Gitakert
الذهاب إلى القناة على Telegram
849
المشتركون
لا توجد بيانات24 ساعات
-47 أيام
-1130 أيام
أرشيف المشاركات
849
Ժողովուրդ, պատկերացրեք՝ տարածաշրջանում Երևանի օդը ամենամեծ աղտոտվածությունն ունի: Համեմատելու համար, ասեմ, որ Բաքվի օդի աղտոտվածության մակարդակը 18.8 է, Թբիլիսիինը՝ 15.5, իսկ Երևանում՝ 26.4:
Հիմա հարց՝
Ո՞վ պետք է լուծի այս խնդիրը:
1. Անհատը (օդը աղտոտողը)
2. Քաղաքացին
3. Պետությունը
849
2 օրա ընկերներով քննարկում ենք կարևոր մի հարց: Ես ասում եմ, որ Գիտակերտում պետք է խոսել նաև բացասական կերպարների ու վատ դեպքերի մասին, իսկ ընկերներս ասում են, որ դա չի կարելի՝ քանի որ չգիտենք մարդիկ ինչ «ռեակցիա» կտան:
Ես երբեք ականջ չեմ շոյել ու չեմ էլ շոյելու: Եթե խոսել ենք լավի մասին, ուրեմն պետք է նաև վատը ասենք:
Իսկ դուք ի՞նչ եք կարծում:
849
Չգիտեմ, թե ինչպես կարելի է ավելի պարզ բացատրել Հայաստանի պետականության ու ՀՀ անկախության կարևորությունը։ Ամեն անգամ հանդիպում ենք իրենց ռուս զգացող հայերի կամ «Հայկական ծագում» ունեցող ռուսներ, ու նրանք մեզ հայերեն լեզվով փորձում են համոզել, որ ավելի լավ է ապրել Ռուսաստանի состав-ի մեջ։ Նրանց փաստարկները նույնպես հետաքրքիր են։ Օրինակ՝ նրանք ասում որ մեր նման փոքր պետությունները միշտ պետք է լինեն ինչ-որ մեծ պետության թևի տակ։
Մենք չենք ցանկանում շնչել ուրիշի թևի տակի հոտը։ Մենք ուզում ենք ապրել ազատ ու անկախ պետությունում և շնչել ազատության ու անկախության մաքուր հայկական օդը։
https://www.instagram.com/reel/C_nw846MG0I/?igsh=czU0YjV2YmxuZXhr
849
Կներեք, որ իմ պատճառով ձեր հեռախոսը ձայնեց և դուք ամենայն հավանականությամբ արթնացաք։ Բայց եթե ես հիմա սա չգրեմ, հաստատ վաղը չեմ գրելու։
Ես չեմ պատրաստվում Գիտակերտի տելեգրամի ալիքում միշտ մեկնաբանություններ տեղադրել։ Հիմնական նպատակը այս ալիքի անհանգստացնող հարցերը բարձրացնելն է և դրանց շուրջ քննարկում կազմակերպելը։ Իմ համար շատ կարևոր է ինձ անհանգստացնող հարցերը ձեզ հետ քննարկել, քանի որ սրանից ավելի լավ տարբերակ դեռ չեմ գտել, ձեզ հետ կապի մեջ լինելու համար։ Շուտով սկսելու եմ գրել թեմաները, իսկ ձեր կողմից ակնկալում եմ ակտիվություն, քանի որ մենք բոլորս անհանգստանում ենք մեր անկախ պետության զարգացման մասին։
Եվս մեկ անգամ կներեք այս ժամին ձեզ անհանգստացնելու համար։
849
Ինձ խնդրել են, որ անունները փակեմ, որպեսզի մարդիկ չիմանան, թե ով է գրել։ Ես էլ դեմ եմ դրան։
Չգիտեմ, ում բախտը բերեց այս սքրինշոթում)
849
Երբեք այսքան մեծ չի եղել անկեղծության կարիքը ու կարոտը, ինչպես այսօր, և երբեք այսքան ահռելի չափերով չի հայտնվել կեղծիքը, ինչպես այսօր:”
