ՀՈՒՅՍ ՀԱՎԱՏ ՍԵՐ ♡
Open in Telegram
🤍... «Արդ, մնում են հավատը, հույսը, սերը՝ այս երեքը. և սրանցից մեծագույնը սերն է»։ Ա Կորնթացիներ 13:13
Show moreThe country is not specifiedThe category is not specified
205
Subscribers
+124 hours
+57 days
+1730 days
Posts Archive
«Նաբուգոդոնոսոր թագավորը 🫅 ոսկե արձան շինեց. նրա բարձրությունը վաթսուն կանգուն էր, իսկ լայնությունը՝ վեց կանգուն»
⭐(Դանիել 3:1)։
Մեկ կանգունը մոտավորապես 45–50 սմ էր, ուստի արձանի բարձրությունը կարող էր հասնել մոտ 27–30 մետրի։
Չափերն իսկապես ապշեցուցիչ են. դա փոքրիկ կուռք չէր՝ դրված ինչ-որ անկյունում, այլ մոտավորապես 9–10 հարկանի շենքի բարձրությամբ հսկայական արձան էր։ Վավիլոնյան կայսրության ժողովուրդները պետք է խոնարհվեին նրա առաջ։
Բայց երեք երիտասարդներ՝ Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովը, հրաժարվեցին խոնարհվել՝ նույնիսկ իմանալով, որ դրա համար իրենց սպասում էր բորբոքված կրակի հնոցը։
Նրանց հավատքն ավելի զորեղ գտնվեց, քան թագավորի և նրա հսկայական արձանի հանդեպ ունեցած վախը։
🔸 Այս պատմությունը մեզ այսօր էլ կարևոր դաս է տալիս. հավատքը երևում է ոչ թե այն ժամանակ, երբ ամեն ինչ հեշտ է, այլ այն ժամանակ, երբ Աստծուն հավատարիմ մնալու համար պետք է վճարել գին։
❕Աշխարհը կարող է մեր առջև դնել իր «ոսկե արձանները»՝ վախը, մարդկանց կարծիքը, իշխանությունը, հարստությունը կամ հեղինակությունը, և պահանջել, որ մենք խոնարհվենք դրանց առաջ։ Բայց Աստծո մարդը պետք է կարողանա ասել. «Ես չեմ խոնարհվի ոչ մի բանի առաջ բացի Աստծուց»
✅Նրանց խոսքերը մինչև այսօր հնչում են որպես հավատքի հզոր վկայություն.
«Ահա մեր Աստվածը, որին մենք ծառայում ենք, կարող է մեզ փրկել... իսկ եթե ոչ, թող հայտնի լինի քեզ, ո՛վ թագավոր, որ քո աստծուն չենք ծառայելու և այն ոսկե արձանին, որ դու կանգնեցրել ես, չենք երկրպագելու»
⭐(Դանիել 3:17–18)։
Նոր Կտակարանում նույնպես գրված է.
⭐«Պետք է Աստծուն ավելի հնազանդվել, քան մարդկանց» (Գործք Առաքելոց 5:29)։
Ուստի մի՛ վախեցիր մարդկանցից, որ կորցնես Աստծուն։ Ավելի լավ է կանգնել Աստծո առաջ՝ մենակ, քան խոնարհվել մարդկանց առաջ՝ ամբոխի հետ միասին։
Ճշմարիտ հավատքը ոչ միայն ասում է՝ «Աստված կարող է ինձ փրկել», այլ նաև ասում է՝ «իսկ եթե չփրկի էլ, ես միևնույն է հավատարիմ կմնամ Նրան»։
Աստծո դեմ պայքարը միշտ պարտություն է, իսկ Աստծո առաջ խոնարհվելը՝ շնորհի և հաղթության ճանապարհ։
Սաղմ. 71:20-21: "Դուն որ շատ ու ծանր նեղութիւններ ցուցուցիր ինծի, Նորէն զիս պիտի կենդանացնես, Ու երկրի անդունդներէն նորէն զիս պիտի հանես: Իմ մեծութիւնս պիտի շատցնես, Ու դառնալով զիս պիտի մխիթարես:"
♰ Ա Հովհաննես 3:23Նրա պատվիրանն այս է, որ հավատանք իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի անվանը և սիրենք միմյանց,ինչպես որ նա պատվիրեց մեզ։❤️
Repost from N/a
Հոգնած մարմինը հանգստի կարիք ունի ,իսկ հոգնած հոգին՝Աստծո ներկայության~
Երբ չգիտես՝ ինչ անել՝ սպասի՛ր Աստծո առաջնորդությանը։
Երբ ուժդ չի բավականացնում՝ ապավինի՛ր Նրան։
Երբ ճանապարհը փակ է թվում՝ մի՛ վախեցիր, որովհետև Աստված կարող է ճանապարհ բացել այնտեղ, որտեղ դու ճանապարհ չես տեսնում։
«Քո ամբողջ սրտով ապավինի՛ր Տիրոջը և քո հասկացողությանը մի՛ վստահիր»։
📖 Առակաց 3:5
