ar
Feedback

لا تقع ضحية للمخادعين! تيليمتريو يكتشف ويُميّز هذه القنوات 👉 إذا كنت تريد رؤية العلامة، اشترك

Gitakert

Gitakert

الذهاب إلى القناة على Telegram

Գիտակցության կերտում՝ գիտելիքի միջոցով: Instagram: @gitakert

إظهار المزيد
849
المشتركون
لا توجد بيانات24 ساعات
-47 أيام
-1130 أيام
أرشيف المشاركات
https://youtu.be/_1uFLwYNMEE?si=XP7C845Vvh20ScYr ՄԻՍԱՔ ՄԱՆՈՒՇՅԱՆԻ ՆԱՄԱԿՆ ԻՐ ԿՆՈՋԸ՝ ՄԵԼԻՆԵԻՆ Թանկագին Մելինե, իմ սիրելի փոքրիկ որբուկ, Մի քանի ժամից ես կլքեմ այս աշխարհը: Մեզ գնդակահարելու են այսօր ցերեկը՝ ժամը 15-ին: Ինձ թվում է, թե սա պատահականություն է իմ կյանքում, ես սրան չեմ հավատում, բայց, այնուամենայնիվ, գիտեմ, որ այլևս երբեք քեզ չեմ տեսնելու: Ի՞նչ կարող եմ գրել քեզ: Ներսումս ամեն ինչ խառնված է, բայց միաժամանակ՝ պարզորոշ: Որպես կամավոր զինվոր ես միացել էի Ազատության բանակին և հիմա մեռնում եմ հաղթանակի և վերջնանպատակի սահմանագծին: Երջանկությու՛ն նրանց, ովքեր կվերապրեն մեզ և կհամտեսեն վաղվա ազատության և Խաղաղության քաղցրությունը: Ես համոզված եմ, որ ֆրանսիացի ժողովուրդը և Ազատության բոլոր մարտիկները կհարգեն մեր հիշատակն արժանապատվորեն: Մահվանս շեմին ես հայտարարում եմ, որ բացարձակապես ատելություն չեմ  զգում ո՛չ գերմանացի ժողովրդի, ո՛չ որևէ մեկի հանդեպ. յուրաքանչյուրը կստանա այն, ինչին կարժանանա՝ որպես պատիժ և որպես պարգև: Գերմանացի ժողովուրդը և բոլոր մյուս ժողովուրդները կապրեն խաղաղության և եղբայրության մեջ պատերազմից հետո, որն այլևս երկար չի տևի: Երջանկություն բոլորի՛ն: Ես խորապես ցավում եմ քեզ չերջանկացնելու համար, ես այնքան կուզեի քեզնից երեխա ունենալ, ինչպես ինքդ ես միշտ ուզել: Ուստի քեզ խնդրում եմ պատերազմից հետո անպայմանորեն ամուսնանալ և երեխա ունենալ՝ հանուն իմ երջանկության, և իմ վերջին ցանկությունն իրականացնելու համար ամուսնացի՛ր մեկի հետ, ով կարող է քեզ երջանկացնել: Ողջ ունեցվածքս և բոլոր գործերս թողնում եմ քեզ, քրոջդ և նրա զավակներին:  Պատերազմից հետո որպես իմ կին կարող ես պահանջել պատերազմի թոշակի քո իրավունքը, քանի որ ես մեռնում եմ որպես ֆրանսիական Ազատության բանակի շարքային զինվոր: Խմբագրել տուր իմ արժեքավոր բանաստեղծությունները և գրվածքներն այն ընկերներիս օգնությամբ, ովքեր կցանկանան հարգել իմ հիշատակը: Եթե հնարավոր է, հուշերս տար հարազատներիս՝ Հայաստան: Շուտով ես կմեռնեմ իմ 23 զինակից ընկերների հետ քաջությամբ և մի մարդու խաղաղությամբ, ով շատ հանգիստ խիղճ ունի, քանի որ ինքս որևէ մեկին չեմ վնասել և եթե անգամ արել եմ, ապա արել եմ առանց ատելության: Այսօր արևոտ է: Նայելով արևին և գեղեցիկ բնությանը, որ ես այդքան սիրում էի, հրաժեշտ եմ տալիս կյանքին և բոլորիդ՝ իմ շատ սիրելի կին և իմ շատ սիրելի ընկերներ: Ես ներում եմ բոլոր նրանց, ովքեր վնասել են ինձ կամ ցանկացել են վնասել՝ բացառությամբ նրանց, ովքեր դավաճանել են մեզ՝ իրենց կաշին փրկելու համար և նրանց, ովքեր ծախել են մեզ: Ջերմորեն համբուրում եմ քեզ, ինչպես նաև քրոջդ և բոլոր հեռու և մոտ ընկերներին, ովքեր ճանաչում են ինձ. բոլորդ իմ սրտում եք: Մնաս բարով: Քո ընկեր, քո զինակից ընկեր, քո ամուսին:

Գիտելիքը համաշխարհային շուկայում ամենաթանկ ապրանքն է։ Գիտելիքը բարոյականություն է, մինչև անգամ՝ ազնվական արտաքին: Բայց ինչպես
Գիտելիքը համաշխարհային շուկայում ամենաթանկ ապրանքն է։ Գիտելիքը բարոյականություն է, մինչև անգամ՝ ազնվական արտաքին: Բայց ինչպես անենք, որ դիպլոմի փոխարեն գիտելիք ունենանք... Սոս Սարգսյան

1906 թ. Արտաշատից Երևան եկող մուտքը
1906 թ. Արտաշատից Երևան եկող մուտքը