cookie

Sizning foydalanuvchi tajribangizni yaxshilash uchun cookie-lardan foydalanamiz. Barchasini qabul qiling», bosing, cookie-lardan foydalanilishiga rozilik bildirishingiz talab qilinadi.

avatar

Մարտական Եղբայրություն

«Մարտական եղբայրություն» միաբանության պաշտոնական տելեգրամյան ալիք Facwbook: https://www.facebook.com/martakaneghbayrutyun?mibextid=ZbWKwL Website: https://martakan.am/

Ko'proq ko'rsatish
Reklama postlari
622
Obunachilar
Ma'lumot yo'q24 soatlar
-87 kunlar
+7930 kunlar

Ma'lumot yuklanmoqda...

Obunachilar o'sish tezligi

Ma'lumot yuklanmoqda...

📌Գողացված Հաղթանակի 30 ամյակը ✔️Ի՞նչ ենք հիշում այսօր: Այն, որ այսօրվանից շատ ավելի դժվար, դժոխային պայմաններում, մի քանի անգամ պարտության եզրին հայտնվելով` հասանք հաջողության: Չենք ունեցել իրական դաշնակից՝ սեփական ուժերով ենք հասել: 🎥Ավելին՝ տեսանյութում https://youtu.be/fbkupyT1CtY?si=cI34rzvpY9K55D9g
Hammasini ko'rsatish...
Գողացված Հաղթանակի 30 ամյակը

1994 թ-ի մայիսի 12-ը: Այն երբեք չնշվեց որպես տոն: Դրա փոխարեն նշվեց մայիսի 9-ը, ինչո՞ւ: Այս հաղթանակը չնշելուց դրվեցին պարտության առաջին հիմքերը: Ձևակերպվեց,...

👍 7💯 2 1
📌 Ուղիղ 30 տարի առաջ Հաղթանակով ավարտվեց Արցախյան առաջին պատերազմը ✍️ Մարտական Եղբայրություն միաբանության անդամ Հրանտ Տեր-Աբրահամյանը գրում է Այսօր տարեդարձ է, որը ոչ ոք չի հիշի ու ոչ ոք չի կարևորի: Ուղիղ 30 տարի առաջ Հաղթանակով ավարտվեց Արցախյան պատերազմը: ▪️Եվ քանի որ ոչ մեկի համար այսօր դա կարևոր չի լինելու\ անգամ նույնիսկ այդ Հաղթանակը կերտողներից շատերի, առավել կարևոր է, որ մենք, թեկուզ այսօր որպես փոքրամասնություն\ կարևորենք ու հիշենք վերջին հազարամյակում ամենամեծ հայկական Հաղթանակի տարեդարձը: ▪️Եվ հարցն այստեղ անցյալը չէ, այլ\ ներկան ու ապագան: ▪️Պետք է հիշենք, որ մեր օրերից մի քանի անգամ ավելի դժվարին, դժոխային պայմաններում հնարավոր եղավ հաղթանակ տանել քանակով ու հնարավորություններով մեզ մի քանի անգամ գերազանցող թշնամու նկատմամբ: ▪️Պատերազմում, որի ընթացքում մի քանի անգամ պարտության և կործանման եզրին ենք կանգնած եղել, բայց ի վերջո հաղթել ենք\ շնորհիվ մտքի և կամքի առկայության: ▪️Մենք այդ պատերազմում չենք ունեցել ոչ մի իրական դաշնակից, բացի մեր ուժից\ մտքից, կազմակերպվածությունից, կամքից: ☮️ Սուտ է, թե դաշնակիցներ ենք ունեցել: ▪️Այսօր պետք է վերապրենք ու ոչ միայն վերհիշենք: Որովհետև, ով այդ օրերին իսկապես ապրել է տեղի ունեցողը\ դարերի ընթացքում խեղճ, միայն կորուստներ ունեցող, դրսի ուժերից մի կտոր հայրենիք մուրացող ազգի վերածումը հաղթողի, պատերազմը թշնամու տարածք տեղափոխողի, նա երբեք չի մոռանա այդ ապրումը, այդ հեղափոխությունը, և երբեք չի հաշտվի խեղճ ու կրակ, թախծոտ աչուկներով, գլխահակ հայի վերադարձի հետ: ▪️Հաղթողի հոգեբանությունն այսօր պետք է հակադրվի պարտության պարազիտների աշխարհայացքին: ⚔️ Պարտության հոգեբանության հիմքով երբեք չես կարող կառուցել իրապես անկախ ու ինքնիշխան երկիր: Եվ հարցը միայն հոգեբանությունը չէ: Հարցը նաև ռացիոնալությունն է: Ռացիոնալ հայացքի վերադարձի հարցն է: ▪️Միայն նորից ուժային գործոնի վերածվելով, ուժին\ ուժով պատասխանելու կարողությունը վերադարձնելով\ հայ ժողովուրդը կարող է ունենալ անկախ պետություն: 💪 🌐 Ամբողջական հոդվածը կարդացեք մեր կայքում՝ https://martakan.am/posts/GUGLGlUUflVvghOB4c3j
Hammasini ko'rsatish...
Ուղիղ 30 տարի առաջ Հաղթանակով ավարտվեց Արցախյան առաջին պատերազմը

Պետք է հիշենք, որ մեր օրերից մի քանի անգամ ավելի դժվարին, դժոխային պայմաններում հնարավոր եղավ հաղթանակ տանել քանակով ու հնարավորություններով մեզ մի քանի անգամ գերազանցող թշնամու նկատմամբ:

👍 12 4
⚡ Արման Պետրոսյանի կալանքի ժամկետը փորձում են երկարաձգել ևս մեկ ամսով: Քաղաքական հետապնդումները շարունակվում են։ https://martakan.am/posts/q66xt9UVk6vMbVHP9Yja
Hammasini ko'rsatish...
Արման Պետրոսյանի կալանքի ժամկետը փորձում են երկարաձգել ևս մեկ ամսով

Առհասարակ այն, որ Արման Պետրոսյանի նկատմամբ կալանքը կիրառվել է մեկամսյա ժամկետով, արդեն իսկ վկայում է, որ դատարանը չունի դրա կիրառման հիմքերի առկայության վերաբերյալ ներքին համոզմունք։է

👎 12👍 1
💬 Միջազգային հարաբերությունների դոկտոր Էդուարդ Աբրահամյանը գրում է․ Հայաստանի ապագայի խնդիրը Տավուշի՝ սովետական շրջանում 1970-80-ականներին իրենց էթնիկ էքսպանսիայի հետևանքով առաջացած այդ "4 գյուղերը" չեն, որոնք ՀՀ իշխանությունների կողմից հանձնվում են Ադրբեջանին։ Խնդիրն այն չէ, որ այս միակողմանի հանձման հետևանքով կիսվում է սովետական Հայաստանի մաս հանդիսացած Կիրանը, որն ըստ էության դատապարտված է ոչնչացման՝ որպեսզի ինքնաբավ ապրեն էթնիկ էքսպանսիայի հետևանքով առաջացած այդ չորս ադրբեջանական գյուղերը։ Խնդիրը՝ 2020-ի նոյեմբերի 9-ին ՀՀ իշխանությունների կողմից կայացված ռազմավարական ու ճակատագրական սխալն է։ Որոշումը, որ Հայաստանը, հայ ժողովուրդը և հայոց բանակը պարտվել են, ու ՆՓ-ն գնում է նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթուղթի ստորագրմանը՝ Հայաստանն ու ՀՀ իշխանություններին ֆիքսելով որպես ծնկի բերված, պարտված կողմ՝ իր բոլոր հետագա հետևանքներով և «դեմքերով»։ Նոյեմբերի 9-ին կայացված սխալ որոշման պատճառով են բոլոր այս հետևանքները՝ Ադրբեջանի բազմակի ներխուժումներ, Արցախի հայաբնակ հատվածի գրավում, էթնիկ զգում, Տավուշի իրադարձություններ, և այլն։ Այդ Հանցագործությունների ու ստորացման, պատվազրկության ու ազգային արժանապատվության, ինքնության խեղման և հայ պատմամշակութային գոյության ջնջման շարունակական շարանը։ Խնդիրը նոյեմբերի 9ի ռազմավարական ու ճակատագրական սխալի շտկումն է։ Եթե այն չի շտկվում՝ սխալից բխող հետևանքները դեռ շարունակվելու են․ խաչմերուկ, «խաղաղության» ասիմետրիկ պայմանագիր Ադրբեջանի պայմաններով, ադրբեջանցիների էթնո-քաղաքական էքսպանցիայի շարունակությունը և ի վերջո՝ Հայաստանի աշխարհաքաղաքական ստվերումն, հետո ապսորբցիան՝ դարձնելով Հայաստանը Ադրբեջանի աշխարհաքաղաքականության և ազդեցության գոտի։ Չմոռանանք, որ ներկայիս Հայաստանի Հանրապետությունը իրենք համարում են իրենց հայրենիքը, ինչը նոր մոտիվացիա և մոբիլիզացիա է ենթադրում։ Եվ այս ամենը նոյեմբերի 9ին որոշված պարտության տարբեր «դեմքերն» են։ Խնդիրը բոլոր այս հետևանքների պատճառի՝ նոյեմբերի 9ի ռազմավարական ու ճակատագրական սխալի շտկելն է։
Hammasini ko'rsatish...
11👍 4
🇦🇲 Հաղթանակի 30-ամյակը․ միջոցառում IV` 1994 թ. տեղի ունեցած մարտերը, Բիշքեքյան համաձայնագիր 1994 թվականին տեղի ունեցած մարտերը, Բիշքեքյան համաձայնագիր Շարունակվում է հայկական մեծագույն հաղթանակի՝ Առաջին Արցախյան պատերազմի ավարտի 30-ամյակին (2024թ. մայիսի 12) ընդառաջ «Մարտական եղբայրություն» միաբանության կողմից կազմակերպվող միջոցառումների շարքը, որոնք կտևեն նաև մայիսի 12-ից հետո: 💥 Ներկայացնում ենք 1991-94 թթ. Արցախյան պատերազմի մասնակից, ռազմական վերլուծաբան Էդիկ Առաքելյանի՝ Առաջին Արցախյան պատերազմի մասին զրույցների շարքը: ✔️ Սա թվով չորրորդ զրույցն է,որը ընթացքում կներկայացվեն 1994 թվականին տեղի ունեցած ծանր մարտերն ու բիշքեքյան համաձայնագրի կնքումը։ ❗️ Շատ կարևոր է, որ ներկա սերունդն իմանա, թե որքան ծանր ու դաժան պայմաններում է սկսվել 1994թ. Հաղթանակի կերտումը, որ հաղթանակը երբեք հեշտ չի տրվում, այլ մրցանակ է բանականություն և կամք ունեցողներին: ❗️ Ոչ ոք չպետք է մեզնից խլի մեր Հաղթանակի մասին հիշողությունը, որովհետև միայն այդ հիշողությամբ կկարողանանք կառուցել ապագայի իրապես անկախ և ինքնիշխան Հայաստանը, այլ ոչ թե պարտության հոգեբանությամբ: 🕚 Միջոցառումը տեղի կունենա մայիսի 11-ին, ժամը 19:00-ին, «Մարտական եղբայրություն» միաբանության գրասենյակում, որը գտնվում է Սայաթ-Նովա 25 հասցեում։ ❗️❗️ Հաղթանակի կողմնակից բոլոր հայերի համար մուտքը բաց է: https://www.facebook.com/events/324951660632159/
Hammasini ko'rsatish...
🇦🇲 Հաղթանակի 30-ամյակը․ միջոցառում IV` 1994 թ. տեղի ունեցած մարտերը, Բիշքեքյան համաձայնագիր

Event in Yerevan, Armenia by Մարտական Եղբայրություն on Saturday, May 11 2024

11👍 2
Մենք կողմ ենք սահմանազատմանը, բայց այն պետք է լինի խաղաղ պայմաններում, ոչ թե ուժի, սպառնալիքի ներքո
Hammasini ko'rsatish...
16👍 3
📌«Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը միանալուց առաջ ունենք որոշակի հարցեր
Hammasini ko'rsatish...
10👍 3
Երկրորդ Աշխարհամարտում Սովետական միության հաղթանակը ցավոք դեռ շարունակվում է փառաբանվել Հայաստանում։ Ուրիշի, իսկ ավելի ճիշտ` ռուսական պատերազմում բռնի առաջնագիծ քշված մի քանի հարյուր հազար հայի սերունդներն անգամ ԽՍՀՄ֊ի փլուզումից հետո շարունակում են փառաբանել ԽՍՀՄ֊ի հաղթանակը` սկսած «վարչապետի» շուրթերից մինչև աշակերտական парта-ներին նստած մանուկների միամիտ աչուկներ։ Եվ մենք շարունակում ենք սերունդներ մեծացնել, կրթել ռուսական քարոզչությամբ երևի նրա համար, որ վաղն էլ այդ սերնդին ուղարկենք Ուկրաինա կամ մեկ այլ տեղ` ռուսական պատերազմ հաղթելու։ Այսօր «վարչապետը» Շուշիի ու Արցախի մասին ծպտուն չհանեց, բայց խոնարհվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի անմար կրակի առջև։ Նկարում Մարտական Եղբայրության անդամ Ռուբեն Դալլաքյանի դստեր հետ պատրաստած նյութն է դպրոցական թեմատիկ քննարկմանը ներկայացնելու համար։
Hammasini ko'rsatish...
👍 22 4
📌 Վաղը մայիսի 9-ը տոնելիս պետք է հիշել սրա մասին 🗯 Մարտական Եղբայրություն միաբանության անդամ Աշոտ Տերտերյանը գրում է․ 1939-ին Արցախի հայ բնակչությունը եղել է 133,000, իսկ երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցել են նրանցից 45,000, որից զոհվել է 22,000։ Մոտավորապես նույն պատկերն է եղել նաև Հյուսիսային Արցախում, այսինքն՝ Շահումյան, Գետաշեն, Գարդմանք, Արծվաշեն՝ մինչև Տավուշ։ ․ ․ ․ 🌐 Ամբողջական հոդվածը կարդացեք մեր կայքում՝ https://martakan.am/posts/upLm3S9gXgw73AoFgi10
Hammasini ko'rsatish...
👍 9 2
Արցախյան  հաղթանակի 30-ամյակ   Հայ ժողովուրդն այս օրերին կանգնած է վճռորոշ ընտրության առջև։ Մի կողմում նոյեմբերի 9-ի անպատիվ կոնսենսուսն է և պարտվածի հոգեբանությունը, որն այսօրվա կառավարության քաղաքականության հիմքում է, և որի մեջ է նաև քաղաքական դաշտի զգալի մասը (ոչ միայն իշխանությունը, այլև՝ ընդդիմությունը), մյուս կողմում՝ այսօրվանից տասնապատիկ դժվարին պայքարով, դժոխային պայմաններում ձեռք բերված հաղթանակի հիշողությունն է՝ մեր ապագա Վերածննդի միակ հուսալի հոգեբանական և աշխարհայացքային հիմքը: Այս օրերին լրանում է մեզանից գողացված Հաղթանակի 30-ամյակը, որի ոգեկոչումը ոչ միայն անցյալին տուրք տալն է, այլև ներկայի ելքի ուղենիշ ցույց տալը: Մարտական Եղբայրություն միաբանությունը սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու սույն թվականի մայիսի 15-ին, ժամը 18:30-ին, Գարեգին Նժդեհի արձանի մոտ (Վերնիսաժի այգի)  կայանալիք  միջոցառմանը։ Միջոցառման ընթացքում կհնչեն ելույթներ և կլինի կենդանի քննարկում։ Սիրով սպասում ենք Ձեզ Մանրամասներն՝ այստեղ https://shorturl.at/lR049
Hammasini ko'rsatish...
17🔥 3❤‍🔥 1👍 1