ՀՈՒՅՍ ՀԱՎԱՏ ՍԵՐ ♡
Open in Telegram
🤍... «Արդ, մնում են հավատը, հույսը, սերը՝ այս երեքը. և սրանցից մեծագույնը սերն է»։ Ա Կորնթացիներ 13:13
Show moreThe country is not specifiedThe category is not specified
206
Subscribers
+124 hours
+57 days
+1730 days
Posts Archive
Repost from 𝐀𝐬𝐭𝐯𝐚𝐜𝐚𝐬𝐡𝐮𝐧𝐜𝐡
Доверься Господу всем сердцем твоим и не полагайся на разум твой; Во всех путях твоих познавай Его, и Он направит стези твои. Притчи 3:5-6•𝐀𝐬𝐭𝐯𝐚𝐜𝐚𝐬𝐡𝐮𝐧𝐜𝐡
♰ Գործք Առաքելոց 14:22
Բազում նեղություններ կրելո՛վ մենք պետք է մտնենք Աստծու արքայությունը։🙏
Եսայի 64:8 — «Բայց հիմա, ով Տեր, դու ես մեր Հայրը. մենք կավն ենք, և դու՝ մեր Ստեղծիչը, և մենք ամենքս քո ձեռքի գործն ենք»։
Երեմ. 9:24: "Հապա ան որ կը պարծի թող ասով պարծի, Որ կը հասկնայ ու զիս կը ճանչնայ, Եւ գիտէ թէ ես եմ Տէրը` Որ երկրի վրայ ողորմութիւն, իրաւունք ու արդարութիւն կ’ընեմ. Քանզի ես ասոնց կը հաճիմ, կ’ըսէ Տէրը:"
Repost from N/a
не ты Его избрал, а Он тебя,
не ты Его нашел, но Он тебя,
не ты Его выбрал, а Он тебя,
радуйся, ты любим не за что-то, а не смотря ни на что…
Եսայ. 43:2: "Երբ ջուրերէն անցնիս, ես քեզի հետ պիտի ըլլամ, Ու երբ գետերէն անցնիս, քեզ պիտի չկոխեն. Երբ կրակի մէջէն քալես, պիտի չայրիս, Եւ բոցը քեզ պիտի չբռնկցնէ:"
♰ Մատթեոս 6:16-18Երբ ծոմ պահեք,տրտմերես մի՛ եղեք կեղծավորների նման,որոնք խոժոռում են իրենց երեսները,որպեսզի մարդկանց ցույց տան,թե ծոմ են պահում։ Ճշմարիտ եմ ասում ձեզ,հենց դա է նրանց վարձը։ Այլ դու երբ ծոմ պահես,օծի՛ր քո գլուխը և լվա՛ քո երեսը,որպեսզի չերևաս մարդկանց,թե ծոմ ես պահում,այլ քո Հորը՝ ծածկապես,և քո Հայրը,որ տեսնում է ծածուկը,քեզ կհատուցի հայտնապես։🕊️
✨Սաղմ. 139:1-24: "Ով Տէր, զիս քննեցիր ու ճանչցար: Դուն գիտես իմ նստելս ու ելլելս, Իմ խորհուրդս հեռուանց կ’իմանաս: Իմ շաւիղս ու պառկիլս կը քննես, Ու իմ բոլոր ճամբաներս գիտես: Վասն զի բնաւ խօսք չկայ իմ լեզուիս վրայ, Ահա, ով Տէր, դուն ամէնը գիտես: Իմ ետևէս ու առջևէս զիս պաշարեցիր, Եւ քու ձեռքդ իմ վրաս դրիր: Այս գիտութիւնը ինծի խիստ զարմանալի է, Բարձր է ու չեմ կրնար հասկնալ զանիկա: Ո՞ւր երթամ քու Հոգիէդ, Եւ քու երեսէդ ո՞ւր փախչիմ: Եթէ երկինք ելլեմ, դուն հոն ես. Եթէ դժոխքը անկողինս ընեմ, ահա դուն հոն ես. Եթէ արշալոյսին թևերը առնեմ, Եւ ծովուն վերջի ծայրերը բնակիմ, Հոն ալ քու ձեռքդ ինծի պիտի առաջնորդէ, Ու քու աջ ձեռքդ զիս պիտի բռնէ: Եթէ ըսեմ, Իրաւցընէ խաւարը զիս պիտի ծածկէ, Այն ատէն գիշերն ալ լոյս կ’ըլլայ իմ բոլորտիքս: Մութն ալ քեզի խաւար չէ. Հապա գիշերը ցերեկի պէս լուսաւոր կ’ըլլայ. Խաւարը և լոյսը միևնոյն բան են քու առջևդ: Վասն զի դուն ստեղծեցիր իմ երիկամունքներս, Ու իմ մօրս որովայնին մէջ դուն զիս ծածկեցիր: Կը գոհանամ քեզմէ, Որ ահաւոր ու զարմանալի կերպով ստեղծուեցայ. Քու գործերդ զարմանալի են, Ու իմ անձս աղէկ գիտէ: Իմ գոյութիւնս չծածկուեցաւ քեզմէ, Երբ գաղտուկ տեղը շինուեցայ. Երկրի խորութիւններուն մէջ ճարտարութեամբ կազմուեցայ*: Քու աչքերդ իմ անկատար կազմուածքս տեսան. Ու անդամներուս բոլորը քու գիրքիդ մէջ գրուած էին, Որոնք ժամանակին պիտի կազմուէին, Երբ դեռ անոնցմէ մէ°կը չկար: Ո՜րչափ պատուական են ինծի քու խորհուրդներդ, ով Աստուած. Ո՜րչափ մեծ է անոնց թիւը: Եթէ համրեմ զանոնք
ավազէն շատ են. Երբ արթննամ դեռ քեզի հետ եմ: Իրաւցընէ ամբարիշտը պիտի սպաննես, ով Աստուած. Ուրեմն, ով արիւնահեղ մարդիկ, հեռացէք ինծմէ: Անոնք քեզի դէմ նենգութեամբ կը խօսին, Եւ քու թշնամիներդ քու անուանդ պարապ տեղ կ’առնեն*: Քեզ ատողները չե՞մ ատեր, ով Տէր, Ու քեզի դէմ ելլողներէն չե՞մ զզուիր: Զանոնք կատարեալ ատելութեամբ կ’ատեմ, Եւ ինծի թշնամի կը համարիմ: Փորձէ զիս, ով Աստուած, ու գիտցիր իմ սիրտս. Զիս քննէ ու գիտցիր իմ մտածմունքներս, Եւ նայէ թէ արդեօք չար ճամբու մէ°ջ եմ, Եւ զիս դէպ ի յաւիտենական ճամբան առաջնորդէ:"♰ Սաղմոսներ 16:1Ո՜վ Տեր,լսի՛ր արդարին Եվ նայի՛ր իմ խնդրանքներին, Լսի՛ր աղոթքս, Որ նենգավոր շուրթերով չէ։
♰ Առակներ 13:1Խելացի որդին հնազանդ է հորը, անհնազանդ որդին կորստյան պիտի մատնվի։
