782
订阅者
无数据24 小时
+17 天
-230 天
帖子存档
781
Ես փակում եմ դուռը, սիրելիս, ու հավատում, որ դռան ետևում կփոշիանա չգալդ, ու դռնից դուրս կյանքը ծանր չի լինի առանց քեզ...
#Գայա
781
Այս քաղաքը այնքան փոքր է, որ անընդհատ վտանգ կա հանդիպել նրան, ում մոռացել ես...
| Վեն Մաքելվին |
781
Ինձ
Ջնջիր
Օրերիդ միջից.
Եվ եթե սենյակումդ
ժամացույցը կանգ չառավ,
սրտումդ` ժամանակը,
Ուրեմն
Ինձ ջնջիր
Օրերիդ միջից...
| Լևոն Սարգսյան |
781
Ես չեմ գրում նրա համար, որ խնդրեմ, որ գաս,
գրում եմ, որ զգուշացնեմ՝ միշտ սպասելու եմ քեզ.
| Բեգբեդեր |
781
Ուզում եմ քեզ ասել, որ անհրաժեշտ է կորուստից հետո պատուհանից դուրս նայել և կրկին ցանկանալ զգալ արևի ջերմությունը
և ուզում եմ ասել, որ սա ընկալելու համար քեզնից անքուն գիշերներ, փողոցի անկյուններում թողած արցունքներ և հոգուցդ հեռու ժպիտներ են հարկավոր լինելու...
#Գայա
781
Նա իմ կողքին էր, հենված էր իմ ուսին, թեև ես
ինքս հենարան չունեի.
Քիչ էր մնում` ընկնեի,
բայց գնում էինք,
միասին, օրվա միջով...
| Հենրիկ Էդոյան |
781
...դու արտասվում ես կարոտի երկուշաբթին,
ես հասկանում եմ, որ չեն վերադառնում հեռացածները.
ո՞ւր են տանում նավակները հավատի առավոտը, հայրիկ,
և ինչո՞ւ ենք այսքան անուղղելիորեն նվիրվում նրանց,
ում համար մեր սիրտը լոկ կայարան է...
| Մարգարետ Ասլանյան |
781
Անբացատրելի բան է հրաժեշտը.
շարունակ փնտրում ես հեռվից քեզ ապրողին
քո մասին տեղեկություն իմանալու համար...
| Ռազմիկ Գրիգորյան |
781
Մինչ մենք մտածում ենք
ներել-չներել,
սիրել-չսիրել,
ասել-չասել`
աշխարհում ինչ-որ մեկը կորցնում է նրան, ում հասցրել էր ներել, սիրել և ասել:
| Սերգեյ Եսենին |
781
...որքան էլ ջանք խնայես, միևնույն է, մարդիկ նվազում են քո կյանքում։
Ու նա, ում գիշերները վատ երազի վախից կարող էիր զանգահարել,
չկա այլևս...
Մի տխրիր, հիշիր, որ եղել են, ժպտա ու անցիր առաջ...
Ու ներիր,
անպայման ներիր.
现已上线!2025 年 Telegram 研究 — 年度关键洞察 
