ArmCryptoSpace
Kanalga Telegram’da o‘tish
Այստեղ կտեսնեք` կրիպտոարժույթների մասին ինֆորմացիաններ, վերլուծություններ, նորություններ և կրթական լիքը նյութեր Ինֆորմացիա ⬇️ https://t.me/ArmCryptoSpaceInfo Քնարկումներ ⬇️ https://t.me/+QL3eokNvFFY0YzZi
Ko'proq ko'rsatish1 194
Obunachilar
Ma'lumot yo'q24 soatlar
-67 kun
-3430 kun
Postlar arxiv
1 194
+1
Խումբ ջան, բարև։ 👋
Այսօր Կենտրոնական բանկի կողմից տոկոսադրույքի հայտարարման օրն է, ինչը շատ կարևոր է շուկայի հետագա ուղղությունը հասկանալու համար։
Համառոտ ներկայացնեմ, թե ինչ եմ սպասում տոկոսադրույքի նվազեցման, բարձրացման կամ անփոփոխ թողնելու դեպքում։
🔹 Եթե տոկոսադրույքը նվազեցնեն՝
BTC-ի՝ 82,000$-ից բարձր հաստատվելու հավանականությունն ավելի կմեծանա։ Դրանից հետո ճանապարհ կբացվի դեպի 84,000$ և 87,000$։
🔹 Եթե տոկոսադրույքը բարձրացնեն՝
Նաէխ կվերցնեն 82,000$-ի շրջանում կուտակված լիկվիդացիաները, որից հետո հնարավոր է նոր կոռեկցիա դեպի 79,000–80,000$ գոտի։
Չի բացառվում նաև, որ այս անգամ վերջնականապես մաքրեն 74,000–76,000$ գոտու մոտ կուտակված լիկվիդացիաները։
Բայց այստեղ ամեն ինչ կախված կլինի նրանից, թե BTC-ն ինչ արձագանք կտա 80,000$ մակարդակում։
🔹 Եթե տոկոսադրույքն անփոփոխ թողնեն՝
BTC-ն հնարավորություն կունենա որոշ ժամանակ շարժվել միկրոֆլեթում՝ 82,000–80,000$ միջակայքում։
📌 Ամեն դեպքում, կրկին նշեմ՝ պետք է սպասել հստակ հաստատումների և նոր միայն միանալ թրենդին։ Այսօր շուկայում անկայուն շարժերը չեն բացառվում։
1 194
1 194
Խումբ ջան, բարև։ 👋
Ամփոփենք BTC-ն։
Առայժմ 80,000$-ից ցածր հաստատում չունենք, բայց աճի սպասելիքներն էլ այդքան հուսադրող չեն։
Այս պահին շուկան ավելի շատ անկայուն վիճակում է։ Երկու ուղղությունների հավանականությունն էլ, ըստ ինձ, գրեթե նույնն է։
Ամեն դեպքում, թրեյդի համար ավելի հետաքրքիր իրավիճակ կլինի կողմերից մեկի ուղղությամբ հաստատում ստանալուց հետո։ Այդ պատճառով կսպասեմ հստակ հաստատման։
Ինչպես նշել եմ նախորդ վերլուծությունում, այստեղից ներքև կեղծ անցման հավանականությունը բավականին մեծ է։
Բայց կա նաև հակառակ սցենարը․ 80,000$-ը կարող է դառնալ դիմադրություն և հիմք հանդիսանալ հետագա շարժի համար։ Մնում է տեսնել՝ արդյոք շուկան կհաստատի այս սցենարը։
Իսկ եթե հաստատում չլինի, ապա 76,000–74,000$ գոտու թեստը նույնպես չի բացառվում։ 📊
1 194
Խումբ ջան բարև։
Շուկայի հետ կապված սպասելիքներս առայժմ չի փոխվել։
80,000$ ներկա պահին մնում է խոշոր լիկվիդացիաների կետ։
Այսօր վաղը երևի արդեն կմաքրենք լիկվիդացիաներ և երկուշաբթի նոր աճի կարելի է սպասել։
Բայց աճի համար կարևոր է որ 80,000$ից ցածր չհաստատվենք թե չէ կգնանք 74,000-76,000$.
1 194
Վերջին 24ժ ընթացքում լիկվիդացվել է 431 միլիոն դոլարի դիրքեր։😱
Հիմա էլ շարունակում է մաքրել լոնգերը։ Զգուշ եղեք։
1 194
Խումբ ջան, բարև։ 👋
🔹 BTC-ի իրավիճակը
BTC-ին երեկ չհաջողվեց հաստատվել 84,000$-ից բարձր։ Գինը շատ արագ մաքրեց այդ գոտում կուտակված լիկվիդացիաները և նույն արագությամբ էլ հետ եկավ։
Հիմա մնում են ներքևի լիկվիդացիաները՝ 80,000$ գոտում։ Եթե ներքևի թրենդային դիմադրությունը չպահի, ապա կտեսնենք 80,000$-ի թեստը։
🔹 Ի՞նչ է պետք աճի սցենարի համար։
Աճի համար կարևոր է, որ BTC-ն թրենդային գիծն անցնելուց հետո կեղծ անցումով հավաքի լիկվիդացիաները և վերադառնա հակառակ ուղղությամբ։
Հակառակ դեպքում, եթե BTC-ն հաստատվի 80,000$-ից ցածր, ապա աճի սցենարը ժամանակավորապես կչեղարկվի, և կսպասենք հաջորդ ներքևի թիրախին՝ 74,000–76,000$ գոտում։ 📉
1 194
Վերջապես, շուկան երկար բարակ շարժերից հետո լիարժեք կատարեց սպասվող առաջին սցենարը։
Հիմա այստեղից եթե անցում ու հաստատում ունենանք ուրեմն գնում ենք 87-88,000$ի։
Հակառակ դեպքում ներքևում 80,000$ հանդիսանում է մագնիս իր մոտ կուտակված լիկվիդացիաններով։
1 194
+1
Խումբ ջան, բարև։ 👋
Ամփոփենք շուկան։ 📊
🔹 1D BTC
BTC-ն շարունակում է մնալ բարձրացող թրենդի մեջ։ Ինչպես նշել եմ գրաֆիկի վրա, ալիքներն արդեն ձևավորվել են, և այս պահին ունենք 3 ալիք։ Դեռևս կարելի է սպասել 4-րդ և 5-րդ ալիքներին։
Նախնական 4-րդ ալիքը կսպասեմ 97,000–98,000$ գոտում։ Դրանից հետո, կախված շուկայի արձագանքից, արդեն կունենանք նոր սպասելիքներ։
Բայց լոկալ շարժում չենք մոռանում 84,000$ դիմադրությունը, որի հաղթահարումից հետո նոր կսպասեմ 4-րդ ալիքին։
🔹 1W BTC
BTC-ի վերևում կան բավականին շատ լիկվիդացիոն կետեր, և դրանց հասնելու համար կարևոր է, որ BTC-ն մնա EMA 60–100-ից բարձր, ինչպես նշել եմ գլոբալ վերլուծության մեջ։
Առայժմ BTC-ն մնում է EMA-ներից բարձր, և սպասվող աճի սցենարը մնում է անփոփոխ։ 📈
🚨Ուշադրություն. Այս գրառումը չի հանդիսանում ֆինանսական կամ ներդրումային խորհուրդ։ Ձեր որոշումների ու ֆինանսական կորուստների համար խումբը պատասխանատվություն չի կրում։
1 194
Խումբ ջան բարև։
Սպասելիքներիս մեջ փոփոխություններ չկան նոր սպասումներ չկա։
Նախորդ վերլուծությունը ուժի մեջ է։ Ես էլ եմ սպասում 84,000$ գոտի հետո պարզ կլինի ինչ է շուկան պատրաստել մեզ համար։ Առայժմ շուկան ձգտում է այդ ուղղությամբ։ Դեռ շրջադարձի նշաներ չկա։
1 194
Խումբ ջան բարև։
Էսօր շուկան էլի նույն է ոչ մի փոփոխություն։ Մի հատ էլ շոշափեց 80,000$ գոտին բայց անցում չկա։ Նախորդ վերլուծության առաջին սցենարը առայժմ ակտուալ է։
