782
订阅者
无数据24 小时
+17 天
-230 天
帖子存档
782
-Բոլոր ճանապարհները դեպի նույն տեղն են գնում։
-Դեպի ո՞ւր:
-Հիասթափություն...
| Օսկար Ուայլդ |
782
Ինձ այլևս մի պարզիր ձեռքդ.
իմ կյանքում դու կարճարև,
անցած լինի ամեն բան,
ինչպես անցած եղար դու, երբ դեռ կայիր...
Մեր միջև եղածը մաշվել է վաղուց.
#Գայա
782
...և սրտին սեղմված պատկերը,
կորուստի թախծոտ աչքերը,
միայն այդ չի վաճառվում...
| Արթուր Մեսչյան |
782
Սեր իմ,
մինչև մահը ինձ քեզանից բաժանի, ես կհասցնեմ սիրել քո հոգու խավարը,
և լույս կլինի…
| Վիլո Մաթոսյան |
782
Ինձ ցնցում է ոչ թե այն, որ դու ինձ ստում ես, այլ այն, որ ես քեզ այլևս չեմ հավատում:
| Նիցշե |
782
Մենք պարտավոր չենք միշտ լավ լինել,
Մենք պարտավոր չենք միշտ լավը լինել...
Մենք իրավունք ունենք ապրել բոլոր զգացմունքները` վատից մինչև լավ,
Ու մենք իրավունք ունենք հոգնել,
Հոգնել ու ընդունել, որ սա նորմալ երևույթ ա...
#Գայա
782
Մանրուքը, մանրուքը գլխավորն է. ահա այդ մանրուքն էլ միշտ կործանում է ամեն ինչ:
| Դոստոևսկի |
782
Ամենահեռուն
ամենամոտիկ մարդն է,
որի հետ այլևս խոսելիք չունես։
Ամենահիշվողը՝
նա, որին ամբողջ մի կյանք
փորձում ես մոռանալ։
Ամենասիրելին նա է,
ում ձեռքը այդպես էլ
չհամարձակվեցիր բռնել,
երբ տուն էիր ուղեկցում։
Ամենահարազատը նա է,
ով ծիծաղում էր վրադ,
երբ սիրտդ էիր բացում իր առաջ։
Ամենասպասվածը նա էր,
ով ամենասիրելին էր,
ամենահարազատը,
ամենահիշվողը
ու ամենահեռուն,
ով խոստացավ, որ էլ չի գա,
երբեք, երբեք, երբեք։
| Ռուզան Ազիզյան |
《Չսիրելուց երկու օր անց 》
782
Որպեսզի պարզես, թե արդյոք կարող ես վստահել մարդուն, վստահիր նրան: Դա է պարզելու լավագույն ձևը:
| Էռնեստ Հեմինգուեյ |
782
Ուրախություն զգալու ուժեղ րոպեներին նրան միշտ թախիծն էր պատում. ինքն էլ չգիտեր, թե ինչու։
| Ֆյոդոր Դոստոևսկի |
782
...անհրաժեշտը դադարում է հավետ համարվել,
Ու բոլոր հավերժները լքում են Մի օր։
Մի առավոտ։
Մի գիշեր...
#Գայա
现已上线!2025 年 Telegram 研究 — 年度关键洞察 
