ᴅ ᴇ ᴇ ᴘ ᴇ ɴ ᴅ._ 🏹
前往频道在 Telegram
@deependl For cooperation - @mm02l ❥• Այնքան հոգումս կաս...🫂 ♡•♡•♡ ♡•♡•♡ https://instagram.com/deepend._
显示更多4 979
订阅者
-124 小时
无数据7 天
-1330 天
帖子存档
4 979
Բոլորիս մեջ էլ մի կարոտ կա,
մշտական,
խոր արմատներով,
երբեք չմաշվող,
երբեք չսպիացող...
4 979
Самые трудные времена в жизни - это когда переходишь из одной версии себя в другую.
4 979
Թույլ ու զգացմունքային կանանց մասին շատ գրքեր գրվեցին, իսկ ուժեղները այդպես էլ մնացին ստվերում:
Ոչ ոք չկարդաց, որ առավոտյան լուրջ ու խնամված դեմքով սուրճը դառը խմող կանանց աչքերում շաքարի կարոտ կա, և որ այն գիշերները բարձին թափելով քաղցրանում է բարձը, բայց ոչ կյանքը:
Ոչ ոք չկարդաց, որ իրեն ամեն օր սրա-նրա հետ ուրացող ամուսնու երեսին քմծիծաղով նայող կնոջ մատներում դող կա, որը գոնե եթե ապտակի վերածվի, կթուլանա: Իսկ նման դեպքերում ինքը պարզապես ժպտում է...ու հեռանում` մատների դողը բռունցքի մեջ խեղդելով, ու հետո գիշերները երկար դեռ խեղդվում է` չհասցրած ապտակների ծանրությունից:
Ոչ ոք չկարդաց ու չիմացավ, որ երթուղայինի վարորդի կոպիտ պատասխանի վրա լաչառի պես չգոռգռացող կանայք տանը դեռ ժամերով գոռում են դատարկ պատերի վրա և հետո գրկում դրանցից ամենասառը, ու հովացնում հոգին:
Ոչ ոք չկարդաց կնոջ մասին, որ ինքնասիրահարված է այնքան, և չի նայում երբեք տղամարդկանց աչքերին: Ու չիմացավ ոչ ոք, որ սխալվել է նա էլ ու ինքն իրեն սպանել ինչ-որ անարժան մեկի աչքերում...ու չի տեսնում ոչինչ:
Չգրեց ոչ ոք, ու չիմացան մարդիկ, որ կինը, որը հեռանում է
գլուխը երկնքի կապույտին հառած, ինքնագոհ ու ձիգ քայլերով, հետո դեռ երկար շաբաթներով չի քայլում ու չի բարձացնում գլուխը բարձից:
Չկարդացին մարդիկ ու չիմացան, որ աշխարհում ամենաուժեղ կանայք փողոցում միայնակ են քայլում, ու չկա մեկը, որ այդ "ուժեղների" ձեռքը բռնի ավելի ուժեղ, ու սովորեցնի քայլել սրտով:
Սյու Դալյան4 979
Ի՞նչ է պետք մարդուն
Սիրո մեջ հզոր լինելու համար.
Ավաղ,
Շատ չնչին,
հասարակ մի բան`
քիչ սիրել
Եվ կամ...բնավ չսիրել...❤️🩹
| Գևորգ Էմին |
4 979
Միգուցե ցավում է, որովհետև մատերդ էն դռան արանքում են, որն Աստված փորձում է փակել...
#հմ
4 979
Որ վերքերը, ճիշտ է, լավանում են,
Բայց դրանցից միշտ էլ կրճատվում է մաշկը...
| Պարույր Սևակ
