Aravot.am
前往频道在 Telegram
#Առավոտը` Տելեգրամում #լուր #aravot @aravot 🇦🇲 @aravotru 🇷🇺 Պաշտոնական կայք 🌐 www.aravot.am
显示更多📈 Telegram 频道 Aravot.am 的分析概览
频道 Aravot.am (@aravot) 亚美尼亚语 语言赛道中的 是活跃参与者。目前社区聚集了 10 362 名订阅者,在 新闻与媒体 类别中位列第 17 970,并在 亚美尼亚 地区排名第 193 位。
📊 受众指标与增长动态
自 невідомо 创建以来,项目保持高速增长,吸引了 10 362 名订阅者。
根据 07 十一月, 2026 的最新数据,频道保持稳定运转。过去 30 天订阅人数变化为 -56,过去 24 小时变化为 0,整体触达仍然可观。
- 认证状态: 已认证(Telegram 官方确认)
- 互动率 (ER): 平均受众互动率为 4.06%。内容发布后 24 小时内通常能获得 3.46% 的反应,占订阅者总量。
- 帖子覆盖: 每篇帖子平均可获得 421 次浏览,首日通常累积 359 次浏览。
- 互动与反馈: 受众积极参与,单帖平均反应数为 3。
📝 描述与内容策略
作者将该频道定位为表达主观观点的平台:
“#Առավոտը` Տելեգրամում
#լուր #aravot
@aravot 🇦🇲
@aravotru 🇷🇺
Պաշտոնական կայք
🌐 www.aravot.am”
凭借高频更新(最新数据采集于 08 十一月, 2026),频道始终保持新鲜度与高覆盖。分析显示受众积极互动,使其成为 新闻与媒体 类别中的关键影响点。
10 362
订阅者
无数据24 小时
-157 天
-5630 天
帖子存档
10 363
13 քաղաքական ուժեր Նարեկ Կարապետյանի հայտարարության շուրջ միավորվեցին մեկ ընդհանուր գաղափարի շուրջ՝ թույլ չտալու, որ մեր երկրում գործի ալիևյան սահմանադրություն։
Համախմբմանը միացել են բազմաթիվ քաղաքական և հասարակական գործիչներ, որոնք իսկապես մտահոգված են Սահմանադրության փոփոխությամբ։
Մի կողմ դնելով բոլոր տարաձայնությունները՝ հայ ժողովուրդը համազգային համախմբմամբ պետք է պայքարի ալիևյան սահմանադրության դեմ։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյան
10 363
🇦🇲 Տարիներ շարունակ հակառակորդ քաղաքական ուժերը միավորվել են մեկ հարցի շուրջ․ Զուրաբյանի հայտարարությունը
Քաղաքական ուժեր, որոնք տարիներ շարունակ պայքարել են միմյանց դեմ, այս անգամ համախմբվել են Անկախության հռչակագրի պաշտպանության շուրջ։ Լևոն Զուրաբյանի խոսքով՝ Անկախ Հայաստանի գոյությունը պետք է վեր լինի քաղաքական տարաձայնություններից։
«Ապագա անկախ Հայաստանում սոցիալիստն ու լիբերալը կարող են իրար կոկորդ կրծել, բայց Անկախ Հայաստանը պետք է լինի»։
10 363
🔥 «Նիկոլ Փաշինյանը ոչ մի հայրենասերի չի շրջանցելու»․ Հայկ Մամիջանյանը՝ իշխանության ճնշումների մասին
ՀՀԿ անդամ Հայկ Մամիջանյանի խոսքով՝ ընդդիմադիր ուժերի համախմբման գլխավոր նպատակը հանրային հնարավորինս լայն աջակցություն ապահովելն է։
«Ի հեճուկս ճնշումների, մենք պետք է հասնենք մեր արդյունքին»,— հայտարարել է Մամիջանյանը՝ հավելելով, որ «
խավարի դեմ պայքարի միակ միջոցը մոմ վառելն է»։aravot.am | @aravot
10 363
Իրազեկման ակցիաներ ենք անցկացնելու՝ ներկայացնելու ալիևյան սահմանադրության վտանգները.Նարեկ Կարապետյան
10 363
Եթե մեկի մտքով անցնում է՝ շուխուռ չանեմ, Փաշինյանն ինձ կշրջանցի՝ թող մի հատ շուրջը նայի.Մամիջանյան
https://youtu.be/Y6cPNQapufE
10 363
Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, արտակարգ եւ լիազոր դեսպան ՌՈՒԲԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հարցազրույցի հիմնական կետերը
❗️❗️Մարդու եւ հասարակության հիմնական նպատակը պետք է լինի ինքնակատարելագործումը, ոչ թե դեգրադացիան:
❗️❗️Մենք ունենք դիվանագիտություն, բայց չունենք արտաքին քաղաքականություն. կան լավ խաղացողներ, որոնք, սակայն, չգիտեն, թե ո՛ր դարպասին խփեն:
❗️❗️Չի ձեւակերպվել մեր առաքելությունը՝ ինչի համար ենք մենք՝ հայերս պետություն ստեղծել:
❗️❗️Մենք չենք կարողացել համահայկականությունը վերածել իրական ուժի:
❗️❗️Հայաստանից դուրս գտնվող կենտրոնները համոզում են՝ այն պատմությունը, որ կրծքից կախած քարտեզից դուրս է, ձեր պատմությունը չէ:
10 363
Հրաձգության հետևանքով զոհվել է հինգ մարդ, ևս տասից ավելի մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։ Տուժածների թվում են նաև ոստիկանության աշխատակիցներ։
10 363
⚖️ «Այս պահին մեր գլխավոր խնդիրն է պաշտպանել Սահմանադրությունը». ընդդիմադիր ուժերը համախմբման կոչ են անում
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների և հասարակական-քաղաքական ուժերի ներկայացուցիչների հանդիպմանը «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը կոչ է արել մի կողմ դնել տարաձայնություններն ու միավորվել՝ թույլ չտալու Ալիևի պահանջով Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը։
«Մենք ունենք ծրագիր՝ միավորել ընդդիմադիր դաշտը։ Մեր հասարակության մեծամասնությունը պատրաստ չէ իր նիստուկացը փոխել Ալիևի պահանջով»,- հայտարարել է Կարապետյանը։
aravot.am | @aravot
10 363
‼️Զինված հարձակում` Կրակովի Գլխավոր հրապարակում. կան զոհեր և վիրավորներ
Նոյեմբերի 7-ին Լեհաստանի Կրակով քաղաքի Գլխավոր հրապարակում այհայտ անձինք մեքենայով մուտք են գործել հրապարակի տարածք, որից հետո զինված տղամարդը կրակ է բացել այնտեղ գտնվող մարդկանց ուղղությամբ։
Հրաձգության հետևանքով զոհվել է հինգ մարդ, ևս տասից ավելի մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։ Տուժածների թվում են նաև ոստիկանության աշխատակիցներ։
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Կրակովում տեղի ունեցողի մասին օպերատիվ տեղեկություններ է ստանում ներքին գործերի նախարարից։ Կառավարության ղեկավարի խոսքով՝ ոստիկանությունը պարզում է հարձակման հանգամանքներն ու հնարավոր պատճառները։
Հրաձիգը ձերբակալվել է դեպքի վայրում։ Փոխհրաձգության ընթացքում հանցագործը հրազենային վնասվածք է ստացել։ Ներկայումս հարձակվողին տեղափոխում են հիվանդանոց։
Իրավապահներն առայժմ չեն հրապարակում նրա ինքնությունը, քաղաքացիությունն ու հարձակման դրդապատճառները։ Դեպքի վայրում շարունակվում են քննչական գործողությունները։
10 363
Ինչո՞ւ են հայերը ցավագին արձագանքում, երբ որևէ մեկը Սևանա լիճն անվանում է ադրբեջանական Գյոյչա անվամբ կամ Երևանը՝ Էրիվան, մինչդեռ վրացիներին կարող են ասել, թե նրանց այբուբենը ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը․ Ալեն Սիմոնյան
10 363
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ շախմատի Մ 20 աշխարհի բրոնզե մեդալակիր
Արաբական Միացյալ Էմիրությունների Էլ-Ային քաղաքում անցկացված կայծակնային շախմատի մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնությունում միջազգային վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը 13 հնարավորից վաստակել է 9,5 միավոր եւ բաժանել է 2-4 հորիզոնականները։
10 363
🏋️♀️ Էմմա Պողոսյանը ծանրամարտի աշխարհի առաջնությունում 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո է ստացել
Չինաստանում ընթացող աշխարհի առաջնությունում 86 կգ քաշային Էմմա Պողոսյանը երկամարտի 249 կգ արդյունքով զբաղեցրել է 8-րդ տեղը։ Հրում վարժությունում նա բարձրացրել է 143 կգ և դարձել 7-րդը։
Լիանա Գյուրջյանը երեք փորձից ոչ մեկում չի կարողացել բարձրացնել 135 կգ-ը և զրո է ստացել։ Հայաստանի հավաքականը դեռ երկամարտի մեդալ չունի․ վերջին հույսը Վարազդատ Լալայանն է, որը մրցահարթակ դուրս կգա վաղը։
aravot.am | @aravot
10 363
#բիզնես
🧮 15 հազար աշակերտ՝ մաթեմատիկայի մրցույթում․ հաղթողներին սպասում էին նաև Դիսնեյլենդի ուղեգրեր
Telcell-ի և Koreez կրթական շարժման հինգամյա համագործակցության շնորհիվ այս տարի մաթեմատիկայի մրցույթի չորս փուլերին մասնակցել է շուրջ 15 հազար աշակերտ։ Նախաձեռնության նպատակն է ոչ թե պարզապես օլիմպիական չեմպիոններ բացահայտել, այլ երեխաների մեջ մաթեմատիկայի հանդեպ սեր ու հետաքրքրություն զարգացնել։
aravot.am | @aravot
10 363
🗣 «Փաշինյանը պատերազմ է հայտարարել ոչ թե ընդդիմությանը, այլ ընդդիմադիր հայացքներ ունեցող հասարակությանը»․ Ալիսա Գևորգյան
44-օրյա պատերազմում զոհված Դավիթ Գևորգյանի մայրը՝ Ալիսա Գևորգյանը պնդում է, որ իշխանության ճնշումները թիրախավորում են ոչ միայն ընդդիմադիր պատգամավորներին, այլև նրանց ընտրած հարյուր հազարավոր քաղաքացիներին։
Նրա գնահատմամբ՝ Սահմանադրության փոփոխության հարցը իշխանության համար առաջնային է, և այդ ճանապարհին փորձում են վերացնել բոլոր խոչընդոտները։
aravot.am | @aravot
