ar
Feedback
Արևելյան անդրադարձներ | Անժելա Սիմոնյան

Արևելյան անդրադարձներ | Անժելա Սիմոնյան

الذهاب إلى القناة على Telegram

Թուրքագետ Անժելա Սիմոնյանի հեղինակային ալիքը։ Այստեղ կիսվում եմ տարածաշրջանային իրադարձությունների վերլուծություններով, իմ ուսումնասիրություններով, թարգմանություններով ու արխիվային հետաքրքիր փաստերով։

إظهار المزيد
لم يتم تحديد البلدالفئة غير محددة
300
المشتركون
+224 ساعات
+197 أيام
+4830 أيام
أرشيف المشاركات
🥷🏻♟️Разведывательные шахматы: Тайные союзы MİT и Mossad против армян (ЧАСТЬ 2) (ЧАСТЬ 1) В глобальной игре спецслужб есть т
🥷🏻♟️Разведывательные шахматы: Тайные союзы MİT и Mossad против армян (ЧАСТЬ 2) (ЧАСТЬ 1) В глобальной игре спецслужб есть темы, о которых заявляют лишь десятилетия спустя — после рассекречивания архивных документов или крупных провалов. Один из самых примечательных, темных и болезненных эпизодов теневого сотрудничества MİT и Mossad был направлен против армян и, в частности, АСАЛА, превратившись в невидимую войну на улицах Бейрута. 📍В начале 1980-х годов, в условиях Холодной войны и на фоне событий, разворачивающихся на Ближнем Востоке, в секретных условиях разрабатывались операции, главной целью которых было физическое уничтожение ключевых деятелей армянской освободительной борьбы. Бейрут, который в то время превратился в точку столкновения мировых разведок, стал главным театром этой операции, где турецкая и израильская сети действовали в тесной координации. 🎯Одной из мишеней этого сотрудничества стал Минас Симонян, который был преданным бойцом и деятелем АСАЛА. В конце декабря 1982 года на одной из улиц Бейрута, когда он управлял собственным автомобилем, был пущен в ход тщательно разработанный план: неизвестный убийца приблизился и метким, расчетливым выстрелом из пистолета с глушителем убил его прямо за рулем. ⚖️Эта жестокая цепь убийств продолжилась спустя короткое время. 12 марта 1983 года в Бейруте, на пороге собственного дома, был жестоко убит Карапет Пашабезян. Он был одним из видных деятелей АСАЛА, выступавшим с открытыми публичными заявлениями от имени организации, а его фотографии регулярно появлялись на страницах печатавшегося в Бейруте официального журнала АСАЛА «Айастан». Нападение было совершено с четким расчетом прямо у входа в его дом, что свидетельствовало о разведывательном планировании и бесперебойной работе местных агентурных сетей. 💣Подробности этих ужасных операций и турецко-израильские теневые разведывательные связи впоследствии всплыли наружу посредством раскрытия различных документов. В частности, личность и деятельность Минаса Симоняна и Карапета Пашабезяна были подтверждены на основе показаний Левона Экмекчяна, арестованного по делу о нападении на аэропорт Эсенбога в Анкаре. Экмекчян подвергался допросам с бесчеловечным давлением со стороны турецких спецслужб, в ходе которых выбитая информация впоследствии широко использовалась MİT и Mossad в теневых разведывательных операциях, направленных против армянского освободительного движения. Արևելյան անդրադարձներ | Անժելա Սիմոնյան

🥷🏻♟️Հետախուզական շախմատ. MİT-ի և Mossad-ի գաղտնի դաշինքներն ընդդեմ հայերի (ՄԱՍ 2) (ՄԱՍ 1) Հատուկ ծառայությունների գլոբալ խա
🥷🏻♟️Հետախուզական շախմատ. MİT-ի և Mossad-ի գաղտնի դաշինքներն ընդդեմ հայերի (ՄԱՍ 2) (ՄԱՍ 1) Հատուկ ծառայությունների գլոբալ խաղում կան թեմաներ, որոնց մասին բարձրաձայնում են միայն տասնամյակներ անց՝ արխիվային փաստաթղթերի բացահայտումից կամ խոշոր ձախողումներից հետո։ MİT-ի և Mossad-ի ստվերային համագործակցության ամենաուշագրավ, մութ ու ցավոտ դրվագներից մեկն ուղղված էր հայերի և, մասնավորապես, ԱՍԱԼԱ-ի դեմ՝ վերածվելով Բեյրութի փողոցներում մղվող անտեսանելի պատերազմի։ 📍1980-ականների սկզբին՝ Սառը պատերազմի պայմաններում և Մերձավոր Արևելքում ծավալվող իրադարձությունների ֆոնին, գաղտնի պայմաններում մշակվում էին գործողություններ, որոնց գլխավոր նպատակն էր ֆիզիկապես չեզոքացնել հայկական ազատագրական պայքարի առանցքային գործիչներին։ Բեյրութը, որն այն ժամանակ վերածվել էր համաշխարհային հետախուզությունների բախման կետի, դարձավ այս գործողության գլխավոր թատերաբեմը, որտեղ թուրքական և իսրայելական ցանցերը գործում էին սերտ համակարգմամբ։ 🎯Այս համագործակցության թիրախներից մեկը դարձավ Մինաս Սիմոնյանը, ով ԱՍԱԼԱ-ի նվիրյալ մարտիկներից ու գործիչներից էր։ 1982 թվականի դեկտեմբերի վերջին Բեյրութի փողոցներից մեկում, երբ նա վարում էր սեփական ավտոմեքենան, գործի դրվեց մանրակրկիտ մշակված պլան. անհայտ մարդասպանը մոտեցել և խլացուցիչով ատրճանակից արձակված դիպուկ ու հաշվենկատ կրակոցով սպանել էր նրան հենց ղեկի վրա։ ⚖️Սպանությունների այս դաժան շղթան շարունակվեց դրանից կարճ ժամանակ անց։ 1983 թվականի մարտի 12-ին, Բեյրութում, իր իսկ տան շեմին դաժանորեն սպանվեց Կարապետ Փաշաբեզյանին։ Նա ԱՍԱԼԱ-ի երևելի դեմքերից էր, ով հանդես էր գալիս բացահայտ հանրային հայտարարություններով կազմակերպության անունից, իսկ նրա լուսանկարները պարբերաբար հայտնվում էին Բեյրութում տպագրվող ԱՍԱԼԱ-ի պաշտոնական «Հայաստան» ամսագրի էջերում։ Հարձակումը կատարվել էր հստակ հաշվարկով՝ հենց նրա տան մուտքի մոտ, ինչը վկայում էր հետախուզական պլանավորման և տեղական գործակալական ցանցերի անխափան աշխատանքի մասին։ 💣Այս սարսափելի գործողությունների մանրամասներն ու թուրք-իսրայելական հետախուզական ստվերային կապերը հետագայում ջրի երես դուրս եկան տարբեր փաստաթղթերի բացահայտման միջոցով։ Մասնավորապես, Մինաս Սիմոնյանի և Կարապետ Փաշաբեզյանի ինքնությունն ու գործունեությունը հաստատվել էր Անկարայի Էսենբողա օդանավակայանի հարձակման գործով ձերբակալված Լևոն Էքմեքջյանի ցուցմունքների հիման վրա։ Էքմեքջյանը թուրքական հատուկ ծառայությունների կողմից ենթարկվել էր անմարդկային ճնշումներով հարցաքննությունների, որոնց ընթացքում կորզված տեղեկությունները հետագայում լայնորեն օգտագործվեցին MİT-ի և Mossad-ի կողմից՝ հայկական ազատագրական շարժման դեմ ուղղված ստվերային հետախուզական օպերացիաներում։ Արևելյան անդրադարձներ | Անժելա Սիմոնյան

🥷🏻♟️Разведывательные шахматы: Тайные союзы MİT и Mossad (ЧАСТЬ 1) После формирования Вестфальской системы вопросы экзистенц
🥷🏻♟️Разведывательные шахматы: Тайные союзы MİT и Mossad (ЧАСТЬ 1) После формирования Вестфальской системы вопросы экзистенциальной безопасности государств в мирных условиях переместились в сферу спецслужб, где разведка стала невидимым мозгом и главным инструментом государственной машины. На ближневосточной политической арене эту миссию взяли на себя турецкая MİT и израильский Mossad. Истоки турецкой разведки уходят к известной «Teşkilat-ı Mahsusa» («Специальная организация»), созданной Энвером-пашой, которая, пройдя через десятилетия номинальных и структурных трансформаций, в 1965 году превратилась в Национальную разведывательную организацию (MİT). ⚖️Эволюция этой структуры примечательна тем, что, будучи исторически тесно связанной с армией и госаппаратом, она постепенно подверглась глубокой демилитаризации. Если, по данным бывшего директора MİT Атача Явуза, в 1990 году военнослужащие составляли около 35 процентов структуры, то сегодня этот показатель снизился до 4,5 процента, оставив военных лишь в нижних эшелонах. 💼Наряду с этой многослойной и масштабной турецкой машиной израильский Mossad демонстрирует совершенно иную — крайне компактную модель. В этой структуре, основанной 1 апреля 1951 года Исером Харелем и Давидом Бен-Гурионом, в штаб-квартире в Тель-Авиве работает всего около 7000 человек вместе с техническим персоналом, а число непосредственно оперативных офицеров составляет лишь несколько десятков. По данным историка Иосифа Тельмана, около 20 процентов оперативных сотрудников Mossad — женщины, самой высокопоставленной из которых была Ализа Маген, дослужившаяся до поста заместителя директора. 📍Несмотря на эти структурные различия, обе службы объединила роль, отведенная им в рамках американской геополитики в годы Холодной войны. В контексте неоколониальной политики США Турция, Израиль и шахский Иран стали «жандармами» Ближнего Востока, что с 1958 года заложило основу для тайных контактов между MİT и Mossad. Одним из самых громких эпизодов этого теневого сотрудничества стала операция по задержанию лидера РПК Абдуллаха Оджалана в Найроби в феврале 1999 года, где бок о бок с турецкой разведкой действовали группы израильских и иранских спецслужб. 💣В последующие десятилетия эти отношения проявились в новых реалиях: в 2013 году, после урегулирования инцидента с Mavi Marmara, Хакан Фидан и Тамир Пардо договорились об обмене разведданными по Сирии, а глава Mossad в Анкаре обсудил с Эрдоганом даже внешнее влияние на события в парке Гези. Это партнерство достигло своего пика в октябре 2022 года, когда в ходе визита Бени Ганца руководители MİT и Mossad подписали секретное соглашение из 8 пунктов по контролю над иранскими сетями и палестинцами в Турции. Тем не менее, этот союз никогда не был однозначным: турецкая контрразведка периодически нейтрализовала сети Mossad, вербовавшие иностранных и палестинских студентов турецких вузов, еще раз доказывая, что в мире разведок нет постоянных союзников, есть лишь меняющиеся интересы. В следующей части я напишу о том, как эти две организации действовали против АРМЯН. Արևելյան անդրադարձներ | Անժելա Սիմոնյան

🥷🏻♟️Հետախուզական շախմատ. MİT-ի և Mossad-ի գաղտնի դաշինքները (ՄԱՍ 1) Վեստֆալյան համակարգի ձևավորումից հետո պետությունների գո
🥷🏻♟️Հետախուզական շախմատ. MİT-ի և Mossad-ի գաղտնի դաշինքները (ՄԱՍ 1) Վեստֆալյան համակարգի ձևավորումից հետո պետությունների գոյաբանական անվտանգության հարցերը խաղաղ պայմաններում տեղափոխվեցին հատուկ ծառայությունների տիրույթ, որտեղ հետախուզությունը դարձավ պետական մեքենայի անտեսանելի ուղեղն ու հիմնական գործիքը։ Մերձավորարևելյան քաղաքական դաշտում այս առաքելությունն իրենց վրա վերցրեցին թուրքական MİT-ն ու իսրայելական «Մոսադը»։ Թուրքական հետախուզության ակունքները գնում են դեպի Էնվեր փաշայի ստեղծած հայտնի «Teşkilat-ı Mahsusa»-ն (Հատուկ կազմակերպություն), որը, տասնամյակների ընթացքում կրելով անվանական ու կառուցվածքային տրանսֆորմացիաներ, 1965 թվականին վերածվեց Ազգային հետախուզական կազմակերպության (MİT)։ ⚖️Այս կառույցի էվոլյուցիան առանձնահատուկ է նրանով, որ պատմականորեն սերտորեն կապված լինելով բանակի ու պետական ապարատի հետ, այն աստիճանաբար ենթարկվեց խորը ապառազմականացման։ Եթե MİT-ի նախկին տնօրեն Աթաչ Յավուզի տվյալներով՝ 1990 թվականին կառույցում զինծառայողները կազմում էին շուրջ 35 տոկոս, ապա այսօր այդ ցուցանիշը նվազել է մինչև 4,5 տոկոս՝ զինվորականներին թողնելով ստորին էշելոններում։ 💼Թուրքական այս բազմաշերտ ու լայնածավալ մեքենայի կողքին իսրայելական Mossad-ը դրսևորում է բոլորովին այլ՝ ծայրահեղ կոմպակտ մոդել։ 1951 թվականի ապրիլի 1-ին Իսեր Հարելի և Դավիթ բեն Գուրիոնի կողմից հիմնադրված այս կառույցում, Թել Ավիվի կենտրոնակայանում, աշխատում է ընդամենը մոտ 7000 մարդ՝ տեխնիկական անձնակազմի հետ միասին, իսկ բուն օպերատիվ սպաների թիվը հասնում է ընդամենը մի քանի տասնյակի։ Ըստ պատմաբան Իոսիֆ Թելմանի՝ Mossad-ի օպերատիվ աշխատակիցների մոտ 20 տոկոսը կանայք են, որոնցից ամենաբարձրաստիճանը փոխտնօրենի պաշտոնին հասած Ալիզա Մագենն էր։ 📍Կառուցվածքային այս տարբերություններով հանդերձ՝ երկու ծառայություններին միավորեց Սառը պատերազմի տարիներին ամերիկյան աշխարհաքաղաքականության շրջանակում նրանց վերապահված դերը։ ԱՄՆ-ի նեոգաղութատիրական քաղաքականության համատեքստում Թուրքիան, Իսրայելը և շահական Իրանը դարձան Մերձավոր Արևելքի «ժանդարմները», ինչն էլ 1958 թվականից հիմք դրեց MİT-ի և Mossad-ի գաղտնի շփումներին։ Այս ստվերային համագործակցության ամենահնչեղ դրվագներից մեկը դարձավ 1999 թվականի փետրվարին Նայրոբիում PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ձերբակալման օպերացիան, որտեղ թուրքական հետախուզության հետ կողք կողքի գործում էին իսրայելական և իրանական հատուկ ծառայությունների խմբերը։ 💣Հետագա տասնամյակներում այս հարաբերությունները դրսևորվեցին նոր իրողություններում. 2013 թվականին Mavi Marmara-յի միջադեպի հարթումից հետո Հաքան Ֆիդանն ու Թամիր Պարդոն պայմանավորվեցին Սիրիայի վերաբերյալ հետախուզական տվյալների փոխանակման շուրջ, իսկ Mossad-ի ղեկավարն Անկարայում Էրդողանի հետ քննարկեց անգամ «Գեզի» այգու իրադարձությունների արտաքին ազդեցությունները։ Այս գործընկերությունն իր գագաթնակետին հասավ 2022 թվականի հոկտեմբերին, երբ Բենի Գանցի այցի ընթացքում MİT-ի և Mossad-ի ղեկավարները ստորագրեցին 8 մասից բաղկացած գաղտնի համաձայնագիր՝ Թուրքիայում իրանական ցանցերն ու պաղեստինցիներին վերահսկելու համար։ Այնուամենայնիվ, այս դաշինքը երբեք միանշանակ չի եղել. թուրքական հակահետախուզությունը պարբերաբար չեզոքացրել է «Մոսադի» այն ցանցերը, որոնք հավաքագրում էին թուրքական բուհերի օտարերկրացի ու պաղեստինցի ուսանողներին՝ ևս մեկ անգամ ապացուցելով, որ հետախուզությունների աշխարհում չկան մշտական դաշնակիցներ, կան միայն հարափոփոխ շահեր։ Հաջորդ մասում կգրեմ այն մասին, թե ինչպես են այս երկու կազմակերպությունները գործել ընդդեմ ՀԱՅԵՐԻ։ Արևելյան անդրադարձներ | Անժելա Սիմոնյան

🔥📈Հայ-թուրքական առևտուր․ Խաղաղության «մասնավոր» պատրանք, թե՞ տնտեսական ծուղակ Երբ քաղաքական ու դիվանագիտական հարթակում բանա
🔥📈Հայ-թուրքական առևտուր․ Խաղաղության «մասնավոր» պատրանք, թե՞ տնտեսական ծուղակ Երբ քաղաքական ու դիվանագիտական հարթակում բանակցությունները դանդաղում են կամ բախվում Անկարայի կողմից առաջադրվող խիստ նախապայմաններին, թուրքական դիվանագիտական դպրոցը գործի է դնում իր փորձարկված գործիքակազմերից մեկը՝ «Track II»-ը կամ գործարար դիվանագիտությունը (Business Diplomacy)։ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու թուրքական Վանի առևտրաարդյունաբերական պալատի միջև Սեպտեմբերի 3-4-ին Երևանում կայացած հանդիպումներն ու դրանց հետևած «վստահության ամրապնդման» մասին հայտարարությունները պետք է դիտարկել հենց այս խորապատկերում։ 🛣️Այս գործընթացում պատահական չէ հենց Վանի առևտրաարդյունաբերական պալատի ընտրությունը․ Վանը Արևելյան Անատոլիայի տնտեսական հաբն է, որը տասնամյակներ շարունակ տառապում է փակ սահմաններից ու քրդական գործոնով պայմանավորված տնտեսական սահմանափակումներից։ Անկարան հստակ հաշվարկում է, որ իր արևելյան նահանգների տնտեսական աշխուժացումը հնարավոր է իրականացնել հարևան Հայաստանի շուկայի հաշվին, սակայն սա հավասարազոր առևտուր չէ, այլ թուրքական ապրանքների ու կապիտալի էքսպանսիայի փորձ դեպի փոքր հայկական շուկա, ինչը երկարաժամկետ կտրվածքով ուղղակի սպառնալիք է տեղական արտադրողի համար։ 📮Տնտեսական էքսպանսիայից զատ, այս գործընթացն ունի ավելի խորքային՝ «փափուկ ուժի» (Soft Power) քաղաքական նպատակ։ Ապրանքաշրջանառության ու «համատեղ ներդրումների» խոստումների միջոցով Անկարան փորձում է Հայաստանում ձևավորել թուրքական կապիտալով շահագրգռված բիզնես-էլիտայի մի հատված։ Այդ խումբը դառնալու է այն ներսի տնտեսական հենարանը, որն ակտիվորեն լեգիտիմացնելու և հանրայնորեն արդարացնելու է Հայաստանի քաղաքական իշխանությունների որդեգրած զիջողական կուրսը՝ Անկարայի ու Բաքվի պահանջների (սահմանների բացում, միջանցքային տրամաբանություն) անվերապահ կատարումը փաթեթավորելով որպես «ալտերնատիվ տնտեսական զարգացում»։ 🗺️Միևնույն ժամանակ, Վանի գործարարների այցը Երևան նաև արտաքին սպառման դեկորացիա է․ Անկարան Արևմուտքին ցույց է տալիս, թե իբր «ժողովրդական ու տնտեսական մակարդակով հարաբերությունները կարգավորվում են», մինչդեռ պաշտոնական մակարդակում սահմանի բացումն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատումը շարունակում է ուղղակիորեն շաղկապել Բաքվի պահանջների հետ։ Այսպիսով, երևանյան հանդիպումները պարզապես բիզնես-ֆորում չեն, այլ թուրքական տնտեսական էքսպանսիայի և «փափուկ ուժի» դասական օրինակ, որտեղ առևտրի շղարշի տակ թաքնված են հստակ հաշվարկված աշխարհաքաղաքական նպատակներ։ Արևելյան անդրադարձներ | Անժելա Սիմոնյան

🥷🏻💼От фиаско с Оджаланом в 1999-м до рукопожатий за закрытыми дверями Новостные потоки обычно ограничиваются сухой констат
+1
🥷🏻💼От фиаско с Оджаланом в 1999-м до рукопожатий за закрытыми дверями Новостные потоки обычно ограничиваются сухой констатацией: глава турецкой разведки (MİT) Ибрагим Калын тайно посетил Афины, встретился с главой греческой EYP, обсудил Эгейское море, миграцию и Ближний Восток. Это поверхностная информация, которую можно найти на любом новостном сайте. Но реальная политика и разведывательные каналы всегда проходят там, куда не дотягиваются камеры. 🖋️На самом деле появление Ибрагима Калына в Афинах — это не из жанра обычной межгосударственной дипломатии. Калын — не просто руководитель ведомства: он главный носитель идеологической воли Эрдогана и один из основных архитекторов внешней политики Анкары, человек, для которого спецслужба является инструментом экзистенциальной борьбы государства. Когда фигура такого масштаба бесшумно отправляется в Афины, это означает, что привычные дипломатические каналы исчерпали себя или стали слишком медленными и публичными для принятия быстрых решений на данном этапе тектонических изменений. 🇹🇷🇬🇷Греция и Турция на протяжении десятилетий находились в логике противостояния с нулевой суммой. Известный скандал с Оджаланом 1999 года и кенийская операция напоминают о том, чем заканчивалось, когда две спецслужбы пытались открыть «второй фронт» за спиной друг у друга. Когда Абдуллах Оджалан (Апо) был вынужден покинуть Сирию, он искал убежище в Европе, а также некоторое время жил и в России, безуспешно пытаясь добиться политического убежища. Позже определенные политические и разведывательные круги Греции тайком поддержали курдское движение, видя в этом возможность открыть «второй фронт» против Турции. ⛓️‍💥Оджалана тайно перевезли в Афины, а затем — в посольство Греции в Кении. Однако турецкая разведка (MİT) при технической поддержке американских спецслужб сумела раскрыть эту тайную операцию греческой разведки (EYP). Спецназ MİT похитил Оджалана в столице Кении Найроби как раз в тот момент, когда его перевозили из греческого посольства в аэропорт. В то время провал греческой разведки стоил поста нескольким министрам и поставил страну на грань реальной войны. 📍Однако сегодня подход кардинально изменился. Подобные конспиративные контакты на уровне глав разведок — это не заявка на внезапную дружбу или доверие, а утверждение хладнокровных, просчитанных «красных линий». Анкара и Афины пытаются предотвратить сценарии, при которых столкновение глобальных сил может превратить Эгейский во второй Ближний Восток. Когда разведки говорят без свидетелей, это означает, что за публичной риторикой политиков начался реальный, закрытый процесс управления рисками. Արևելյան անդրադարձներ | Անժելա Սիմոնյան

🥷🏻💼1999-ի Օջալանի ֆիասկոյից մինչև փակ դռների հետևում ձեռքսեղմումներ Լրատվական հոսքերը սովորաբար սահմանափակվում են չոր արձա
+1
🥷🏻💼1999-ի Օջալանի ֆիասկոյից մինչև փակ դռների հետևում ձեռքսեղմումներ Լրատվական հոսքերը սովորաբար սահմանափակվում են չոր արձանագրությամբ. Թուրքիայի հետախուզության (MİT) ղեկավար Իբրահիմ Քալընը գաղտնի այցելել է Աթենք, հանդիպել հունական EYP-ի ղեկավարին, քննարկել Էգեյան ծովը, միգրացիան ու Մերձավոր Արևելքը։ Սա այն մակերեսային ինֆորմացիան է, որը կարելի է գտնել ցանկացած լրատվական կայքում։ Բայց իրական քաղաքականությունն ու հետախուզական մայրուղիները միշտ անցնում են այնտեղ, որտեղ տեսախցիկները չեն հասնում։ 🖋️Իրականում Իբրահիմ Քալընի հայտնվելը Աթենքում միջպետական սովորական դիվանագիտության ժանրից չէ։ Քալընը պարզապես գերատեսչության ղեկավար չէ. նա Էրդողանի գաղափարական կամքի գլխավոր կրողն ու Անկարայի արտաքին քաղաքականության հիմնական ճարտարապետներից է, մարդ, ում համար հատուկ ծառայությունը պետության գոյաբանական պայքարի գործիք է։ Երբ նման մասշտաբի ֆիգուրը առանց աղմուկի գնում է Աթենք, դա նշանակում է, որ սովորական դիվանագիտական խողովակները սպառել են իրենց կամ դարձել են չափազանց դանդաղ ու հրապարակային՝ տեկտոնական փոփոխությունների այս փուլում արագ որոշումներ կայացնելու համար։ 🇹🇷🇬🇷Հունաստանն ու Թուրքիան տասնամյակներ շարունակ գտնվել են հակամարտության մեջ։ 1999 թվականի հայտնի Օջալանի սկանդալն ու քենիական օպերացիան հիշեցնում են, թե ինչպես էր ավարտվում, երբ երկու հատուկ ծառայությունները փորձում էին միմյանց թիկունքում «երկրորդ ճակատ» բացել։ Երբ Աբդուլլահ Օջալանը (Ապո) ստիպված եղավ լքել Սիրիան, նա փնտրում էր ապաստան Եվրոպայում, ինչպես նաև որոշ ժամանակ ապրել է Ռուսաստանում՝ անհաջող փորձելով քաղաքական ապաստան ստանալ։ Ավելի ուշ Հունաստանի որոշակի քաղաքական ու հետախուզական շրջանակներ ծածուկ աջակցեցին քրդական շարժմանը՝ դրանում տեսնելով Թուրքիայի դեմ «երկրորդ ճակատ» բացելու հնարավորություն։ ⛓️‍💥Օջալանին գաղտնի տեղափոխեցին Աթենք, իսկ այնուհետև՝ Քենիայում Հունաստանի դեսպանատուն: Սակայն թուրքական հետախուզությունը (MİT)՝ ամերիկյան հատուկ ծառայությունների տեխնիկական աջակցությամբ, կարողացավ բացահայտել հունական հետախուզության (EYP) այս գաղտնի գործողությունը: MİT-ի հատուկ ջոկատայինները Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում առևանգեցին Օջալանին հենց այն պահին, երբ նրան հունական դեսպանատնից տեղափոխում էին օդանավակայան: Այդ ժամանակ հունական հետախուզության ձախողումը արժեցավ մի քանի նախարարի պաշտոն և երկիրը կանգնեցրեց իրական պատերազմի եզրին։ 📍Այսօր, սակայն, մոտեցումն արմատապես փոխվել է։ Հետախուզությունների ղեկավարների մակարդակով այս խորհրդապահական շփումները ոչ թե հանկարծակի բարեկամության կամ վստահության հայտ են, այլ սառնասիրտ, հաշվարկված «կարմիր գծերի» հաստատում։ Անկարան և Աթենքը փորձում են կանխել այնպիսի սցենարներ, որտեղ գլոբալ ուժերի բախումը կարող է Էգեյան ավազանը վերածել երկրորդ Մերձավոր Արևելքի։ Երբ հետախուզությունները խոսում են առանց վկաների, դա նշանակում է, որ քաղաքական գործիչների հրապարակային հռետորաբանության հետևում սկսվել է ռիսկերի վերահսկման իրական, փակ գործընթաց։ Արևելյան անդրադարձներ | Անժելա Սիմոնյան

⚖️ 🥷🏻 Нераскрытое убийство: Анкара возобновляет дело о смерти бывшего разведчика MİT В турецком разведывательном сообществе
⚖️ 🥷🏻 Нераскрытое убийство: Анкара возобновляет дело о смерти бывшего разведчика MİT В турецком разведывательном сообществе есть имена, которые даже годы спустя продолжают бросать тень на политическую элиту Анкары. Одним из самых таинственных среди них, пожалуй, является бывший руководитель отдела внешних операций Национальной разведывательной организации Турции (MİT) Кашиф Козиноглу. На днях правоохранительная система Турции пошла на громкий шаг: дело о смерти Козиноглу было официально передано в «Департамент по нераскрытым преступлениям» (Faili Meçhul Bürosu). 🥷🏻Козиноглу был классическим представителем «старой школы». Начав карьеру в силах специального назначения (Bordo Bereliler), он позже возглавил в MİT самые ответственные направления — Центральную Азию, Афганистан и Ближний Восток. Однако в 2011 году в рамках громкого дела «Эргенекон» он был неожиданно арестован по обвинению в утечке государственных секретов. 12 ноября 2011 года в тюрьме строгого режима Силиври 55-летний Козиноглу скоропостижно скончался от «сердечного приступа». По официальной версии, его сердце не выдержало интенсивных тренировок. Но он умер всего за 10 дней до дачи своих первых показаний в суде. 📇⚖️Козиноглу готовился представить судьям весомые документы. Они касались борьбы за влияние внутри MİT и глубокого проникновения гюленовской сети (FETÖ) в разведывательный аппарат, а также теневых операций, проводимых в Центральной Азии через сеть школ. 📍Сразу после его смерти из камеры были изъяты сотни страниц рукописных заметок, которые так и не увидели свет в полном объеме. Разведчик унес с собой тайны, способные на тот момент нарушить баланс верхушки турецких силовиков. Возобновление дела по статье «нераскрытые убийства» свидетельствует о том, что счеты между «старой» и «новой» школами разведки, а также теневыми группировками в турецком госаппарате всё еще окончательно не сведены. Արևելյան անդրադարձներ | Անժելա Սիմոնյան

⚖️ 🥷🏻Չբացահայտված սպանություն. Անկարան վերաբացում է MİT-ի նախկին հետախույզի մահվան գործը Թուրքական հետախուզական համայնքում
⚖️ 🥷🏻Չբացահայտված սպանություն. Անկարան վերաբացում է MİT-ի նախկին հետախույզի մահվան գործը Թուրքական հետախուզական համայնքում կան անուններ, որոնք նույնիսկ տարիներ անց շարունակում են ստվեր գցել Անկարայի քաղաքական էլիտայի վրա։ Դրանցից թերևս ամենախորհրդավորը Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության (MİT) արտաքին գործողությունների բաժնի նախկին ղեկավար Քաշիֆ Քոզինօղլուն է։ Օրերս թուրքական իրավապահ համակարգը աղմկահարույց քայլ արեց. Քոզինօղլուի մահվան գործը պաշտոնապես փոխանցվեց «Չբացահայտված հանցագործությունների բաժին» (Faili Meçhul Bürosu): 🥷🏻Քոզինօղլուն «հին դպրոցի» դասական ներկայացուցիչ էր։ Սկսելով կարիերան հատուկ նշանակության ուժերից (Bordo Bereliler)՝ նա հետագայում MİT-ում ստանձնեց ամենապատասխանատու ուղղությունները՝ Կենտրոնական Ասիան, Աֆղանստանը և Մերձավոր Արևելքը։ Սակայն 2011 թվականին «Ergenekon» աղմկահարույց գործի շրջանակում, նա հանկարծակի ձերբակալվեց պետական գաղտնիքների արտահոսքի մեղադրանքով։ 2011 թվականի նոյեմբերի 12-ին, Սիլիվրիի խիստ ռեժիմով բանտում 55-ամյա Քոզինօղլուն հանկարծամահ եղավ «սրտի կաթվածից»։ Պաշտոնական վարկածով՝ նրա սիրտը չէր դիմացել ինտենսիվ մարզումներին։ Բայց նա մահացավ դատարանում իր առաջին ցուցմունքը տալուց ընդամենը 10 օր առաջ։ 📇⚖️Քոզինօղլուն պատրաստվում էր դատավորների առջև դնել ծանրակշիռ փաստաթղթեր։ Դրանք վերաբերում էին MİT-ի ներսում ընթացող ազդեցության պատերազմին և Գյուլենական ցանցի (FETÖ) խորքային ներթափանցմանը հետախուզական ապարատ, ինչպես նաև Կենտրոնական Ասիայում դպրոցների ցանցի միջոցով իրականացվող ստվերային գործողություններին։ 📍Նրա մահից անմիջապես հետո խցից բռնագրավվեցին հարյուրավոր էջերով ձեռագիր նշումներ, որոնք այդպես էլ ամբողջությամբ լույս աշխարհ չեկան։ Հետախույզը տարավ իր հետ այնպիսի գաղտնիքներ, որոնք այդ պահին կարող էին փլուզել թուրքական ուժային վերնախավի հավասարակշռությունը։ Գործի վերաբացումը «չբացահայտված սպանությունների» հոդվածով վկայում է, որ թուրքական պետական ապարատում «հին» ու «նոր» հետախուզական դպրոցների, ինչպես նաև ստվերային խմբավորումների հաշիվները դեռևս վերջնականապես փակված չեն։ Արևելյան անդրադարձներ | Անժելա Սիմոնյան

🌐 Турция и новая архитектура безопасности на Южном Кавказе ♦️ Чем громче в Ереване кричат о выходе из ОДКБ, тем настойчивее Турция намекает, что готова предложить новую архитектуру безопасности для Южного Кавказа.  ♦️ Вчера и сегодня многие турецкие и азербайджанские СМИ процитировали слова турецкого министра иностранных дел Хакана Фидана о том, что такая архитектура может появиться после подписания мирного соглашения между Азербайджаном и Арменией. Фидан при этом оговаривается: мол, пока это лишь стратегическая перспектива, а не предмет активных переговоров. ♦️ Однако глава турецкого МИДа четко обозначил, что в основе новой системы безопасности должно лежать стратегическое союзничество между Анкарой и Баку. В качестве возможного образца в интервью Anadolu Ajansı от 8 августа он назвал Мекканский пакт. ♦️ Перспектива может и отдаленная, но свои цели Анкара обозначила весьма определенно. 👉 Подпишись на 👺@Osman_devil

«Դուրս եկեք ՀԱՊԿ-ից, և մենք ձեզ կպաշտպանենք»․ Թուրքական հոգատարությունը նոր ռեկորդներ է սահմանում։ Բաքվի հետ դաշինքի վրա հիմնված «անվտանգության համակարգ» առաջարկելը մոտավորապես նույնն է, թե գայլին առաջարկես դառնալ ոչխարների հոտի պահապանը👇🏻

🔎💼Իրավունքի քաղաքականացումը. Ինչպես է դատական համակարգը վերածվում «օրինական» մտրակի Ժամանակակից ավտորիտարիզմի ամենահետաքրքի
🔎💼Իրավունքի քաղաքականացումը. Ինչպես է դատական համակարգը վերածվում «օրինական» մտրակի Ժամանակակից ավտորիտարիզմի ամենահետաքրքիր տրանսֆորմացիաներից մեկն այն է, որ քաղաքական ընդդիմախոսներին չեզոքացնելու համար այլևս կարիք չկա դիմելու բացահայտ բռնությունների կամ արտակարգ դրությունների։ Քաղաքագիտության մեջ սա հայտնի է որպես lawfare՝ իրավական համակարգի գործիքայնացում, որտեղ դատարաններն ու դատախազությունը դառնում են քաղաքական ինժեներիայի գլխավոր ճարտարապետները։ Թուրքական իրականության մեջ այս մեխանիզմի ամենացայտուն ու դասագրքային օրինակներից է Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի դեմ հարուցված հայտնի «Ahmak davası»-ն («Հիմարների դատավարությունը»)։ 💻Ամեն ինչ սկսվեց 2019 թվականին, երբ Թուրքիայի իշխող համակարգը կրեց վերջին տարիների իր ամենացավոտ տեղական պարտությունը։ Ստամբուլի ընտրությունների արդյունքները չեղարկելուց և կրկնակի ընտրություններում Իմամօղլուի էլ ավելի ջախջախիչ հաղթանակից հետո քաղաքական լարվածությունը հասավ իր պիկին։ Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի հասցեագրված քննադատությանն ի պատասխան՝ Իմամօղլուն լրագրողների հետ զրույցում նշեց, որ
«ընտրությունները չեղարկողներն են հիմարները»։
Այս մեկ բառը բավարար էր, որպեսզի պետական ապարատը գործի դնի իրավական մաշտաբային մի մեքենա։ 🖋️🚩Թուրքիայի քրեական օրենսդրության լայն մեկնաբանությունը թույլ տվեց այդ խոսքը որակել որպես Բարձրագույն ընտրական կոմիսիայի պաշտոնյաներին հասցված վիրավորանք։ Արդյունքում դատարանը կայացրեց 2 տարի 7 ամիս 15 օր ազատազրկման և, որ ամենակարևորն է, քաղաքական գործունեության արգելքի վճիռ։ Սա սովորական դատական գործընթաց չէր, այլ մաթեմատիկական ճշգրտությամբ հաշվարկված քաղաքական տրանզակցիա. ընդդիմության ամենահավանական միասնական թեկնածուին զրկել համապետական ընտրություններին մասնակցելու իրավունքից՝ պահպանելով «իրավական պետության» արտաքին ֆասադը։ Այս դեպքի գիտական ու ռազմավարական նշանակությունն այն է, թե ինչպես է կառավարվում վճռի կիրառման ժամանակը։ Վճռաբեկ դատարանում գործը տարիներով կախված վիճակում պահելը ստեղծում է մշտական «Դամոկլյան սուր» ընդդիմադիր գործչի գլխին։ Դատական համակարգը չի շտապում վերջնական կնիք դնել. այն սպասում է քաղաքական ամենահարմար պահին, երբ Իմամօղլուի քաղաքական վերելքը կսպառնա գործող համակարգին։ Արդյունքում ձևավորվում է մի մոդել, որտեղ ընդդիմության դեմ պայքարը տեղափոխվում է դատարանների լուռ դահլիճներ։ Արևելյան անդրադարձներ | Անժելա Սիմոնյան

🇹🇷🕌Ո՞վ է ղեկավարում Թուրքիան. կառավարության պաշտոնական կազմն ու իրական դերակատարները Սիրելի ընթերցողներ, այսօր որոշել եմ ն
🇹🇷🕌Ո՞վ է ղեկավարում Թուրքիան. կառավարության պաշտոնական կազմն ու իրական դերակատարները Սիրելի ընթերցողներ, այսօր որոշել եմ ներկայացնել իմ խնդրո առարկա երկրում գործադիր իշխանության ամբողջական կառուցվածքը․ մենք պարբերաբար խոսում ենք կոնկրետ գործող անձանց ու նրանց քայլերի մասին, բայց մինչ օրս առիթ չէինք ունեցել նրանց դիտարկելու այս ամբողջական ստրուկտուրայի մեջ։ 🔎2018 թվականի սահմանադրական փոփոխություններից հետո Թուրքիան անցել է Նախագահական կառավարման համակարգին (Cumhurbaşkanlığı Hükümet Sistemi): Վարչապետի պաշտոնը վերացված է, իսկ գործադիր իշխանության ամբողջ ուղղաձիգը կենտրոնացված է Նախագահի ձեռքում, ով միաժամանակ հանդիսանում է թե՛ պետության, թե՛ կառավարության ղեկավարը։ Ստորև ներկայացրել եմ Թուրքիայի կառավարության կազմը👇🏻 📍Գործադիր իշխանության ղեկավարում ▪️Թուրքիայի Հանրապետության Նախագահ (Cumhurbaşkanı) — Ռեջեփ Թայիփ Էրդողան ▪️Փոխնախագահ (Cumhurbaşkanı Yardımcısı) — Ջևդեթ Յըլմազ 📍Նախարարություններ (17 նախարար) ▪️Արտաքին գործերի նախարար (Dışişleri Bakanı) — Հաքան Ֆիդան ▪️Ազգային պաշտպանության նախարար (Millî Savunma Bakanı) — Յաշար Գյուլեր ▪️Ներքին գործերի նախարար (İçişleri Bakanı) — Մուստաֆա Չիֆթչի ▪️Արդարադատության նախարար (Adalet Bakanı) — Աքըն Գյուրլեք ▪️Գանձապետարանի և ֆինանսների նախարար (Hazine ve Maliye Bakanı) — Մեհմեթ Շիմշեք ▪️Էներգետիկայի և բնական պաշարների նախարար (Enerji ve Tabii Kaynaklar Bakanı) — Ալփարսլան Բայարքթար ▪️Արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար (Sanayi ve Teknoloji Bakanı) — Մեհմեթ Ֆաթիհ Քաջըր ▪️Առևտրի նախարար (Ticaret Bakanı) — Օմեր Բոլաթ ▪️Տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար (Ulaştırma ve Altyapı Bakanı) — Աբդուլքադիր Ուրալօղլու ▪️Շրջակա միջավայրի, քաղաքաշինության և կլիմայի փոփոխության նախարար (Çevre, Şehircilik ve İklim Değişikliği Bakanı) — Մուրաթ Քուրում ▪️Առողջապահության նախարար (Sağlık Bakanı) — Քեմալ Մեմիշօղլու ▪️Ազգային կրթության նախարար (Millî Eğitim Bakanı) — Յուսուֆ Թեքին ▪️Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար (Çalışma ve Sosyal Güvenlik Bakanı) — Վեդաթ Իշըքհան ▪️Ընտանիքի և սոցիալական ծառայությունների նախարար (Aile ve Sosyal Hizmetler Bakanı) — Մահինուր Օզդեմիր ▪️Գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար (Tarım ve Orman Bakanı) — Իբրահիմ Յումաքլը ▪️Մշակույթի և զբոսաշրջության նախարար (Kültür ve Turizm Bakanı) — Մեհմեթ Նուրի Էրսոյ ▪️Երիտասարդության և սպորտի նախարար (Gençlik ve Spor Bakanı) — Օսման Աշքըն Բաք 📍Նախագահին կից վարչություններ և ծառայություններ (Այս կառույցներն ուղղակիորեն ենթարկվում են Նախագահին) ▪️Ազգային հետախուզական կազմակերպության (MİT) ղեկավար — Իբրահիմ Քալըն ▪️ Հանրային կապերի/Հաղորդակցության վարչության պետ — Ֆահրեթթին Ալթուն ▪️Պաշտպանական արդյունաբերության վարչության պետ — Հալուք Գյորգյուն ▪️Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար — Օքայ Մեմիշ ▪️Պաշտպանության գլխավոր շտաբի պետ — բանակի գեներալ Մեթին Գյուրաք 💼Այսպիսով, չնայած պաշտոնապես գոյություն ունեցող գործադիր իշխանությանն ու 17 նախարարություններից կազմված կաբինետին, վերլուծությունը ցույց է տալիս, որ իրական ռազմավարական որոշումների կայացման կենտրոնը տեղափոխվել է այլ հարթություն։ Էրդողանի անմիջական շրջապատի առանցքային դերակատարները՝ Հաքան Ֆիդանը, Իբրահիմ Քալընը, Ֆահրեթթին Ալթունը, Յաշար Գյուլերը, Ալփարսլան Բայարքթարն ու Մեհմեթ Շիմշեքը, ըստ էության, ձևավորել են յուրօրինակ «խորքային պետություն» հենց կառավարության ներսում։ Հետախուզական, ռազմական, արտաքին քաղաքական, էներգետիկ, տնտեսական և տեղեկատվական հիմնական լծակների կենտրոնացումը այս նեղ օղակում կանխորոշում է Թուրքիայի պետական քաղաքականության իրական օրակարգն ու աշխարհաքաղաքական առաջնահերթությունները։ Արևելյան անդրադարձներ | Անժելա Սիմոնյան

🥷🏻💼«Не просто посол»: зачем Анкара отправляет главного специалиста Фидана по безопасности в Киев к Владимиру Зеленскому и
+1
🥷🏻💼«Не просто посол»: зачем Анкара отправляет главного специалиста Фидана по безопасности в Киев к Владимиру Зеленскому и Рустему Умерову. Из Анкары поступила примечательная новость, которая окончательно собрала воедино недостающие фрагменты большой региональной разведывательно-дипломатической мозаики: Турция назначила Фатму Черен Язган новым послом в Украине. 📚На первый взгляд это может показаться обычной дипломатической ротацией, однако для тех, кто отслеживает глубинные трансформации турецкой внешней политики, назначение Язган в Киеве — это совершенно иной сигнал. Еще на странице 69 нашей с Геворгом Минасяном книги, посвященной биографии Хакана Фидана и его трансформации из MİT в МИД, мы отдельно подчеркивали, насколько ключевое значение имело назначение бывшего посла Турции в Грузии Фатмы Черен Язган на пост главы Главного управления безопасности и исследований министерства.
«Назначение бывшего посла в Грузии Фатмы Черен Язган главой Управления безопасности и исследований министерства также имеет большое значение»,- писали мы с Геворгом Минасяном на 69-й странице нашей совместной книги о Хакане Фидане.
🚩Фидан, возглавив МИД, поставил цель превратить дипломатическую структуру в настоящий разведывательно-аналитический хаб, а Язган была именно тем верным и опытным кадром, которому было доверено обеспечение глубинной синергии дипломатии и безопасности. 🔎Язган — не просто кабинетный дипломат в классическом смысле; она является крупнейшим специалистом по вопросам безопасности, региональным кризисам и анализу разведывательных данных, пользующимся непосредственным доверием Хакана Фидана. И вот Анкара отправляет в Киев столь весомую фигуру именно в тот период, когда главой Службы внешней разведки Украины (SZRU) назначен крымский татарин Рустем Умеров. 📌Сопоставление этих двух назначений раскрывает новый, еще более глубокй этап оси Анкара-Киев. Умеров, который на протяжении лет являлся одним из главных архитекторов закулисных украинско-турецких переговоров и имеет тесные связи с турецкой разведывательной элитой, теперь в Киеве будет работать лицом к лицу с одной из ключевых фигур аппарата безопасности Фидана. Это означает, что посольство Турции в Киеве превращается не просто в дипломатическое представительство, а в центральный штаб безопасности, военной разведки и теневых переговоров в Черноморском регионе. 🖋️Анкара формирует в Киеве прямой канал «Умеров-Язган-Фидан», что позволит Турции не только из первых рук владеть самыми чувствительными разведывательными данными с украинского фронта, но и сохранить свою исключительную позицию основного посредника и игрока по безопасности в Черном море и в российско-украинских отношениях. Արևելյան անդրադարձներ | Անժելա Սիմոնյան

🥷🏻💼 «Նա պարզապես դեսպան չէ». ինչո՞ւ է Անկարան Ֆիդանի՝ անվտանգության հարցերով գլխավոր մասնագետին ուղարկում Կիև՝ Վլադիմիր Զե
+1
🥷🏻💼 «Նա պարզապես դեսպան չէ». ինչո՞ւ է Անկարան Ֆիդանի՝ անվտանգության հարցերով գլխավոր մասնագետին ուղարկում Կիև՝ Վլադիմիր Զելենսկու և Ռուստեմ Ումերովի մոտ։ Անկարայից ստացվել է ուշագրավ նորություն, որն ամբողջապես մեկտեղում է տարածաշրջանային հետախուզական-դիվանագիտական մեծ խճանկարի բացակայող հատվածները․ Թուրքիան Ֆաթմա Ջերեն Յազգանին նշանակել է Ուկրաինայում նոր դեսպան։ 📚 Առաջին հայացքից սա կարող է թվալ սովորական դիվանագիտական ռոտացիա, սակայն նրանց համար, ովքեր հետևում են Թուրքիայի արտաքին քաղաքականության խորքային վերափոխումներին, Յազգանի նշանակումը Կիևում բոլորովին այլ ազդանշան է։ Դեռ մեր՝ Գևորգ Մինասյանի հետ համատեղ գրքի 69-րդ էջում, որը նվիրված է Հաքան Ֆիդանի կենսագրությանը և նրա՝ MİT-ից ԱԳՆ անցմանը, մենք առանձին ընդգծել էինք, թե որքան առանցքային նշանակություն ուներ Վրաստանում Թուրքիայի նախկին դեսպան Ֆաթմա Ջերեն Յազգանի նշանակումը նախարարության Անվտանգության և հետազոտությունների գլխավոր վարչության ղեկավարի պաշտոնում։
«Վրաստանում Թուրքիայի նախկին դեսպան Ֆաթմա Ջերեն Յազգանի նշանակումը նախարարության Անվտանգության և հետազոտությունների վարչության ղեկավարի պաշտոնում նույնպես մեծ նշանակություն ունի»,- գրել էինք ես և Գևորգ Մինասյանը Հաքան Ֆիդանի մասին մեր համատեղ գրքի 69-րդ էջում։
🚩 Ֆիդանը, ստանձնելով ԱԳՆ ղեկավարումը, նպատակ դրեց դիվանագիտական կառույցը վերածել իսկական հետախուզական-վերլուծական հաբի, իսկ Յազգանը հենց այն հավատարիմ և փորձառու կադրն էր, որին վստահված էր դիվանագիտության և անվտանգության միջև խորքային սիներգիայի ապահովումը։ 🔎 Յազգանը պարզապես դասական իմաստով կաբինետային դիվանագետ չէ․ նա անվտանգության հարցերի, տարածաշրջանային ճգնաժամերի և հետախուզական տվյալների վերլուծության խոշոր մասնագետ է, որը վայելում է Հաքան Ֆիդանի անմիջական վստահությունը։ Եվ ահա Անկարան նման ազդեցիկ գործչին ուղարկում է Կիև հենց այն ժամանակահատվածում, երբ Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության (SZRU) ղեկավար է նշանակվել Ղրիմի թաթար Ռուստեմ Ումերովը։ 📌 Այս երկու նշանակումների համադրությունը բացահայտում է Անկարա-Կիև առանցքի նոր՝ առավել խորքային փուլը։ Ումերովը, որը տարիներ շարունակ եղել է ուկրաինա-թուրքական բանակցությունների կուլիսային գլխավոր ճարտարապետներից մեկը և սերտ կապեր ունի թուրքական հետախուզական էլիտայի հետ, այժմ Կիևում աշխատելու է դեմ առ դեմ Ֆիդանի անվտանգության ապարատի առանցքային դեմքերից մեկի հետ։ Սա նշանակում է, որ Կիևում Թուրքիայի դեսպանատունը վերածվում է ոչ թե պարզապես դիվանագիտական ներկայացուցչության, այլ Սևծովյան տարածաշրջանում անվտանգության, ռազմական հետախուզության և ստվերային բանակցությունների կենտրոնական շտաբի։ 🖋️ Անկարան Կիևում ձևավորում է «Ումերով-Յազգան-Ֆիդան» ուղիղ կապուղի, որը Թուրքիային հնարավորություն կտա ոչ միայն առաջին ձեռքից տիրապետել ուկրաինական ռազմաճակատից ստացվող ամենազգայուն հետախուզական տվյալներին, այլև պահպանել իր բացառիկ դիրքը՝ որպես Սև ծովում և ռուս-ուկրաինական հարաբերություններում անվտանգության հարցերով հիմնական միջնորդ և դերակատար։ Արևելյան անդրադարձներ | Անժելա Սիմոնյան

🕌Фидан идет по дороге Ататюрка: от «журналиста Шерифа» до «ближневосточного НАТО» В 1911 году молодой капитан Мустафа Кемаль
🕌Фидан идет по дороге Ататюрка: от «журналиста Шерифа» до «ближневосточного НАТО» В 1911 году молодой капитан Мустафа Кемаль отправлялся в Османскую Триполитанию (Ливию) не под своим именем и не с официальной военной миссией. Чтобы пройти через оккупированный британцами Египет, он пересек границу под видом «журналиста Шерифа-бея». Его тайной разведывательно-оперативной задачей была организация местного племенного сопротивления итальянскому вторжению, объединение разрозненных сил и закладка первых африканских рубежей османской обороны. Именно там, среди песков Ливии, рождались методы гибридной стратегии и «невидимой силы», которые спустя век легли в основу современной турецкой разведки. 🥷🏻Спустя 115 лет география и логика действий Анкары удивительным образом повторяются, но уже на совершенно ином институциональном уровне. 12 августа — Ливия, а уже 13-го — Каир: география визитов главы внешнеполитического ведомства Турции Хакана Фидана неслучайна, однако для понимания реального масштаба и глубинных целей этих поездок необходимо открутить назад всего на несколько дней. 10 августа, перед отбытием в Египет, Фидан сделал примечательное заявление, раскрывшее новый стратегический вектор турецкой дипломатии: к подписанному между Анкарой, Эр-Риядом и Исламабадом «Мекканскому соглашению» (которое по своей сути напоминает оборонительный альянс, действующий по логике статьи 5 НАТО) может присоединиться и Египет. 💼Таким образом, североафриканское турне Фидана — это не просто потепление двусторонних отношений или обсуждение экономической повестки, а просчитанный шаг по формированию новой архитектуры безопасности на Ближнем Востоке и в Северной Африке. На фоне конфликта между США и Ираном, а также кризиса судоходства в Красном море и Ормузском проливе Анкара продвигает собственный механизм региональной безопасности, где берет на себя роль ключевого архитектора и лидера. 📍Синхронная работа Фидана в Ливии как с Триполи, так и с Бенгази показывает, что Анкара стремится окончательно институционализировать свое военно-политическое присутствие по всей территории страны и обезопасить свои морские интересы в Восточном Средиземноморье. А в Каире заседание «Совместной группы планирования», цель довести товарооборот до 15 млрд долларов и углубление оборонного сотрудничества получают совершенно иной смысл: втягивая Египет в этот новый военный блок, Турция нейтрализует своего главного регионального конкурента и выводит его из поля враждебных себе альянсов. 🔎Если столетие назад Мустафа Кемаль под видом журналиста собирал ливийские племена для защиты гибнущей империи, то сегодня Хакан Фидан конвертирует тот же разведывательный почерк в проекцию силы XXI века. Анкара конструирует собственное «ближневосточное НАТО», замыкая Северную Африку, Ближний Восток и Южную Азию вокруг Турции как непререкаемого центра региональной безопасности. Արևելյան անդրադարձներ | Անժելա Սիմոնյան

🕌Ֆիդանը գնում է Աթաթուրքի ճանապարհով. «լրագրող Շերիֆից» մինչև «մերձավորարևելյան ՆԱՏՕ» 1911 թվականին երիտասարդ կապիտան Մուստա
🕌Ֆիդանը գնում է Աթաթուրքի ճանապարհով. «լրագրող Շերիֆից» մինչև «մերձավորարևելյան ՆԱՏՕ» 1911 թվականին երիտասարդ կապիտան Մուստաֆա Քեմալը մեկնում էր Օսմանյան Տրիպոլիտանիա (Լիբիա) ոչ թե սեփական անունով կամ պաշտոնական ռազմական առաքելությամբ։ Բրիտանացիների կողմից օկուպացված Եգիպտոսով անցնելու համար նա հատեց սահմանը «լրագրող Շերիֆ բեյ» ծածկանունով։ Նրա գաղտնի հետախուզական-օպերատիվ խնդիրն էր տեղի ցեղախմբային դիմադրության կազմակերպումը իտալական ներխուժման դեմ, ցրված ուժերի միավորումն ու օսմանյան պաշտպանության աֆրիկյան առաջին սահմանագծերի ձևավորումը։ Հենց այնտեղ՝ Լիբիայի ավազուտներում, ծնվում էին հիբրիդային ռազմավարության և «անտեսանելի ուժի» այն մեթոդները, որոնք մեկ դար անց ընկան ժամանակակից թուրքական հետախուզության հիմքում։ 🥷🏻115 տարի անց Անկարայի գործողությունների աշխարհագրությունն ու տրամաբանությունը զարմանալիորեն կրկնվում են, սակայն արդեն բոլորովին այլ ինստիտուցիոնալ մակարդակում։ Օգոստոսի 12-ին Լիբիա, իսկ արդեն 13-ին՝ Կահիրե. Անկարայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Հաքան Ֆիդանի աշխարհագրությունը պատահական չէ, սակայն այս այցերի իրական մասշտաբն ու խորքային նպատակները հասկանալու համար պետք է հետ գնալ ընդամենը մի քանի օր։ Օգոստոսի 10-ին, Եգիպտոս մեկնելուց առաջ, Ֆիդանն արեց մի ուշագրավ հայտարարություն, որը բացահայտեց թուրքական դիվանագիտության նոր ռազմավարական վեկտորը. Անկարայի, Էր Ռիադի և Իսլամաբադի միջև ստորագրված «Մեքքայի համաձայնագրին» (որն իր էությամբ հիշեցնում է ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածի տրամաբանությամբ գործող պաշտպանական դաշինք) կարող է միանալ նաև Եգիպտոսը։ 💼Այսպիսով, Ֆիդանի հյուսիսաֆրիկյան արշավը ոչ թե պարզապես երկկողմ հարաբերությունների ջերմացման կամ տնտեսական օրակարգի քննարկում է, այլ Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում անվտանգային նոր ճարտարապետություն ձևավորելու հաշվարկված քայլ։ ԱՄՆ-Իրան հակամարտության և Կարմիր ծովում ու Օրմուզի նեղուցում նավարկության ճգնաժամի ֆոնին Անկարան առաջ է մղում սեփական տարածաշրջանային անվտանգության մեխանիզմը, որտեղ ինքն ստանձնում է առանցքային ճարտարապետի ու առաջնորդի դերը։ 📍Լիբիայում Ֆիդանի սինխրոնիզացված աշխատանքը Տրիպոլիի և Բենղազիի հետ ցույց է տալիս, որ Անկարան ձգտում է վերջնականապես ինստիտուցիոնալացնել իր ռազմաքաղաքական ներկայությունը երկրի ամբողջ տարածքում և ապահովագրել Արևելյան Միջերկրականում իր ծովային շահերը։ Իսկ ահա Կահիրեում անցկացվող «Համատեղ պլանավորման խմբի» նիստը, 15 միլիարդ դոլարի ապրանքաշրջանառության թիրախն ու պաշտպանական համագործակցության խորացումը ստանում են բոլորովին այլ նշանակություն. Եգիպտոսին այս նոր ռազմական բլոկի մեջ ներքաշելով՝ Թուրքիան չեզոքացնում է տարածաշրջանային իր գլխավոր մրցակցին և նրան դուրս բերում իրեն հակադրվող դաշինքների տիրույթից։ 🔎Եթե մեկ դար առաջ Մուստաֆա Քեմալը լրագրողի քողի տակ հավաքում էր լիբիական ցեղերին՝ կործանվող կայսրությունը պաշտպանելու համար, ապա այսօր Հաքան Ֆիդանը հետախուզական նույն ձեռագիրը կոնվերտացնում է 21-րդ դարի ուժային պրոյեկցիայի։ Անկարան կառուցում է սեփական «մերձավորարևելյան ՆԱՏՕ-ն»՝ Հյուսիսային Աֆրիկան, Մերձավոր Արևելքն ու Հարավային Ասիան օղակելով Թուրքիայի շուրջ՝ որպես տարածաշրջանային անվտանգության անվիճելի կենտրոն։ Արևելյան անդրադարձներ | Անժելա Սիմոնյան

🔥«Ядерное оружие, нефтедоллары и армия НАТО»․ Эрдоган собирает свою «Святую Троицу» Когда за одним столом оказываются вторая
🔥«Ядерное оружие, нефтедоллары и армия НАТО»․ Эрдоган собирает свою «Святую Троицу» Когда за одним столом оказываются вторая по величине армия НАТО с передовым ВПК, неисчерпаемые нефтедоллары и единственный в исламском мире ядерный арсенал, традиционные дипломатические протоколы теряют смысл․ Подписанное между Турцией, Саудовской Аравией и Пакистаном Мекканское соглашение о совместной обороне (Mecca Joint Defense Agreement) — это открытая заявка на навязывание новой архитектуры безопасности от Ближнего Востока до Южной Азии․ 📍Этим пактом Анкара, Эр-Рияд и Исламабад создают автономный центр безопасности․ Турецкий ВПК обладает технологиями, но задыхается от нехватки капитала и заказов․ Неисчерпаемые саудовские финансы обеспечат ускоренный рост «замкнутого цикла» турецкого оборонно-промышленного комплекса, а пакистанский фактор дает туркам косвенную ядерную и стратегическую глубину․ Эр-Рияд, в свою очередь, демонстрирует, что больше не полагается на американские гарантии безопасности и собирает вокруг себя союзников, представляющих реальную военную силу․ 🔎Заключенное в Мекке соглашение имеет и скрытые между строк, но вполне четкие адресаты сдерживания․ Турецко-пакистанский военный тандем становится для Саудовской Аравии мощным барьером против ракетного потенциала и прокси-сетей Ирана․ В то же время неограниченный доступ Пакистана к турецким высокотехнологичным вооружениям нарушает баланс сил в Южной Азии, вызывая серьезную тревогу в Нью-Дели․ 🎙️А теперь самое примечательное: это не внезапно возникший альянс, а закулисный проект десятилетий Еще в 2012 году бывший глава Службы общей безопасности Израиля (ШАБАК) Ами Аялон открыто заявлял: «Мы работаем над созданием коалиции суннитских государств под руководством Турции. Нам нужно формировать будущее Ближнего Востока, и для этого нужна суннитская коалиция во главе с Турцией. Эта коалиция признает существование Израиля, и теперь главный конфликт на Ближнем Востоке будет между суннитами и шиитами, а не между Палестиной и Израилем. Суннитскую коалицию мы будем поддерживать совместно с Америкой; это важнейший шаг для Израиля против иранской угрозы. Речь идет о Саудовской Аравии, Турции, Иордании, Египте и их сторонниках, которые считают шиитский Иран реальной угрозой». То, что мы видим сегодня — от договоренностей Эрдогана до формирования «Исламской армии» и Мекканского пакта — продукт не сегодняшнего дня․ Это долгосрочный геополитический проект, направляемый Израилем и Западом на протяжении многих лет, где Турции отводилась роль лидера суннитского мира․ Ключевые пункты соглашения: ▪️Внешняя агрессия против любого из участников рассматривается как нападение на всех․ Это дает Саудовской Аравии прямую поддержку турецкой армии и пакистанских вооруженных сил, а Пакистану и Турции — безусловный финансовый «тыл» Саудовской Аравии․ ▪️Договор предусматривает не просто закупку готового оружия, а создание совместных оборонно-промышленных предприятий (особенно в сфере БПЛА, систем ПВО, ракетостроения и средств радиоэлектронной борьбы)․ ▪️Создается единая сеть оперативного управления и обмена разведданными, что позволяет трем странам координировать свои действия от Ближнего Востока до Индийского океана․ ▪️Обучение и подготовка военной элиты Саудовской Аравии и Пакистана в турецких военных академиях, а также обмен офицерским составом, что обеспечивает оперативную совместимость трех армий․ 🚩Но самое критическое здесьнаш региональный вектор․ Турецко-пакистанская ось уже активно действует в пользу Азербайджана, а привлечение саудовских финансов и стратегической поддержки еще больше укрепит позиции этого тандема на Южном Кавказе․ Это прямое усиление геополитического давления как на Армению, так и на северные границы Ирана, где Анкара пытается окончательно утвердиться в роли главного военного лидера «суннитского мира»․ Արևելյան անդրադարձներ | Անժելա Սիմոնյան

🔥«Միջուկային զենք, նավթադոլարներ և ՆԱՏՕ-ի բանակ»․ Էրդողանը հավաքում է իր «Սուրբ Երրորդությունը» Երբ մեկ սեղանի շուրջ են նստո
🔥«Միջուկային զենք, նավթադոլարներ և ՆԱՏՕ-ի բանակ»․ Էրդողանը հավաքում է իր «Սուրբ Երրորդությունը» Երբ մեկ սեղանի շուրջ են նստում ՆԱՏՕ-ի երկրորդ բանակն ու առաջատար ՌԱՀ-ն, անսպառ նավթադոլարներն ու իսլամական աշխարհի միակ միջուկային արսենալը, սովորական դիվանագիտական արարողակարգերը կորցնում են իրենց իմաստը։ Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև ստորագրված Մեքքայի համատեղ պաշտպանական համաձայնագիրը (Mecca Joint Defense Agreement) Մերձավոր Արևելքից մինչև Հարավային Ասիա անվտանգության նոր ճարտարապետություն պարտադրելու բացահայտ հայտ է։ 📍Այս պակտով Անկարան, Էր-Ռիադն ու Իսլամաբադը ստեղծում են անվտանգության ինքնավար կենտրոն։ Թուրքական ռազմարդյունաբերությունն ունի տեխնոլոգիաներ, բայց խեղդվում է կապիտալի ու պատվերների պակասից․ սաուդյան անսպառ ֆինանսներն ապահովելու են թուրքական ՌԱՀ-ի «փակ ցիկլի» արագացված աճը, իսկ պակիստանյան գործոնը թուրքերին տալիս է անուղղակի միջուկային ու ռազմավարական խորություն։ Էր-Ռիադն էլ իր հերթին ցույց է տալիս, որ այլևս չի վստահում ամերիկյան անվտանգային երաշխիքներին և իր շուրջն է հավաքում ռազմական իրական ուժ ներկայացնող դաշնակիցների։ 🔎Մեքքայում կնքված համաձայնագիրն ունի նաև տողատակերում թաքցված, բայց շատ հստակ զսպման հասցեատերեր։ Թուրք-պակիստանյան ռազմական տանդեմը Սաուդյան Արաբիայի համար դառնում է հզոր պատնեշ Իրանի հրթիռային պոտենցիալի ու պրոքսի-ցանցերի դեմ։ Միևնույն ժամանակ, Պակիստանին թուրքական բարձր տեխնոլոգիական զինատեսակների անսահմանափակ հասանելիությունը խախտում է ուժերի հավասարակշռությունը Հարավային Ասիայում՝ լուրջ տագնապ առաջացնելով Նյու Դելիում։ 🎙️Իսկ հիմա ամենաուշագրավը․ սա հանկարծակի ստեղծված դաշինք չէ, այլ տասնամյակների կուլիսային նախագիծ Դեռևս 2012 թվականին Իսրայելի ընդհանուր անվտանգության ծառայության (ՇԱԲԱԿ) նախկին ղեկավար Ամի Այալոնը բացահայտ հայտարարում էր․ «Մենք աշխատում ենք Թուրքիայի ղեկավարությամբ սուննիական պետությունների կոալիցիա ստեղծելու ուղղությամբ։ Մեզ պետք է ձևավորել Մերձավոր Արևելքի ապագան, իսկ դրա համար անհրաժեշտ է սուննիական դաշինք՝ Թուրքիայի գլխավորությամբ։ Այդ կոալիցիան ճանաչելու է Իսրայելի գոյությունը, և Մերձավոր Արևելքում հիմնական հակամարտությունը դառնալու է սուննիների ու շիաների, այլոչ թե Պաղեստինի ու Իսրայելի միջև։ Սուննիական կոալիցիան մենք աջակցելու ենք Ամերիկայի հետ համատեղսա Իսրայելի համար կարևորագույն քայլ է Իրանի սպառնալիքի դեմ։ Խոսքը Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, Հորդանանի, Եգիպտոսի և նրանց կողմնակիցների մասին է, որոնք շիայական Իրանը համարում են իրական սպառնալիք»։ Այն, ինչ տեսնում ենք այսօր՝ Էրդողանի պայմանավորվածություններից մինչև «Իսլամական բանակի» ու Մեքքայի պակտի ձևավորում, այսօրվա ծնունդ չէ։ Սա Իսրայելի ու Արևմուտքի կողմից տարիներ շարունակ ուղղորդվող երկարաժամկետ աշխարհաքաղաքական նախագիծ է, որտեղ Թուրքիային վերապահված էր սուննիական աշխարհի առաջնորդի դերը։ Համաձայնագրի առանցքային կետերը․ ▪️Կողմերից որևէ մեկի դեմ արտաքին ագրեսիան դիտարկվում է որպես հարձակում բոլորի վրա։ Սա Սաուդյան Արաբիային տալիս է թուրքական բանակի ու պակիստանյան զինուժի անմիջական աջակցությունը, իսկ Պակիստանին ու Թուրքիային՝ Սաուդյան Արաբիայի ֆինանսական համակարգի անվերապահ «թիկունքը»։ ▪️Պայմանագիրը նախատեսում է ոչ թե պարզապես պատրաստի զենքի գնում, այլ համատեղ ռազմարդյունաբերական ձեռնարկությունների հիմնում (հատկապես ԱԹՍ-ների, հակաօդային պաշտպանության, հրթիռաշինության և էլեկտրոնային պայքարի միջոցների ոլորտում)։ ▪️ Ստեղծվում է օպերատիվ կառավարման և հետախուզական տվյալների փոխանակման միասնական ցանց, ինչը թույլ է տալիս երեք երկրներին կոորդինացնել իրենց գործողությունները Մերձավոր Արևելքից մինչև Հնդկական օվկիանոս։ ▪️Սաուդյան Արաբիայի և Պակիստանի ռազմական էլիտաների վերապատրաստումը թուրքական ռազմական ակադեմիաներում և սպայական կազմի փոխանակում, ինչն ապահովում է երեք բանակների օպերատիվ համատեղելիությունը։ 🚩Բայց ամենակրիտիկականն այստեղ մեր տարածաշրջանային վեկտորն է։ Թուրք-պակիստանյան առանցքն արդեն իսկ ակտիվորեն գործում է Ադրբեջանի օգտին, իսկ սաուդյան ֆինանսների ու ռազմավարական աջակցության ներգրավումն էլ ավելի է ամրապնդելու այս տանդեմի դիրքերը Հարավային Կովկասում։ Սա աշխարհաքաղաքական ուղղակի ճնշման մեծացում է թե՛ Հայաստանի, թե՛ Իրանի հյուսիսային սահմանների վրա, որտեղ Անկարան փորձում է վերջնականապես ստանձնել «սուննի աշխարհի» գլխավոր ռազմական ղեկավարի դերը։ Արևելյան անդրադարձներ | Անժելա Սիմոնյան

#историческое🏛️ 4 августа 1920 года. Последняя попытка создать автономное армянское государство и прагматизм великих держав
+3
#историческое🏛️ 4 августа 1920 года. Последняя попытка создать автономное армянское государство и прагматизм великих держав 📍4 августа 1920 года в Адане царило чрезвычайное напряжение. Более 150 тысяч киликийских армян, переживших кошмар Геноцида и вернувшихся на земли своих предков, собрались в центре города. Они больше не были готовы оставаться в статусе жертв и безоружно ждать развития событий. В тот день под руководством известного политического и общественного деятеля Миграна Таматяна Армянский Национальный Союз пошел на решительный шаг, официально провозгласив независимость Автономной Армянской Киликии под покровительством Франции. 🔎Этот шаг не был случайным решением, а опирался на военно-экспертные и дипломатические реалии, сложившиеся после Первой мировой войны. После поражения Османской империи Киликия перешла под контроль Франции, а армяне вернулись сюда в качестве союзников: в составе Восточного легиона (Légion d'Orient) тысячи армянских добровольцев сражались под французским флагом, получив устные и письменные заверения в будущей автономии. 💼Однако к середине 1920 года баланс сил в регионе кардинально изменился, что и заставило армянскую элиту прибегнуть к этой чрезвычайной мере. Националистическое движение под руководством Мустафы Кемаля (правительство Анкары) начало оказывать серьезное военное давление на французские войска, а Париж, в свою очередь, пересмотрел свои стратегические приоритеты. Французская сторона рассчитала, что обеспечение безопасности армян в Киликии требует колоссальных ресурсов, тогда как найти общий язык с Кемалем и сохранить экономическое влияние в новой Турции было гораздо выгоднее. Видя, что французы вступили в тайные переговоры с кемалистами и готовятся покинуть регион, армянская сторона попыталась декларацией от 4 августа поставить международное сообщество перед фактом. Армянский Национальный Союз сформировал местное правительство и начал организацию ополчения самообороны, чтобы перекрыть путь турецким войскам к армянонаселенным районам. 🚩За этой решительностью последовала неожиданно жесткая реакция, но... не со стороны турецких сил, а со стороны самого «союзника» — Франции. Командующий французским верховным комиссариатом генерал Дюфье отверг Декларацию о независимости. Французские войска окружили здание правительства в Адане, разоружили первые армянские отряды, а Миграна Таматяна и членов его правительства силой отстранили от должностей. 🗺️Это событие непосредственно предопределило последующую дипломатическую развязку, которая окончательно решила судьбу Киликии. Всего через год, 20 октября 1921 года, Франция подписала в Анкаре договор с Кемалистской Турцией, полностью передав Киликию Турции, что и привело к последней массовой эмиграции более 100 тысяч киликийских армян в Ливан, Сирию и Грецию. Արևելյան անդրադարձներ | Անժելա Սիմոնյան