cookie

نحن نستخدم ملفات تعريف الارتباط لتحسين تجربة التصفح الخاصة بك. بالنقر على "قبول الكل"، أنت توافق على استخدام ملفات تعريف الارتباط.

avatar

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին/ Mother See of Holy Etchmiadzin

The official Telegram channel of the Mother See of Holy Etchmiadzin www.armenianchurch.org/ facebook www.facebook.com/holyetchmiadzin/ twitter twitter.com/HolyEtchmiadzin instagram www.instagram.com/holyetchmiadzin/

إظهار المزيد
مشاركات الإعلانات
1 712
المشتركون
+224 ساعات
-57 أيام
+11530 أيام

جاري تحميل البيانات...

معدل نمو المشترك

جاري تحميل البيانات...

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքության ուխտավորներին 🟣 Հունիսի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ուխտավորաբար Հայաստան ժամանած Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքության Բեյողլու շրջանի հայկական համայնքի վարչական և թաղային խորհրդի անդամներին՝ ուղեկցությամբ Բեյողլու շրջանի հայկական եկեղեցիների հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Տ․ Հարություն վարդապետ Տամատյանի և թաղային խորհրդի ատենապետ տիար Աքսել Թոփալյանի։ 🟣 Հանդիպմանը, Հայր Սուրբը Նորին Սրբությանը ներկայացնելով ուխտավորներին, տեղեկություններ փոխանցեց Ստամբուլի Բեյողլու շրջանի հայկական համայնքի գործունեության մասին։Կարդալ ավելին
إظهار الكل...
Photo unavailableShow in Telegram
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հարավային Կորեայի Մեթոդիստ եկեղեցու անդամներին Հունիսի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հարավային Կորեայի Մեթոդիստ եկեղեցու անդամներին՝ գլխավորությամբ վերապատվելի Կիմ Ջոնգգոյի։Կարդալ ավելին
إظهار الكل...
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Սոս Արևելքի քրիստոնյաներ» կազմակերպության պատվիրակությանը 🟣Հունիսի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Սոս Արևելքի քրիստոնյաներ» կազմակերպության գլխավոր տնօրեն Բենժամին Բլանշաղի գլխավորած պատվիրակությանը։ 🟣Ողջունելով հյուրերի այցը հայոց հոգևոր կենտրոն՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը հայտնեց կազմակերպությանը Հայաստանին և հայ ժողովրդին ցուցաբերվող աջակցության համար։ 🟣Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձավ Սուրբ Էջմիածնի և կազմակերպության միջև ձևավորված գործակցությանը, որի արդյունքում արդիականացվում է Մայր Աթոռի տպարանը։ 🟣Իր հերթին պարոն Բենժամին Բլանշաղը Հայոց Հովվապետին տեղեկություններ փոխանցեց «Սոս Արևելքի քրիստոնյաներ» կազմակերպության գործունեության մասին՝ ի մասնավորի անդրադառնալով Հայաստանի տարբեր մարզերում իրականացվող կրթական, գյուղատնտեսական, առողջապահական, ինչպես նաև քրիստոնեական և մշակութային հուշարձանների վերականգնմանն ուղղված ծրագրերին։
إظهار الكل...
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ նորաօծ եկեղեցականների հետ 🟣Հունիսի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ նույն օրը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում քահանայական ձեռնադրության արժանացած յոթ նորաօծ հոգևորականների հետ՝ ուղեկցությամբ ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյանի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետի պաշտոնակատար Հոգեշնոհ Տ. Հարություն վարդապետ Կիրակոսյանի: Կարդալ ավելին
إظهار الكل...
Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում տեղի ունեցավ քահանայական ձեռնադրություն 🟣 Հունիսի 16-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում կատարվեց քահանայական ձեռնադրություն: 🟣 Հընթացս Սուրբ և Անմահ Պատարագի, ձեռամբ ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյանի, քահանայական ձեռնադրության և օծման արժանացան Մայր Աթոռի տարբեր կառույցներում սպասավորող յոթ սարկավագներ:Կարդալ ավելին
إظهار الكل...
Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը 🟣 Հունիսի 15-ին Մայր Աթոռի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում սպասավորող յոթ սարկավագների ընծայման կարգը՝ ձեռամբ ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյանի: 🟣 Հաջորդ օրը նորընծաները Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում կարժանանան քահանայական օծմանն ու ձեռնադրությանը:
إظهار الكل...
Կկատարվի քահանայական ձեռնադրություն 🟣 Հունիսի 16-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում հընթացս Սուրբ Պատարագի կկատարվի քահանայական ձեռնադրություն։ 🟣 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում սպասավորող յոթ սարկավագներ կարժանանան քահանայական օծման և ձեռնադրության։ 📍 Սուրբ Պատարագի սկիզբը՝ 10.30։ 🟣 Նույն օրը՝ Երեկոյան ժամերգության ընթացքում, Սուրբ Գայանե վանքում կկատարվի նաև վեղարի տվչության արարողություն: Հունիսի 15-ին՝ երեկոյան ժամը 17:30-ին, Մայր Աթոռի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում տեղի կունենա ձեռնադրվող սարկավագների ընծայման կարգը։
إظهار الكل...
أرشيف المشاركات
اختر خطة مختلفة

تسمح خطتك الحالية بتحليلات لما لا يزيد عن 5 قنوات. للحصول على المزيد، يُرجى اختيار خطة مختلفة.