en
Feedback
ՀՈՒՅՍ ՀԱՎԱՏ ՍԵՐ ♡

ՀՈՒՅՍ ՀԱՎԱՏ ՍԵՐ ♡

Open in Telegram

🤍... «Արդ, մնում են հավատը, հույսը, սերը՝ այս երեքը. և սրանցից մեծագույնը սերն է»։ Ա Կորնթացիներ 13:13

Show more
The country is not specifiedThe category is not specified
205
Subscribers
+124 hours
+57 days
+1730 days
Posts Archive
Ո՞վ է աստվածաշնչում ամենաշատ թագավորների հաղթել։ Աստվածաշնչում պարտված թագավորների ամենամեծ,հստակ թվարկված ցանկը պատկանում է
Ո՞վ է աստվածաշնչում ամենաշատ թագավորների հաղթել։ Աստվածաշնչում պարտված թագավորների ամենամեծ,հստակ թվարկված ցանկը պատկանում է Նավեի որդի Հեսուին․ նա հաղթեց 31 թագավորի։ 📖 (Հեսու 12․24) Հետաքրքիր է, որ Հեսուի հաղթությունների գլխավոր աղբյուրը ռազմական ուժը չէր, այլ Աստծո առաջնորդությունը։ «Զորացի՛ր և քաջացի՛ր... որովհետև քո Տեր Աստվածը քեզ հետ է՝ ուր էլ,որ գնաս»։ 📖 Հեսու 1․9 🔸Հետաքրքիր փաստ․ 31 թագավորներից 5-ը պարտվեցին մեկ օրվա ընթացքում։ 📖 (Հեսու 10․5–26) 🔸Այդ ճակատամարտի ժամանակ Տերը մեծ կարկտաքարեր ուղարկեց թշնամիների վրա, իսկ Հեսուի աղոթքով արևը կանգ առավ, մինչև ճակատամարտն ավարտվեց։ 📖 (Հեսու 10․11–14) 🔸Սա Աստվածաշնչում նկարագրված ամենաանսովոր ռազմական հաղթանակներից մեկն է։ ✅P.S. Եթե Հեսուն հայտնի է պարտված թագավորների հստակ թվով՝ 31 թագավոր, ապա Դավիթը հայտնի դարձավ իր հաղթությունների մասշտաբով՝ բազմաթիվ ժողովուրդների և թագավորությունների դեմ։ Նա հաղթեց փղշտացիներին, մովաբացիներին, ամմոնացիներին, եդոմացիներին, ասորիներին և Իսրայելի այլ թշնամիների՝ ամրապնդելով ու ընդարձակելով թագավորությունը։ Սակայն Աստվածաշունչը չի տալիս Դավթի կողմից պարտված թագավորների ընդհանուր թիվը։ ⏬Իսկ մեզ համար ո՞րն է դասը։ Մի՛ ապավինիր միայն քո ուժին, փորձին կամ հնարավորություններին։ Ապավինի՛ր Աստծուն։ Երբ քո առաջ մեծ «թագավորներ» են կանգնած՝ խնդիրներ, վախեր, փակ ճանապարհներ ու անհնար թվացող իրավիճակներ, հիշի՛ր՝ քո հաղթանակը կախված չէ միայն քո ուժից։ 🔸Երբ չգիտես՝ ինչ անել՝ սպասի՛ր Աստծո առաջնորդությանը։ Երբ ուժդ չի բավականացնում՝ ապավինի՛ր Նրան։ Երբ ճանապարհը փակ է թվում՝ մի՛ վախեցիր, որովհետև Աստված կարող է ճանապարհ բացել այնտեղ, որտեղ դու ճանապարհ չես տեսնում։ «Քո ամբողջ սրտով ապավինի՛ր Տիրոջը և քո հասկացողությանը մի՛ վստահիր»։ 📖 Առակաց 3․5 Մի՛ հարցրու միայն՝ «Որքա՞ն մեծ է իմ թշնամին»։ Հարցրու՝ «Որքա՞ն մեծ է այն Աստվածը, որին ես ապավինում եմ»։ Քանի դեռ Աստված է առաջնորդում քեզ, մի՛ վախեցիր մարտից։ Քանի դեռ Նա քեզ հետ է, անհնարինը վերջնական խոսքը չունի։

Սողոմոն եղբոր վերջին քարոզը՝ Դավթաշենում 30.04.2023
Սողոմոն եղբոր վերջին քարոզը՝ Դավթաշենում 30.04.2023

Ամաչում-եմ-ու-պատկառում.m4a5.05 MB

Не сосредотачивайтесь на том, чтобы опустошить свой разум, а сосредоточьтесь на том, чтобы наполнить его Словом Божьим…

Սուրբ Հոգի.m4a4.36 MB

Երբ որ, Տե ր, հպվում ես Դու ինձ.m4a3.88 MB

🤍Ошибка не отменяет твоего призвания. Божья милость сильнее твоего прошлого…

Արդ, ինչ որ Աստված միավորեց, մարդը թող չբաժանի։ Մարկոս 10:9

Khachatur Chobanyan Arsen Kostanyan - Qo nvern e.m4a4.28 MB

† ♪♫ 👉 Նոր հոգևոր երգ 2026
Հիսուս քեզնով եմ ես ապրում Հիսուս քեզնով եմ ես շնչում Դու էս իմաստը իմ կյանքի Դու էս միակը իմ հոգու ԿՐԿՆԵՐԳ ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ ԻՄ ՍԻՐՏԸ, ԴՈՒ ՊԱՀԻՐ ԱՅՍ ԱՇԽԱՐՀԻ , ՄԵՂՍԱԼԻ ԳՈՐԾԵՐԻՑ ԱՂԱՉՈՒՄ ԵՄ , ԻՄ ՓՐԿԻՉ ՈՒ ԻՄ ՏԵ ՜Ր ԴՈՒ ՀՈԳՈՒՍ ՋՈՒՐ , ԻՄ ԱՍՏՎԱԾ ԻՄ ՀԻՍՈՒՍ Սուրբ Հոգի Դու իմ մխիթարիչ Սուրբ Հոգի շունչ ես ինձ տալիս Դու էս , ինձ առաջնորդում իմ կյանքի ուղղիներում † Hayk Badalyan - Samvel Suqiasyan

Repost from uzum em
«Արդ, ինչ որ Աստված միավորեց, մարդը թող չբաժանի:» 🦴 Մարկոս 10:9
«Արդ, ինչ որ Աստված միավորեց, մարդը թող չբաժանի:» 🦴
Մարկոս 10:9

1. Ների՜ր, Տե՛ր իմ, հանցանքներս, Որ համարձակ գամ Քեզ մոտ, Փարվեմ ոտքերիդ, սերդ վայելեմ, Փարվեմ ոտքերիդ, վերքերդ համբուրեմ:       Ա՜խ, ո՞ւր գնամ ես անուշ Քո երեսից,       Երբ քաղցր է ձայնդ, խոսքդ էլ՝ մեղրից,       Բաժինս Դու ես, Հիսո՛ւս սիրելի,       Փարվեմ ոտքերիդ, սերդ վայելեմ,       Փարվեմ ոտքերիդ, վերքերդ համբուրեմ: 2. Քո ճամփաներն, թեկուզ փշոտ, Բայց բերում են գահիդ մոտ, Փարվեմ ոտքերիդ, սերդ վայելեմ, Փարվեմ ոտքերիդ, վերքերդ համբուրեմ: 3. Խաղաղությունդ՝ մտքերից վեր Թող թափանցի սրտիս մեջ, Որ չպակասի սերս Քեզանից, Մեկ բան ունենամ, այն էլ՝ Քեզանից: №.328