և միայն երեկ են արձանագրել ամենամարդաշատ երթը՝ 50 հազար։ Մենք ուզում ենք մի օր մի 60 հազարով հավաքվենք ու բոլոր հարցերը լուծվեն հենց այդ օրը։ Մենք հո վրացի չենք, մենք զբաղված ենք, զահլա չունենք։ Հրեաները 1 տարի է՝ փողոցներում մի քանի հարյուր հազարանոց հանրահավաքների են դատաիրավական բարեփոխումների դեմ։ Չեն հոգնում, չեն նվնվում, ընթացքում ազգային համաձայնության կառավարություն են ստեղծում ու պատերազմում։ Մեր և ժամանակի մասին մեր այլասերված պատկերացումները մեզ միշտ բերում են անհաջողությունների։ Պատահական չէ, որ  մեզ մի պահի թվաց, թե արդեն Արցախի հարցը լուծել ենք ու կարող ենք ապրել՝ ոնց կուզենք, մի շերտի տալ անզուսպ հարստանալու ինդուլգենցիա ու մսխել ամեն ինչ։ Ի  վերջո , մենք պետք է մեր ներսում՝ և´ հարթակը, և´ հրապարակը, որոշում կայացնենք՝ ուզո՞ւմ ենք հասնել հաջողության, և պատրա՞ստ ենք այդ հաջողության համար մի քանի օրից ավել պայքարել։ Սա է հաջողության 2 հիմնական գործոններից մեկը (մյուսի մասին՝ հետո)։ Ի վերջո, մեր պատմությունը մեզ պետք է հուշած լինի, որ երկու օրում միայն գաղթ ու էթնիկ զտում է լինում։ Լաչինն ու Դեր Զորը մի բան մեզ պետք է հասկացրած լինեին։ Իսկ հաջողության համար ժամանակ է պետք։ Ընդ որում հենց տրամադրավես երկարաժամկետ պրոցեսի՝ հոգեբանորեն և մենեջմենթի առումով, հաջողությունը կգա շատ ավելի շուտ։   Վահե Հովհաննիսյան Այլընտրանքային նախագծեր խումբ
Show all...
👍 27👏 3
Այս իշխանության «նոր ազգային կրոնն է».   1.     Պատերազմ բանակի դեմ 2.     Պատերազմ Արցախի դեմ 3.     Պատերազմ Եկեղեցու դեմ 4.     Պատերազմ սփյուռքի դեմ 5.     Պատերազմ 1991-2018 անկախության պատմության դեմ   Այս ատելության կրոնը ծավալվեցանթույլատրելիորեն երկար, հետևաբարկորուստներն ահռելի էին։ Ժամանակն էդադարեցնել։ Ասում է «Եկեղեցին ինչո՞ւ է խառնվումքաղաքական գործընթացի մեջ»։ Պետք է հստակ պատասխանել. Եկեղեցինխառնվում է այն ժամանակ, երբ չկապետություն կամ պետությունը իր կարևորագույն պարտականությունները չիապահովում՝ քաղաքացիների ֆիզիկականանվտանգությունը, պետությանտարածքային ամբողջականությունը, երկրիներսում խաղաղ համակեցությունը: Սահմանին մշտական պատերազմ, սահմանից ներս՝ չդադարող (խրախուսվող) թշնամանք։ Մենք ուզում ենք, որ այս իշխանական կրոնը մերժվի, բացառվի, անիծվի, վերացվի. ում ոնց հարմար է։ Եկեղեցին այս պահին իրականացնում է պատմական առաքելություն՝ համախմբելով ազգի բոլոր շրջանակներին՝ ներքին հաշտության և իրական խաղաղության հովանու տակ։ Ճշմարտության գաղափարն այս առումով շատ ավելի ռացիոնալ է, քան իշխանական կրոնի քարոզիչները փորձում են ներկայացնել։  Իշխանությունն ու իր բազմաբնույթ քարոզիչները, փորձելով փոխել հարցի էությունը, հերթական ու շատ ծանր վնասն են հասցնում մեր երկրին ու հասարակությանը։ Ճշմարտության շարժումը հեղեղատարն է, որը պետք է մաքրի կյանքը ստից, դրանից հետո պետք է սկսվի ռացիոնալ, ժամանակակից պետության կառուցումը։   Վահե Հովհաննիսյան Այլընտրանքային նախագծեր խումբ
Show all...
👍 18 4
Ֆանտաստիկ բան է կատարվում. Տավուշի թեմի առաջնորդը Նիկոլին ձայն տված տավուշցիներին առաջնորդում է Երևան՝ ճշմարտության հետևից։ Խոսքը միայն Սրբազան երթի դուրս եկածների մասին չէ, այլ՝ բնակչության մեծ մասի, որն իր հույսը արդեն ուրիշ մարդու և ուրիշ պրոցեսի  հետ է կապում։ Հանրային հաշտեցումը աչքիդ առաջ իրականություն է դառնում։ Տավուշցիների մոտ 70 տոկոսը ձայն էր տվել Նիկոլին, իսկ հայտնի գյուղերում՝ ավելի մեծ տոկոս։ Սա նշանակում է, որ հիմա Նիկոլն  իր ընտրազանգվածի դեմ է կանգնած։ Սա նշանակում է նաև, որ անկախ նրանից՝ ով ում է ձայն տվել, կամ չի տվել, բոլորն այսօր իրենց զգում են անպաշտպան ու խաբված։ Հետևաբար բոլորը կարող են իրար կողքի լինել և միասին պահանջել խաղաղություն ու ճշմարտություն։ Սա ընտրազանգվածների հակամարտություն չէ, ընտրություն չէ, կուսակցական պրոցես չէ։ Եվ ողջ հմայքն ու ներուժը դրա մեջ է։ Եվ հենց սա է զրկելու այս իշխանությանն իր ուժից, որն է սուտը, նենգությունը, մաղձը, խաբելը։ Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին։   Վահե Հովհաննիսյան Այլընտրանքային նախագծեր խումբ
Show all...
29👍 1👏 1
Այլընտրանքային նախագծեր խումբն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ Սա ճշմարտության, արդարության և արժանապատվության համահայկական շարժում է: Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը, և հենց այդ պատճառով պահն է որ յուրաքանչյուր հայ միանա պայքարին:
Show all...
👍 34 10
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ   Երեկվանից Հայաստանում լրիվ նոր իրավիճակ է։ Հարցը Կիրանցը չէ,  ոստիկանական վայրագությունները չեն, նույնիսկ հայկական դպրոցի դիմաց տնկվելիք ծառերը չեն, որոնք մեր երեխաներին պետք է պաշտպանեն ադրբեջանցիներից (կյանքը ցույց տվեց, որ քաղաքական կոպիտ սխալների պարագայում նույնիսկ Մռով լեռն ու Շուշիի անհաս բարձունքը չեն կարողանում պաշտպանել)։ Հարցը Հայաստանի, մեր բոլորի հետագա կյանքն է, մեր քաղաքների ու գյուղերի, մեր ընտանիքների ապագան։ ՄԵԿ հոգին որոշել է, որ ինքը եթե շրջապատվի ոստիկանական զորքերով, ունի իրավունք որոշելու բոլորի ճակատագիրը։ Սա է հարցը։ Նոր իրավիճակում շատ շատերի ուշադրությունը կամ հույսը Բագրատ Սրբազանն է, և նա իհարկե, հոգևորականին վայել իր խաղաղությամբ ու կամքով վաստակել է այդ իրավունքը։ Բայց դա չի նշանակում, որ մենք մեր կյանքերին պետք է որպես ֆիլմ նայենք՝ սպասելով, թե ինչ կանի գլխավոր հերոսը, ինչ կլինի հաջորդ սերիայում։ Եթե այդպես վերաբերվեցինք, միանգամից ասեմ. կլինի այն, ինչը եղավ Արցախում։ Հուսադրող պատասխան մի սպասեք։ Եթե որևէ քաղաքացի կամ միավոր ցանկանում է իրեն պահել, որպես դիտորդ-հեռուստադիտող, ապա այս ընթացքը թող իր մտքում ունենա։ Սա ֆիլմ չէ, սա մեր կյանքն է։ Նոր ստեղծված իրականության մեջ Բագրատ Սրբազանի առաջնահերթ գործը պետք է լինի իր խաղաղ հանդիպումները տարբեր մարդկանց հետ։ Հայաստանում ոչ մի դուռ չի կարող փակ լինել Սրբազանի առաջ, նա կարող է գնալ բուհեր, ստեղծագործական միություններ, ԱԺ, կուսակցություններ, խմբակցություններ, հեռուստաընկերություններ, համերգասրահներ, սրճարաններ, քայլել մեր քաղաքների փողոցներով։ Այդ ամենը՝ խաղաղ ու հանդարտ՝ ճշմարտության և ներքին հաշտության՝ թափ առնող կարգախոսով։   Մեր անելիքը   Մեր անելիքը պետք է լինի այդ հանդիպումները կազմակերպելը, այդ դռները ներսից բացելը։ Կրկնում եմ՝ Սրբազանի առաջ Հայաստանում ոչ մի դուռ չի կարող փակ լինել։ Իսկ Եթե տեխնիկապես ինչ-որ մեկը կողպի ինչ-որ դուռ, ապա մենք բորենու նման ռադիոտան հայտնի դռան պես չպիտի այն ջարդենք, այլ հանգիստ, խաղաղ խոսքով բացենք դրանք, որովհետև նպատակները այլն էին՝ այն ժամանակ՝ իշխանություն, հիմա՝ փրկություն։ Բանական խոսքի համար ներքին բոլոր դռները պետք բաց լինեն, որովհետև ՄԵԿ հոգին մեր երկրի բոլոր դռները բացել է թշնամու առաջ։ Ամրոցի դարպասները բացել է։ Հասարակության հետ բաց խոսակցության թեման պետք է լինի վաղվա նկարագրությունը, թե ինչպե՞ս ենք պատկերացնում ամենամոտ վաղը։ Այդ թեմաներից են.   1.     Մոտ ապագայում ձևավորել նոր՝ «բոլոր ունակների» իշխանություն։ Մարդիկ, ովքեր ունեն ունակություն, կամք՝ աշխատելու և վերցնելու պատասխանատվություն, պետք է ստանան այդ հնարավորությունը՝ անկախ կուսակցական կամ այլ պատկանելությունից։ 2.     Երկրում գերիշխելու է ներքին հաշտեցման մթնոլորտը՝ հիմնված արդարության սկզբունքի վրա։ 3.     Պետական կառավարման համակարգը, քաղծառայողների համակարգը շարունակելու են իրենց կայուն աշխատանքը։ 4.     Հայաստանը հանձնառու է շարունակել խաղաղ բանակցությունները Ադրբեջանի, Թուրքիայի հետ՝ կայուն և իրական խաղաղություն հաստատելու համար։ 5.     Հայաստանը հայտարարում է դե-էսկալացիայի քաղաքականություն՝ երկրի սահմաններին և երկրի ներսում։ Հայաստանը մտնում է հետպատերազմյան զարգացման փուլ, որը ենթադրում է նոր արդար բարքեր, նոր ժամանակակից պետության կազմավորման հայեցակարգ։   Վահե  Հովհաննիսյան Այլընտրանքային նախագծեր խումբ
Show all...
👍 20 4👏 1
Արտահերթ պատմական ընտրություններ   Այս օրերին բոլորը իրար հարցնում են. ի՞նչ է լինելու, ու՞ր կտանի շարժումը։ Շատերը հարցնում են՝ իրենց անձնական անելիքը կամ դիրքորոշումը պլանավորելու համար. սա էլ է նորմալ։ Փորձեմ պատասխանել։ Վերջին զարգացումները մեզ կանգնեցրել են ընտրության առաջ, որից ոչ ոք չի կարողանալու խուսափել, ինչքան էլ, բնավորության համաձայն, փորձեն անձայն ու անտեսանելի մնալ։ Իսկական ընտրությունը սկսված է, և այդ ընտրության համար ո´չ ԿԸՀ է պետք, ոչ՝ ընտրատեղամասեր։ Քվեաթերթիկում մի քանի պարզ-հստակ հարց է.   1.     Պետությունը պահո՞ւմ ենք,  թե՞ ոչ 2.     Մնում ենք մա՞րդ, թե՞ վերածվում ենք անողնաշար անասունի 3.     Այս պատմական ընտրության պահին որտե՞ղ եմ ես՝ ամեն մեկս անձնապես։   Այս ձևակերպումները քաղաքական չեն։ Սրանք արժեհամակարգային են, և հենց սրանով է անխուսափելի այս պատմական ընտրությունը։   Այս իշխանության հակաթույնը ներքին հաշտությունն է   Այս շարժումը Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին չէ, այլ՝ Հայաստանի ներքին կյանքի։ Սա ոչ հակաթուրքական, ոչ հակաադրբեջանական, ոչ հակաարևմտյան, ոչ հակառուսական շարժում է. սա Հայաստանի ներքին կառուցվածքի, Հայաստանի՝ որպես կենսունակ պետություն վերականգնման շարժում է։ Երբ ասում են, որ սա «ճշմարտության շարժում է», պետք է հասկանալ, որ դա պաթետիկ բառակապակցություն չէ, պետք է հասկանալ հարցի անատոմիան։ Սա Կիրանցի կամ քարտեզների մասին չէ։ Մարդիկ հոգնել են անդադար ստից, կեղծիքից, պատերազմի սպառնալիքի տակ արվող պետական խուլիգանությունից։ Հետևաբար այս շարժումը չի կարող լոկալիզացվել մեկ գյուղում կամ մարզում։ Բոլոր սոցիալական շերտերն ու բոլորն անհատապես առաջիկայում այս կամ այն չափով ներգրավվելու են, որովհետև ներքին սուտը, կեղտն ամենուր է, մեր պետության ամեն միլիմետրի մեջ։ Ի՞նչ տեխնիկական լուծումներ կստանա շարժումը և ե՞րբ. սա հարցի քաղաքական կողմն է, որի շուրջ պետք է սկսել ակտիվ քննարկումները և ճիշտ լուծումների փնտրտուքը։ Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում, և միշտ որպես դիտորդ են նայում պրոցեսներին։ Ընդամենը հիշեք, թե Դեր Զորի ճանապարհին, որքան հարուստ, կրթված, իբր ապահով, իբր կապեր ունեցող, իբր դրսում գույք ունեցող, իբր  «քաղաքականությամբ չզբաղվող» է զոհվել։ Հավատացեք, բան չի փոխվել. կա´մ անհատապես մորթվելու ենք, կամ՝ ուս-ուսի տված ապրելու։ Այնպես որ ընտրությունը մերն է։ Եկեղեցին ու հանրային նոր շերտը պետք է տանեն ներհանրային հաշտության, որի տրամաբանական հանգրվանը պետք է լինի նոր կառավարության ձևավորումը՝ իր հստակ առաքելությամբ։ Այդ առաքելությունն է դեէսկալացիան՝ երկրի ներսում և երկրի սահմաններին։ Հետո կլինեն բնականոն, հանդարտ քաղաքական պրոցեսներ։   Վահե Հովհաննիսյան Այլընտրանքային նախագծեր խումբ
Show all...
👍 15👏 1