ar
Feedback
Շողակաթ Շեմ / Shoghakat Shem

Շողակաթ Շեմ / Shoghakat Shem

الذهاب إلى القناة على Telegram

Շողակաթ Շեմ հեռուստաընկերություն

إظهار المزيد
609
المشتركون
لا توجد بيانات24 ساعات
لا توجد بيانات7 أيام
لا توجد بيانات30 أيام

جاري تحميل البيانات...

سحابة العلامات
لا توجد بيانات
هل تواجه مشاكل؟ يرجى تحديث الصفحة أو الاتصال بمدير الدعم الخاص بنا.
الإشارات الواردة والصادرة
---
---
---
---
---
---
جذب المشتركين
سبتمبر '26
سبتمبر '260
في 0 قنوات
أغسطس '26
+11
في 0 قنوات
Get PRO
يوليو '26
+11
في 0 قنوات
Get PRO
يونيو '26
+16
في 0 قنوات
Get PRO
مايو '26
+21
في 0 قنوات
Get PRO
أبريل '26
+18
في 1 قنوات
Get PRO
مارس '26
+6
في 0 قنوات
Get PRO
فبراير '26
+69
في 4 قنوات
Get PRO
يناير '26
+36
في 1 قنوات
Get PRO
ديسمبر '25
+27
في 0 قنوات
Get PRO
نوفمبر '25
+17
في 1 قنوات
Get PRO
أكتوبر '25
+19
في 0 قنوات
Get PRO
سبتمبر '25
+15
في 0 قنوات
Get PRO
أغسطس '25
+11
في 0 قنوات
Get PRO
يوليو '25
+17
في 0 قنوات
Get PRO
يونيو '25
+20
في 0 قنوات
Get PRO
مايو '25
+16
في 0 قنوات
Get PRO
أبريل '25
+20
في 1 قنوات
Get PRO
مارس '25
+29
في 0 قنوات
Get PRO
فبراير '25
+34
في 0 قنوات
Get PRO
يناير '25
+43
في 0 قنوات
Get PRO
ديسمبر '24
+26
في 0 قنوات
Get PRO
نوفمبر '24
+12
في 0 قنوات
Get PRO
أكتوبر '24
+13
في 1 قنوات
Get PRO
سبتمبر '24
+16
في 1 قنوات
Get PRO
أغسطس '24
+11
في 0 قنوات
Get PRO
يوليو '24
+7
في 0 قنوات
Get PRO
يونيو '24
+22
في 1 قنوات
Get PRO
مايو '24
+380
في 0 قنوات
التاريخ
نمو المشتركين
الإشارات
القنوات
08 سبتمبر0
07 سبتمبر0
06 سبتمبر0
05 سبتمبر0
04 سبتمبر0
03 سبتمبر0
02 سبتمبر0
01 سبتمبر0
منشورات القناة
📌 Հայտարարություն՝ Հովհաննավանքի մտահոգիչ երևույթների վերաբերյալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Հովհաննավանքում անհարիր միջոցառումների ու խնջույքների անցկացումը․ այս իրավիճակը կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանի նկատմամբ իշխանությունների հովանավորության հետևանքն է։ Մայր Աթոռը կոչ է անում պատկան պետական մարմիններին վերականգնել զավթյալ եկեղեցիների օրինական կարգավիճակը։ ⤵️

2
📌 Խաչվերաց՝ տարվա վերջին տաղավար տոնը Սեպտեմբերի 7-ից Հայ Առաքելական Եկեղեցու հավատացյալները մեկշաբաթյա պահեցողությամբ կպատրաստվեն Խաչվերացի տոնին, որը կնշվի կիրակի օրը՝ սեպտեմբերի 13-ին և հանդիսանում է այս տարվա հինգերորդ ու վերջին տաղավար տոնը, իսկ հաջորդ օրը Մեռելոց է։ Խաչվերացը՝ Խաչի բարձրացման տոնը, նվիրված է Աստվածընկալ Սուրբ Խաչի՝ պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի հիշատակին։ ⤵️
46
3
📌 Եկեղեցական կյանք 06.09.2026 Այս թողարկման թեմաներն են՝ 🔺Սանգիբարանի հրաշագործ Ավետարանը՝ Սուրբ Շողակաթ վանքում 🔺Մի գորգի պատմություն. նախաձեռնության անդամները Մայր Աթոռում 🔺Սրբազան պայքարի գործով դատական նիստ. խափանման միջոցների նոր որոշումներ 🔺Արցախի Անկախության օրվա առիթով՝ Խաղաղության աղոթք Մայր Տաճարում 🔺Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով 🔺Գիտելիքի օրը Էօրնեկեան հանրակրթական դպրոցում 🔺Մոսկվայի Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան վարժարանի տոնական սեպտեմբերի 1-ը 🔺Հոգևոր երգի փառատոն Մոսկվայի հայկական եկեղեցու Տապան թանգարանում 🔺Մարիամ Աստվածածնի ծննդյան տոն ⤵️
48
4
📌 Հոգևոր երգի փառատոն Մոսկվայի հայկական եկեղեցու Տապան թանգարանում Սեպտեմբերի 4-ին Մոսկվայի հայկական եկեղեցու «Տապան» թանգարանում Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի նախաձեռնությամբ անցկացվեց քրիստոնեական 5 եկեղեցիների մասնակցությամբ հոգևոր երգի փառատոն, որին մասնակցեցին ավելի քան 150 երգիչներ։ Փառատոնը, որը նվիրված էր Ռուսաստանի Դաշնության ժողովուրդների միասնությանը, ամփոփվեց 5 երգչախմբերի համատեղ կատարմամբ՝ Հենդելի «Ալելույա» ստեղծագործությամբ, որը դարձավ ներդաշնակության ու միասնության խորհրդանիշ։ ⤵️
70
5
📌 Մարիամ Աստվածածնի ծննդյան տոն Սեպտեմբերի 8-ին քրիստոնյա բոլոր եկեղեցիներն անփոփոխ կերպով նշում են Աստվածածնի ծննդյան տոնը, ով ըստ Աստվածաշնչի ուխտի զավակ էր և Հայ Առաքելական Եկեղեցում համարվում է մարդկության գլխավոր բարեխոսը Աստծո առջև։ Բոլոր եկեղեցիներում կմատուցվի տոնական պատարագ, և օրը նաև Մարիամ, Մերի, Երանուհի, Սրբուհի, Պերճուհի ու Մարի անունը կրողների անվանակոչության տոնն է։ ⤵️
74
6
📌 Մի գորգի պատմություն. նախաձեռնության անդամները Մայր Աթոռում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Մի գորգի պատմություն» նախաձեռնության մասնակիցներին, ովքեր Հայորդյաց տների հոգևոր տեսուչ Տեր Հարություն վարդապետ Կիրակոսյանի առաջնորդությամբ Հայոց Հայրապետին ընծայեցին Արաբկիրի Հայորդյաց տան սաների՝ մեկ ուսումնական տարվա ընթացքում գործած ինքնատիպ վիշապագորգը։ Նորին Սրբությունը շնորհակալություն հայտնեց ՀԲԸՄ-ին ու նախաձեռնության մասնակիցներին և իր օրհնությունն ու գնահատանքը փոխանցեց Հայորդյաց տների հոգևոր տեսչին, քահանայից դասին, տնօրեններին ու մանկավարժներին։ ⤵️
74
7
📌 Սրբազան պայքարի գործով դատական նիստ. խափանման միջոցների նոր որոշումներ Սեպտեմբերի 3-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Շենգավիթ» նստավայրում շարունակվեց «Սրբազան պայքարի» գործով հերթական դատական նիստը, որի ընթացքում հարցաքննվեցին Քննչական կոմիտեի փորձագետներն ու քննվեցին մեղադրյալների խափանման միջոցների հարցերը։ Դատարանի որոշմամբ՝ Վահագն Չախալյանն ազատվեց տնային կալանքից․ նրա նկատմամբ ընտրվեց վարչական հսկողություն, իսկ ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս մեկ ամսով։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 10-ին։ ⤵️
93
8
📌 Արդյո՞ք բիզնեսն ունի ինքնություն 🔺Ինչպե՞ս է աշխարհը գլոբալացումից անցնում ապագլոբալացման՝ նաև տնտեսական ու բիզնես ոլորտում: Պարզվում է՝ գործարարությունն աշխարհաքաղաքականության շարունակությունն է: 🔺Ինչո՞վ է տարբերվում քրիստոնյա առաջնորդությունը պարզապես լավ առաջնորդությունից, և կարո՞ղ է գործարարն առաջնորդվել հավատքով ու բարոյականությամբ: 🔺Արդյո՞ք ավանդական եկեղեցու անդամ լինելը կարող է խոչընդոտել ժամանակակից մտածողությամբ բիզնես վարելուն, եթե «քրիստոնյա առաջնորդություն» տերմինն ինքնին առաջացել է արևմտյան-բողոքական մշակույթում։ Աննա Սարգսյանը զրուցել է գործարար, սոցիալական ձեռներեց Մանուկ Հերգնյանի հետ: ⤵️
85
9
📌 Սանգիբարանի հրաշագործ Ավետարանը՝ Սուրբ Շողակաթ վանքում Ամեն տարի Սուրբ Հովհաննես Մկրտչի և Հոբ Արդարի հիշատակության տոնին Վաղարշապատի Սուրբ Շողակաթ վանք ուխտավորաբար ժամանում են Պարսկաստանի Փերիա գավառից 1972 թվականին Հայաստան տեղափոխված հայորդիներ։ Մատենադարանից եկեղեցի է բերվում բժշկության զորությամբ հռչակված Սանգիբարանի հրաշագործ Ավետարանը։ Տոնական Պատարագը մատուցեց Սուրբ Շողակաթ վանքի հոգևոր սպասավոր Տեր Գաբրիել վարդապետ Սարգսյանը։ ⤵️
84
10
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստ 03.09.2026 ⤵️
84
11
📌Մայր Տաճարի ճարտարապետությունն ու հոգևոր խորհուրդը Տեր Արարատ քահանա Պողոսյանն ու արձակագիր Հովհաննես Երանյանը «Տաղավարում» զրուցել են Միածնաէջ Տաճարի ճարտարապետության, պատմության ընթացքում կրած փոփոխությունների և վերջին հիմնանորոգման մասին։ Անդրադարձ է կատարվել նաև Տաճարի հոգևոր-խորհրդաբանական նշանակությանը, նրա կառուցման ու վերանորոգման համազգային-ժողովրդական խորհրդին, ինչպես նաև ծիսական տոնացույցում Մայր Տաճարին նվիրված տոներին։ ⤵️
80
12
✝️ Տասներկու առաքյալների ընտրությունը (6:12-16) Ողջ գիշեր աղոթելուց հետո ինչպե՞ս է Քրիստոս ընտրում իր 12 առաքյալներին, ովքե՞ր էին նրանք և ի՞նչ առաքելություն ու վախճան ունեցան։ Ավետարանիչն ի՞նչ հերթականությամբ է թվարկում առաքյալների անունները և ինչո՞ւ։ Ովքե՞ր են հիմնադրել մեր Եկեղեցին։ Ավետարանական հատվածը մեկնում է Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը: ⤵️
78
13
📌 Արցախի Անկախության օրվա առիթով՝ Խաղաղության աղոթք Մայր Տաճարում Սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Հանրապետության Անկախության օրվա առիթով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Խաղաղության աղոթք։ Աղոթք բարձրացվեց բռնի տեղահանված արցախահայության, Բաքվում պահվող հայ ռազմագերիների ու Արցախի պատանդառված ղեկավարների ազատ արձակման համար, ինչպես նաև հիշատակվեցին արցախյան պատերազմներում զոհված քաջորդիները։
90
14
📌 Գիտելիքի օրը Էօրնեկեան հանրակրթական դպրոցում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցում խորհրդանշական զանգով մեկնարկեց նոր ուսումնական տարին, և դպրոցի հոգևոր տեսուչ Տեր Արսեն քահանա Միրզոյանը շնորհավորեց սաներին, մանկավարժներին ու ծնողներին։ Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը։ Առաջին դասարան ընդունվելու համար այս տարի դպրոցը ստացել է 162 հայտ, սակայն սահմանափակ տեղերի պատճառով ընդունվել է 32 երեխա: ⤵️
101
15
✝️ Ծաղկյա պատմուճանը՝ եղբայրների բաժանարար Հակոբի 10 որդիներն ինչո՞ւ են սկսում նախանձել իրենց կրտսեր եղբորը՝ Հովսեփին և դավադիր ի՞նչ ծրագիր են իրականացնում։ Ինչպե՞ս է ծնողական սիրո ընկալումն ազդում զավակների փոխհարաբերությունների վրա, և ինչո՞ւ է սեփական անձի հանդեպ սիրո պակասի զգացումը խանդ ու նախանձ առաջացնում։ Ի՞նչ է ենթադրում Աստծո կողմից արված ընտրությունը՝ սնապարծությո՞ւն, թե՞ պատասխանատվություն և առաքելության կոչում, և ի՞նչ խորհրդանշական իմաստ ուներ եղբայրների կողմից Հովսեփին պատմուճանազրկելը։ Ինչպե՞ս են մեր կատարած արարքները հետագայում անդրադառնում մեր սերունդների կյանքի վրա։ Մեկնում է Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը։ ⤵️
84
16
📌 Մոսկվայի Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան վարժարանի տոնական սեպտեմբերի 1-ը Սեպտեմբերի 1-ին Մոսկվայի կենտրոնում գործող Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան վարժարանը կրկին բացեց իր դռները սաների առաջ, եւ տոնական մթնոլորտում տնօրեն Սյուզաննա Ադամյանցը փոխանցեց Վեհափառ Հայրապետի օրհնության խոսքը՝ մաղթելով եռանդ ու ջանասիրություն ուսումնառության մեջ։ Աշակերտներն այստեղ, ազգային ինքնությունը պահպանելով, ստանում են ՌԴ կրթական չափորոշիչներին համապատասխան բարձրորակ կրթություն՝ ուսումնասիրելով նաև մայրենի լեզու, հայ գրականություն ու հայ ժողովրդի պատմություն, իսկ նոր ուսումնական տարվանից նաեւ՝ չինարեն եւ արաբերեն։ ⤵️
94
17
📌 Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել կրթօջախների սաներին, մանկավարժներին և կրթության բոլոր մշակներին՝ հղելով նրանց Հայրապետական իր սերն ու օրհնությունը։ Ուղերձում Նորին Սրբությունը մաղթել է ուժ ու կորով կրթության գործի նվիրյալներին, եռանդ ու ջանասիրություն՝ աշակերտներին և ուսանողներին, ինչպես նաև հայցել Աստծո օրհնությունն ու պահպանությունը մեր հայրենիքի ու աշխարհասփյուռ մեր ժողովրդի համար։ ⤵️
127
18
📌 Եկեղեցական կյանք 30.08.2026 Այս թողարկման թեմաներն են՝ 🔺Կրթության մշակների օրհնության կարգ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 🔺Վարդենիսի Սուրբ Հակոբ եկեղեցու ուխտի օրն ու վերաօծման 14-րդ տարին 🔺Երկրորդ դատավորն ևս հրաժարվեց քննել Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործը 🔺Աննախադեպ հալածանք Հայ եկեղեցու դեմ․ ռումինական և բուլղարական մամուլի արձագանքը 🔺Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությունը 🔺Սրբազան պայքարի գործով դատական նիստը հետաձգվել է 🔺Ներսիսյանների գործով դատական նիստը. ելույթ ունեցավ պաշտպանական կողմը 🔺Վեհափառ Հայրապետն ընդունեց Մասյացոտնի թեմի քահանայից դասին
105
19
📌 Վարդենիսի Սուրբ Հակոբ եկեղեցու ուխտի օրն ու վերաօծման 14-րդ տարին Ամեն տարի, օգոստոսի վերջին կիրակի օրը Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցու ուխտի օրն է։ Այս տարի լրանում է աղոթատան վերաօծման 14-րդ տարեդարձը։ Տոնական Սուրբ Պատարագը մատուցեց և հավատացյալներին օրհնեց հոգևոր հովիվ Տեր Մուշե քահանա Վահանյանը: Տոնի առիթով Սուրբ Նարեկ մատուռից եկեղեցի բերվեց 1710 թվականի հրաշագործ ու խնդրակատար «Պապեի Նարեկ» Ավետարանը, որին հաղորդակցվելու համար Վարդենիս էին այցելել բազմաթիվ ուխտավորներ ոչ միայն գյուղից, այլև Ապարանից և հարակից բնակավայրերից։ ⤵️
100
20
📌 Կրթության մշակների օրհնության կարգ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Օգոստոսի 30-ին՝ Սուրբ Աստվածածնի Գոտուգյուտի տոնի առիթով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցվեց Սուրբ Պատարագ՝ Տեր Վիրապ աբեղա Սարգսյանի ձեռամբ։ Պատարագից հետո, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, տեղի ունեցավ կրթության մշակների օրհնության ավանդական կարգը։ Նոր՝ 2026-2027 թթ. ուսումնական տարեշրջանին ընդառաջ, Հայրապետական օրհնություն ստանալու նպատակով Մայր Աթոռ էին այցելել կրթական կառույցների ներկայացուցիչներ, մանկավարժներ, ինչպես նաև Էօրնեկյան հանրակրթական դպրոցի ուսուցչական կազմը։ ⤵️
104