uz
Feedback

Firibgarlarga uchmang! Telemetrio bunday kanallarni topadi va belgilaydi 👉 Belgini ko‘rmoqchi bo‘lsangiz, obuna bo‘ling

Python Journey

Python Journey

Kanalga Telegram’da o‘tish
516
Obunachilar
Ma'lumot yo'q24 soatlar
-47 kun
-330 kun
Postlar arxiv
Բարև բոլորին։ Փնտրում եմ GPU compute հայերեն ASR-ի համար. հիմա 12GB քարտով եմ train անում, ու դա շատ է սահմանափակում (Omni 3B, ավելի մեծ batch-եր, full fine-tune)։ Եթե մեկը կարող է օգնել կամ խորհուրդ տալ, շատ շնորհակալ կլինեմ։ Կոնտեքստի համար՝ աշխատում եմ գործիքի վրա, որը հայերեն պոդքաստներից ավտոմատ ռիլսեր է սարքում։ Ահա ինչ ունեմ հիմա (WER, ArmBench normalisation, իմ reimplementation-ով). FLEURS test BuzzASR՝ 9.03 → fine-tune-ից հետո 9.64 (թվերի ու կետադրության convention-ի պատճառով) omniASR CTC 1B՝ 12.11 → 10.54 երկուսը միասին, Claude Sonnet-ը merge է անում՝ 3.98 Աուդիոգրքեր (ընթերցողներ, որոնք train-ում չեն եղել) BuzzASR՝ 12.98 → 11.66 Omni 1B՝ 15.10 → 11.49 Merge-ը HiSpeech-ից լավ է, Gemini 2.5 Pro-ից ու ElevenLabs-ից դեռ հետ է։ Գիտեմ, որ մաքուր ASR չէ. պլանում եմ Sonnet-ը փոխարինել փոքր local մոդելով։ Մեծ խնդիրը խոսակցական խոսքն է (հարցազրույցներում մոտ 20 WER)։ Data-ն ու կարծիքներն էլ շատ կօգնեն։ Script-ներով ու FLEURS hypothesis-ներով կկիսվեմ, եթե ուզում եք ստուգել։

🔠🔠🔠🔠🔠🔠🔠🔠🔠 Նոյեմբերի 14–15-ին Երևանում տեղի է ունենալու Hack Club Haven հաքաթոնը👨‍💻 Երկու օր շարունակ թիմերով ստեղծելու ենք մեր սեփական խաղերը։ Ծրագրավորման փորձ ունենալը պարտադիր չէ․ կարող են մասնակցել նաև դիզայնով հետաքրքրվողները։ Մասնակցությունն անվճար է, իսկ մասնակիցներին սպասվում են սնունդ, շապիկներ և մրցանակներ։ Մասնակցել կարող են 13–18 տարեկանները։ Գրանցվե՛ք այստեղ՝ https://haven.hack.club/6719 Ես արդեն գրանցվել եմ։ Միացե՛ք, որ միասին մասնակցենք։

📢 Մեկնարկում է ANOAI 2027-ի հայտերի ընդունումը Հետաքրքրվա՞ծ ես արհեստական բանականությամբ, մաթեմատիկայով և ծրագրավորմամբ։ Սա քո հնարավորությունն է՝ ստուգելու գիտելիքներդ և պայքարելու Հայաստանի ազգային թիմում ընդգրկվելու համար։ 🚀 🇦🇲 Հայաստանի արհեստական բանականության ազգային օլիմպիադայի (ANOAI 2027) նպատակն է ձևավորել ազգային թիմը, որը Հայաստանը կներկայացնի Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում (IOAI 2027)՝ 2027 թ. հուլիսի 4–10-ը, Սինգապուրում։ 📅 Հայտերի ընդունման ժամկետը՝ հոկտեմբերի 15 – նոյեմբերի 15, 2026 թ. 👩‍💻 Ովքե՞ր կարող են դիմել։ Մինչև 20 տարեկան երիտասարդները, որոնք դեռևս չեն ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություն՝ օլիմպիադայի կանոնակարգին համապատասխան։ Մի՛ բաց թող միջազգային հարթակում Հայաստանը ներկայացնելու հնարավորությունը։ 🔗 Մանրամասներ և հայտադիմում՝ https://ioai-armenia.org/anoai-2027

Վերջերս ես մասնակցեցի 'AI չգիտեի' հաղորդմանը Ամբողջական ելույթը ` https://youtu.be/CYfBver0sVo?si=b83SiQ3cnh-inkZR

ՀԻՇԵՑՈՒՄ 17։00 Տեղեկատվական հանդիպում NEST ծիագրի շրջանակներում Հանդիպման հղումը` https://meet.google.com/iki-qpqn-the

🚀 Պատրա՞ստ ես միանալ NEST-ին՝ նոր ԱՆՎՃԱՐ ծրագիր ԲՏԱ նախարարության, ՄԱԿ-ի գրասենյակի և FAST հիմնադրամի համագործակցությամբ հենց քո՛ համայնքում։ ‼️Կարևոր պայմաններն են՝ - 15-17 տարեկան ես - ⁠Չես մասնակցում նմանատիպ դասընթացի 📍Գալիս ենք Վանաձոր, Գյումրի, Արթիկ, Վաղարշապատ և Չարենցավան։ Սովորական դասերից մի քիչ տարբեր է լինելու։ 😎 NEST-ում դու՝ 🤖 կբացահայտես AI-ի աշխարհը (ԱԲ Գրագիտություն) 🔐 կսովորես՝ ինչպես պաշտպանվել թվային աշխարհում (Կիբերանվտանգություն) 💡 կսովորես գաղափարներդ վերածել լուծումների, 🗣 ու կզարգացնես այն հմտությունները, որոնք պետք են ապագայի համար (Փափուկ հմտություններ) Կլինեն թիմային առաջադրանքներ, հետաքրքիր հանդիպումներ, նոր մարդիկ ու շատ գործնական փորձ։ Ու այո… 👀 Ծրագրի վերջում քեզ սպասվում է հատուկ այց Coca-Cola գործարան։ 🥤🏭 Միացի՛ր NEST-ի տեղեկատվական հանդիպումներից մեկին և բացահայտի’ր, թե ինչ է սպասվում ծրագրում, այնուհետև գրանցվի՛ր:🧡 🔷Տեղեկատվական հանդիպում 1 📅 Սեպտեմբերի 8 | 🕔 17:00 Հղում՝ https://meet.google.com/iki-qpqn-the 🔷Տեղեկատվական հանդիպում 2 📅 Սեպտեմբերի 9 | 🕔 17:00 Հղում՝ https://meet.google.com/nzz-arhx-uxh Սիրով սպասում ենք:🧡

DataARMs կրթական համայնքի չորրորդ սերնդի անդամակցության հայտերը պաշտոնապես բաց են🎉 Իսկ ի՞նչ է DataARMs-ը Տվյալներով հետաքրքր
DataARMs կրթական համայնքի չորրորդ սերնդի անդամակցության հայտերը պաշտոնապես բաց են🎉 Իսկ ի՞նչ է DataARMs-ը Տվյալներով հետաքրքրվածների կրթական համայնք և էկոհամակարգ, որը զարգացնում է վերլուծական հմտություններն ու մտածելակերպը, միավորում է սովորողներին ու ոլորտի մասնագետներին և նպաստում փաստերի վրա հիմնված որոշումների կայացման մշակույթի ձևավորմանը՝ կրթության, մենթորության, հետազոտությունների և գործնական նախագծերի միջոցով։ Մենք մշակել ենք յուրահատուկ կրթական մոդել՝ «սովորիր սովորելով, սովորիր սովորեցնելով», որը հնարավորություն է տալիս ոչ միայն ձեռք բերել գիտելիք, այլև զարգացնել հաղորդակցման, թիմային աշխատանքի և գիտելիքը փոխանցելու հմտություններ։ Մենք միավորում ենք հետաքրքրված երիտասարդների ու փորձառու մասնագետների՝ վերլուծաբանների, հետազոտողների և մոդելավորողների կամ պարզապես զարգացման ձգտող յուրաքանչյուր անհատի։ Միանալով՝ կստանաք ոչ միայն գիտելիք ու գործնական փորձ, այլև ակտիվ համայնքի մաս դառնալու հնարավորություն, ուր ամեն օր զարգանում են թե՛ տեխնիկապես, թե՛ գաղափարապես։ ✨ Գրանցվել կարող են 16+ երիտասարդները Կարևոր նախապայմաններ․ ✨Հետաքրքրվածություն և պատասխանատվություն 📌 Վերջնաժամկետ՝ սեպտեմբերի 7 🔀 Ձևաչափ - դասընթաց՝ օնլայն, համայնքային կյանք՝ հիբրիդ (օնլայն/օֆլայն) 🪄Մասնակցություն՝ անվճար 🔗 Գրանցվելու համար անցիր հղումով. https://forms.gle/VbRyfED7Lak2NqCw7 Կարող եք հետևել մեզ ինստագրամում և լինկդինում 😉 #DataARMs #community #newgeneration #data #datacommunity #pyjourney

Repost from N/a
ԵՊՀ Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետը և ARCS.ai-ը համատեղ 2026թ․ աշնանային կիսամյակում կազմակերպում են մաթեմատիկական խորացված դասընթացներ հետևյալ առարկաներից․   - Մաթեմատիկական անալիզ - 1(դասախոս՝ Կարեն Նավասարդյան, ԵՊՀ և ՀԱՀ, Հայաստան) - Գծային հանրահաշիվ (դասախոս՝ Սևակ Մկրտչյան, University of Rochester, ԱՄՆ) - Հավանականությունների տեսություն(դասախոս՝ Արմեն Շիրիկյան, CY Cergy Paris համալսարան, Ֆրանսիա)   Դասընթացներին մասնակցությունն անվճար է։ ԵՊՀ բոլոր ֆակուլտետների ուսանողների համար այս դասընթացները կարող են փոխարինել իրենց կրթական ծրագրերի նույնանուն դասընթացներին (այս առարկաներից ստացած կրեդիտները կփոխանցվեն կրթական ծրագրի համապատասխան դասընթացին)։ Դասընթացների արդյունքում լավագույնս հանդես եկած ուսանողները կպարգևատրվեն միանվագ կրթաթոշակով։   Մանրամասները կարող եք գտնել այստեղ․https://tinyurl.com/2jsfc539   Գրանցվելու համար անհրաժեշտ է մինչ սեպտեմբերի 5-ը անցնել հետևյալ հղումով․ https://education.arcs-ai.am/plus/login

Free Advanced Math Courses for Students by ARCS.ai & YSU Level up your math skills this Fall 2026 with visiting professors from the US and France. YSU students can transfer credits directly to your degree, and compete for one-time scholarships. https://tinyurl.com/2jsfc539

Ողջույն բոլորին 👋👋👋 Երկար դադար էր տիրել ալիքում, սակայն այս ընթացքում 3 մեծ դասընթացներ եմ պատրաստել ձեզ համար 😁 մանրամասները շուտով 😊

Բարև բոլորին KarginCTF-ը ավարտվեց և մենք ունենք հաղթողների ցուցակը🥳 Առաջին տեղ գրաված televizr թիմը կստանա փոքրիկ նվեր PyJou
Բարև բոլորին KarginCTF-ը ավարտվեց և մենք ունենք հաղթողների ցուցակը🥳 Առաջին տեղ գրաված televizr թիմը կստանա փոքրիկ նվեր PyJourney ալիքի կողմից😉 Բոլոր հարցերի լուծումները շուտով կհրապարակվեն Բոլոր մասնակիցներին ովքեր ուզում են ստանալ սերտիֆիկատ խնդրում ենք կապնվել իմ(@HlyAriSte) հետ Շնորհակալ ենք բոլորին մասնակցության համար, սպասենք KarginCTF2 -ին 😊

Repost from N/a
Մենք սկսում ենք մեր CTF-ը։ Գրանցվելու համար ctf.gaboyan.am ։)

Բարև բոլորին KarginCTF-ի վերաբերյալ բոլոր հայտարարություններին կարող եք հետևել @karginctf ալիքում Մնաց 4 ժամ , հասցրեք գրանցվել ;)

Armenian Parameter-Golf Մրցույթի արդյունքները 🏆 Ուրախ եմ կիսվել, որ զբաղեցրել եմ 4-րդ հորիզոնականը Armenian Parameter-Golf մ
Armenian Parameter-Golf Մրցույթի արդյունքները 🏆 Ուրախ եմ կիսվել, որ զբաղեցրել եմ 4-րդ հորիզոնականը Armenian Parameter-Golf մրցույթում🏅 Թեև ժամանակի սահմանաչափը գերազանցելու պատճառով ստացա տուգանք (penalty), իմ մոդելը գրանցեց մրցույթի ամենաբարձր որակական ցուցանիշը (raw bpb 0.3350)՝ գերազանցելով անգամ 1-ին տեղը զբաղեցրած մոդելին (0.4399)։ Փաստացի՝ որակական առումով սա լավագույն արդյունքն էր ողջ մրցույթում Հատուկ շնորհակալություն ԵՊՀ-ին, YerevaNN-ին և Eleveight AI-ին՝ այս հնարավորության և տրամադրված հաշվարկային ռեսուրսների համար🔥🤖 Շուտով կկիսվեմ ավելի շատ մանրամասներով մրցույթի մասին 😊

Բարև բոլորին 👋 2 օր մնաց CTF մրցույթին 👀 Շտապեք գրանցվել հետևյալ հղումով - ctf.gaboyan.am ⚠️ Բոլոր մասնակիցները ստանալու են
Բարև բոլորին 👋 2 օր մնաց CTF մրցույթին 👀 Շտապեք գրանցվել հետևյալ հղումով - ctf.gaboyan.am ⚠️ Բոլոր մասնակիցները ստանալու են սերտիֆիկատներ :D

Բարև բոլորին ևս մեկ անգամ ուզում եմ ձեզ հիշեցնել KarginCTF-ի մասին Կիսվեք հետաքրքրվող ընկերների հետ , միացեք և զարգացրեք ձեր
Բարև բոլորին ևս մեկ անգամ ուզում եմ ձեզ հիշեցնել KarginCTF-ի մասին Կիսվեք հետաքրքրվող ընկերների հետ , միացեք և զարգացրեք ձեր գիտելիքները 😉 @py_journey

Այսօր մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության անմեղ զոհերին։ 1915 թվականի այս օրերին սկսվեց մի ողբերգություն, որը խլեց 1.5 միլիո
Այսօր մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության անմեղ զոհերին։ 1915 թվականի այս օրերին սկսվեց մի ողբերգություն, որը խլեց 1.5 միլիոն հայերի կյանք և խորը հետք թողեց մեր ժողովրդի պատմության մեջ։ Հիշելը մեր պարտքն է՝ ոչ միայն անցյալը չմոռանալու, այլ նաև ապագան ավելի ուժեղ և գիտակից կառուցելու համար։ Մենք հիշում ենք։ Մենք պահանջում ենք։ Մենք շարունակելու ենք ապրել ու ստեղծել՝ ի հարգանք նրանց, ովքեր այլևս մեզ հետ չեն։ @py_journey

https://youtu.be/b0UomEK-2TM Մեքենայական Ուսուցման հիմունքներ ԴԱՍ 4 - Որոշման ծառեր \ Decision Trees սլայդ՝ https://krch.at/o
https://youtu.be/b0UomEK-2TM Մեքենայական Ուսուցման հիմունքներ ԴԱՍ 4 - Որոշման ծառեր \ Decision Trees սլայդ՝ https://krch.at/od4v7 @py_journey

Բարի երեկո բոլորին✨ Մոտ 1-2 ժամից կհրապարակեմ նոր դասը😊 Մեքենայական Ուսուցման հիմունքներ ԴԱՍ 4 - Որոշման ծառեր \ Decision Tr
Բարի երեկո բոլորին✨ Մոտ 1-2 ժամից կհրապարակեմ նոր դասը😊 Մեքենայական Ուսուցման հիմունքներ ԴԱՍ 4 - Որոշման ծառեր \ Decision Trees

Վերևի փոստի քոմենթներում հարցնում էին Python-ի համար "քարտեզ" ML-ով զբաղվելու համար, դա էլ մոտավոր այս տեսքը ունի 😊 @py_jour
Վերևի փոստի քոմենթներում հարցնում էին Python-ի համար "քարտեզ" ML-ով զբաղվելու համար, դա էլ մոտավոր այս տեսքը ունի 😊 @py_journey