4 140
Obunachilar
-824 soatlar
-487 kunlar
-17630 kunlar
Ma'lumot yuklanmoqda...
O'xshash kanallar
Ma'lumot yo'q
Muammo bormi? Iltimos, sahifani yangilang yoki bizning qo'llab-quvvatlash boshqaruvchimizga murojaat qiling>.
Taglar buluti
Ma'lumot yo'q
Muammo bormi? Iltimos, sahifani yangilang yoki bizning qo'llab-quvvatlash boshqaruvchimizga murojaat qiling>.
Kirish va chiqish esdaliklari
---
---
---
---
---
---
Obunachilarni jalb qilish
Avgust '26
Avgust '260
0 kanalda
Iyul '260
0 kanalda
Get PRO
Iyun '26
+1
0 kanalda
Get PRO
May '26
+1
0 kanalda
Get PRO
Aprel '26
+2
2 kanalda
Get PRO
Mart '26
+3
1 kanalda
Get PRO
Fevral '260
0 kanalda
Get PRO
Yanvar '26
+1
3 kanalda
Get PRO
Dekabr '25
+2
2 kanalda
Get PRO
Noyabr '250
1 kanalda
Get PRO
Oktabr '25
+1
1 kanalda
Get PRO
Sentabr '25
+2
0 kanalda
Get PRO
Avgust '25
+1
1 kanalda
Get PRO
Iyul '250
1 kanalda
Get PRO
Iyun '25
+2
1 kanalda
Get PRO
May '250
1 kanalda
Get PRO
Aprel '250
4 kanalda
Get PRO
Mart '250
10 kanalda
Get PRO
Fevral '25
+7 768
28 kanalda
Get PRO
Yanvar '25
+6 922
22 kanalda
Get PRO
Dekabr '24
+10 646
15 kanalda
Get PRO
Noyabr '24
+2 766
15 kanalda
Get PRO
Oktabr '24
+3 255
12 kanalda
| Sana | Obunachilarni jalb qilish | Esdaliklar | Kanallar | |
| 26 Avgust | 0 | |||
| 25 Avgust | 0 | |||
| 24 Avgust | 0 | |||
| 23 Avgust | 0 | |||
| 22 Avgust | 0 | |||
| 21 Avgust | 0 | |||
| 20 Avgust | 0 | |||
| 19 Avgust | 0 | |||
| 18 Avgust | 0 | |||
| 17 Avgust | 0 | |||
| 16 Avgust | 0 | |||
| 15 Avgust | 0 | |||
| 14 Avgust | 0 | |||
| 13 Avgust | 0 | |||
| 12 Avgust | 0 | |||
| 11 Avgust | 0 | |||
| 10 Avgust | 0 | |||
| 09 Avgust | 0 | |||
| 08 Avgust | 0 | |||
| 07 Avgust | 0 | |||
| 06 Avgust | 0 | |||
| 05 Avgust | 0 | |||
| 04 Avgust | 0 | |||
| 03 Avgust | 0 | |||
| 02 Avgust | 0 | |||
| 01 Avgust | 0 |
Kanal postlari
| 2 | Որպեսզի յուրաքանչյուր ոլորտում լինենք այսպես համախմբված ✊🏻🇦🇲 | 109 |
| 3 | Հպարտ եմ ես նրա համար,
Որ փառահեղ՝ պատմությունդ,
Եվ անունդ այնքան հին է:
Հպարտ եմ ես նրա համար,
Որ փլվել է թեպետ տունդ,
Բայց չի խախտվել նրա հիմը:
Հպարտ եմ ես, որ քեզ համար
Որդիներդ դարեր ընկան,
Որ սուրբ պահեն քո անունը:
Հպարտ եմ ես, որ քեզ համար
Թանկ է եղել թանաքն այնքան,
Որքան կարմիր քո արյունը:
Հպարտ եմ ես քո մատների
Ճարտարությամբ անհատնելի,
Քեզ թարգմանող քո գրքերով:
Հպարտ եմ ես անվամբ քո սուրբ,
Լեզվով, որով երբ չես խոսում՝
Նույնն ես ասում քո երգերով:
Հպարտ եմ ես քո անցյալի
Մաքառումով ու պայքարով,
Տոկունությամբ, կամքով համառ:
Հպարտ եմ ես քո պանծալի,
Քո լուսավոր այս ներկայով,
Որ… գալիք է այլոց համար:
Պարույր Սևակ | 136 |
| 4 | «Ինչ օգուտ է մարդուն, եթե աշխարհը շահի, բայց իր անձը կորցնի. ...» (Ղուկ. 9:25-26) | 143 |
| 5 | Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն ամուսնացել է | 172 |
| 6 | Մատթեոս 5:3-12 | 191 |
| 7 | Էլվինա Մակարյան՝ նուրբ ձայն, պայծառ հոգի և հայկական երաժշտության իսկական լեգենդ։ ❤️ | 197 |
| 8 | Կարդում է Համո Սահյանը 👏🏻 | 185 |
| 9 | Հորբատեղի գեյզեր | 188 |
| 10 | Օրը սկսենք Ազնավուրով ♥️ | 190 |
| 11 | Աղաչի´ր մեզ համար քեզանից մարմնացած Աստծուն, որ լռեն պատերազմները, դադարեն թշնամիների հարձակումները, երկրի վրա սեր և արդարություն հաստատվի, աղաչում ենք,
Մա´յր Սուրբ, բարեխոսի´ր:
Աղաչի´ր մեզ համար քեզանից մարմնացած Աստծուն, որ շատացնի մեր երկրում աղբյուրների բխումը, բույսերի ու տնկիների առատ պտղաբերությունը` ծառայելու մեզ հարկավոր ամեն պետքի, աղաչում ենք,
Մա´յր Սուրբ, բարեխոսի´ր:
Աղաչի´ր մեզ համար քեզանից մարմնացած Աստծուն, որ միաբանվի առաքյալների և մարգարեների հիմքի վրա կառուցված Իր Սուրբ Եկեղեցին, անարատ պահի այն մինչև Իր երևելի գալստյան օրը, աղաչում ենք,
Մա´յր Սուրբ, բարեխոսի´ր:
Աղաչի´ր մեզ համար, Սրբուհի´, քո Միածին Որդուն, նաև մեր հանգուցյալների հոգիների համար, որպեսզի ընդունի նրանց երկնքի արքայության մեջ և մաս ու բաժին հատկացնի բոլոր
սրբերի հետ, աղաչում ենք,
Մա´յր Սուրբ, բարեխոսի´ր: | 160 |
| 12 | ՄԱՅՐ ՍՈՒՐԲ ԲԱՐԵԽՈՍԵԱ
Սքանչելի Լույսի Սուրբ Մա´յր, դու, որ հավիտենական Աստծուն որովայնումդ կրեցիր և ծնեցիր աշխարհի ցնծությունը` Աստծո Խոսքը, աղաչում ենք,
Մա´յր Սուրբ, բարեխոսի´ր:
Աղաչի´ր մեզ համար քեզանից մարմնացած Աստծուն, Նրան, Ով խոնարհվեց Հայրական ծոցից և մարմին առավ ըստ մարդկային բնության, որպեսզի խաղաղություն պարգևի երկնքին և երկրին, աղաչում ենք,
Մա´յր Սուրբ, բարեխոսի´ր:
Աղաչի´ր մեզ համար քեզանից մարմնացած Աստծուն, որ ների մեզ, անտեսի մեր հանցանքները և օգնական լինի` դիմադրելու հակառակորդին պատերազմի ժամանակ, աղաչում ենք,
Մա´յր Սուրբ, բարեխոսի´ր: | 145 |
| 13 | Սերգեյ Փարաջանով և Արտավազդ Փելեշյան | 162 |
| 14 | Ասում են՝ կշտացած առյուծը կորցնում է իր կատաղությունը: Իսկ մարդն անկշտում է. որքան խժռում, որքան հարստանում, այնքան կատաղում է նա: Չէ՛, մարդուն բարի չես դարձնի՝ նրա կերն ավելացնելով:
Գ. Նժդեհ | 184 |
| 15 | Եթե Տիրոջ խոսքին հավատում ես, թե` վերցրու քո խաչը, այդժամ վերցրո´ւ և մի´ ասա, թե շատ ծանր է: Աստված շատ ավելի լավ գիտի քո ուժերի չափը:
Սուրբ Նիկոդիմոս Աթոսացի | 174 |
| 16 | Երևան, 1960 թվականի մայիսի մեկը։ Վաղ առավոտ է, քաղաքը դեռ նոր է արթնանում, բայց Հանրապետության հրապարակում արդեն կա յուրահատուկ եռուզեր։
Պատկերացրեք՝ հրապարակ են մտնում հայկական կինոյի և թատրոնի երեք լեգենդները՝ անկրկնելի Հրաչյա Ներսիսյանը, խարիզմատիկ Խորեն Աբրահամյանը և անզուգական Արմեն Խոստիկյանը։ Նրանք քայլում են վստահ, ժպիտով, կարծես հենց նոր են ավարտել իրենց հերթական մեծ դերը, կամ գուցե պարզապես վայելում են գարնանային այդ տոնական առավոտը։
Այս կադրը մեզ տեղափոխում է մի ժամանակաշրջան, երբ հրապարակը լցված էր ոչ միայն մարդկանցով, այլև մեծերի ներկայությամբ։ Նրանց կեցվածքը, հայացքը, անգամ վերարկուների ոճը պատմում են մի ամբողջ դարաշրջանի մասին։ Իսկական տոն, իսկական հայկական մթնոլորտ։
Հուռա՛, ընկերներ, որովհետև այսպիսի պահերը մեր մշակույթի ամենավառ էջերն են։
Հետևեք «Ֆոտոպատմությանը», որպեսզի բաց չթողնեք հայկական անցյալի ամենահետաքրքիր դրվագները։ | 210 |
| 17 | Գյուղի ձայները 💚 | 165 |
| 18 | Այսօր Տիգրան Պետրոսյանի հիշատակի օրն է։
1963 թվական:
Ընթանում է Տիգրան Պետրոսյան - Միխայիլ Բոտվիննիկ շախմատային ճակատամարտը, որ արդյունքը պիտի որոշի, թե ով է աշխարհի նոր չեմպիոնը: Ողջ Երևանը լույսը բացված շտապում է "Մոսկվա" կիոթատրոնի հրապարակ, որտեղ կախ տված հսկա խաղատախտակի վրա ցուցադրվում է յուրաքանչյուր քայլ:
Ահա այդ բազմության մեջ է նաև մի պատանի, որը շատերի ուշադրությունն է գրավում: Ամեն գրանցված քայլից հետո նա, գրպանից դուրս է բերում թղթի կտորը, գրառում է քայլը, ապա վազ է տալիս դեպի մոտակա հեռախոսի խցիկը, հանում է երկու կոպեկանոցը, զանգ է տալիս ինչ-որ տեղ ու անմիջապես վերադառնում: Եվ այդպես՝ բազում անգամներ:
Կոպեկները վերջանում են: Նա սկսում է մարդկանցից խնդրել: Սիրով տրամադրում են: Վերջապես մի հետաքրքրասեր հարցնում է նրան.
- Այդ ու՞մ ես անվերջ զանգահարում:
Տղան խոստովանում է: Տանը անկողնային հիվանդ եղբայր ունի, որ շատ է սիրում շախմատ: Եվ նա եղբորը պատմում է Տիգրան Պետրոսյանի հերթական քայլերի մասին: | 203 |
| 19 | Լավաշի իրական պատմությունը | 206 |
| 20 | 🎩 ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԹԱՇՅԱՆ ԵՎ
✍️ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ
Մեծահարուստ Ալեքսանդր Մանթաշյանին ծանոթացրել են Հովհաննես Թումանյանի հետ, նա հարցրել է.
— Ի՞նչ գործով ես զբաղվում։
— Գրում եմ,— պատասխանել է Թումանյանը։
— Ուրեմն գրագիր ես, ու՞մ կանտորումն ես ծառայում,— նորից հարցրել է Մանթաշյանը։
— Կանտորում չեմ ծառայում, հենց էնպես՝ ինձ համար բանաստեղծություններ եմ գրում, գիրք եմ շինում։
— Հա՜, հասկացա, ուրեմն պարապ ես. դե էդպես ասա, տո, հե՜ր օրհնած,— եզրակացրել է Մանթաշյանը։
Հետագայում այս պատմությունը Թումանյանն օգտագործել է իր «Պոետն ու Մուսան» պոեմում։
Մի մեծ պարոն,
Մեր մեջ շատ խելոք և շատ անվանի,
Մի օր ինձանից արավ հարց ու փորձ.
— Ունի՞ս,— հարցրեց,— մի պաշտոն կամ գործ։
— Բանաստեղծ եմ ես,— ասացի հպարտ։
— Դժվար է,— ասավ,— երբ անգործ է մարդ։
— Բանաստեղծ եմ ես,— կրկնեցի մեկ էլ։
— Հասկացանք, ասա՝ պարապ ես եղել...🔸 | 240 |
